Փետրվար 14, 2018 20:52 Asia/Yerevan
  • Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (166)

Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք իրանցի հայտնի գեղանկարիչ Քեմալեդդին Բեհզադ Սոլթանիի հետ:

Ողջույն թանկագին բարեկամներ:«Իրանցի հանրահայտ գործիչներ՝համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարումկայցելենք մեծ Խոռասան ու Թեյմուրյանների շրջանի Հարաթքաղաք,որտեղ ձեզ կծանոթացնենք Իրանի գեղանկարչության մեջ Հարաթի դպրոցի հիմնադիր հանրահայտ գեղանկարիչ Քեմալեդդին Բեհզադի հետ, ով ապրել է լուսնային հիջրեթի 9-րդ և 10 դարերում: Քեմալեդդին Բեհզադ Սոլթանին իրանցի նորարար ու չափազանց հայտնիգեղանկարիչներից է եղել: Նրա ոճը նոր դպրոց է առաջացրել իրանական գեղանկարչության մեջ: Իրանական գեղանկարչության բնագավառում նրա ձեռքբերումները երկար տարիներ ներշնչման աղբյուր ենհանդիսացել Իրանի, Հնդկաստանի, Թուրքիայի ու Միջին Ասիայիարվեստագետների համար:

----------------

Քեմալեդդին Բեհզադը լուսնային հիջրեթի 855-ից 865 թվականների ընթացքում (1460) ծնվել է Հարաթ քաղաքում: Ժամանակի հայտնի պատմագիրները նրան գեղանկարիչ և Սոլթան Հոսեյն Բայղարայի գրադարանապետ Միրաք անունով հայտնի իրանցի անվանի գեղանկարիչ Ամիր Ռուհոլլահի աշակերտն են համարել: Քեմալեդդին Բեհզադը մանուկ հասակում կորցնում է ծնողներին և Ռոհոլլահ Միրաքը, որ հավանաբար նրա ազգականներից է եղել ստանձնում է նրա խնամակալությունը: Խաջե Միրաքը ժամանակի վարպետ նկարիչներից ու գեղագիրներից է եղել և ասվում է, որ Հարաթի շինությունների արձանագրություններից շատերը Միրաքի գրերով են:

Քեմալեդդին Բեհզադը երիտասարդ տարիքում հայտնի է դառնում իր գեղանկարչական տաղանդով և հայտնվելով Սոլթան Հոսեյն Բայղարայի և նրա իմաստուն ու արվեստասեր նախարար Ամիր Ալիշիր Նավայիի ուշադրության կենտրոնում արքունական պատկերասրահի ու գրադարանի տնօրեն է նշանակվում: Հարաթը գրավելուց հետո Սեֆևյան Շահ Էսմայիլը վարպետ Բեհզադին ու Հարաթի մի խումբ արվեստագետների իր հետ Թավրիզ է տանում ու նրան նշանակում է արքունական գրադարանի պետ: Քեմալեդդին Բեհզադը վախճանվել է լուսնային հիջրեթի 942 թվականին: Ոմանք հավատացած են, որ նրա գերեզմանը գտնվում է Թավրիզում, իսկ ոմանք էլ հիմք ընդունելով Մոխթար լեռան հարևանության մեջ գտնվող տապանաքարը համոզված են, որ նա հողին է հանձնվել Հարաթում: Նաև ասացինք, որ Քեմալեդդին Բեհզադը Հարաթի դպրոցի առաջատար դեմքերից է: Հարաթի դպրոցի գեղանկարիչները բաժանվում են երկու սերնդի: Առաջինը ժամանակակից են եղել Թեյմուրյան Շահռոխին և նրանցից հիշատակ մնացած ուշագրավ ստեղծագործությունը «Շահնամե Բայսոնղորի»-ն է, իսկ երկրորդ սերունդը Բեհզադի գլխավորությամբ ժամանակակից է եղել Սոլթան Հոսեյն Բայղարային:

----------

Քե,ալեդդին Բեհզադի կիսանդրին

 

Լուսնային հիջրեթի 850 թվականին Շահռոխի վախճանումից հետո քաղաքական ու տնտեսական կայունությունը խաթարվում է և Թեյմուրյանների իշխանության սահմաններում բազմաթիվ խռովություններ ու անհանդարտություններ են ծագում: Այս միջոցին հայրերը սպանվում էին իրենց որդիների կազմակերպած ապստամբությունների ժամանակ: Այս ժամանակաշրջանում գեղանկարիչները մեծ նեղություն են կրում և որպես արքայական սեփականություն իշխանության տիրացած անձանց միջև ձեռքից ձեռք են անցնում: Այս խռովություններն ու անկայունությունը գրքերի պատկերազարդման ու իրանական գեղանկարչության մեջ լճացում է առաջացնում: Սոլթան Հոսեյն Բայղարայի հաղթանակով և լուսնային հիջրեթի 875 թվականին 12 տարի ներքին կռիվներից ու խռովությունից հետո Հարաթում նրա տիրապետության տարածմամբ Թեյմուրյան հարստության տիրապետության սահմաններում քաղաքական կայունություն է հաստատվում: Սոլթան Հոսեյնը աշխատանքի հրավիրելով գիտության ու արվեստի սիրահար նախարարների հասարակության մեջ մեծ փոփոխության աղբյուր է դառնում: Նրա թագավորության շրջանի արվեստագետների ցուցակը նրան նախորդած շրջանների հետ համեմատած հավանաբար ամենաերկարը կարող է լինել:  Սոլթան Հոսեյն Բայղարայի թագավորության շրջանում մշակութային աճն այն աստիճանի է եղել, որ պատմագիրները նրա արքունիքին կապված բանաստեղծների թիվը 150-ից 200 հոգի են հիշատակել:

Սոլթան Հոսեյն Բայղարայի հզորությունը կայանում էր նրա կառուցողական քայլերի մեջ: Նրա շրջանում օրակարգի մեջ ներառվեց գյուղատնտեսության աճը, մոնղոլական արշավանքների ժամանակ ավերված քարիզների վերաշահագործումը և մշակութային աշխատանքներով զբաղվողներին հարկերից զերծ կացուցելը: Այս շրջանում արքունական գրադարանը շարունակեց իր աշխատանքը: Միրաք Հերավի անունով հայտնի Ամիր Ռուհոլլահը Սոլթան Հոսեյն Բայղարայի արքունիքի հայտնի արվեստագետներից էր և մեծ դերակատարություն ունեցավ Հարաթի դպրոցի ձևավորման գործում: Միրաքը սկզբնական շրջանում իր ապրուստն ապահովում էր գեղագրությամբ ու Ղուրանի ընթերցմամբ: Հոր մահից հետո զբաղվում է ոսկեպատման ու արտագրման արվեստներով, ինչն էլ նրա մոտ գեղանկարչության հանդեպ սեր է առաջացնում: Նրա աշխատանքն այնպիսի զարկ է ստանում, որ Սոլթան Հոսեյն Բայղարայի պալատում արքունական գրադարանապետ է նշանակվում: Միրաք Հերավիին իր ժամանակի ավանդույթները խախտած արվեստագետ են ճանաչում: Նա հակառակ մյուս արվեստագետներին հակված չէր արվեստանոցում փակվելուն և իր ստեղծագործություններից շատերը ստեղծել է ճանապարհորդության ընթացքում և բաց տարածքներում: «Թեյմուրի պատերազմը Խոռամի ձորում», «Խոսրոյի պատկերը ցուցադրումը Շիրինին», «Ֆարհադի այցը Շիրինին» և «Ծեր կինն ու Սոլթան Սանջարը» Հարաթի նկարչական դպրոցում Միրաք Հերավիին վերագրվող ստեղծագործություններից են:

Միրաքին վերագրվող երկու ստեղծագործություններ աջում՝ «Ֆարհադի այցը Շիրինին» և ձախում՝  «Ծեր կինն ու Սոլթան Սանջարը»

 

Միրաք Հերավին այն անձն է, որ Բեհզադի ծնողների վախճանումից հետո ստանձնում է նրա խնամակալությունը: Այսպիսով ճակատագրի խաղով Բեհզադը հայտնվում է իր ժամանակաշրջանի գեղանկարչական աշխատանքների կենտրոնում: Բեհզադը մանուկ հասակից աշակերտում է Միրաք Հերավուն: Լուսնային հիջրեթի 872 թվականին ստեղծված «Զաֆարնամե Թեյմուրի» գրքի պատկերները վերագրվում են 16 կամ 17-ամյա Բեհզադին: Որոշ բանասերներ այն համոզման են, որ այս ստեղծագործության վարպետորեն կատարված գծագրումները դրա ոչ-այնքան վարպետորեն կատարված գունավորումների կողքին այն ենթադրությունն է առաջացնում, որ Միրաք Հերավին կատարել է գծագրումները, իսկ գունավորումը վստահվել է Բեհզադին: Նկատի առնելով այն պարագան, որ «Զաֆարնամե Թեյմուրի»-ն Սոլթան Հոսեյնի շրջանի երևելի դեմքերից մեկի պատվերով է ստեղծվել և պաշտոնական ու թագավորական բնույթ չի կրել, հավանական է, որ Միրաքը դա օգտագործել է Բեհզադին վարժեցնելու համար: Կյանքի տարբեր ժամանակաշրջաններում Բեհզադից հիշատակ մնացած ստեղծագործությունները վկայում են այն մասին, որ նա գլխավորել է Հարաթի դպրոցում իր ժամանակակիցներին: Ամիր Խոսրո Դեհլավիի դիվանը Բեհզադը նկարազարդել է լուսնային հիջրեթի 886 թվականին՝ 32 տարեկան հասակում, իսկ Սաադիի «Գոլեսթան»-ի պատկերները ստեղծել է լուսնային հիջրեթի 891 թվականին՝ 37 տարեկան հասակում: Բեհզադը լուսնային հիջրեթի 892 թվականին՝ 38 տարեկանում ստեղծում է Աթթարի «Մանթեղ-ալ-թեյր»-ի պատկերները, իսկ 52 տարեկան հասակում՝ լուսնային հիջրեթի 906 թվականին իր ստեղծած պատկերներով զարդարում է Ամիր Ալիշիր Նավայիի դիվանը:

Սոլթան Հոսեյն Բայղարայի մահով ներքին խռովությունները վերսկսվեցին և Մոհամմեդ Խան Շեյբանին կամ Շեյբաք Խանը, որ Միջին Ասիայի հյուսիսում բնակվող ուզբեկներից էր տիրացավ Հարաթին: Այդուհանդերձ դա որևէ խանգարում չի առաջացնում իրանական գեղանկարչության զարգացման ընթացքում, քանի որ Շեյբաք Խանն էլ հետաքրքրված էր գեղանկարչությամբ և Բեհզադը նկարել է նրա դիմանկարը: Սեֆևյան Շահ Էսմայիլի կողմից Հարաթի գրավմամբ և Քեմալեդդին Բեհզադի նման ականավոր արվեստագետների Թավրիզ փոխադրվելով Հարաթի դպրոցն սկսեց անկում ապրել: Բեհզադը Թավրիզ փոխադրվելով այդ տարածքի հայտնի գեղանկարիչ Սոլթան Մոհամմեդ Թաբրիզիի համագործակցությամբ ստանձնում է Շահ Էսմայիլի որդու՝ Թահմասբի դաստիարակության պարտականությունը: Գեղանկարչության այս երկու վարպետների Թահմասբի վրա գործած ազդեցությունն այն աստիճան էր, որ հետագային ոչ միայն պատմության մեջ իր հետք թողեց, այլև դարձավ լուսնային հիջրեթի 944 թվականին «Շահնամե Թահմաեբի»-ի ստեղծման նախաբանը: Այս կոթողային աշխատանքը Հարաթի դպրոցի գեղանկարչության ու պատկերազարդման գլուխ գործոցներից է համարվում: Սեֆևյան Շահ Թահմասբի ժամանակ Թավրիզի ու Հարաթի երկու դպրոցների համակեցությունը Հարաթի դպրոցի ծաղկման շրջանն ավարտվելու և դրա փոխարեն Սպահանի դպրոցի առաջացման նախաբան դարձավ, ինչի դրսևորումը նկատելի է Ռեզա Աբբասիի ստեղծագործություններում:

 

 

Պիտակ