Օգոստոս 07, 2018 16:22 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում ձեզ ծանոթացնելու ենք իրանցի հանրահայտ կին աստղագետներից Բիբի Մոնաջամեի հետ:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարում  կխոսենք իրանցի կին աստղագետներից Բիբի Մոնաջամեի մասին: Նա Նեյշաբուրի կանանցից և խառազմշահիների ու Ռումի սելջուկների արքունիքի հայտնի աստղագետներից էր:

---------------------

Հանրահայտ ու հմուտ աստղագետ: Գրքերում այսպես են բնութագրել Բիբի Մոնաջամեին: Կին, որ խառազմշահիների ժամանակ ցուցադրելով մաթեմատիկայի ու աստղագիտության բնագավառներում իր հմտությունը ժամանակին գիտական բարձր դիրքեր նվաճեց և իր անունը որպես Իրանի առաջին կին մաթեմատիկոս և աստղագետ արձանագրեց աշխարհի գիտության պատմության մեջ:

Բիբի Մոնաջամե

 

Բիբի Մոնաջամեի կամ Մոնաջամե Նեյշաբուրիի մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել: Իրանցի այս աստղագետ ու մաթեմատիկոս կինը ծնվել է լուսնային հիջրեթի 600 թվականին մեծ Խոռասանի Նեյշաբուր քաղաքում, բարեկիրթ մի ընտանիքում: Հայրը՝ Քեմալեդդին Սեմնանին Նեյշաբուրի շաֆեիների առաջնորդը և Մոհամմեդ Խառազմշահի պալատական աստղագետը, իսկ մայրը՝ Խոռասանի հայտնի իսլամագետ Մոհամմեդ Իբն Յահյայի ծոռն էր: Հայրը աստղագետ էր և Բիբին էլ հետևեց հոր ճանապարհին և նրա համբավն այնքան տարածվեց, որ մուտք գործեց Սուլթան Ջալալեդդին Խառազմշահի և հետագային Ալլաեդդին Քեյղոբադի արքունիքը: Աստղագիտության ու մաթեմատիկայի բնագավառում ու նաև դեպքերի գուշակության հարցում նրան ընդունակությունն ու կարողությունը նրան Խառազմի սուլթանի պալատական մերձավորներից դարձրեցին և նա հայտնի դարձավ Բիբի Մոնաջամե անունով: Բիբի Մոնաջամեն աստղագիտության բնագավառում յուրահատուկ հմտություն ուներ և զբաղվում էր աստղագիտությամբ ու աստղաբաշխությամբ: Նա որ աստղագիտությունը սովորել էր իր հորից այս բնագավառում այնպես ընդունակություն ցուցաբերեց, որ դասվեց ժամանակի գիտնականների շարքը: Բիբի Մոնաջամեն ոչ միայն աստղագիտության, այլ հարակից գիտություններում նույնպես ամենաբարձր աստիճաններին տիրացավ:

Բիբիի ամուսինը՝ Մաջդեդդին Մոհամմեդ Թորքամանը Գորգանի Գուրսորխի տարածքի սադաթներից էր և ժամանակի հայտնի դեմքերից: Նա մի ժամանակ Սուլթան Ջալալեդդին Խառազմշահի պալատական մերձավորներից է եղել և սկզբում քարտուղարի պաշտոն է զբաղեցրել: Մաջդեդինը հետագային սելջուկների արքունիքում ծառայության անցնելով հատուկ քարտուղարի պաշտոնին է նշանակվում: Ապա թարգմանիչ է նշանակվում և այդ պաշտոնում որպես դեսպան ներկայանում է տարբեր էմիրներին ու իշխաններին:

Բիբի Մոնաջամեն Խառազմշահի պալատում հատուկ դիրք էր զբաղեցնում: Խառազմշահիները աստղագիտությանը հատուկ կարևորություն էին տալիս և իրենց շատ աշխատանքներում ու նաև աստղագիտական հարցերում խորհրդակցում էին Բիբի Մոնաջամեի Նեյշաբուրիի հետ: Պատմական որոշ աղբյուրներում ասված է, որ նա երկար ժամանակ մոնղոլների դեմ պատերազմի դաշտում ընկերակցել է Ջալալեդդին Խառազմշահիին: Երբ դեսպանի պաշտոնով Խառազշահիների պալատ մեկնած սելջուկ էմիրներից Քեմալեդդին Քամյարը լսում է Բիբի Մոնաջամեիի համբավի մասին Սելջուկ արքայի մոտ վերադառնալով մանրամասն պատմում է Բիբի Մոնաջամեի և աստղագիտության բնագավառում նրա հմտության մասին:

Մոնղոլներից կրած պարտությամբ Ջալալեդդին Խառազմշահիի թագավորությանը վերջ է տրվում: Ասվում է, որ Բիբի Մոնաջամեն իր գուշակություններից մեկում Սուլթան Ջալալեդդինին տեղեկացրած է եղել եղբոր՝ Ղիասեդդինի դավաճանության մասին, բայց Սուլթանը դա լուրջ չի ընկալում և նույն սադրանքին զոհ գնալով մոնղոլների դեմ պատերազմում սպանվում է: Ջալալեդդին Խառազմշահիի մահով Բիբին ու նրա ամուսինը կորցնելով իրենց հովանավորին և պալատականների նախանձին ու զայրույթին հանդիպելով գաղթում են Դամասկոս և նկատի առնելով Բիբի Մոնաջամեի համբավը մուտք են գործում Մալաք Աշրաֆ Մոզաֆարեդդին Մուսա Այուբիի արքունիքը: Այուբյան սուլթանը գրկաբաց ընդունում է Բիբի Մոնաջամեին ու նրա ընտանիքին և նրանց հարգում է: Սելջուկյան Սուլթան Ալլաեդդին Քեյղոբադն այդ մասին տեղեկանալով դեսպան է ուղարկում և Այուբյան Սուլթանից խնդրում է, որ Բիբին ու նրա ընտանիքը Կոնիա մեկնեն: Սելջուկյան Սուլթանը մեծ հարգանքով Բիբի Մոնաջամեին տանում է Կոնիա և իր արքունիքում նրա բարձր պատվի է արժանացնում: Շամի բնակիչների ու Ռումի սելջուկների միջև պատերազմում Բիբին կանխատեսում է Սուլթան Ալլաեդդին Քեյղոբադի հաղթանակը և պատերազմն ավարտվում է նրա կատարած գուշակության համաձայն: Դրանից հետո նրա հանդեպ Սուլթան Քեյղոբադի հավատքը կրկնապատկվում է և նրան արքունական թիկնոց է նվիրում: Բիբիի ցանկությամբ Սուլթան Քեյղոբադը նրա ամուսնուն՝ Մաջդեդին Մոհամմեդին քարտուղարության նախագահ է նշանակում և նրան թարգմանչի կոչում է տալիս: Նա մինչև  կյանքի վերջը որպես սելջուկ էմիրներից մեկը ծառայում է Սուլթանին և ամենուր ընկերակցում է նրան: Բիբի Մոնաջամեն վախճանվել է լուսնային  679 թվականին և հողին է հանձնվել Դամասկոսում:

Ճենապակյա  ամանեղեն սելջուկյան շրջանի կնոջ պատկերով 

 

Բիբի Մոնաջամեիի որդին Նասերեդդին Հոսեյն էր կոչվում, որ իր մոր համբավի բերումով հայտնի է դառնում Իբն Բիբի անունով: Նա ժամանակակից է եղել Փոքր Ասիայի սելջուկյան վերջին սուլթանների հետ: Իբն Բիբին Ռումի Սելջուկների արքունիքի երևելի դեմքերից է դառնում և հորից հետո Էմիրի կոչում է ստանում: Իբն Բիբին գլխավորում էր հրամանագրերի ու կնիքի  դիվանը: Էմիր Նասերեդդին Հոսեյնը լուսնային 7-րդ դարի հայտնի պատմագիրներից ու գրողներից է: Նա պարսկերեն գրել է «Ալ-Ավամեր Ալ-Ալաաիյե ֆել-Օմուր Ալ-Ալաաիյե»-ն, որը հայտնի է «Իբն Բիբիի պատմություն» անունով և  համարվում է Ռումի Սելջուկների պատմության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Իբն Բիբին իր պատմության գիրքը շարադրել է Ալլաեդդին Աթամալեք Ջովեյնիի խնդրանքով և դա նվիրել է Ալլաեդդին Քեյղոբադ Ա-ին և ցանկացել է, որ դա Ռումի  Սելջուկների պատմության մասին «Թարիխ Ջահանգոշայե Ջովեյնի» գրքի հավելվածը դառնա: Գրքի շարադրումն ավարտվում է լուսնային 680 թվականին և ներկայացնում է 588-ից 679 թվականների միջև ընկած ժամանակաշրջանի իրադարձությունները: Այս աշխատասիրությունը Իբն Բիբի օրոք մեկ այլ անձի միջոցով համառոտվում է: Ժամանակակից հայտնի բանասեր Աբբաս Էղբալ Աշթիանին Իբն Բիբիի աշխատասիրությունը դասում է պատմության մասին կարևոր աշխատասիրությունների, այդ թվում Ջահանգոշայե Ջովեյնիի, «Թարիխ Վասաֆ»-ի և Մոինեդդին Յազդիի «Մավահեբ-ե Էլահիե»-ի շարքը  և գրում է. «Իբն Բիբիի աշխատասիրության ամբողջությունը չի պահպանվել և հետագային մի անձնավորություն երկարաշունչ ու բարդ ոճով գրված այս աշխատասիրությունը համառոտել ու պարզեցրել է, ինչն էլ պահպանվել է և Ռումի Սելջուկների  շրջանի պատմության հավաստի աղբյուրներից է համարվում»:

Աշխատության գլխավոր բաժինները վերաբերում են Քեյղոբադ Ա-ին ու նրան փոխարինողներին, որոնք հեղինակին ժամանակակից են եղել: Թեև արքունական կապերի պատճառով իրադարձությունները նկարագրելիս անկողմնակալ չէ, սակայն Բիբի Մոնաջամեի կյանքի մասին տեղեկությունների խոշոր մասը մեզ են հասել այս աշխատության միջոցով:    

 

 

 

Պիտակ