Հուլիս 25, 2018 17:46 Asia/Yerevan

«Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» այս համարում կշարունակենք մեր զրույցը Շեյխ Քոլեյնի անվամբ հայտնի Շեյխ Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Յաըղուբ Իբն Էսհաղ Ռազիի մասին:


Ողջույն թանկագին բարեկամներԻրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարում  կշարունակենք  նախորդ շաբաթներում սկսած մեր զրույցը  իրանցի մեծ մտավորական իսլամական օրենսգետ ու մոհադես  և «Ալ-Քաֆի» գրքի հեղինակ՝  Շեյխ Քոլեյնի անվամբ հայտնի Շեյխ Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Յաըղուբ Իբն Էսհաղ Ռազիի մասին, ով Հադիսի գիտության մեջ մեծ հռչակ է վայելում իսլամ աշխարհում ու Իրանում:

 

--------------------

Ասացինք, որ Շեյխ Քոլեյնի անվամբ հայտնի Աբու Ջաըֆար  Մոհամմեդ Իբն Յաըղուբ Իբն Էսհաղ Քոլեյնին լուսնային 3-րդ դարի երկրորդ կեսի և 4-րդ դարի առաջին կեսի շիա հայտնի գիտնականը, իսլամագետն ու մոհադեսն է: Ասվում է, որ այդ մեծ մոհադեսը լուսնային հիջրեթի 258 թվականին՝ Իմամ Հասան Ասկարիի առաջնորդության շրջանում, ծնվել է գիտության ու կրոնի հետևորդ մի ընտանիքում Իրանի պատմական Ռեյ քաղաքին ենթակա Քոլեյնում: Շեյխ Քոլեյնիի հայրն ու մորեղբայրը ժամանակի հայտնի գիտնականներից ու մոհադեսներից են եղել և Քոլեյնին նրանց մոտ ստացել է իր տարրական կրթությունը: Այնուհետև գիտություն վաստակելու նպատակով Քոլեյնից մեկնել է Ռեյ, Ղոմ, Քուֆե և Բաղդադ  ու հանդիպել է շատերին, ովքեր առանց միջնորդի հադիսներ էին լսել Իմամ Հասան Ասկարիից ու Իմամ Հադիից: Նա աշակերտել է հայտնի ուսուցիչների: Շիա իմամների հանդիսները (ասույթները) հավաքագրելու ճանապարհին Քոլեյնին մեծ  տառապանք է կրել և այցելել է բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր: Նաև ասացինք, որ նա իսլամական առաջին գիտնականն է, որ իսլամական շրջանում իր ճշմարտախոսության և հադիսների ու վկայությունների բնագավառում իր յուրահատուկ հմտության պատճառով ստացել է «Սեղաթ-էլ-Էսլամ» կամ «իսլամի վստահելին» կոչումը: Քոլեյնին վախճանվել է լուսնային հիջրեթի 329 թվականի  շաըբան ամսին կամ մեկ այլ վկայությամբ 238 թվականին և նրա դին հողին է հանձնվել Բաղդադի շուկայում գտնվող «Բաբ-ալ-Քուֆե»-ում: 

 

Շեյխ Քոլեյնի

 

Ժամանակին ու վայրին ծանոթ մարդիկ և Աստծո իմաստուն ծառաներն իրենց պարտականությունն են համարում ցանկացած ժամանակ իրագործել ժողովրդի կրոնական հավատքի պահպանման ու պաշտպանության ուղղությամբ իրենց առաքելությունը: Շեյխ Քոլեյնին մեկն է այն անհատներից, ովքեր ըմբռնելով ու ճանաչելով իրենց ժամանակաշրջանի զգայուն պայմանները պատմական քայլեր են ձեռնարկել և հետազոտությամբ ու աշխատությամբ արժեքավոր ծառայություններ են մատուցել իսլամին ու մուսուլմաններին: Քոլեյնին իր համար սահմանած նպատակն ու առաքելությունը նկատի առնելով ընտրեց գաղթի ճամփան, որպեսզի կարողանա իրագործել իր կրոնական առաքելությունը: Բանասերների համոզմամբ Քոլեյնիի պատմական գլխավոր քայլը մեծ մարգարեի գերդաստանի հադիսների արձանագրման նպատակով Ռեյից Ղոմ, Ղոմից Քուֆե և ապա Քուֆեից Բաղդադ գաղթն էր: Քոլեյնիի ապրած ժամանակաշրջանում Ղոմում վկայողներն ու մոհադեսները ցանկացած մզկիթում ու կրոնական վայրում հադիսներ էին պատմում: Նրանց խոշոր մասը վերջին սերունդն էին այն մոհադեսների, ովքեր առանց միջնորդների իմամներից հադիսներ էին լսել: Այս իմաստունների  ներկայությունը պատճառ դարձավ, որ մեծ մարգարեի խոսքի սիրահարներն այդ քաղաք գաղթեն և Քոլեյնին նրանցից մեկն էր: Նա Ղոմում նա ծանոթանում է մեծ ուսուցիչների ու մոհադեսների հետ, որոնց նրա անհատականության ձևակերպման գործում մեծ դերակատարություն ունեցան: Նրանց միջից Աբոլհասան Ալի Իբն Էբրահիմ Իբն Հաշեմ Ղոմին շիա մեծ ու հեղինակավոր վկայողներից էր, որ շատ բանասերների համոզմամբ նրան Քոլեյնիի միջոցով, իսկ Քոլեյնիին՝ նրա միջոցով պիտի ճանաչել: Աբոլհասան Ալի Իբն Էբրահիմ Իբն Հաշեմ Ղոմիի  անունը հիշատակված է «Քաֆի» գրքի մեկ երրորդի հղումներում և նրա անունը հիշատակված է «Քաֆի»-ում բերված 7140 վկայություններում: Հաշեմ Ղոմիի անունը հավերժացվել է «Քաֆի» գրքի միջոցով: Քոլեյնին թիթեռի նման պտտվեց նրա շուրջ և թե առողջության ժամանակ տանն ու դպրոցում և թե հիվանդության օրերին մի պահ նրան չլքեց:

Ալի Իբն Էբրահիմ Իբն Հաշեմ Ղոմիի դամբարանը

 

Հագեցում չստացող ծարավը պատճառ դարձավ, որ Քոլեյնին չլսված հադիսներ ու վկայություններ գտնելու հույսով հեռանա Ղոմից: Նա հադիսների հավաքագրման ու իր հադիսների   գանձարանը հարստացնելու նպատակով Ղոմից մեկնում է Քուֆե, որը իսլամ աշխարհում մտքերի փոխանակման վայր ու սկզբնակետ էր համարվում: Այդ ժամանակ Քուֆեում բոլորը ազատ կերպով քարոզում էին իրենց դավանանքը, այդ պատճառով էլ իսլամական տարբեր դավանանքների հարող գրողներ ու մոհադեսներ իրենց շուրջն աշակերտներ էին հավաքել ու իրենց հադիսներն էին փոխանցում նրանց: Իբն Աաղադեն մեկն էր նրանցից և ապրում էր Քուֆե քաղաքում: Նա համարվում էր հադիսի մեծ գիտակներից մեկը: Նրա հզոր հիշողությունը պատճառ էր դարձել, որ աշխարհում աստվածային նշաններից մեկը համարվի: Իբն Աաղադեն դավանական տեսակետից «Զեյդի Ջառուդի» էր, սակայն բարեպաշտությունն ու ճգնությունը նրան դարձրել էին հեղինակավոր մի մոհադես, որին վստահում էին բոլոր դավանանքների հետևորդները: Քոլեյնին օգտվում է այս մեծ մարդու գիտելիքներից և նրանից բազմաթիվ վկայություններ է սովորում:

Այդ ժամանակվա տարբեր քաղաքներում ու գյուղերում տասնյակ ուսուցիչներից ու մոհադեսներից հադիսներ ու գիտելիքներ ձեռք բերելուց հետո Քոլեյնին հասնում է Բաղդադ: Կարճ ժամանակամիջոցում գիտության ու բարեպաշտության շնորհիվ յուրահատուկ դիրք է զբաղեցնում Բաղդադում, այնպես որ թե շիաները և թե սունիները դիմում էին նրան ու բոլորը հարցնում էին նրա կրոնական տեսակետը: Շեյխ Քոլեյնին Բաղդադում ավարտին է հասցնում իր գիտական ամենամեծ աշխատությունը համարվող «Ալ-Քաֆին»:

Իր արգասավոր կյանքի ընթացքում Շեյխ Քոլեյնին արժեքավոր ստեղծագործություններ է կատարել: Դրանցից են «Ալ-Ռեջալ»-ը, «Ալ-ռադ Էլ-ալ-Ղարամաթե»-ն, «Ռասաել-ալ-Աըմեա»-ն, «Թաբիր-ալ-Ռոյա»-ն և մեծ մարգարեի գերդաստանին նվիրված բանաստեղծությունների հավաքածուն: Դժբախտաբար այդ ստեղծագործություններից օրինակներ չեն պահպանվել ու միայն դրանից անուններ են հիշատակված այլ մեծերի աշխատություններում: Բայց Քոլեյնիի ամենաարժեքավոր աշխատությունը «Ալ-Քաֆի»-ն է, որի ստեղծմանն է հատկացրել իր կյանքի 20 տարիները: «Ալ-Քաֆի»-ն շիա իսլամագիտության մեջ աղբյուր ծառայող չորս հավաստի աղբյուրներից մեկն է, որը ոչ միայն համարվում է Քոլեյնիի ամենակոթողային աշխատանքը, այլև իսլամական հասարակության մեջ հադիսի բնագավառում համարվում է ամենահավաստի աղբյուրը: Այս գիրքը չորս հավաստի աղբյուրներից առաջինն է և գրվել է կարճ բացակայության շրջանում և մինչև իմամները հասնող դրա հղումների շարանի կարճ լինելը բարձրացնում է դրա նկատմամբ վստահությունը:

Գրեթե  11 դար առաջվանից այս աշխատությունը կրոնական վճիռներ կայացնելու համար շիա մեծ կրոնագետների ու մոհադեսների կողմից որպես աղբյուր է ծառայեցվում:

 

Քոլեյնին «Ալ-Քաֆի» գրքի նախաբանում դրա ստեղծման պատճառներին անդրադառնալով նշում է. «Կրոնական եղբայրներից մեկը մի ուղերձում ասել է, որ մեր ժամանակներում ապրող մարդիկ լքել են գիտությունն ու խորասուզվել են տգիտության ու խավարամտության մեջ: Իրենց մուսուլման են կոչում, բայց իսլամի բովանդակության մասին որևէ բան չգիտեն: Իրենց կրոնական պարտականությունները կատարում են սովորության համաձայն՝ ընդօրինակելով իրենց պապերին և բոլոր հարցերում դիմում են իրենց թերի ուղեղին: Արդյոք սա ճիշտ է»: Այնուհետև նրան հղում կատարելով գրում է, որ իրենից ուզել են գրել մի գիրք, որը կպարունակի հոգևոր բոլոր գիտելիքները և կբավարարի բոլոր մուսուլմաններին, որպեսզի նրանք ովքեր ցանկանում են մեր կրոնական առաջնորդների դիտանկյունից ու ավանդույթների միջոցով ծանոթանալ իսլամի ճշմարտությանը դրան հիմք ծառայեցնեն: Քոլեյնին կատարում է այդ կրոնական եղբոր խնդրանքը և սկսում է գրել «Ալ-Քաֆի»-ն: Շեյխ Քոլեյնին «Ալ-Քաֆի» գրքում հավաքագրել է մեծ մարգարեի ու նրա գերդաստանի անդամների 16000 հադիսներ: Գիրքը բաղկացած է երեք բաժիններից, որոնք են «Օսուլ»-ը, «Ֆորու»-ը և «Ռոզե»-ն: «Օսուլ» բաժինը պարունակում է հավատքի ու բարոյականության հետ կապված հարցեր և բաղկացած է 8 գլուխներից:

Բարեկամներ, այս մասին զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում:

 

 

 

Պիտակ