Մի գավաթ անդորր - 122 - Ինքնավստահություն - Մաս առաջին
Հոգեբան ՝ Լիլիթ Խաչատրյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ «Շտապ օգնություն» հաղորդում
Ինքնավստահություն, բնավորության գիծ, որն ունեցող անձը վստահ է իր ուժերին ու հնարավորություններին, ազատ է կասկածներից և համարձակություն է դրսևորում, գործում է առանց վարանելու։ Սակայն միշտ չէ, որ ինքնավստահությունը հենվում է իրական դրական գծերի և ընդունակությունների վրա։ Այն կարող է լինել նաև անձի սխալ ինքնարտացոլման, իր մասին ունեցած խեղաթյուրված պատկերացման դրսևորում։ Ինքնավստահությունը, լինելով անձի կայուն հատկություն, կարող է հանդես գալ որպես իրադրական հոգեվիճակ։
Ինքնավստահ մարդը հաջողակ է ամեն ինչում, նա կարողանում է առաջ շարժվել կյանքի քարքարուտներով:
Ինքնավստահ մարդկանց ժեստերն ու միմիկան
Բարձր պահած գլուխը վկայում է, որ մարդը վստահ է իր ուժերին, պատրաստ է շփվել ու բաց է շրջակա միջավայրի համար: Ընդգծված բարձր պահած գլուխը վկայում է մեծամտության և ինքնահավանության մասին:
Բռունցքված ձեռքը վկայում է ուշադրության կենտրոնացման, ինքնահաստատման մասին:
Դուրս ցցված կրծքավանդակը գերազանցված ինքնագնահատականի, կենսական ակտիվության վկայություն է:
Ազդրերի արտահայտված շարժումներով ռիթմիկ քայլվածքն ինքնավստահ և ինքնահավան մարդուն է հատուկ:
11 բան, որ ոչ մի ինքնավստահ մարդ երբեք չի անի. BlogNews
Բարձր ինքնավստահությամբ օժտված մարդիկ հավատում են իրենց ուժերին՝ հասնելու որևէ բանի։ Եթե Դուք ինքներդ չեք հավատում Ձեզ, ինչո՞ւ պետք է այլ մարդիկ հավատան Ձեզ։
1. Նրանք անտեղի ներողություն չեն խնդրում
2. Նրանք չեն հանձնվում վախերին
Ինքնավստահ մարդիկ չեն թողնում, որ վախը գերիշխի իրենց կյանքում։ Նրանք գիտեն, որ պետք է ընդունել վախերն ու հաղթահարել դրանք։
3. Նրանց գլխի տակ փափուկ բարձ չէ
4. Նրանք հաջորդ շաբաթվան ոչինչ չեն թողնում
5. Նրան չեն ենթարկվում այլ մարդկանց կարծիքին
Ինքնավստահ մարդիկ բացասական կարծիքների զոհ չեն դառնում։
6. Նրանք չեն քննադատում մարդկանց
Նրանք զերծ են մնում բամբասանքներից, այլ մարդկանց խայթելուց և այլն։ Նրանք ինքնաբավարարված մարդիկ են ու կարիք չունեն քննարկելու այլ մարդկանց կամ նրանց վերևից նայելու։
7. Նրանք չեն թողնում, որ ռեսուրսների պակասը կանգնեցնի նրանց
Ինքնավստահ մարդիկ օգտագործում են ձեռքի տակ եղած յուրաքանչյուր միջոց ու ռեսուրս. կարևոր չէ՝ մեծ թե փոքր։ Նրանք գիտեն, որ ամեն ինչ հնարավոր է, եթե կա ստեղծարարություն։
8. Նրանք չեն համեմատվում
Ինքնավստահ մարդիկ չեն մրցում այլ մարդկանց հետ։ Նրանք մրցում են այն մարդու հետ, որը երեկ էին։
9. Նրանք չեն սիրում հաճոյանալ մարդկանց
10. Նրանց հարկավոր չէ մշտական հավանություն