Մարտ 07, 2018 19:53 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում կխոսենք փրկչի բացակայության շրջանում իշխանության յուրահատկությունների մասին:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Էմամ Մահդիի բացակայության շրջանում իշխանության ձևավորման հարցին: Եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ  ասացինք,որ իշխանության գոյության անհրաժեշտ պատճառներից մեկն այն է, որ իսլամ կրոնն ու դրա օրենքները որևէ վայրով ու ժամանակով չեն սահմանափակվում: Իսլամը աշխարհատարած և բոլոր սերունդների ու ժամանակաշրջանների համար հավերժական կրոն է: Հետևաբար մարգարեի ժամանակաշրջանով չի սահմանափակվում և որևէ օրենքի գործադրումը չի դադարեցվում: Հենց այնպես որ Աստծո առաքյալի ժամանակաշրջանում իսլամական օրենքների գործադրման համար իշխանության ստեղծումն անհրաժեշտ էր համարվում, դա նաև անհրաժեշտ է համարվում մյուս ժամանակներում ու այդ թվում փրկչի բացակայության շրջանում և առանց իշխանության ձևավորման հնարավոր չէ գործադրել օրենքներից որոշները:

Իշխանության ձևավորման անհրաժեշտության մյուս պատճառը իսլամի օրենքների էությունն ու որակն է: Իսլամ կրոնի օրենքները բազմազան են, որոնք միասնաբար ծնունդ են տալիս իրավական միատարր մի համակարգի: Իրավական համապարփակ այս համակարգը, որի հիմքում ընկած են Ղուրանի այաներն ու մարգարեի ավանդույթները պարունակում են սկզբունքներ ու ծրագրեր, որոնց մարդկությունը երջանկության համար կարիք ունի: Անձնական ու ընտանեկան հարցերից սկսած մինչև պատերազմին ու խաղաղությանը և այլ ժողովուրդների հետ հարաբերություններին վերաբերող հարցերը, նաև քրեական օրենքներից սկսած մինչև առևտրի, արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտում իրավունքներն ուշադրության արժանի են դարձել իսլամի իրավական ու հասարակական համակարգում: Ուշադրություն դարձնելով իսլամ կրոնի օրենքների էությանն ու որակին պարզվում է, որ դրանցից շատերի գործադրումը պայմանավորված է իշխանության ձևավորմամբ և առանց իշխանական կենսունակ ու ակտիվ մի համակարգի հնարավոր չէ դրանց գործադրել:

Պարագաներից մեկը, որն ընդգծում է իսլամական իշխանության ձևավորման անհրաժեշտությունը թշնամիներին դիմակայելու համար մուսուլմանների պատրաստվածությունն է: Ոտնձգող թշնամուն դիմակայելը և սահմանների պաշտպանությունը հնարավոր է միայն իշխանության ձևավորմամբ:

«Էնֆալ» սուրայի 60-րդ այաում հստակ կերպով անդրադարձ է կատարվել թշնամիներին դիմակայելու համար մուսուլմանների պատրաստվածության անհրաժեշտությանը: Այս այաում ասված է. ««Ու նրանց դիմակայելու համար զինվորներ ու ձիեր պատրաստեք, որպեսզի դրանց օգնությամբ սարսափ պատճառեք Աստծո թշնամուն, ձեր թշնամիներին ու ուրիշների թշնամիներին, որոնց դուք չեք ճանաչում, իսկ Աստված ճանաչում է և այն ինչը, որ զոհաբերեք Աստծո ճանապարհին դրա պարգևն ամբողջությամբ ձեզ հետ կվերադարձվի և ձեր պարագային անարդարություն չի լինի»:

 

Եթե տիրակալ ու ոտնձգող ուժերը թիրախ դարձնեն իսլամական երկրները, որևէ տրամաբանությամբ չի կարելի ընդունել, որ մուսուլմանները պիտի լուռ ու անտարբեր մնան օտարների հարձակման դիմաց և կամ ինքնապաշտպանության համար պատրաստվածություն չունենան: Եթե մուսուլմանները կամազուրկ ու թույլ լինեն չեն կարող դիմակայել բռնությանն ու չարագործությանը, իսկ եթե բավարար ուժ ու հզորություն ունենան, թշնամին նրանց տարածքների դեմ ոտնձգելու համարձակություն չի ունենա: Իրականության մեջ այս այան թշնամիների դիմաց մուսուլմանների համակողմանի պատրաստվածություն և անհրաժեշտ զենք ու զինամիջոցի հայթայթման հրահանգ է արձակում:

Մարգարեի ու նրա գերդաստանի ուղին ու ընթացակարգը վկայում են այն մասին, որ  նրանք թշնամուն դիմակայելու համար լավագույն կերպով օգտվում էին առիթներից: Նրանք ռազմական տեխնիկայի հայթայթման, ռազմական ուժերի կազմակերպման, թշնամու հետ առճակատման վայրն ու ժամանակն ընտրելու և ռազմական հարմար տակտիկաներ կիրառելու ժամանակ նկատի էին ունենում բոլոր մանրամասնությունները:

Ռազմական ուժ հայթայթելու և պատրաստվածության մասին հրահանգ արձակելուց հետո Ղուրանն ընդգծում է, որ դրա նպատակը Աստծո և ձեր թշնամիներին վախեցնելն է, քանի որ թշնամիների մեծամասնությունը միայն բռնի ուժի լեզուն է հասկանում: Նպատակն այն չէ, որ պատերազմների ու բախումների ժամանակ մեծ թվով մարդիկ տարբեր մահացու զենքերով քաղաքներն ավերակի վերածեն ու կողոպտեն ժողովրդի ունեցվածքը: Այլ նպատակն այն է, որ թշնամին վախենա և հրաժարվի սադրանքից ու ոտնձգությունից: Այլ խոսքով գլխավոր նպատակը թշնամուն ոտնձգությունից ու վայրագությունից հրաժարեցնելն ու նրան իսլամական երկրների դեմ ոտնձգությունից հեռու պահելը և մուսուլմանների ֆիզիկական պաշտպանությունն է: Հետևաբար իսլամական պետությունը մուսուլմանների տարածքների պաշտպանության համար պիտի օգտվի իր առավելագույն կարողությունից: Իհարկե ոտնձգողների հանդեպ ազդեցիկ պաշտպանությունը պայմանավորված է ռազմական ուժեր հավաքագրելով, ռազմական պատրաստվածությամբ, արդիական զինատեսակներ հայթայթելով ու շարունակական ռազմական վարժություններով, այնպես որ դա սարսափ ու վախ պատճառի թշնամուն: Այս ռազմական հնարավորությունները պիտի լինեն որոշիչ ու կանխարգելող: Անկասկած նման պատրաստվածության ձեռք բերումը հզոր իշխանության կարիք ունի:

----------------

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ իշխանության ձևավորման պատճառներից մեկը բռնահարվածներին պաշտպանելն է: Իսլամը ընդգծում է զրկվածներին պաշտպանելու և  չարագործներին դիմակայելու անհրաժեշտությունը: Էմամ Ալին ասում է. «Եթե մարդիկ  ասպարեզում ներկա չլինեին ու զինակիցների ներկայությամբ նրանց ազդարարություն չկատարվեր, ու եթե Աստված գիտուններից խոստում չառներ, որ չարագործի ընչաքաղցության և զրկվածների քաղցածության դիմաց չլռեն, կլքեի իշխանությունը»:

Հետևաբար Աստծուն ծառայող մարդկանց համար իշխանությունն ինքնանպատակ չէ: Նրանք իշխանությունը ուժի ու կամայականության ցուցադրման և ժողովրդին կողոպտելու միջոց չեն համարում: Նրանք իշխանության ղեկն ստանձնում են այն պատճառով, որ օժանդակեն բռնահարվածներին, հանրային գույքից կարճեն կողոպտիչների ձեռքը և պատժեն ժողովրդի իրավունքների դեմ ոտնձգողներին: Այլապես իշխանությունը նրանց համար որևէ արժեք չի ներկայացնում:

Մյուս կետը որ պարզաբանում է իշխանության ձևավորման անհրաժեշտությունը իսլամի ֆինանսական հրամաններն են: Իսլամի սահմանած հարկերը միայն չքավորների կարիքները հոգալու համար չեն, այլ դրանց գլխավոր մի բաժինը ծախսվում է իշխանության կառավարման և կառավարության ծախսերը հոգալու համար: Օրինակ «Խոմս»-ը այն հարկն է որ շիա վարդապետության օրենքների համաձայն գանձվում է արտադրության, առևտրի, ընդերքում ու երկրի վրա գտնվող հարստության շահերից: Այս հսկա գումարը միայն հասարակության որոշակի խմբի կարիքների վերացմանը չի հատկացվում, այլ ծախսվում է իսլամական իշխանության խնդիրների կարգավորման և պակասությունների վերացման համար:

Դա նույնն է նաև «Խառաջ»-ի կամ հողատարածքների համար սահմանված հարկի դեպքում: Իսլամի օրենսգետները որոշ տեսակի հողատարածքների, հատկապես պատերազմների ժամանակ նվաճված տարածքների և կամ անհավատների հետ մուսուլմանների հաշտության արդյունքում մուսուլմաններին տրված տարածքների պարագային «Խառաջ»-ի մուծումը պարտադիր են համարում: Անկասկած նման հարկեր գանձելու անհրաժեշտ պայմանը իշխանության կառույցի գոյությունն է: Այդ աշխատանքը վստահված է իսլամական իշխանությանը և վերջինս գանձելով այդ հարկերը դրանք պիտի հատկացնի հանրային շահերին: Հետևաբար իսլամի ֆինանսական որոշ հրահանգների գործադրումը միայն իսլամական իշխանության միջոցով է հնարավոր:

Ընդհանուր առմամբ նկատի առնելով մարդկային կյանքի տարբեր բնագավառներում իսլամական օրենքների գործադրման անհրաժեշտությունը պարզվում է, որ Էմամ Մահդիի բացակայության շրջանում իշխանության ձևավորումը կարևոր ու անհրաժեշտ հարց է: Բայց Էմամի բացակայության ժամանակ ո՞վ է կառավարում այդ իշխանությունը:

Ուսումնասիրելով կրոնական աղբյուրներն ու կրոնի հեղինակավոր գործիչների հայտարարությունները պարզ է դառնում, որ էմամի բացակայության շրջանում իսլամական իշխանության կառավարման ու առաջնորդման պարտականությունը փոխանցվում է իսլամի ուսուցումներին ծանոթ և ժամանակի խնդիրներին տիրապետող իսլամագետին կամ Ֆաղիհին, որը «Վալի Ֆաղիհ» է կոչվում: «Վելայաթ Ֆաղիհ»-ն իսլամական իշխանությունը ու հասարակությունը արդար ու գիտուն Ֆաղիհի միջոցով կառավարվելու իմաստով է:

 

Այստեղ կփորձենք ձեզ ծանոթացնել Վալի Ֆաղիհի որոշ յուրահատկություններին:

Անկասկած  իսլամական հասարակության կառավարումը և սուրբ օրենքների գործադրումը ծանր ու խրթին պարտականություն է: Կրոնում ֆաղիհ կամ ամենագետ լինելը իսլամական իշխանի պայմաններից է: Իսլամական համակարգին իշխող ֆաղիհը, որ Ղուրանի մեկնաբան է և դրա անփոխարինելի օրենքների գործադրողը , բավարար գիտության ու տեղեկության տեր պիտի լինի: Նա պիտի կարողանա համապատասխան ժամանակի կարիքներին և օգտվելով գիտական մեթոդներից իսլամ կրոնի վճիռները քաղել դրա տարբեր աղբյուրներից, հատկապես սուրբ գրքից, մարգարեի ավանդույթներից և կամ դիմելով իր գիտակցությանն ու տեսակետների համաձայնությանը: Այլ խոսքով նա այնքան հմուտ ու գիտակից պիտի լինի կրոնական հարցերում, որ կարողանա ցանկացած նոր երևույթի ու հարցի պարագային գտնել իսլամի տեսակետը և անհրաժեշտության դեպքում դա գործադրման հանձնել: Հազրաթ Ալին ասում է. «Ով մարդիկ, խալիֆայության համար ամենաարժանավոր անձը իշխանության հարցերի հետ կապված Աստծո հրահանգների մասին ամենաշատ տեղեկությունն ունեցողն ու ամենակարող անձն է»:

Հասարակության առաջնորդության պատասխանատու Վալի Ֆաղիհը կրոնի ուսուցումների կապակցությամբ բավարար տեղեկություններ ու աչալրջություն ունենալուց բացի նաև հասարակական ու անհատական կյանքում պիտի գործի դնի իր գիտական տեղեկությունները: Արդար Ֆաղիհի պայմաններից մեկն էլ այն է, որ հավատարիմ լինի իր կրոնական պարտականություններին, չհանձնվի կրքերի դիմաց, մեղք չգործի և չհրաժարվի կրոնական պարտադիր աշխատանքներից: Քանի որ նա ով ենթարկվում է կրքերին ու աշխարհիկ ցանկություններին իրականության մեջ իր ներքին ցանկությունները դարձնում է իր կուռքը: Նման մեկ անձ հասարակությունն առաջնորդելու և կառավարելու արժանիք չունի: Վալի Ֆաղիհը պիտի զերծ լինի նախանձի, ընչաքաղցության, ծուլության, բրտության ու խաբեության նման ստոր հատկանիշներից: Քանի որ այդ հատկանիշները վնասակար են թե նրա և թե հասարակության համար:

Ընդհակառակը Վալիհ Ֆաղիհը պիտի օժտված լինի գիտական արժանավորության, արդարության, բարեպաշտության, կառավարման հմտության, քաջության, ժամանակը ճանաչելու և քաղաքական ու հասարակական գիտակցության պես գերազանց յուրահատկություններով ու նաև առաջնորդության համար բավարար հզորությամբ: