Օգոստոս 01, 2018 20:06 Asia/Yerevan

«Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» այս համարում կշարունակենք մեր զրույցը Շեյխ Քոլեյնի անվամբ հայտնի Շեյխ Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Յաըղուբ Իբն Էսհաղ Ռազիի մասին:

Ողջույն թանկագին բարեկամներ:«Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարում  կշարունակենք  նախորդ շաբաթներում սկսած մեր զրույցը  իրանցի մեծ մտավորական իսլամական օրենսգետ ու մոհադես  և «Ալ-Քաֆի» գրքի հեղինակ՝  Շեյխ Քոլեյնի անվամբ հայտնի Շեյխ Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Յաըղուբ Իբն Էսհաղ Ռազիի մասին, ով Հադիսի գիտության մեջ մեծ հռչակ է վայելում իսլամ աշխարհում ու Իրանում:

--------------------

Ասացինք, որ Շեյխ Քոլեյնի անվամբ հայտնի Աբու Ջաըֆար  Մոհամմեդ Իբն Յաըղուբ Իբն Էսհաղ Քոլեյնին լուսնային 3-րդ դարի երկրորդ կեսի և 4-րդ դարի առաջին կեսի շիա հայտնի գիտնականը, իսլամագետն ու մոհադեսն է: Ասվում է, որ այդ մեծ մոհադեսը լուսնային հիջրեթի 258 թվականին՝ Իմամ Հասան Ասկարիի առաջնորդության շրջանում, ծնվել է գիտության ու կրոնի հետևորդ մի ընտանիքում Իրանի պատմական Ռեյ քաղաքին ենթակա Քոլեյնում: Շեյխ Քոլեյնիի հայրն ու մորեղբայրը ժամանակի հայտնի գիտնականներից ու մոհադեսներից են եղել և Քոլեյնին նրանց մոտ ստացել է իր տարրական կրթությունը: Այնուհետև գիտություն վաստակելու նպատակով Քոլեյնից մեկնել է Ռեյ, Ղոմ, Քուֆե և Բաղդադ  ու հանդիպել է շատերին, ովքեր առանց միջնորդի հադիսներ էին լսել Իմամ Հասան Ասկարիից ու Իմամ Հադիից: Նա աշակերտել է հայտնի ուսուցիչների: Շիա իմամների հանդիսները (ասույթները) հավաքագրելու ճանապարհին Քոլեյնին մեծ  տառապանք է կրել և այցելել է բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր: Նաև ասացինք, որ նա իսլամական առաջին գիտնականն է, որ իսլամական շրջանում իր ճշմարտախոսության և հադիսների ու վկայությունների բնագավառում իր յուրահատուկ հմտության պատճառով ստացել է «Սեղաթ-էլ-Էսլամ» կամ «իսլամի վստահելին» կոչումը: Քոլեյնին վախճանվել է լուսնային հիջրեթի 329 թվականի  շաըբան ամսին կամ մեկ այլ վկայությամբ 238 թվականին և նրա դին հողին է հանձնվել Բաղդադի շուկայում գտնվող «Բաբ-ալ-Քուֆե»-ում:

 

 

Շեյխ Քոլեյնիից հիշատակ մնացած միակ ու միևնույն ժամանակ գլխավոր ստեղծագործությունը «Ալ-Քաֆի» արժեքավոր աշխատությունն է: Շեյխ Քոլեյնին «Ալ-Քաֆի» գրքում հավաքագրել է մեծ մարգարեի ու նրա գերդաստանի 16 հազար հադիսներ (ասույթներ): Քոլեյնին «Ալ-Քաֆին» խմբագրել է «Օսուլ», «Ֆորու» և «Ռոզե» ընդհանուր գլուխների ներքո:

«Ալ-Քաֆի»-ի «Օսուլ» գլուխը պարունակում է հավատամքային ու բարոյական թեմաներ, որոնք ներկայացված են 8 բաժիններում:

Գրքի այս բաժինը հստակ կարգով ու տրամաբանությամբ է դասավորված: Լուսահոգի Քոլեյնին նախ հղում կատարելով տարբեր վկայությունների անդրադարձել է մտքի նշանակությանը և պարզաբանել է աստվածային ուսմունքին տիրանալու հարցում դրա զբաղեցրած դիրքը: Այնուհետև անդրադարձել է գիտություն սերտելու յուրահատկություններին ու դրա կարգին: Բանասերների համոզմամբ Քոլեյնին այդպիսով նպատակ է ունեցել պարզել հավատամքային սկզբունքներն ապացուցելու հարցում իմաստնության և տեղեկության նշանակությունը: Գիտության թեման քննարկելուց հետո Քոլեյնին անդրադարձել է հավատամքային գլխավոր սկզբունքներին, որոնք են միաստվածապաշտությունն ու աստվածաճանաչությունը: Այնուհետև «Ալ-Հոջա» կոչվող բաժնում մեջբերել է մարգարեներին ու իմամներին վերաբերող հադիսները: «Ալ-Քաֆի»-ի «Օսուլ» գլխի մյուս բաժինները հատկացված են բարոյական ու դաստիարակչական թեմաներին, որոնցից են՝ խոնարհությունը, բարությունը, խնայողությունը, բամբասանքը, աղոթքի և Ղուրանի առանձնահատկությունները և հասարակական շփման կարգը: Գրքի այս բաժնում բարոյասիրական թեմաների քննարկումը վկայում է այն մասին, որ այս աշխատության մեջ Քոլեյնին միայն հավատամքային հադիսներով և կամ իսլամագիտական թեմաներով չի սահմանափակվել: «Ալ-Քաֆի» գրքի այս գլխի բովանդակությունը չափազանց գրավիչ ու բազմազան է և կարող է օգտագործվել բոլորի կողմից:

Աշխատության երկրորդ բաժինը կոչվում է «Ֆորու» և հատկացված է աղոթքի, կրոնական տուրքի, ծոմապահության, Հաջի ուխտագնացության և այլ թեմաների մասին իսլամական օրենսգիտական վկայություններին, որոնք խիստ մասնագիտական բնույթի լինելով ընդհանրապես օգտագործվում են իսլամագետների կողմից:

«Ալ-Քաֆի»-ի երրորդ բաժինը, որը «Ռոզե» է կոչվում պարունակում է 597 հադիսներ, որտեղ ներկայացված են բազմաբնույթ հարցեր, այդ թվում իմամների քարոզներն ու նամակները և պատմական դրվագներ ու նյութեր: Այդ բազմազանության պատճառով էլ այդ գլուխը «Ռոզե» է կոչվել, որը նշանակում է «ծաղկաստան»: «Ալ-Քաֆի»-ի վերջին գլուխը համարվող «Ռոզե»-ն որոշ տեսակետից տարբերվում է «Ալ-Քաֆի»-ի մյուս գլուխներից, այդ թվում այդ գլխի տարբեր բաժինների չբաժանվելն, ինչը լիովին բնական է թվում ու չի կարող պատճառ դառնալ, որ այս գլուխը հիմնական աշխատությունից առանձին համարվի:

Այսպիսով «Ալ-Քաֆի» գրքում Քոլեյնին բարոյական, հասարակական ու պատմական վկայությունների կողքին նաև հավաքագրել է իսլամագիտության հետ կապված հադիսներ և հենց դա էլ այս գիրքն առանձնացնում է այս ոլորտում գրված մյուս գրքերից: Հետևաբար «Ալ-Քաֆի»-ն հադիսներ պարունակող շիաների ամենաընդարձակ աշխատությունն է, որ զերծ մնալով պատմական իրադարձությունների ազդեցություններից ամբողջությամբ հասել է մեզ:

Շեյխ Քոլեյնու «Ալ-Քաֆի» աշխատությունը

 

Շեյխ Քոլեյնին ապրել է Իմամ Մահդիի քառյակ ներկայացուցիչների շրջանում ու նաև Իմամ Հասան Ասկարիի առաջնորդության որոշ շրջանում և մեծ մարգարեի գերդաստանի անդամներին ժամանակագրական տեսակետից մոտիկ լինելով կարողացել է վկայությունները մեջբերել ավելի քիչ թվով միջնորդների հղում կատարելով, այնպես որ «Ալ-Քաֆի»-ում որոշ վկայություններ ներկայացված են միայն երեք միջնորդների միջոցով և սա համարվում է այս աշխատության հզոր կետը: Այս գրքում հադիսները դասակարգված են կարճ ու խոսուն վերնագրերով, որոնք պարզում են ցանկացած բաժնի բովանդակությունը: Միևնույն ժամանակ վկայությունները ներկայացված են առանց խմբագրումների և հեղինակի տեսակետն առանձնացվել է բուն վկայությունից: Այս աշխատրության մեջ Շեյխ Քոլեյնին փորձել է առավել հստակ ու պարզ հադիսները ներկայացնել գլխի սկզբում և այնուհետև անդրադարձել է անորոշ ու ընդհանրական հադիսներին: «Ալ-Քաֆի»-ի յուրահատկություններից մեկն այն է, որ ցանկացած հադիսում Քոլեյնին նշել է բոլոր հղումները հասնելով մինչև Իմամը:

Քոլեյնին «Ալ-Քաֆի»-ի հադիսները հավաքագրելիս հիմք է ընդունել դրան Ղուրանին չհակադրվելը: Մի խումբ շիա գիտնականներ հավատացած են, որ այդտեղ բերված բոլոր վկայությունները ճիշտ են, իսկ մի խումբ շիա գիտնականներ էլ համոզված են, որ «Ալ-Քաֆի»-ում թույլ հադիսներ չկան: Շեյխ Քոլեյնին «Ալ-Քաֆի»-ի նախաբանում ընդգծել է, որ այն վկայությունն է համարվում ճիշտ ու վավերական, որ համաձայն լինի Աստծո գրքին: Ուղղափառ ուսմունքի վերակենդանացնելու և շիա գիտնականների ուշադրությունը իմամների խոսքերում թաքնված ուսուցումների վրա հրավիրելու, նաև կրոնական ուսմունքը որոշ ոչ-կրոնական գաղափարներից ու մտքերից մաքրելու նպատակով Քոլեյնին իր ամբողջ ջանքը կենտրոնացնում է այս աշխատության վրա: «Ալ-Քաֆի» արժեքավոր գիրքը շարադրելիս Քոլեյնին ուղղակի մեջբերել է գրությունը և նրա մոտ խմբագրումներ չկան: Քոլեյնին ձեռքի տակ է ունեցել «Օսուլ-ե Առբաամաաե»-ն և այլ վավերական ու վստահելի աղբյուրներ և կապի մեջ է եղել այդ աղբյուրներն իրենց մոտ պահող ժամանակի մեծ թվով վստահելի մտավորականների հետ:

«Ալ-Քաֆի»-ն ստեղծման օրից շիա գիտնականների համար աղբյուր է ծառայել և չի կարելի գտնել որևէ շիա գիտնական, որ դրա կարիքը զգացած չլինի: Այդ պատճառով էլ կարելի է ասել, որ շիիզմն իր գոյությունը պարտական է «Ալ-Քաֆի»-ի աշխատությանը: Շիա կրոնական մշակույթում «Ալ-Քաֆի»-ն հնարավոր չէ փոխարինել որևէ այլ գրքով: Շիա ականավոր գիտնական Շեյխ Մոֆիդը «Ալ-Քաֆի» գրքի մասին գրում է, որ «Ալ-Քաֆի»-ն շիաների ամենախոշոր ստեղծագործություններից է և մեր գիտնականները առավել քան որևէ այլ գիրք օգտվել են դրանից»: Իսկ Ալամե Մաջլեսիի համոզմամբ «Ալ-Քաֆի»-ն հադիսներ  պարունակող ամենահավաստի աղբյուրը և շիաների ամենաբովանդակալից, արժեքավոր ու կոթողային գիրքն է համարվում:

 

 

Պիտակ