Ճանաչենք իսլամը (181)
Վալիհ Ֆաղիհի գլխավոր պարտականությունն այն է, որ ծանր օրերին հասարակության համար հենարան լինի և հասարակությանը համադրված ու նպատակաուղղված կերպով ճիշտ ուղղությամբ առաջնորդի:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում շարունակելով Վալիհ Ֆաղիհի թեմայի քննարկումը կանդրադառնանք իսլամական ուսուցումների համաձայն Վալիհ Ֆաղիհի պարտականություններին ու պատասխանատվությանը: Իսլամական հասարակության առաջնորդի պարտականություններն ու պատասխանատվությունն ըմբռնելու համար Ղուրանից ու իսլամի մեծ մարգարեի վարքագծից հետո լավագույն աղբյուրը նրա սուրբ գերդաստանի անդամների, մասնավորապես Էմամ Ալիի ասույթներն ու վարքագիծն են: Նա իր իշխանության կարճ ժամանակաշրջանում տարբեր իրավիճակներում հիմք ընդունելով Ղուրանն ու իսլամի մեծ մարգարեի վարքագիծը մանրամասնորեն անդրադարձել է իսլամական հասարակության առաջնորդի պարտականություններին:
Օրինակ «Նահջ-օլ-բալաղա»-ի երրորդ քարոզում, որը հայտնի է «Շեղշեղիեի քարոզ» անունով, որպես իսլամական հասարակության առաջնորդ իր դիրքին անդրադառնալով ասում է. «Խալիֆայության հարցի կապակցությամբ իմ դիրքը ջրաղացի քարի առանցքի նման է»:
Առաջնորդի ու Վալիհ Ֆաղիհի դիրքը բացատրող այս արտահայտությունը խորհելու արժանի է: Ջրաղացի քարը կարող է թերություններ ունենա, սակայն մինչև այնքան ժամանակ, որ գոյություն ունի նրա առանցքը, դա պտտվում ու աշխատում է, սակայն եթե վերցվի դրա առանցքը կամ ձողը, որը հենարան է համարվում և համադրելով աշխատանքը, դրան հունավորում է, ջրաղացի քարը նույնիսկ մի պահ չի կարող պտտվել ու կդադարի աշխատելուց: Մի հասարակության մեջ առաջնորդի գոյությունը նման է այդ ամուր ու կայուն առանցքին, որի շուրջ պտտվում են ջրաղացի քարերը և նա դրանց պահում է, որպեսզի չշեղվեն և հզորությամբ շարունակեն իրենց աշխատանքը: Հետևաբար Վալիհ Ֆաղիհի ու առաջնորդի գլխավոր պարտականությունն ու պատասխանատվությունն այն է, որ ծանր օրերին հասարակության համար ամուր հենարան լինի և համադրված ու նպատակաուղղված շարժումով հասարակությունն առաջնորդի ճիշտ ուղղությամբ: Նա հենց այդ քարոզում մի այլ տեղ իր գոյությունը նմանեցնում է լեռան, որի վրա իջնում են անձրևի կաթիլները: Այս կաթիլները շարժվում են լեռան թեքության վրա և հավաքվելով ձորում շարժվում են մի հունով, որը գետն է: Սյն, որ նա իր գոյությունը նմանեցնում է լեռան փեշին, որտեղ հոսում է հեղեղը կրկին վկայում է շարժումը հունավորելու մասին: Հետևաբար Վալիհ Ֆաղիհի ու իսլամական հասարակության առաջնորդի պարտականություններից մեկը ժողովրդին ուղղորդելն ու նրանց միջև միասնականության ստեղծումն է: Եթե այս միասնականությունն ու ներդաշնակությունը չլինեն Վալիհ Ֆաղիհն իր մյուս պարտականություններում հաջող չի լինելու:
Հազրաթ Ալին «Նահջ-օլ-բալաղա»-ի 34-րդ քարոզի մի բաժնում հասարակությանը էմամի ու առաջնորդի պարտականությունների մասին ասում է. «Ով ժողովուրդ անկասկած ես ձեր և դուք իմ հանդեպ որոշ պարտականություններ ունեք: Իմ պարտականությունն է անկեղծորեն սրտցավ ու բարեմիտ լինել և հարստության լիարժեք շահագործման ենթահող պատրաստել, նաև ձեզ կրթել, որպեսզի փրկվեք տգիտությունից ու ձեզ վարժեցնեմ ու դաստիարակեմ»:
Ուրեմն իսլամական հասարակության առաջնորդը պիտի բարի, հոգատար ու սրտցավ լինի: Ծանր օրերին կանգնած լինի ժողովրդի կողքին և աջակցի նրանց: Ղուրանն էլ «Ալե Օմրան» սուրայի 159-րդ այաում անդրադարձել է իսլամի մեծ մարգարեի այդ կարևոր յուրահատկությանն, այսինքն բարության ու սրտցավությանը և խոսքն ուղղելով մարգարեին ասում է, որ եթե քարասիրտ ու չարագործ լինես ժողովուրդը քեզ կլքի: Ապա շարունակելով ընդգծում է. «Ուրեմն նրանց ներիր, քո ողորմությանն արժանի դարձնում նրանց և նրանց հետ քո գործերում խորհրդակցիր»: Գործերում խորհրդակցելը ժողովրդի հետ իսլամական հասարակության առաջնորդի համընթացության ու սրտակցության իմաստով է: Այս հարցը հասարակության մեջ հոգեկան անվտանգության ստեղծման ուղղությամբ գլխավոր դերակատարություն ունի և ժողովրդի ու Վալիհ Ֆաղիհի միջև վստահության ամրապնդման պատճառ է դառնում: Վալիհ Ֆաղիհի պարտականություններում մյուս կարևոր կետը, որն ընդգծված է նաև «Նահջ-օլ-բալաղա»-ի 34-րդ հոդվածում հանրային հարստության արդար բաժանումն ու հանրային բարեկեցության ապահովումն է: Եթե հիշեք Վալիհ Ֆաղիհի հատկանիշների շարքում անդրադարձանք նաև արդարությանը: Արդարության գործադրումն իսլամական հասարակության առաջնորդի ու Վալիհ Ֆաղիհի գլխավոր պարտականություններից է: Հասարակության մեջ իշխանի միջոցով արդարության հաստատման նշանակությունն այն աստիճան է, որ Մալեք Աշթարին Եգիպտոսի կառավարիչ նշանակելու համար նրան ուղղված Էմամ Ալիի նամակում արդարությունը հիշատակված է, որպես կառավարիչների աչքի լույսը, այսինքն իշխանավորի ամենակարևոր ու վեհ առաքելությունը: Նա հասարակության մեջ արդարության հաստատումը համարում է այն հարցերից մեկը, որով լուսավորվում է իշխանավորի աչքը: Արդարությունը չափազանց լայն ոլորտ է ընդգրկում, այնպես որ նա գործակատարներին հորդորում է ժողովրդին ուղղված հայացքներում, ակնարկներում ու նույնիսկ իրենց հղած ողջույններում հարգել հավասարությունն ու արդարությունը: Էմամի համոզմամբ այս արդարությունը տարբեր ծավալներով անարդարության վերացման պատճառ է դառնում և հիշատակում է, որ եթե այդ կապակցությամբ հավասարությունը չհարգվի, հզորները կխրախուսվեն խտրականության գործադրման հարցում, իսկ թույլերն արդարության գործադրման հարցում կհիասթափվեն:
Իսլամական հասարակության մեջ մուսուլմանները հավասար իրավունքներ ունեն և իշխանին մերձավոր լինելը և կամ իսլամում ունեցած անցյալն ու այլ առավելություններ չեն կարող որևէ խմբի համար որոշակի իրավունքներ առաջացնել ու նրանց հասարակական յուրահատուկ առավելություններ վերապահել: Հասարակական իրավունքներում ժողովրդի հավասարությունն այն իմաստով չէ, որ ցանկացած անձի հանդեպ հասարակության մեջ ինչպիսի պահվածք էլ որ ունենա, հավասար վերաբերմունք է ցուցաբերվելու: Այլ դա նշանակում է, որ մարդիկ հավասար իրավիճակներում հավասար իրավունքներ են ունենում: Իշխանավորի արդարության կարևոր առանցքներից մեկը վերաբերում է տնտեսական հարցերին: Այս բնագավառում խտրականությունն ու անարդարությունը հասարակական այլ իրավունքներում խտրականության հող է նախապատրաստում: Հազրաթ Ալին այս բնագավառում արդարության վրա առվել շեշտ դնելով, արդարության իրագործման համար լուծումներ է առաջարկում կառավարիչներին ու գործակատարներին:
Վալիհ Ֆաղիհն ու առաջնորդը արդարության գործադրման ժամանակ պիտի նկատի առնեն հասարակության ընդհանուր շահը: Այդ պատճառով էլ Էմամ Ալին Մալեք Աշթարին հղած նամակում գրում է, որ կատարի այն ինչը, որ գոհունակություն կպատճառի ժողովրդի զանգվածներին, թեև դա դժգոհություն պատճառի որոշակի խավերի: Էմամը ժողովրդի գոհունակությունը կցելով արդարությանը մատնանշում է այն կետը, որ եթե որևէ աշխատանք հանրության շահին լինի արդարության ավելի մոտիկ կլինի: Նա ասում է. «Աշխատանքների մեջ պիտի առավել սիրես այն, որը ոչ կգերազանցի իրավունքի սահմանը ու ոչ էլ այդ կապակցությամբ կթերանա և արդարության տեսակետից համապարփակ կլինի ու ավելի հաճելի կլինի հանրությանը, քանի որ հանրության դժգոհությունն անազդեցիկ է դարձնում մերձավորների գոհունակությունը, բայց մերձավորների զայրույթը չի վնասում հանրության գոհունակությանը»:
Տնտեսական տեսակետից հասարակական արդարության իրագործման ուղղությամբ Հազրաթ Ալին իսլամական հասարակության առաջնորդին պարտականություն է տալիս հատուկ ուշադրություն ցուցաբերել հանդեպ չքավորներին ու ընչազուրկներին: Դա այն աստիճան կարևոր է, որ դրա հանդեպ անտարբերությունը կարող է անազդեցիկ դարձնել մյուս աշխատանքները:
Էմամ Ալիի դիտանկյունից առաջնորդի ու Վալիհ Ֆաղիհի մյուս պարտականությունը տարբեր բնագավառներում ժողովրդին ուսուցանելը, նրանց իրազեկելն ու լուսարարությունն է: Իսլամական հասարակության առաջնորդը պարտականություն ունի հարցերը լուսաբանել ժողովրդի համար և նրանց հանել մոլորությունից: Էմամ Ալին հաճախ է այդպես վարվել, այնպես որ երբ որոշ անձանց մոտ կասկածներ են առաջացել, նա ելույթ ունենալով կամ նամակով փորձել է պարզաբանել այդ հարցը: Այն առաջնորդը, որ ցանկանում է իր ժողովրդի առաջնորդն ու ղեկավարը լինել իր գիտությամբ պիտի լուսավորի նրան: Իշխանավորն ու Վալիհ Ֆաղիհը պարտավոր է դա կատարել, այսինքն ժողովրդին կրթելը առաջնորդի անվիճելի ու հստակ պարտականությունն է: Առաջնորդն ու Վալիհ Ֆաղիհը հանրության միտքը լուսավորելուն զուգահեռ իսլամական հասարակության դաստիարակության ուղղությամբ պիտի նաև հոգ տանեն ժողովրդի հոգևոր դաստիարակության պարագային ու երևան հանեն նրանց թաքուն ընդունակությունները: Հավատքը, բարեպաշտությունը, վճռականությունը, անկեղծությունը, դժվարությունների պարագային համբերատարությունը, համեստությունը, առատաձեռնությունն ու զոհաբերությունը դաստիարակչական այն տարրերից են, որոնց տարածման ուղղությամբ Վալիհ Ֆաղիհը հոգ պիտի տանի:
Իսլամական հասարակության մեջ առաջնորդի ու Վալիհ Ֆաղիհի պարտականություններին ուշադիր հայացք նետելով նկատում ենք, որ իսլամում քաղաքականությունը համեմատելի չէ ոչ-իսլամական հասարակություններում տարածված սովորական քաղաքականության հետ: Քանի որ հասարակության հանդեպ առաջնորդի պարտականություններից այնպես է ստացվում, որ իսլամում քաղաքականությունը միայն ուղղված չէ տնտեսության և անհատների միջև ֆինանսական հարաբերությունների կարգավորմանը, այլ իր հիմքում ունի նաև ժողովրդի հոգևոր առաջադիմությունը, վեհացումն ու աճը:
Վալիհ Ֆաղիհն իրեն ենթակաների կատարած գործերի պարագային պատասխանատվություն է կրում, նույնիսկ եթե նրանց վերցրած քայլերից տեղյակ չլինի: Իշխանն է նշանակում իր ենթականերին ու նրանց կատարած գործերը վերաբերում է նրանց և որևէ ուղղակի առնչություն չունի իշխանին: Այդուհանդերձ քանի որ նա է նշանակել նրանց, կատարված աշխատանքների պարագային պատասխանատվություն է կրում: Հազրաթ Ալին քարտուղարների ու պաշտոնյաների ընտրության հարցում ազդարարելով Մալեք Աշթարին և նրան ուշադրության կոչ անելով, հիշեցնում է, որ պիտի հզոր ու բանիմաց մարդկանց նշանակի տարբեր պաշտոններում ու եթե նրանց մոտ թերություն նկատվի կամ նրանք սխալ թույլ տան իշխանն է պատասխանատու լինելու նույնիսկ եթե նրանց կատարած գործերից տեղյակ չլինի: Մալեքին ուղղված Հազրաթ Ալիի նամակում կարդում ենք.«Քո քարտուղարների մոտ ինչ թերություն էլ որ նկատվի ու դու դրանից անտեղյակ կամ դրա հանդեպ անտարբեր լինես, դրա պարագային դու պատասխանատու ես լինելու»:
Նկատի առնելով իսլամի ուսուցումները, նաև մեծ մարգարեի ու էմամների վարքագիծը այնպես է հասկացվում, որ առաջնորդն ու Վալիհ Ֆաղիհը իսլամական հասարակության ճակատագրի ու իսլամի սկզբունքների պարագային կտրուկ պիտի լինեն ու թույլ չպիտի տան, որ իսլամի օրենքներն անուշադրության մատնվեն: Առաջնորդը պիտի հոգ տանի ժողովրդի միջև արդարության ու հավասարության հաստատման, նաև նրանց դաստիարակման ու առաջնորդման ուղղությամբ և պիտի փորձի ամենալավ կերպով իրագործել այդ պարտականությունը: Վալիհ Ֆաղիհը նաև համեստ ու խոնարհ պիտի լինի ժողովրդի և հատկապես հասարակության կարիքավորների ու ընչազուրկների հանդեպ, իսկ չարագործների ու կեղեքիչների դիմաց հզոր ու անդրդվելի կեցվածք պիտի ընդունի: Բացի այդ ինչպես նշեցինք նա ջրաղացի քարի առանցքի նման ժողովրդի համար ամուր հենարան է համարվում և նրանց ներդաշնակ կերպով ուղղորդում է դեպի վեհ նպատակներ ու կառուցողական աշխատանք: