Ապրիլ 18, 2018 20:34 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս համարում կշարունակենք նախորդ շաբաթներում սկսած մեր զրույցը իրանցի կենսագիր ու բանաստեղծ Ալիղոլի Վազիրիի մասին:

Վալե Ղաղեսթանի անվամբ հայտնի Ալիղոլի Խանը ծնվել է լուսնային հիջրեթի 1124 թվականի սաֆար ամսին՝ Սեֆևյան Շահ Սոլթան Հոսեյնի թագավորության օրոք՝ Սպահան քաղաքում: Վալեի հայրը՝ Մոհամմեդ Ալիխանն էր, ով լուսնային հիջրեթի 1126 թվականին ստանձնում է Երևանի բեյգլաբեյգի պաշտոնն ու իր ընտանիքի հետ միասին մեկնում է այդտեղ: Հոր մահից հետո Վալեն ընտանիքի հետ միասին վերադառնում է Սպահան և իր հորեղբոր՝ Հասան Ալի Խանի խնամակալության ներքո աշակերտում է այդ ժամանակաշրջանի Սպահանի գիտության ու գրականության մեծ ուսուցիչներին: Ղուրանը սերտելուց հետո իր բնատուր ընդունակության շնորհիվ կարճ ժամանակում տիրապետում է արաբերենին, պարսկերենին, պատմությանն ու գրականությանը: Հորեղբոր պաշտոնազրկումից հետո այլևս ուսումը շարունակելու հնարավորություն չի ունենում: Վալեն սիրահարված էր հորեղբոր դստերը՝ Խադիջա Սոլթանին, սակայն նրանից հետո, երբ Մահմուդ Աֆղանը ուժ ստանալով գրավում է Սպահանը, նրանց միջև տարածություն է ընկնում ու հենց դա էլ Վալեին մղում է գրել քնարական հուզումնալի գազելներ: Վալեն լուսնային հիջրեթի 1144 թվականին՝ 20 տարեկան հասակում, Նադեր Շահի ուժ ստանալու հետ միաժամանակ լքում է հայրենիքն ու մեկնելով Հնդկաստան մտնում է Հնդկաստանի թագավոր Սոլթան Մոհամմեդի արքունիքը: Մինչև կյանքի վերջին պահը նա ապրում է Իրան վերադառնալու կարոտով և ի վերջո 1170 թվականին՝ 46 տարեկան հասակում, վախճանվում է Դեհլիում ու նույն քաղաքում էլ հողին է հանձնվում, սակայն նրա գերեզմանի վայրը դեռ մնում է անհայտ:

----------

Վալեից հիշատակ մնացած ամենաարժեքավոր ստեղծագործությունը «Ռիազ-օլ-Շոարա» կենսագրականն է, որը պարսկերեն լեզվով գրված կենսագրականներում առանձնանում է դրա խմբագրման համար Վալեի նախընտրած ոճի պատճառով: Իրանցի բանասերներն ու գրականագետները հին ժամանակներից սկսած գրական ստեղծագործությանը զուգահեռ նաև զբաղվել են պոեզիայի ոլորտում քննադատական տարբեր բնույթի աշխատանքներով: Այդ շրջագծում կարելի է առանձնացնել պոեզիայի ու բանաստեղծի դիրքի քննարկումը, պոեզիայի էությունը, խոսքի ոճերն ու գրական ժանրերը, որոնց թեև երբեմն մակերեսային ու հպանցիկ ակնարկ է կատարվել նրանց ստեղծագործություններում: Կենսագրականների ստեղծումն ու բանաստեղծների կենսագրությունների ծանոթացումը քննադատական տեսակետների ներկայացման նոր առիթ ստեղծեց, ինչը ուշագրավ շրջադարձ համարվեց Իրանում գրական քննադատության բնագավառում: Թեև կենսագիրների կողմից ներկայացված քննադատությունը հաճախ ճաշակային ու ոչ-տեխնիկական է, սակայն պարսից գրականության պատմության մեջ համարվում է գրական քննադատության զարգացման ընթացքի մեկ փուլը, որը հայտնի է «Պատմա-կենսագրական գրաքննադատություն» անվամբ: Այս անվանակոչության համար հիմք է ծառայել այն իրողությունը, որ այդ կենսագրականներում հեղինակի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է եղել գրողների ստեղծագործությունների, կյանքի, կրթության, տեսակետների և ապրումների վրա: Կենսագրականներում նշված այդ տեղեկությունները բանասերների համար չափազանց օգտակար են, քանի որ հեշտացնում են ստեղծագործության մեկնաբանությունն ու դրա հետ ծանոթացումը:

Կենսագրականներ գրելն Իրանում երբևէ նույն ընթացքը չի ունեցել և բազմաթիվ վայրիվերումներ է ապրել՝ սոսկ գրականության պատմություն հորինելուց հասնելով գրաքննադատության: Գոյություն ունեցող կենսագրականների շուրջ ուսումնասիրությունը պարզում է, որ սկզբում դրանք առավելապես պարունակել են հեղինակի մասին պատմական տեղեկություններ ու շատ հազվադեպ է գրական ստեղծագործության մասին խոսք գնում: Այս շրջանում կամ դատողություն ու քննադատություն չի կատարվել և կամ շատ ընդհանրական է եղել: Ժամանակի ընթացքում կենսագրական  են մուտք գործում բանաստեղծների ստեղծագործությունների մասին քննադատական թեմաները և ընդհանրախոսությունը փոխարինվում է փաստերի ու ապացույցների վրա հիմնված հստակ քննարկումներով: Նկատի առնելով բանաստեղծության գրաքննադատության մեջ մտցված փոփոխությունները  կենսագիրների ուշադրության կենտրոնում է հայտնվում միմյանց վրա բանաստեղծների գործած ազդեցության և բանաստեղծությունների թույլ ու հզոր կետերի քննարկումը: Լուսնային հիջրեթի 12-րդ դարում ստեղծված կենսագրականներում հստակ կերպով կարելի է նկատել գրաքննադատության այս ընթացքը:  

Բանասերների համոզմամբ կենսագրականներում ներկայացված գրաքննադատությունը ճաշակային է: Կենսագիրների տեսակետներն ու մատնանշումները անձնական բնույթ են կրում և այն ինչը, որ ազդեցիկ ու որոշիչ դերակատարություն ունի գրաքննադատության ու բանաստեղծության գնահատման հարցում կենսագրի ճաշակն է: Թեև գրաքննադատությունը տրամաբանական հիմքերի վրա դրած ժամանակակից գրաքննադատների համոզմամբ ճաշակային ու զգացմունքային գրաքննադատությունը գիտական հիմնավորում չի կարող ունենալ, սակայն լիովին արտացոլելով հեղինակի ապրած ժամանակների ճաշակը, կարող է օգտագործվել քննարկելու համար գրական ճաշակի զարգացման ընթացքը:

Վալե Դաղեստանին «Ռիազ-օլ-Շոարա» կենսագրականը գրել է լուսնային 1161 թվականին՝ 37 տարեկան հասակում: Գիրքը բաղկացած է մի նախաբանից, 28 «ռոզեներ»-ից և հեղինակի բովանդակալից կենսագրությունը պարունակող վերջաբանից և ի համեմատություն հեղինակի ժամանակներում տարածված արձակին գրվել է պարզ ու սահուն ոճով: Այս կենսագրականում ներկայացվել է հին սերնդի ու հեղինակի հետ ժամանակակից 2594 պարսկախոս գրողների կենսագրությունը: Վալեն բանաստեղծներին դասակարգել է այբբենական կարգով ու անտեսել է այն բանաստեղծների կենսագրությունները, որոնց բանաստեղծությունները թույլ է համարել: Յուրաքանչյուր բանաստեղծի անունը հիշատակելիս հիմք է ընդունել նրա կեղծանունը, իսկ կեղծանունը պարզ չլինելու դեպքում հիմք է ընդունել բանաստեղծի անունը և ապա անդրադարձել է այն անուններին, որոնցով նա հայտնի է եղել: Վալեն արաբերեն այբուբենի յուրաքանչյուր գրին մի ամբողջ գլուխ է հատկացրել և այն «ռոզե» է կոչել: Նրա գիրքը բաղկացած է 28 «ռոզե»-ներից: Վալեն վերջում ներկայացրել է իր կենսագրությունը և այդ ստեղծագործությունն ավարտին հասցնելու համար փառք է տվել Աստծուն: Նա մատնանշելով կենսագրության դրական ու թույլ կետերն իր ընթերցողից խնդրել է թերությունների համար ներողամիտ լինել:

Վալեի աշխատանքի ընթացքը եղել է հետևյալ կերպ: Յուրաքանչյուր բանաստեղծի կենսագրության մեջ հիշատակել է նրա մի քանի հատկանիշներն ու մականունները և նրա մասին համառոտ ու երբեմն էլ մանրամասն բացատրություն է ներկայացրել: Այս բաժինը գրվել է այդ ժամանակաշրջանի ու նույնիսկ այսօրվա համեմատությամբ պարզ ու սահուն լեզվով: Վալեն այնուհետև ներկայացրել է բանաստեղծի դիվանից քաղված մեկ կամ մի քանի երկտող և անհրաժեշտ նկատելու պարագային դրանց մասին բացատրություն է ներկայացրել: Բանաստեղծությունները ընտրելիս նա փորձել է տարբեր կաղապարների միջից ներկայացնել գազելներ, կասիդաներ, ղեթեներ ու ռուբայիներ: Իհարկե երբեմն դա անտեսել է: Վալեն երբեմն նաև անդրադարձ է կատարել պարսից պոեզիայի կաղապարների զարգացման ընթացքին: Վալեն բանաստեղծների ծննդյան ու վախճանման թվականները նշելիս այնքան էլ իրեն կապանքների մեջ չի պահել:  Նրա հզորության կետն առավելապես վերաբերում է իր ժամանակակիցներին, որոնց կյանքի, ուղևորությունների ու մերձավորների մասին մանրամասն բացատրություն ներկայացնելով նրանց ու նաև ժամանակի գրական վիճակի մասին պարզ ու օգտակար տեղեկություններ է փոխանցել:

Այս ստվարածավալ կենսագրականը պատրաստելիս Վալեն օգտվել է բազմաթիվ աղբյուրներից, որին ակնարկել է գրքի տարբեր բաժիններում ու «Ռիազ-օլ-Շոարա»-ի նախաբանում: «Այս էջերը շարադրելիս տողերից գրողի ուշադրության կենտրոնում է եղել ճարտասան բանաստեղծների ավելի քան 70 դիվաններ, անցյալիս մեզ հասած կենսագրություններ, մի քանի հատոր պատմության գրքեր և մի շարք այլ գրքեր, այդ թվում «Նաֆահաթ-օլ-Օնս»-ը ու «Մաջալես-օլ-Օշաղ»-ը և այդ աղբյուրներում նկատի առնված տարաձայնությունները հնարավոր սահմաններում սրբագրել է ու այն ինչը, որ բերվել է «Նաֆահաթ»-ի ու նման այլ հավաստի գրքերում վավերական է համարել ու դրանց հակասողներին անտեսել է»: Վալեն իր կենսագրության տարբեր բաժիններում օգտվել է Թաղի Օհադիի «Արաֆաթ-ալ-Աշեղին» կենսագրականից ու չնայած դրանից մեջբերումներ կատարելուն որոշ պարագաներում քննադատել է այդ գիրքն ու դրա հեղինակին: Նույնիսկ որոշ պարագաներում երբ հղում է կատարում այլ գրքերի, ասենք «Լոբաբ-ալ-Բաբ»-ին ու «Մաջալես-ալ-Նաֆայես»-ին, ներկայացված տեղեկությունների ծավալից կարելի է կռահել, որ օգտվել է «Արաֆաթ-ալ-Աշեղին»-ից և հղում է կատարել Թաղի Օհադի համար որպես աղբյուր ծառայած գրքերին:

 

 

Պիտակ