Ապրիլ 18, 2018 20:27 Asia/Yerevan

«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք «Մաադ»-ի կամ մեռելների հարության մասին զրույցը և հայացք կնետենք «Մաադ»-ի մասին Ղուրանի դիտանկյունին:

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք «Մաադ»-ի կամ մեռելների հարության մասին զրույցը և հայացք կնետենք «Մաադ»-ի մասին Ղուրանի դիտանկյունին:

Անկասկած Ղուրանի լուսավոր այաների մի մասը հատկացված է «Մաադ»-ի թեմային: «Մաադ»-ի թեմային անդրադարձած այաները կարելի է բաժանել երեք խմբի: Դրանց մի մասը մեռելների հարությունը ներկայացրել են բացահայտ ու ըմբռնելի կերպով: Մյուսն այն այաներն են, որոնք ընդգծում են մարդու և աշխարհի արարման գործում Աստծո անսահման հզորությունը և այդ ճշմարտությունը մեռելներին հարություն տալու Աստծո հզորության պարզ ապացույցն են համարում: Երրորդ խումբն այն այաներն են, որոնց դիտանկյունից հանդերձյալ կյանքում մեռելների հարություն առնելը նման է գարնան եղանակին մեռած հողի վերակենդանացման ու վերածաղկմանը:

Ամեն դեպքում Ղուրանի այաներն ընդգծում են, որ իմաստուն ու արդար Աստծո կամքով մեռելների հարությունը հնարավոր է: Հենց այնպես որ առաջին անգամ Աստծո կողմից իրականություն դարձավ կյանքի արարման հրաշագործությունը և նա արարեց այս հսկա աշխարհն ու նրա կենդանի արարածներին, կարող է նաև նրանց հարություն տալ: Նախորդ հաղորդման ընթացքում զրուցեցինք այն մասին, որ թեև նկատի առնելով մարդու սահմանափակ կարողությունները վերակենդանացումն անհնարին է թվում, սակայն նկատի առնելով Աստծո անսահման հզորությունը, ով առաջին անգամ կենդանության շունչ փոխանցեց նրան, դա բարդ ու դժվար չի կարող լինել: Ղուրանն ընդգծում է, որ Աստված կարող է իր բոլոր մանրամասնություններով ու նրբություններով վերականգնել մարդու մարմինը:

Ինչպես նախապես ասացինք Ղուրանի այաներում անդրադարձ կա «Մաադ»-ի մի քանի բացահայտ ու պատմական նմուշների, որոնք բոլորն էլ մարդու համար ըմբռնելի են դարձնում մահից հետո հարության հնարավորությունը: Դրանցից մեկը Օզայր մարգարեի պատմությունն էր, որը արդեն ներկայացրել ենք:

Այստեղ կանդրադառնանք Ղուրանում հիշատակված մեկ այլ պատմության, որտեղ անդրադարձ կա «Մաադ»-ին: Աբրահամ մարգարեի կյանքի պատմության մեջ  կարդում ենք, որ մի օր Աստծո մեծ մարգարե Աբրահամն անցնելիս է լինում ծովի մոտով: Տեսնում է ծովի ափին ընկած մի լեշ, որի մեկ մասը ծովում, իսկ մյուս մասը ցամաքում էր: Ծովում ու ցամաքում ապրող կենդանիներն ու թռչունները հավաքվել էին այդ լեշի վրա ու սնվում էին նրանից ու երբեմն էլ վեճի էին բռնվում:

Այս տեսարանը նկատելով Աբրահամը սկսում է խորհել, թե մեռելների հարությունն ինչպե՞ս է լինելու: Աբրահամը մտածում էր, որ եթե դա տեղի ունենա մարդու դիակի համար ու նրա մարմնի մասերը ցրվեն ու դրանցից ամեն մեկը մի կենդանու սնունդ դառնա, ինչպե՞ս է իրականություն դառնալու հարությունը, որը պիտի տեղի ունենա նույն մարմնի միջոցով:

Ղուրանն այս դեպքին անդրադարձել է «Բաղարա» սուրայի 260-րդ այաում և ասում է. «Հիշիր այն պահը, երբ Աբրահամն ասաց. «Աստված ինձ ցույց տուր թե ինչպես ես հարություն տալու մեռելներին»: Ասաց, միթե հավատք չունես: Աբրահամը պատասխանեց. «Այո, բայց դա նրա համար է, որ հոգիս հանդարտվի»: Աստված ասաց. «Վերցրու չորս տարբեր թռչուններ ու նրանց մորթելուց հետո մասերի  բաժանիր ու այդ մասերը իրար խառնիր, ապա դրանք բաժանիր տարբեր լեռների վրա: Հետո կանչիր նրանց ու նրանք դեպի քեզ կսուրան: Եվ իմացիր, որ Աստված ամենակարող ու իմաստուն է»:

Այո, Աբրահամը ականատեսը լինելով այն տեսարանի, որտեղ կենդանիները սնվում էին մի լեշից, Աստծուն խնդրում է նրան ցույց տալ մեռելների հարությունը և Աստված պատասխանելով հարցնում է, որ միթե նա չի հավատում դատաստանի օրը մեռելների հարությանը: Նա պատասխանում է, որ հավատում է, սակայն ցանկանում է, որ իր հոգին խաղաղվի և վստահանա:

Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ գիտական տրամաբանությունն ու բացատրությունը կարող է մարդուն վստահություն փոխանցել, բայց հոգու խաղաղություն չի առաջացնում: Քանի որ տրամաբանությունը հանդարտեցնում է միտքը, բայց չի կարող ներթափանցել նրա հոգու խորքը: Օրինակ տրամաբանությունը մեզ թելադրում է, որ մեռած մարդը որևէ սպառնալիք չի կարող ներկայացնել, այդուհանդերձ շատերը մեռելից վախենում են ու հատկապես գիշերվա պահին պատրաստ չեն միայնակ մնալ նրա հետ: Քանի որ մարդիկ տրամաբանությամբ գիտեն, որ մեռած մարդը վտանգ չի ներկայացնում, բայց այդ գիտակցությունը նրանց հոգու խորքը չի ներթափանցել: Ամեն դեպքում այն ինչը, որ մարդուն համոզում և նրան հոգեկան բավարարություն է փոխանցում բացահայտ ու շոշափելի օրինակներն են:

Տրամաբանության վրա հիմնվելով «Մաադ»-ի հանդեպ Աբրահամի հավատքն արմատավոր ու խորն էր, միևնույն ժամանակ դրա համար որ դա լիարժեք դառնա ու նրա հոգին խաղաղվի, Աստծուն խնդրում է իրեն ցույց տալ վերջին դատաստանի օրը մեռելների հարության ընթացքը: Նա ցանկանում էր իր սեփական աչքերով տեսնել դա:

Իսկ Աստված դրա համար, որ վերջին դատաստանի ժամանակ մեռելների հարության հարցը շոշափելի ու պարզ դառնա Աբրահամի համար նրան արտակարգ հրահանգ է տալիս: Նրան ասում է վերցնել չորս տարբեր տեսակի թռչուններ ու դրանց իր մոտ բերել: Վկայությունների համաձայն Աբրահամը ընտրում է սիրամարգը, աքլորը, աղավնին ու ագռավը: Աստված Աբրահամին հրահանգում է այդ չորս թռչուններին զենել, մասերի բաժանել ու նրանց տարբեր մասերը խառնել իրար: Ապա այդ խառնուրդը տարբեր մասերի բաժանելով դնել լեռան վրա:

Դա նրա համար էր, որ Աբրահամը տեսնի այն մեռելների հարության ընթացքը, որոնց մարմնի մասերը բաժանել ու իրար են խառնվել:

Աստված Աբրահամին հրահանգում է «թռչուններին քեզ մոտ կանչիր ու նրանք կսուրան դեպի քեզ»: Աբրահամը կատարում է Աստծո հրահանգը: Հետո կանչում է թռչուններին: Այդ պահին թռչունների մարմնի իրար խառնված մասերն Աբրահամի աչքերի առջև կրկին միանում են իրար: Նրանք դառնում են նույն նախկին չորս թռչունները:

Այս տեսարանն իրականության մեջ Աբրահամի համար նկարագրում է «Մաադ»-ը, որպեսզի նա իմանա, որ դա մեռելների հարության ժամանակ իրականացվելու է ավելի մեծ մասշտաբով: Այաի վերջում Աբրահամին ասվում է, «Իմացիր, որ Աստված ամենակարող ու իմաստուն է  և ընդունակ է ամեն ինչի ու սրանք չափազանց չնչին են նրա անսահման կարողության դիմաց»:

Մյուս օրինակը, որ Ղուրանում «Մաադ»-ի հնարավորությանն է անդրադառնում վերաբերում է «Ասհաբ-ե Քահֆ»-ի պատմությանը, որը մանրամասնորեն ներկայացվել է «Քահֆ» սուրայում:

Քանի որ Ղուրանը երբեմն կարևոր հարցերը ներկայացնում է օրինակներով կամ պատմական դրվագներով, մի քանի այաներում ներկայացրել է «Ասհաբ-ե Քահֆ»-ի պատմությունը: «Քահֆ» սուրայի 9-րդ և 10-րդ այաում կարդում ենք. «Արդյոք ենթադրում ես, որ Քահֆի ու Ռաղիմի աջակիցները մեր հրաշագործության օրինակներն են: (Մենք դրանից ավելի հրաշալի նշաններ ունենք: Այն պահը, երբ երիտասարդները մտան քարայրն ու ասացին՝ ով Արարիչ մեզ բարություն արա և մեզ փրկության ճանապարհ ցույց տուր»:

«Ասհաբ-ե Քահֆ»-ը մի խումբ զգոն ու հավատացյալ երիտասարդների պատմությունն է:

Նրանք ապրում էին մի հավատուրացությամբ ու կռապաշտությամբ աղտոտված և բռնապետ ու չարագործ իշխանավորներ ունեցող հասարակության մեջ: Նրանք մերժելով անաստվածություն ու սնոտիապաշտություն քարոզող գաղափարները խորհեցին աշխարհի Արարչի մեծության մասին ու հաստատեցին, որ Աստված համարվում է երկնքի ու Երկրի արարիչը: Նրանք անաստվածության ժանգը մարդկանց հոգիներից մաքրելու ուղղությամբ իրենց կարողությունների սահմաններում պայքարեցին: Բայց անաստվածությունն ու կռապաշտությունն այնքան խոր արմատներ ունեին այդ հասարակության մեջ և բռնությունն ու անարդարությունն այնպիսի հեղձուցիչ պայմաններ էին  ստեղծել Աստծո մարդկանց համար, որ նրանց միաստվածապաշտության կանչին լսող չկար: Նրանք իրենց փրկության և մաքուր ու առողջ միջավայր գտնելու համար որոշում են գաղթել:

Նրանք սկզբում ապրում էին շքեղության ու բարեկեցության մեջ և հասարակական բարձր դիրք էին վայելում: Սակայն իրենց հավատքի պահպանումը և ժամանակի բռնակալների ու անաստվածության դեմ պայքարը գերադասեցին ցանկացած տեսակի դիրքի ու պաշտոնի: Հետևաբար անտեսելով աշխարհիկ կյանքի պճնանքն ու առերևույթ հանգստավետությունը գաղտնի կերպով հեռացան իրենց քաղաքից ու հայրենիքից: Նրանք փրկության համար ապաստանում են մի քարայրում, որը զուրկ է կենցաղային նվազագույն հնարավորություններից ու այդ պատճառով էլ նրանց «Ասհաբ-ե Քահֆ» կամ քարայրի աջակիցներ են անվանում: Նրանք իրենց այդ զարմանալի քայլով ի ցույց դրեցին միակ Արարչի հանդեպ հավատքի ճամբին իրենց դիմադրությունն ու վճռակամությունը:

Մեր հաջորդ հաղորդման ընթացքում կանդրադառնանք այս աստվածապաշտ խմբի զարմանալի պատմությանը, որը կարող է «Մաադ»-ի ապացույցներից մեկը համարվել: