Փետրվար 28, 2018 13:53 Asia/Yerevan

Ժամանակակից աշխարհում մարդկանց շրջանում տարածված ճգնաժամերից է հոգևոր ճգնաժամը:

2014թ. եվրոպացի զբոսաշրջիկ Ռադու Դիկոնեսկուն որոշեց հեծանիվով ճամփորդել աշխարհի տարբեր երկրներ: Նա նշում է , որ ինքը հետքարարքասեր մարդ է և հավելում. "Որևէ երևույթի լավ կամ վատ լինելը կապ ունի այն փորձին, որ ձեռք եք բերել դրա ընթացքում: Եվ քանի դեռ չեք փորձել, չեք կարող հստակ կարծիք տալ դրա մասին: Այդ պատճառով պետք է գնալ ու փորձել ամեն ինչ": Նա ճամփորդել է նաև Իրան և հետաքրքիր պահերն անմահացրել լուսանկարներում:  Դիկոնեսկուն իր իրանական ճամփորդության մասին գրում է. "Թեհրան քաղաքից դուրս գալուց հետո,  սառը եղանակին մի շաբաթ հեծանիվը քշեցի, մինչև հասա Միանե քաղաքի կանաչ դաշտերին ու հաճելի գիշերներին: Գիշերը հասա ծղոտե տներով մի գյուղ: Պետք է ասեմ, որ տանուտեր պարոն Հաշեմն ինձ տեսնելով, անակնկալի եկավ: Նախքան Իրան այցելելը շատ էի լսել իրանցիների հյուրընկալության մասին: Եվ այսօր, մեկ ամիս անց, կարող եմ դա հաստատել: Ամեն ինչից առավել, ինձ գրավեցին իրանցիների հյուրընկալությունն ու բարեկամական վերաբերմունքը: Եթե նրանք տեսնեն, որ որևէ մեկն ունի օգնության կարիք, կօգնեն ինչով կարողանան, եթե նույնիսկ դա լինի գումարային օգնություն: Չնայած միջազգային շրջանակներում Իրանի մասին փորձում են բացասական կարծիք ձևավորել, սակայն Իրան կատարած ճամփորդությունից հետո, ես ամբողջովին փոխեցի կարծիքս: Իհարկե սա չի նշանակում, որ Իրանում ամեն ինչ շատ լավ է ու հրաշալի: Սակայն իրանցիներն իրենց  էությամբ, շատ երկրների մարդկանցից ավելի լավն են":

Ռադու Դիկոնեսկուի նկարները

Ժամանակակից մարդկանց ճգնաժամերից մեկը հոգևոր ճգնաժամն է: Գիտության ու հումանիտար մտածողությւն տարածումն Արևմուտքում այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ժամանակակից  մարդը կարող է տեխնոլոգիայի ու գիտության միջոցով բավարարել իր բոլոր կարիքները: Սակայն վերջին տասնամայակների ընթացքում ականատես ենք մարդկանց հոգևոր կարիքների բավարարման ճգնաժամին: Որպես ապացույց, կարելի է նշել այն փաստը, որ մարդիկ աշխարհում օրեցօր ավելի շատ են փորձում իրենց կյանքի համար նոր իմաստ գտնել: Ճափորդը փորձում է  գնալ նոր ուղղություններով, որն անում է  այդ թվում նաև ինքնաճանաչման նպատակով: Դրա համար նա այցելում է  նաև հոգևոր ու մշակութային վայրեր: Իրան այցելող մեծ թվով զբոսաշրջիկներն այցելում են նաև հոգևոր ու մշակութային վայրեր: Իրան այցելած զբոսաշրջիկներն ասում են, որ իրենց այցելությունը ոչ թե պարզապես տեղափոխություն է մի վայրից մյուսը, այլ մշակույթ է: Նրանք փորձում են զբոսաշրջության մի նոր ձև, որը տարբերվում է իրենց սպասածից: Լսածի ու տեսածի միջև հակասությունը զբոսաշրջիկին ստիպում է  նոր փորձ հավաքել նոր վայրերից, և չսահմանափակվել միայն աշխարհագրական դիրքով: Այդ փորձը զբոսաշրջությանը տալիս է նոր իմաստ և տարբերում է մյուս ճամփորդություններից: Որպես օրինակ, երբ զբոսաշրջիկները գալիս են Մաշհադ քաղաք և այցելում շիաների 8-րդ առաջնորդ իմամ Ռեզայի դամբարան, ասում են, որ դա իրենց համար նորություն է և իրենց պարգևում է  հետաքրքիր զգացողություն:

 

Եվրոպացի զբոսաշրջիկներից մեկն այցելել է Մաշհադ քաղաքում գտնվող   իմամ Ռեզայի դամբարան: Մուսուլմանական նման վայր այցելելու իր տպավորության մասին նա ասում է. "Ինձ համար դա նորություն էր: Չէի սպասում նման գեղեցիկ ու պայծառ մի վայր տեսնել: Շատ տպավորված եմ: Այս վայրը շատ սիրեցի: Նախքան գալս, որևէ տեղեկություն չունեի այս վայրի մասին: Նախկինում ես այցելել եմ Ասիայում գտնվող բուդդաների սրբավայրերը կամ քրիստոնյաների սրբավայրերը: Առաջին ագնամ պետք է այցելեի մուսուլմանների սրբավայր, և այդ պատճառով չգիտեի, թե ինչ պետք է տեսնեմ այնտեղ":

Նման ճամփորդությունները տարբերվող են: Քանի որ եթե ճամփորդության նպատակը որևէ վայր վարձելն է, դա հնարավոր է անել ցանկացած երկրում կամ քաղաքում: Այն ինչն այս զբոսաշրջիկների ճամփորդությունը տարբերում է  մյուսներից, նրանց հայացքն է շրջապատի նկատմամբ, հայացք, որ ունի հոգևոր արժեք ու նրանց ստիպում է մտածել: Զբոսաշրջիկը հասկանում է, որ այս երկրի հասարակության վերաբերմունքը իր նկատմամբ տնտեսական չէ և մարդիկ փորձում են առանց որևէ շահի, լավագույնն անել իրենց հյուրի համար և անել այնպես, որ նա իրեն հանգիստ զգա: Նման վերաբերմունքի շնորհիվ է զբոսաշրջությունը ստանում հոգևոր արժք:

Լեհ զբոսաշրջիկ Մարի Շիան` Իրանում

Մարի Շիան տարբեր երկրներ, այդ թվում` Իրան կատարած իր այցելությունների մասին հուշեր է գրում: Նա Իրանի մարդկանց մասին ասում է. «Ես միշտ ասել եմ, որ իրանցիները լավ մարդիկ են: Իրանում մարդիկ չափազանց հարգալից են հյուրընկալ և միշտ պատրաստ օգնել: Իրանցիները հյուրի մասին ասում են «Հյուրն Աստծո սիրելին է»: Ես ճամփորդել եմ աշխարհի շատ վայրեր և ինձ համարում եմ այն երջանիկ աղջիկներից, ով ունի շատ ընկերներ: Սակայն այս տեանկյունից իրանցիներն ինձ ապշեցրին: Ես գիտեի, որ այս շրջանի մարդիկ շատ հյուրընկալ են: Չէի կարծում, որ Օմանի բնակիչներից ավելի հյուրընկալ մարդկանց կգտնեմ: Սակայն ասեմ, որ իրանցիներն ամենահյուրընկալ մարդիկ են, որ մինչև հիմա հանդիպել եմ»: