Ճանաչենք իսլամը (183)
Հենց այնպես որ մարդու փոխադրումը մոր արգանդից այս աշխարհ նոր կյանք է համարվում մոր համար, նրա փոխադրումն այս աշխարհից հավիտենականություն նոր ծնունդ ու նոր կյանքի սկիզբ է համարվում:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում կշարունակենք «Մաադ»-ի կամ մեռելների հարության մասին մեր զրույցը: Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ հավերժական լինելու ձգտումը մարդուն մղում է հեռու մնալ մահից, մինչդեռ կրոնական մտածողության մեջ մահը մարդու կյանքի ճանապարհի ավարտը չէ: Ղուրանի մշակույթի մեջ մահը մարդու ոչնչացման ու անէացման իմաստով չէ, այլ նրա փոխադրումն է այս աշխարհից հավիտենականություն:
Հենց այնպես որ մարդու փոխադրումը մոր արգանդից այս աշխարհի նոր կյանք է համարվում մոր համար, նրա փոխադրումն այս աշխարհից հավիտենականություն նոր ծնունդ ու նոր կյանքի սկիզբ է համարվում: Ինչպես գիտեք մոր արգանդում սաղմի կերակրումն իր յուրահատկություններն ունի: Սաղմը մոր արգանդի սահմանափակ միջավայրում զույգի միջոցով ու պորտալարի օգնությամբ սնվում է, բայց երբ լույս աշխարհ է գալիս նրա սնվելու ու գոյության համակարգը փոփոխություն է կրում: Հետաքրքիրն այն է, որ սաղմը մոր արգանդում նախապատրաստվում է դրսի աշխարհում ապրելու համար, այսինքն ձևավորվում են նրա շնչառական ու մարսողական համակարգերը, աչքերը, ականջները, ձեռքերն ու ոտքերը և մարմնի մյուս օրգանները, որպեսզի դրանք օգտագործվում այս աշխարհում: Աշխարհիկ կյանքն էլ հավիտենականության դիմաց նույն վիճակում է գտնվում, այնպես որ այդտեղ մարդ նախապատրաստվում է ավելի մեծ ու ընդարձակ աշխարհի համար: Հետևաբար եթե մարդու ֆիզիկական ու հոգևոր բոլոր կարողություններն ու ընդունակություններն առանց որոշակի նպատակի ու ծրագրի լինեն և մահով ամեն ինչ ավարտվի, այդ դեպքում պիտի ասել, որ այդ բոլոր հնարավորություններն ու կարողությունները արարվել են ապարդյուն ու առանց նպատակի: Ղուրանը «Մոըմենուն» սուրայի 115-րդ այաում ակնարկում է այդ կետին ու ասում է. «Արդյոք ենթադրում եք, որ մենք Ձեզ աննպատակ արարեցինք ու դուք չեք վերադարձվելու մեր կողմը»:
Հետևաբար մարդն ապարդյուն չի արարվել ու նրա արարումը մեծ նպատակի իրագործման համար է և դա բոլոր ճանապարհների միջից բարու ճանապարհի ընտրությունը, Աստծուն ծառայելն ու նրա դիմաց հանձնվելն է, որպեսզի մյուս աշխարհում հավերժական երջանկության տեր դառնա: Այս աշխարհում հնարավորությունները տրամադրվել են մարդուն, որպեսզի այդ նպատակի իրագործման ճան հաջողվի: Աստված մարդու խոստացել է, որ նրա լավ ու վատ գործը ցանկացած պայմաններում ու որոշված չափով ի նկատի ունի և բարեգործների պարգևը երբևէ չի մոռացվելու: Միևնույն ժամանակ հավիտենական աշխարհում ամեն ինչի դիմաց պատասխան է պահանջվելու՝ սկսած մարդու ականջից, աչքից ու սրտից մինչև մտքերն ու արարքները: Այսպիսով Ղուրանի ուսուցումների համաձայն մահը ճանապարհի ավարտը չէ, այլ ճանապարհի սկիզբն է, որից անցնելով այլ աշխարհ ենք փոխադրվում և այս աշխարհն իր ամբողջ մեծությամբ միայն սկզբնակետն է ավելի ընդարձակ ու հավիտենական մի աշխարհի: Այս մեկնաբանությամբ մահը պատճառ չի դառնում, որ կյանքը փուչ ու ապարդյուն համարվի, այլ ընդհակառակը իմաստ է փոխանցում աշխարհին: Իրականության մեջ լուսանցք է դեպի կյանքի վերջին փուլը, որը ցանկացած մարդու համար տեղի է ունենում այն ժամանակ, որից միայն տեղյակ է Աստված: Դա «Անըամ» սուրայի 2-րդ այաում Աստծո կողմից տրված խոստումն է, որտեղ ասված է. «Նա այն Աստվածը, որ ձեզ արարեց ցեխից, ուրեմն բոլորի համար մահ սահմանեց և դրա հստակ ժամկետը միայն նրան է հայտնի ու այս ամենով հանդերձ դուք դեռ կասկածում եք»:
Աստված այս այաում մարդու կյանքի համար երկու ժամկետ է սահմանել, մեկը նրա անխուսափելի մահն, որ բոլոր նախազգուշացումներով հանդերձ մի օր մարդու կյանքն ավարտվելու է և դա մի պահ չի հետաձգվելու: Իսկ մյուսը վաղահաս մահն է, որ շատ պարագաներում վերաբերում է մեր վարքագծին ու տեղի է ունենում հիվանդության կամ պատահարի հետևանքով և դրա ժամանակը տատանվում է: Անխուսափելի մահվան դեպքում մարդը նման է մրգի որ հասնում է ծառի ճյուղին ու այդ ժամանակ ճյուղից անջատվելով վայր է ընկնում: Իսկ մյուս դեպքում մահը ծառի ճյուղին գտնվող խակ մրգի նման է, որ մի պատահարի, օրինակ սաստիկ քամու պատճառով ճյուղից պոկվում ու վայր է ընկնում: Կարելի է ասել, որ մահերից շատերը վաղահաս են լինում: Այսինքն մի շարք գործոններ պատճառ են դառնում, որ մարդը վաղահաս մահ ունենա: Օրինակ եթե մեկն իր մարմնի պարագային խնամք չտանի կամ չզգուշանա սննդի կապակցությամբ կարող է հիվանդանալ, որի հետևանքով էլ նրա կյանքի տևողությունը կրճատվում է: Մինչդեռ եթե անհատը հարգի առողջապահության կանոնները կարող է ավելի երկար կյանք ունենալ:
«Մաադ»-ի հարցը ցանկացած մարդու մտքում ու բնազդում իր ուշագրավ տեղն է զբաղեցնում: Քանի որ բոլորը ցանկանում են իմանալ թե մարդու և աշխարհի ճակատագիրն ինչպե՞ս է լինելու: Մեր կյանքն ու ջանքն ինչո՞վ է ավարտվելու և կյանքի վերջնական նպատակը ո՞րն է: Աստվածային կրոններն աշխարհի ու բարեգործ մարդու ճակատագիրն ու նրա կատարած գործերի ու ջանքերի արդյունքը լուսավոր ու հուսադրիչ են համարում:
Աստված Ղուրանի «Նաջմ» սուրայի 42-րդ այաում իմաստավոր մի նախադասությամբ ասում է. «Ամեն ինչի վերջն ու ավարտն ուղղված է քո Արարչին»:
«Մաադ»-ի ու հավիտենական կյանքի մասին իրազեկումը շարունակ մարգարեների ծրագրերի բնաբանն է եղել: Սա վկայում է մարդկային կյանքում ու նրա վերջնական երջանկության հարցում «Մաադ»-ի սկզբունքի հանդեպ հավատքի արտակարգ ազդեցության ու նշանակության մասին: Այդ սկզբունքի մասին տեղեկությունն ուղղակի կերպով ազդում է անհատի արարքների ու դրա արդյունքում նաև հասարակության վրա և բարեփոխում է մարդկային կյանքը: Աշխարհի ու հավիտենականության միջև հարաբերության մասին ճանաչողությունը և այս աշխարհը մի այլ աշխարհի համար նախաբան լինելը մարդկային մտածողության ու պահվածքի պարագային ուշագրավ դերակատարություն կարող է ունենալ: Եթե անհատն իմանա, որ այս աշխարհում կատարած գործերի արդյունքը տեսնելու է մյուս աշխարհում անկասկած առավել ուշադրություն կցուցաբերի իր գործունեության մեջ: Դա ի տես այն բանի, որ աշխարհիկ վարդապետությունները համոզված են, որ մարդու և աշխարհի ապագա ճակատագիրը պատված է խավարով ու անէացմամբ և իհարկե իրենց այդ համոզման համար գիտական կամ տրամաբանական որևէ պատճառ չեն ներկայացնում: Ղուրանն այս կապակցությամբ «Ջասիե» սուրայի 24-րդ այաում ասում է. «Նրանք ովքեր հավիտենականությանը չեն հավատում, ասացին՝ մեր կյանքը միայն հենց այս քանի օրն է, մեզանից որոշները մահանում են ու մի այլ խումբ փոխարինում է նրանց և մեզ միայն բնությունն ու ժամանակն են որ կարող են ոչնչացնել: Բայց նրանք դա գիտությամբ չեն ասում, այլ միայն ենթադրում ու գուշակում են»:
Նրանց դիտանկյունից ովքեր հերքում են հետմահու աշխարհի գոյությունը կյանքն ամեն դեպքում ցավալի ու տխուր է, քանի որ անէացման զգացմունքն է սարսափելի: Նա ով հերքում է «Մաադ»-ը, մարդու նյութեղեն աշխարհում մոլորված արարած է համարվում և այն պատկերացումն ունի, որ իր ամբողջ գոյությունը սահմանափակվում է հողեղեն մարմնով ու այս աշխարհի անցողիկ պահերով: Նրա մտածողության դիտանկյունից մարդկության անցանկալի ճակատագիր է սպասվում և այս աշխարհը լցված է փուչ ու անիմաստ հարցերով և մարդիկ էլ հանձնվելով տարբեր տեսակի բռնությունների, անարդարության դիմաց և կամ անցողիկ հրճվանքով որոշ պահ ապրում են այս աշխարհում և ի վերջո ամեն ինչ մահով վերջ է գտնում:
Իսկ այժմ կանդրադառնանք իսլամի և Ղուրանի ուսուցումների դիտանկյունից «Մաադ»-ի փաստերով ապացուցմանը և երկու տարբեր դիտանկյուններից կքննարկենք այս հարցը: Նախ «Մաադ»-ի կամ մարդկանց ու արարածների վերակենդանացման հնարավորությունը և երկրորդ՝ «Մաադ»-ի պատճառներն, այսինքն որոնք են այն պատճառները, որոնք հնարավոր են դարձնում «Մաադ»-ը:
Պատմության ընթացքում որևէ մեկը «Մաադ»-ի անհնարինության մասին գիտական ապացույց չի ներկայացրել և միակ ապացույցը, որ ներկայացվում է «Մաադ»-ի ընդդիմախոսների կողմից դա է, որ ինչպե՞ս կարելի է մահացած մարդը կամ արարածը, որի մարմնի մասերը հյուծվել են, կրկին կենդանանա: Արդյոք դա անհնարին չէ: Տրամաբանությունն ու Ղուրանը պատասխանելով այս հարցին, ընդգծում են, որ դա հնարավոր է: Ղուրանը մեզ խորհուրդ է տալիս խորհել այս մասին: Ղուրանի իմաստալի այաների մեջ Աստված շարունակ հիշեցնում է այն մասին, որ նա ում աշխատանքի արդյունքը շարունակ նկատում եք ամեն ցերեկ ու գիշեր և տարվա ցանկացած եղանակին հերքելու որևէ առիթ տալիս է ձեզ: Գոյության աշխարհում վերակենդանացման նմուշներն ամեն օր ու գիշեր և տարվա ընթացքում փայլում են մեր աչքերի դիմաց և այն տպավորությունն են ստեղծում, որ այլ աշխարհում կենդանանալու հարցն էլ հնարավոր է: Էմամ Ջավադն ասում է. «Քնելն ու արթնանալը լավագույն օրինակն են, որ մեզ համար ըմբռնելի են դարձնում մեռնելն ու հարություն առնելը»։ Գարնան ու աշնան եղանակին բնության մեջ ու բույսերի պարագային տեղի ունեցող փոփոխություններն էլ մահվան ու հարության այլ նմուշներից են: «Ֆաթեր» սուրայի 9-րդ այաում կարդում ենք. «Դա Աստված է, որ ուղարկեց քամիները, որ ամպերը շարժեն դրանք քշեն մեռած ու չորացած երկրները և անձրևից հետո կենդանացնում է երկիրը: Ահեղ դատաստանի օրն էլ մեռելների հարությունն այդպես է լինելու»: Նաև «Ղ» սուրայի 11-րդ այաում ասում է. «Մենք անձրևի միջոցով մեռած քաղաքը կենդանացրինք և այդպես է լինելու Ահեղ դատաստանի օրը ձեր դեպքում»:
Ղուրանն ապացուցելու համար այն իրողությունը, որ մեռելների հարությունն անհնարին չէ բերում է բազմաթիվ այլ օրինակներ, որոնց կանդրադառնանք մեկ այլ առիթով: