Սեպտեմբեր 13, 2018 05:47 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում շարունակելու ենք քննարկել մեռելների հարության թեման: Ինչպես ասացինք մարդկանց արարքների վկայականը հայելու նման արտացոլում է այն ամենն ինչ մարդը կատարել է և վկայում է նրա արարքների մասին: Հետևաբար որևէ մեկը չի կարող հերքել իր կատարածը: Քանի որ մարդու արարքներն արձանագրում են աստվածային հրեշտակներն ու դա կատարում են մանրակրկիտ կերպով:

Աստված «Հաղա» սուրայի 18-ից 20-րդ այաներում ասում է. «Այդ օրը կներկայանաք Աստծո դատաստանի առջև և որևէ բան թաքուն չի լինի ձեզանից: Նա ում վկայականը կտրվի նրա աջ ձեռքը ուրախությամբ կասի. «Ով մարդիկ եկեք ու կարդացեք իմ վկայականը: Ես գիտեի, որ դատաստան է լինելու և հաշվետու ենք լինելու»:

Թեև մարդիկ կյանքի բոլոր պահերին կանգնած են բարձրյալն Աստծո դիմաց, սակայն դա ահեղ դատաստանի օրն առավել ցայտուն դրսևորում է ունենում: Այդ օրը բացահայտվում են մարդկանց ներքին գաղտնիքները և նրա գոյության հետ կապված որևէ բան թաքուն չի մնում: Ոչ միայն մարդկանց թաքուն արարքներն այլ նրանց յուրահատկությունները, հատկանիշներ, բնավորության գծերն ու մտադրությունները բացահայտվում են և դա չափազանց կարևոր է: Դա չարագործների խայտառակ լինելու և հավատացյալների եզակի պատվի արժանանալու պահն է:

Բայց նա ում վկայականը գտնվում է նրա աջ ձեռքին ուրախությունից կանչում ու ասում է, թե եկեք ու տեսեք իմ վկայականը: Նա ցնծում է և Աստծո կողմից իրենց տրված այդ չափ  բարիքների ու հաջողության համար նրա մարմնի յուրաքանչյուր մասնակը երախտապարտ է լինում: Նա ասում է, որ այն ինչին արժանացել է նման օրվան ունեցած հավատքի պատճառով է: Ես վստահ էի, որ մի օր հաշվետու պիտի լինեմ: Ամեն դեպքում սա անխուսափելի իրողություն է, որ հաշվետվության, սուրբ գրքի ու մեռելների հարության հանդեպ հավատքը մարդու մոտ աճեցնում է առաքինության ոգին և նրան մղում է մաքուր ու ճշտապահ լինելու կողմը:

Իրենց վկայականն աջ ձեռքին ունեցող առաջին խմբի դիմաց «Հաղա» սուրայի 25-ից 29-րդ այաները անդրադառնում է նրանց որոնց վկայականը տրվում է ձախ ձեռքին: Այդ այաներում կարդում ենք. «Բայց նա ում վկայականը տրվել է ձախ ձեռքին ասում է՝ երանի իմ արարքների վկայականն ինձ հանձնված չլիներ ու չիմանայի թե ի՞նչի դիմաց պիտի հաշվետու  լինեմ: Երանի մահը լիներ իմ վերջակետն ու կրկին հարություն չառնեի: Իմ ունեցվածքն ու հարստությունն ինձ չեն օգնելու: Իմ ուժը ոչնչացվեց»: Այն անձը, որի վկայականը տրվում է նրա ձախ ձեռքին նա է ով աշխարհում բազմաթիվ հանցանքներ է գործել: Նա ասում է. «Երանի իմ արարքների վկայականը երբևե ինձ չփոխանցվեր ու չտեղեկանայի հաշվետվության մասին: Երանի մահով վերջակետ հասած լինեի և նման նենգ ու տխուր կյանք չունենայի»:

Այո հանցագործ մարդն այդ մեծ դատաստանում ու այն պահին երբ նրա գեշ արարքները բացահայտվում են հոգու խորքից զղջում է: Մահ ու ոչնչացում է երազում, որպեսզի փրկվի մեծ խայտառակությունից: Այդ հանցագործը սկսում է խոստովանել և ասում է. «Այսօր երբ դժբախտացել եմ, իմ ունեցվածքն ու հարստությունն ինձ օգնության չեկան, կորցրեցի իմ ուժն ու տիրակալությունը և դա էլ ինձ չօգնեց: Մի խոսքով այսօր դատարկ ձեռքով և ստորացած ու ամոթահար ներկայացել եմ Աստծո դատաստանում, իմ փրկության բոլոր հնարավորությունները խզված են, իմ հզորությունը խաթարված է և որևէ հույսի նշույլ չի մնացել»:

Արարքների վկայականի հարցով տեղի է նշել, որ Ղուրանը խոսում է ահեղ դատաստանի օրը երկու խումբ մարդկանց մասին: Առաջինը «Ասհաբ-ե Յամին»-ը կամ «Աջակողմյան աջակիցներ»-ն, ովքեր աշխարհում նրանց բարի արարքների ու հավատքի պատճառով իրենց վկայականը ստանում է աջ ձեռքով: Մյուսը Հյուսիսի կամ Ձախակողմյան աջակիցներն են, ովքեր ծանր մեղքերի ու հանցանքների պատճառով իրենց վկայականն ստանում են ձախ ձեռքով: Իհարկե Ղուրանի որոշ այաներում հիշյալ անձինք բաժանվել են բարեբաստիկ և չարաբաստիկ խմբերի:

Ղուրանը «Վաղեաա» սուրայի 27-րդ այայում աջակողմյան աջակիցներին բնութագրում է այսպես. «Եվ Ասհաբե Յամինն որքան երջանիկ են լինելու»:

Ասհաբե  Յամինն այն խումբն է, որոնց արարքների վկայականն ի նշան նրանց հաջողության աստվածային դատաստանի օրը տրվում է նրանց աջ ձեռքին: Աստված այս այաներում մեծարելով նրանց դիրքն օգտվում է այնպիսի արտահայտությունից, որն ընդհանրապես օգտագործվում է այն դեպքում, երբ հնարավոր չէ խոսքով բնութագրել մեկի հատկանիշը: Այայի ոճն ինքնին ապացուցում է, որ Ասհաբե Յամինն ահեղ դատաստանի օրը չափազանց բարձր ու հրաշալի դիրքերի են արժանանալու:

Ղուրանը «Բալադ» սուրայի 18-րդ այայում այդ երջանիկ մարդկանց բնութագրում է, որպես «Ասհաբե Մայմանե» կամ բարեբաստիկ աջակիցներ: Սրանք այն մարդիկ են, որոնց վկայականը տրվել է նրանց աջ ձեռքին և նրանց գոյությունը բարեբաստիկ է իրենց ու իրենց հասարակության համար»:

11-ից 18-րդ այաներում ասված է. «Բայց նա՝ երախտամոռ մարդը չկարողացավ անցնել այդ բարդ ոլորանից և ինչ գիտես թե ո՞րն է այդ բարդ ոլորանը: Մի ստրուկի ազատելը, կամ սովի օրը բարեկամին, որբին կամ ընչազուրկին կերակրելը: Բացի այդ լինելու են նաև նրանք ովքեր հավատք են ունեցել ու միմյանց համբերատարության ու բարության կոչ են արել: Նրանք Ասհաբե Յամինը կամ երջանիկներն են»:

Այս այաները պախարակում են երախտամոռ մարդկանց, ովքեր ունենալով երջանկության բոլոր հնարավորությունները փրկության ճանապարհով չեն ընթացել: Նախ ասում է. «Այս երախտամոռ մարդը չկարողացավ անցնել այդ մեծ ոլորանից: Այաներն ապա բացատրում են ոլորանի մասին և հարցն ավելի պարզ է դառնում: Ստրուկին ազատելը և կամ սովի օրը որբին, բարեկամին կամ ընչազուրկին կերակրելը:

Այսպիսով պարզվում է, որ այս դժվարանցելի ոլորանը լավ ու արժանավոր արարքների հավաքածո է, որ ընդհանրապես հիմնված է ժողովրդին ծառայելու և թույլ, անկարող ու կարիքավոր մարդկանց օգնելու վրա»:

Իրապես նկատի առնելով հարստություն դիզելու հանդեպ մարդկանց մեծ ցանկությունը նման բարդ ոլորանները շրջանցելն այնքան էլ հեշտ չի թվում: Ցանկացած հավատացյալ մարդու դիմաց բարդ ոլորաններ են գտնվում, որոնց թիկունքում թողնելը հեշտ չէ և դա պիտի իրագործել կառչելով հավատքին ու անկեղծությանը և ապավինելով Աստծուն:

Այսպիսով այաների բովանդակությունից այնպես է հասկացվում, որ Ասհաբե Յամինը նրանք են ովքեր ազատում են ստրուկներին և հատկապես ծանր ու սովի օրերին օգնության են հասնում սովահարներին, բարեկամ որբերին ու ընչազուրկներին: Այս կապակցությամբ մեծարգո մարգարեն ասում է. «Ով սովի ժամանակ կերակրի մի սովահարի Աստված ահեղ դատաստանի օրը նրան դրախտ կառաջնորդի այն դռնով, որից միայն նա կարող է անցնել, ով նրա նման գործեր կատարած լինի»:

Այս այաների շարունակության մեջ ներկայացվելով Ասհաբե Յամինի մյուս հատկանիշներն ասված է. «Նրանք հզոր հավատք ունեն և միմյանց համբերատարության ու բարության կոչ են անում»: Այսպիսով նրանք են թիկունքում թողնում այս ոլորանը ովքեր թե հավատացյալ են և թե համբերատարության, դիմադրության ու մարդկային բարության կոչ անելով օժտված են վեհ հատկանիշներով: Նաև բարի գործեր են կատարում, ինչպես ստրուկներին ազատելը և որբերին ու ընչազուրկներին կերակրելը: Այլ խոսքով հավատքի, բարոյականության ու արարքների ուղղությամբ ճիշտ ու կառուցողական քայլեր են վերցրել եւ պարզերես են դուրս եկել:

Այս այաների վերջում բնութագրվելով նրանց վայելած դիրքն ասված է. «Սրանք է Ասհաբե Յամին և երջանիկներ են, այսինքն նրանք են որոնց վկայականն Աստծո դատաստանում ընդունելի է գնահատվել ու դա տրվել է նրանց աջ ձեռքին»:

Այս երջանիկ մարդիկ իրենց արարքների վկայականը ստանալով ցնծում են ու ասում, որ եկեք ու կարդացեք իմ արարքների վկայականը: Նրանք պարզ ճակատով ու պատվով մեկնում են իրենց հավերժական կեցության վայրն ու դրախտում վայելում են աստվածային բարիքները»:

«Հաղա» սուրայի  21-ից 24-րդ այաներում ակնարկ է կատարվել ահեղ դատաստանի օրը բարեգործ մարդկանց ստացած որոշ պարգևներին: Այն իմաստով, որ նրանք ուրախ ու գոհացուցիչ  կյանք են վարելու դրախտում, որի  բոլոր պտուղներին հասանելիություն կունենան: Նրանց կասվի՝ կերեք ու խմեք, ձեզ անուշ լինի անցյալում կատարած ձեր գործերի պատճառով:

Այո հիշյալ մաքուր ու առաքինի անձինք տեղավորվելու են այն դրախտում, որն այնքան վեհ է, որի նմանը որևէ մեկը չի տեսել ու չի պատկերացրել: Այս մեծ բարիքներն մարդկանց այն արարքների պարգևներն են, որոնք կատարվելով աշխարհում պահվել են ահեղ դատաստանի օրվա համար: Անկասկած մարդու չնչին արարքները երբ հայտնվում արժանանում են աստվածային շնորհներին նման ծավալներով արդյունք ու պտուղ են տալիս: Իհարկե այս խմբի դիմաց կանգնած են հյուսիսի աջակիցներն, այսինքն նրանք որոնց արարքների վկայականը տրված է նրանց ձախ ձեռքին: Սրանց կանդրադառնանք մեր հաջորդ հաղորդման ժամանակ: