Հոկտեմբեր 01, 2018 19:54 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք արտասահմանցի զբոսաշրջիկների տեսանկյունից իրանցիների հասարակական վարքագծի ու որոշ բարոյական հատկանիշներին:

Դարեր առաջ Իրան այցելած աշխարհաշրջիկների ուղեգրությունները հարմար առիթ են ծանոթանալու դրսում գտնվող անձանց դիտանկյունից իրանական մշակույթին ու հասարակությանը: Այս ուղեգրություններն Իրանի վաղ շրջանի հասարակության մասին տարբեր ու բազմատեսակ վկայություններ են պարունակում ու այդ պատճառով էլ դրանց ընթերցումը մեզ՝ իրանցիներիս համար հետաքրքիր է համարվում:

Իտալացի հայտնի առևտրական ու աշխարհաշրջիկ Մարկոպոլոյի դիտանկյունից իրանցիների բարոյական հատկանիշներից մեկը նրանց համագործակցության ոգին է: Նա գրում է. «Ես Իրանում հանդիպեցի մարդկանց ովքեր սիրով օգնում էին իրար ու այդ սերն ինձ համար շատ զարմանալի էր»:

Մարկոպոլո

 

Ֆրանսիայի 17-րդ դարի հայտնի առևտրական ու աշխարհագրագետ Ժան Բատիստ Տավերնիեն հավատացած է. «Իրանցիներն Ասիայի արևելքում ամենաուշիմ ժողովուրդն են, որ մտքի ու  արժանավորության տեսակետից որևէ մեկին չեն զիջում: Իրանցիներն արդարության սիրահար են ու սովորելու մեծ սեր ունեն»:

Այսօր էլ թեև ուղեգրություններն իրենց տեսքով ու բովանդակությամբ տարբերվում են անցյալից, սակայն դրանց բովանդակությունը շարունակում է գրավիչ համարվել արտացոլելով որևէ հասարակության մասին դրսից հնչեցվող տեսակետները: Իրանական հասարակության ուշագրավ յուրահատկությունը, որ թե երեկ և թե այսօր չի վրիպել զբոսաշրջիկների հայացքներից, հասարակության մեջ գոյություն ունեցող բարոյական արժեքներն են:

Սիրիայից Իրան ուղևորված զբոսաշրջիկ Ռիմա Յուսեֆին հավատացած է. «Չնայած Իրանի արտասովոր գեղեցկությանը, որը նկատելի է նրա բնության և արևելյան ոճի եզակի ճարտարապետության մեջ, Իրանի գլխավոր յուրահատկությունը թաքնված է հենց այս երկրի ժողովրդի մեջ և դա ջերմությունը, բարությունը, մտերմությունն ու ցանկացած պահին օժանդակելու պատրաստակամությունն է: Այս հրաշալի մարդիկ անկեղծություն ու սեր են հաղորդում կյանքին»:

Սիրիացի զբոսաշրջիկ Ռիմա Յուսեֆին շրջապատված իրանցիներով

 

Լատվիացի Վալենտինա Կոլիկովան 2009 թվականի հոկտեմբերին իր ամուսնու ընկերակցությամբ այցելել է Իրան: Նա ասում է. «Այս ուղևորությունն իմ կյանքի ամենահիասքանչ ճանապարհորդություններից մեկն էր և դրանից չափազանց գեղեցիկ հիշողություններ են դաջվել իմ հիշողության մեջ: Իրանում ուղևորության հիասքանչ լինելու համար բավարար հիմքեր գոյություն ունեն՝ հարուստ մշակույթը, հրաշալի ճարտարապետությունը, պատմական կոթողները, համեղ խոհանոցը, արևելյան շուկաները, մոդեռն ու հանգստավետ ենթակառուցվածքները և շատ ուրիշ բաներ: Բայց սրանք շատ էլ կարևոր չեն: Իրանում մեր հայտնաբերած ամենամեծ գանձն Իրանի ժողովուրդն է: Յազդի ոլորապտույտ փողոցներում, Սպահանի շուկաներում ու Շիրազի զբոսայգիներում Իրանն արժեքավոր ու իրական գանձ է պահում և դա ժողովրդի սրտերն են, որոնք ծնունդ են տվել առասպելներին ու համարվում են Իրանի խորհրդանիշը»:

Ժողովուրդը  եվրոպական երկրներում ընդհանրապես իրանցիներին նույնացնում է արաբներին: Լեհաստանցի զբոսաշրջիկ Աննա Քարսթենն արևմուտքում տարածված այս սխալ կարծիքն ուղղելու համար ընդհանուր տեղեկություններ փոխանցելով, ասում է. «Իրանցիներն արաբներ չեն: Շատ եվրոպացիներ շփոթում են իրանցիներին ու արաբներին: Իրանի ժողովուրդը խոսում է պարսկերեն լեզվով ու նրանց լեզուն արաբերենը չէ: Իհարկե տարբեր քաղաքներում կան տարբեր բարբառներ: Պարսկերեն լեզվում շատ բառեր արաբերեն են, բայց եթե նույնիսկ ծանոթ լինենք արաբերենին չեք կարող հասկանալ պարսկերեն խոսակցությունը: Նրանց գրերն ընդհանրություններ ու տարբերություններ ունեն: Չափազանց հետաքրքիր էր, երբ Իրան ժամանելուց հետո իմացա, այս բոլորի մասին»:

Աննա Քարսթենն Իրանում

 

Կետերից մեկը, որին անդրադարձել են Իրան ուղևորված զբոսաշրջիկներից շատերն իրանցիների մոտ տարածված մի սովորություն է և դա «նախապատվություն» տալու մշակույթն է: Դա իրանցիների սոցիալական շփումներում տարածված սովորություններից է, որ ծնողները որպես հարգանքի նշան սովորեցնում են իրենց զավակներին: Օրինակ երբ մի քանի հոգի միասին մուտք են գործում մի վայր որպես հարգանքի նշան մեկը մյուսին առաջարկում է առաջինը ներս մտնել: Իհարկե դա երբեմն կատարվում է հաճոյախոսության շրջանակում: Օրինակ երբ տաքսու վարորդը ուղեվարձն առաջարկող ուղևորին դիմելով ասում է՝ «իմ հյուրը եղեք»: Տաքսու վարորդները շատ դեպքերում նման արտահայտություն կատարելով հաճոյախոսում են:Այս սովորությունը երբեմն անորոշ վիճակի է մատնում Ջեյմսի նման ոչ-տեղացի անհատին: Նա Իրան ուղևորվելուց հետո ասում է. «Իրանցիների հաճոյախոսությունն ինձ համար ավելի շատ մղձավանջի է նման»: Սակայն մի այլ զբոսաշրջիկ՝ Նիքն իրանցիների հաճոյախոսությունը նրանց առատաձեռնության արտահայտիչն է համարում:

Մի կողմ թողած Իրանի ժողովրդի վարորդության մշակույթը որ որոշ զբոսաշրջիկների համար սարսափելի փորձ է եղել, հանրային փոխադրության միջոցներում, մետրոյում ու քաղաքային տրանսպորտում կանանց ու տղամարդկանց բաժինների առանձնացումը հայտնվել է մի խումբ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Աննա Քարսթենը պատմում է Թեհրանում մետրոյից օգտվելու իր փորձի մասին. «Իրանում մետրոյի վագոնները հատկացված են կանանց կամ տղամարդկանց: Եթե ցանկանաք կարող եք նստել կանանց հատուկ վագոնները: Կարող եք հետևել գետնի վրա քաշված դեղին գծին և դա ձեզ կառաջնորդի դեպի կանանց հատուկ կայանատեղին ու վագոնը: Ինձ  համար հետաքրքիր էր որ նման բաժիններից օգտվելու կապակցությամբ կանանց համար որևէ պարտադրանք չկար: Ես նկատեցի շտապող կանանց ովքեր նստեցին տղամարդկանց վագոններն ու որևէ խնդրի  չհանդիպեցին»:

 

Իրականության մեջ կանայք կարող են օգտվել գնացքի բոլոր վագոններից, բայց մետրոյի աշխատողները տղամարդկանց թույլ չեն տալիս որ կանանց վագոնները նստեն: Անկասկած դա օգնում է,որպեսզի հասարակության մեջ կանանց  մոտ անվտանգության զգացում առաջանա: Այդ փորձն ունեցել է ավստրալիացի զբոսաշրջիկ Սուզի Գրեյքը։ Գրեյքը դա Իրանում հանրային տրանսպորտի ապահովության ապացույցը համարելով ասում է. «Կարող էի գիշերվա ժամերին մետրո նստել և վախի արտառոց որևէ զգացմունք չունենալ: Անկեղծանալով պիտի ասեմ, որ դա ինձ դուր էր գալիս»:

 

 

Պիտակ