Մայիս 13, 2018 20:19 Asia/Yerevan
  • Եվրոպայի իրադարձությունները

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում, չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք կնետենք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձությունների գլխավոր կետերին, որոնք են՝  եվրոպական պաշտպանական ուժ ստեղծելու Ֆրանսիայի նախագծին Բրիտանիայի հայտնած աջակցությունը, Ատլանտյան օվկիանոսի երկու ափերին գտնվող երկրների հարաբերություններում տարօրինակ փոփոխությունների կապակցությամբ Գերմանիայի նախագահի հայտնած մտահոգությունը, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի Գերմանիա կատարած այցը, Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնի ընդգծումն այն մասին, թե ՀԳՀԾ-ից հրաժարումը սխալ է, Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի նախագահության դեմ բողոքողների ցույցերը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահության չորրորդ շրջանի սկսվելը, անկախ Թրամփի որոշումից ՀԳՀԾ-ն պահպանելու մասին Եվրոպական Եռյակի համատեղ հաղորդագրությունը, Եվրոպայի մաքսային միությունից հրաժարվելու շուրջ Բրիտանիայի կառավարության մեջ ծագած տարաձայնությունը, Սիրիայում Ռուսաստանի ազդեցության տարածման և Միջերկրականի արևելքում ներկայության ընդլայնման կապակցությամբ ՆԱՏՕ-ի հավակնությունը, Իտալիայի տնտեսական աճի անկման մասին զգուշացումը, Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Պուտինի կողմից Դմիտրի Մեդվեդևի թեկնածության առաջադրումը, Եվրոպայի հիմնարար հարցերի կապակցությամբ Գերմանիայի ու Ֆրանսիայի համաձայնությունը, Եվրոպայում ՀԳՀԾ-ի հավանական չեղարկման տնտեսական հետևանքների կապակցությամբ զգուշացումը, Թրամփի կողմից ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման հայտարարության հանդեպ Եվրոպայի խիստ հակազդեցությունը, ՀԳՀԾ-ն պաշտպանելու վրա ԵԽ-ի նախագահ Դոնալդ Թուսկի դրած շեշտը, ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու կապակցությամբ Մոգերինիի ընդգծումը, ԵՄ-ի հայտարարությունն այն մասին, թե ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց պաշտպանելու է իր ընկերությունները, Ռուսաստանին դիմակայելու նպատակով հյուսիսային Եվրոպայի հետ ռազմական կապերն ամրապնդելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը, Թրամփի համաձայնությունը շահելու եվրոպական դիվանագիտության ձախողումը, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը սխալ լինելու և համաշխարհային բազմակողմ համակարգի երաշխավորման ուղղությամբ Եվրոպայի պարտականության կապակցությամբ Մակրոնի ընդգծումը, Իրանում գերմանական ընկերությունների աշխատանքը դադարեցնելու ԱՄՆ-ի դեսպանի պահանջին Գերմանիայի բացասական հակազդեցությունը, ընտանիքի անդամների փախստականների միանալու օրինագծի հետ Գերմանիայի կառավարության համաձայնությունը, ՀԳՀԾ-ի կապակցությամբ խորհրդակցություն անցկացնելու նպատակով Գերմանիայի ԱԳ նախարարի Ռուսաստան կատարած ուղևորությունը, առաջիկա երկու տարիների ընթացքում Եվրոպայում ծայրահեղական կալանավորների ազատ արձակման կապակցությամբ մտահոգությունը, Բրիտանիայում մուսուլմանների հանդեպ ատելության հողի վրա հանցագործությունների աճը, Իրանի դեմ պատժամիջոցների պատճառով ամերիկյան ու եվրոպական ընկերությունների միլիարդավոր դոլար վնասը, Իրանի առևտրական գործընկերների դեմ տուգանքները կանխելու ուղղությամբ Եվրոպայի ջանքերը, Բրէքզիթի հանրաքվեոււմ խախտումների բացահայտումից հետո 70 հազար ֆունտանոց տուգանքի սահմանումը և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները գործադրողների  համար սահմանված պատիժը:

---------------------

Հաղորդման երկրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական իրադարձությունների քննարկմանը:Այս շրջանակում կխոսենք  Եվրոպայի հիմնարար հարցերի շուրջ Բեռլինի ու Փարիզի համաձայնության վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարության մասին: ԵՄ-ի այդ երկու խոշոր երկրները հիմք ընդունելով այն հարցերը, որոնց հետ վերջին շրջանում առճակատվել է այդ միությունն ու հատկապես Եվրոգոտին, շտապ ու ծավալուն բարեփոխումներ իրականացնելու հարցում համակարծիք են: Տնտեսագետ Ֆիլիպ Ջենքինզը Եվրոգոտում բարեփոխման նախագծերի մասին հավատացած է, որ առանց հասարակական հենարանի տնտեսական աճը, որևէ ցանկալի արդյունք չի ունենալու: Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը ԵՄ-ի ու եվրոպական ասոցացման կողմնակիցներից է և այդ շրջագծում ընդգծում է Եվրոպայի միասնականությունը և անդամ երկրների կողմից համադրված ու ներդաշնակ քաղաքականությունների որդեգրման անհրաժեշտությունը: Հզոր իշխանության, այլ արտարժույթների դիմաց որպես հզոր հենարան ունեցող դրամային միավոր եվրոյի օգտագործման և Եվրոպայում ուղևորների և բեռների ազատ տեղաշարժի նման հարցերն ու առանցքներն այն գործոններից են, որ Մակրոնը ԵՄ-ի գոյատևման համար անհրաժեշտ է համարում: Նաև Եվրոպայում միասնականության ամրապնդման և եվրոպացի քաղաքացիների մտահոգություններին անդրադառնալու նպատակով Մակրոնը պահանջում է միգրացիայի հարցում բարեփոխումներ մտցնել, Եվրոգոտու օրենքների կարգավորման համար ուղեքարտեզ մշակել և բանկային համակարգում բարեփոխումներ իրականացնել: Մակրոնը նաև Եվրոպական ֆինանսական օժանդակության հիմնադրամը Եվրոպական արժութային հիմնադրամի վերածելու նման բարեփոխումների առաջարկներ է ներկայացրել և հավատացած է, որ Եվրոգոտին պիտի իր ֆինանսների նախարարն ունենա: Այս հարցը Գերմանիայում տարբեր արձագանքներ է ունեցել: Գերմանիայի նոր կառավարությունը նոր Եվրոպա կառուցելու և ԵՄ-ի բյուջեին առավել օժանդակություն ցուցաբերելու խոստում է տվել: Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի փորձագետ Ջոզեֆ Յանինգը հավատացած է, որ նոր Եվրոպայի ղեկավարման հարցում Գերմանիայի դերակատարությունն աճելու է: Չնայած ԵՄ-ի գլխավոր հարցերում Գերմանիայի ու Ֆրանսիայի ընդհանուր համաձայնության, այդուհանդերձ Եվրոգոտում բարեփոխումների էության ու ընթացակարգի շուրջ Բեռլինն ու Փարիզը դեռ տարաձայնություններ ունեն: Այդուհանդերձ կանխատեսվում է, որ 2018 թվականի հունիսին գումարվելիք ԵՄ գագաթնաժողովում Մերկելն ու Մակրոնը ԵՄ-ում ու Եվրոգոտում բարեփոխումների կապակցությամբ միասնական դիրքորոշմամբ հանդես կգան:

-------------------------

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում հասկանում են, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները իրենց հետ և՛ նոր մարտահրավերներ են բերում, և՛ նոր հնարավորություններ: Այս մասին հայտնել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ հավելելով, որ խիստ ուշադրության է արժանացել նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը՝ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել առանց նախապայմանների:

----------------------------

Հաղորդման երրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերին: Այս ուղղությամբ կարելի է անդրադառնալ Վաշինգտոնում ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի հետ Շվեդիայի ու Ֆինլանդիայի պաշտպանության նախարարների հանդիպմանը:

Հիշյալ երեք երկրների պաշտպանության նախարարները պաշտպանական, նաև ռազմական ու տեղեկատվական տարբեր բնագավառներում հարաբերությունների ամրապնդման և ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի միջև համագործակցության ընդլայնման կապակցությամբ հանդես եկան եռակողմ հայտարարությամբ: ԱՄՆ-ն որպես ՆԱՏՕ-ի պարագլուխ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի ու նաև երկկողմ շրջանակներում հյուսիսային Եվրոպայի այդ երկու երկրների հետ պաշտպանական ու ռազմական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ծավալուն ջանք է գործադրել: Այդ շրջագծում կազմակերպվել են տարբեր զորավարժություններ և փորձ է կատարվել ՆԱՏՕ-ին անդամակցության ուղղությամբ խրախուսել Շվեդիային ու Ֆինլանդիային:Վերջին մի քանի տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն նաև դեպի հյուսիս ընդլայնվելու քաղաքականություն է որդեգրել և այդ շրջագծում փորձում է հյուսիսային Եվրոպայի երկու երկրներ՝ Շվեդիային ու Ֆինլանդիային ռազմական ռազմական այդ դաշինքի անդամ դարձնել: ՆԱՏՕ-ի այդ ջանքը լուրջ զգայնություն է առաջացրել ռուսների մոտ: Քաղաքագետ Վլադիմիր Փոզների ընդգծմամբ Ռուսաստանի իշխանությունները ՆԱՏՕ-ի դաշինքի շարունակական ընդլայնումը իրական սպառնալիք են համարում իրենց համար: Այս շրջագծում նման քայլի դիմելու կապակցությամբ Ռուսաստանն զգուշացրել է Շվեդիային ու Ֆինլանդիային: Հատկապես որ Ֆինլանդիան համաշխարհային երկրորդ պատերազմից հետո պաշտոնապես անկողմնակալության քաղաքականություն է որդեգրել և ՆԱՏՕ-ին անդամակցությունը կնշանակի ոտնահարել այդ քաղաքականությունը: Ասվում է, որ եթե Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմում ներկայացնի, կարճ ժամանակ անց Ֆինլանդիան նույնպես նման դիմում կկատարի: Շվեդիայի ու Ֆինլանդիայի նման որոշման պարագային ազդեցիկ կարող են լինել նաև Ռուսաստանի հանդեպ սարսափն ու նաև քաղաքական ու պաշտպանական տեսակետից ԵՄ-ի անարժանությունը: Շվեդիան ու Ֆինլանդիան այս պահին սերտ համագործակցություն ունեն ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում են նրա կազմակերպած զորավարժություններին: ԱՄՆ-ն երկու պատճառներով ձգտում է հիշյալ երկու երկրների անդամակցությանը: Նախ Արկտիկայում Ռուսաստանի ու արևմուտքի միջև աճող մրցակցությունը և էներգիայի պաշարների տեսակետից այդ տարածաշրջանի  մեծ նշանակությունը և ապա Ռուսաստանին պաշարելու ԱՄՆ-ի մշտական ջանքը, որ վերջին երկու տասնամյակներում հետապնդվել է ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնմամբ:

--------------------------

Հաղորդման վերջին բաժնում կարճ հայացք կնետենք Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս բաժնում կարելի է առանձնացնել Իտալիայի տնտեսական աճի անկման մասին զգուշացումը: Այս կապակցությամբ Իտալիայի տնտեսական վիճակագրության և հետազոտությունների կազմակերպությունը երկուշաբթի օրը հայտարարեց, որ թեև Իտալիայի տնտեսական ցուցանիշները աճ են ցույց տալիս, սակայն այս կազմակերպության ամսական զեկույցը վկայում է առաջիկա ամիսներին այդ երկրի տնտեսական աճն անխուսափելիորեն դանդաղելու մասին: Այս կազմակերպության հայտարարության համաձայն Իտալիայի ՀՆԱ-ն 2018 թվականի առաջին եռամսյակում 0,3 տոկոս աճել է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ անփոփոխ է մնացել: Իտալիայի Կենտրոնական բանկն էլ մի քանի օր առաջ հրապարակած զեկույցում հայտարարեց, որ հանրային աճող պարտքն այդ երկրի տնտեսությունը փխրուն է դարձնում: Վիճակագրական տվյալների համաձայն 7 միլիոն 300 հազար իտալացի քաղաքացիներ, այսինքն այդ երկրի բնակչության 12,1 տոկոսն հասարակական զրկվածություն և տնտեսական տարբեր խնդիրներ է դիմագրավում:

 

 

 

Պիտակ