Բոլոր երիտասարդներին` Արևմուտքում (Նվիրված Այաթոլլահ Խամենեիի նամակի հրապարակման երրորդ տարելիցին)
(last modified Tue, 27 Nov 2018 21:53:36 GMT )
Նոյեմբեր 28, 2018 01:23 Asia/Tehran

Այս հաղորդումն արևմտյան երկրներում ապրող բոլոր երիտասարդներին ուղղված Իրանի առաջնորդի երկրորդ նամակի հրապարակման տարելիցի առիթով է։ Նամակը հրապարակվեց Փարիզի ահաբեկչական գործողություններից ու արևմուտքում իսլամաֆոբիայի ալիքի բարձրանալուց հետո: 

Երեք տարի առաջ, երբ Փարիզում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ, եվրոպական երկրներում տարածվեց իսլամաֆոբիայի նոր ալիք: Արևմտյան կառավարություններն ու ԶԼՄ-ները մեկ անգամ ևս առիթը բաց չթողեցին, որպեսզի ատելություն տարածեն մուսուլմանների դեմ: Ահաբեկչական գործողություններն արևմտյան երկրներին հնարավորություն տվեցին իսլամական երկրներում կիրառվող իրենց քաղաքականությունները, որոնք ավելի են խորացնում այդ ճգնաժամերը, արդարացնել ահաբեկչության դեմ պայքարով: Նրանք փորձում էին իսլամը ներկայացնել որպես ծայրահեղ և ագրեսիվ կրոն: Իսլամաֆոբիան և Եվրոպայում իսլամի դեմ պայքարը պատճառ հանդիսացան, որ ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, երկրորդ անգամ դիմի արևմուտքի երիտասարդներին, նրանց կոչ անելով իսլամը ճանաչել առանց միջնորդների ու նախապաշարումների: ԻԻՀ առաջնորդի առաջին նամակը հրապարակվեց այն ժամանակ, երբ Ֆրանսիայում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ: 2015թ. հունվարին Ֆրանսիայում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ, որոնց ընթացքում հարձակում իրականացվեց “Շառլի Էբդո” օրաթերթի վրա, որը հրապարակել էր ծաղրանկարներ իսլամի մարգարեի վերաբերյալ:  

 

Առաջին նամակում, դիմելով Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երիտասարդներին, Այաթոլլահ Խամենեին նշեց, որ իսլամից սարսափելի պատկեր ներկայացնելը նպատակ ունի սևացնել այս կրոնի իրական պատկերը: Առաջնորդն արևմտյան երկրների երիտասարդներին կոչ արեց իսլամը ճանաչել ուղիղ, առանց որևէ միջնորդի:

Արևմտյան երկրների երիտասարդներին ուղղված ԻԻՀ առաջնորդի երկրորդ նամակը գրվեց այն ժամանակ, երբ Փարիզում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ: Այաթոլլահ Խամենեին երկրորդ նամակում գրեց. “Այն դառը դեպքերը, որ Ֆրանսիայում իրականացրեց կույր ահաբեկչությունը, մեկ անգամ ևս ինձ ստիպեցին դիմել ձեզ”:

Հեղափոխության առաջնորդի առաջին նամակի նպատակն էր երիտասարդներին կոչ անել իսլամը ճանաչել առանց միջնորդի: Իսկ երկրորդ նամակում նա մեկ անգամ ևս հիշեցրեց այն կարևոր փաստը, որ ահաբեկչությունն արևմտյան և իսլամական երկրների համընդհանուր ցավն է: Երկրորդ նամակում ասվում էր, որ չնայած իսլամական ծայրահեղականներն իրականացրեցին Փարիզի ահաբեկչությունը, սակայն այդ խմբերը ստեղծվել են ԱՄՆ-ի կողմից: Այաթոլլահ Խամենեին այդ կապակցությամբ գրել էր. “Այսօր դժվար թե որևէ մեկը տեղյակ չլինի, որ ԱՄՆ-ն է ստեղծել, հովանավորել ու զինել ահաբեկչական այնպիսի խմբերի, ինչպես` Ալ Ղաիդան և Թալիբները”:

Ինչպես նշել է ԻԻՀ առաջնորդը,. “Այսօր բոլորը գիտեն, թե որ երկրներն են առանցքային դեր կատարում ահաբեկչական ու թաքֆիրական խմբերի կազմակերպման գործում, ինչպես Ալ Ղաիդան, ԻԼԻՊ-ը, Ալ Նուսրան և բազմաթիվ այլ խմբեր, որոնք գործում են Աֆղանստանում, Իրաքում, Լիբանանում ու Լիբիայում: Անկասկած, առանց Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների աջակցության, ահաբեկչական ու թաքֆիրական խմբերը չէին ունենա այն հնարավորությունները, որ ունեն այսօր: Խմբեր, որ արևմտյան մեդիայի կայսրության աջակցությամբ, իրականացնում են հանցագործություն, այն էլ իսլամի անունից: Արևմտյան կառավարություններն ու ԶԼՄ-ները նույնիսկ արևմտյան երկրներում ահաբեկչական խմբերի գործողությունները կապում են իսլամի հետ, որպեսզի կարողանան արդարացնել ահաբեկիչներին զինելը` Սիրիայում ու Լիբանանում ժողովրդավարություն հաստատելու անվան տակ”:

Արևմտյան երկրների երիտասարդներին ուղղված երկրորդ նամակում, խոսելով որպես հոգևոր առաջնորդ, Այաթոլահ Խամենեին Փարիզի ահաբեկչական գործողությունները ցավալի է բնութագրում: Նա նշում է. “Յուրաքանչյուր ոք, ով չնչին բարություն ու մարդասիրություն ունի իր հոգում, այս պատկերները տեսնելով վշտանում է: Լինի դա Ֆրանսիայում, Պաղեստինում, Իրաքում, Սիրիայում թե Լիբանանում”: Սա նշանակում է, որ մի երկրի առաջնորդը, որի քաղաքացիներից 17 հազարը դարձել են ահաբեկչության զոհ, ցավ է հայտնում այն ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որ իրականացվել են արևմյան երկրներում, այնպիսի խմբերի կողմից, որոնք ֆինանսավորվում են նույն արևմտյան երկրների ղեկավարների կողմից: Իրանի առաջնորդը դատապարտում է  ահաբեկչությունն աշխարհի որ մասում էլ որ այն իրականացվի: Դա բխում է  կրոնական խորը իմաստասիրությունից, ըստ որի, մարդկանց կյանքը, անկախ նրանց ազգությունից և բնակվելու վայրից, կարևոր է: Սա կազմում է իսլամի հիմքը: Քանի որ իսլամն աստվածապաշտության, բարության և մարդասիրության կրոն է: Իսլամի մարգարե Մուհամմեդը, որպես Աստծո վերջին մարգարե, ուղարկվեց Աստծո կողմից, որպեսզի մարդուն փրկի տգիտությունից ու կարծրամտությունից և նրան առաջնորդի դեպի մարդկային ու բարոյական արժեքներ: Ինչպես կարող է նման կրոնը բռնություն քարոզել: Հակառակ արևմտյան պետությունների, որոնց մարդկային արժեքները բացարձակ չեն և համեմատական բնույթ են կրում, իսլամում բարոյական և մարդասիրական արժեքները բացարձակ են և դատապարտելի է դրանց ոտնահարումը, ինչ պատճառով էլ որ այն լինի: Իսլամի առաջնորդներից իմամ Հոսեյնը և նրա ողջ ընտանիքը հենց այդ աստվածային արժեքների համար զոհվեցին ու երբեք չմտան բռնության լծի տակ:

 

 Եմենում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և արաբ լրագրող Ջամալ Խաշողջիի սարսափելի մահն ու արևմտյան պետությունների և մասնավորապես ԱՄՆ-ի հակազդեցությունն այս դեպքերին, ցույց են տալիս, թե ինչպես կարելի է  մարդկային արժեքները զոհաբերել նավթային դոլարներին: Չնայած CIA-ի վարչությունը ներկայացրել է փաստեր, որոնք վկայում են, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգը Խաշողջիին սպանելու և նրա դիակը ոչնչացնելու հարցում ուղղակի դերակատարություն է  ունեցել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է  արդարցնել Սաուդյան իշխանություններին: Եմենում Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների հարձակումների պատճառով, այսօր սովի ու աղքատության հետևանքով զոհվում են հազարավոր մարդիկ: Բոլոր ճանապարհները, որով Եմենի բնակչությունն օգնություն է  ստանում, փակ են: Դա վկայում է, որ արևմտյան պետությունները մարդկային արժեքներից օգտվում են որպես միջոց: Պաղեստինի բռնագրավված տարածքներում սիոնսիտների ոճրագործությունները, որոնք հովանավորվում են ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների կողմից, ցույց են տալիս, թե ինչպես են ոտնահարվում մարդկային արժեքները: Երկրորդ նամակում Այաթոլլահ Խամենեին ասում է. “Սիոնիստական ռեժիմի բռնություններն անտեսելը պատճառ է դարձել, որ այդ հանցագործ ռեժիմի բռնությունները սովորական բնույթ կրեն: Այլ խոսքով, Պաղեստինի նկատմամբ բռնությունները սովորական երևույթ են դարձել արևմտյան պետությունների ու հասարակությունների համար: Այդ պատճառով, այդ ոճրագործությունները չեն ազդում մարդկային խղճի վրա: Կարելի է  ասել, որ Սիոնիստական ռեժիմի ամենամեծ ոճրագործությունն այն է, որ կարողացավ մարդկանց սպանությունը դարձնել սովորական երևույթ”: ԻԻՀ առաջնորդի նամակում ասվում է. “Եթե Եվրոպայի բնակիչները մի քանի օր մնում են իրենց տներում և չեն հայտնվում հանրային վայրերում, Իրաքի, Աֆղանստանի, Եմենի մարդիկ, տարիներ ի վեր, իսկ Պաղեստինի ժողովուրդը տասնյակ տարիներ, ապրում են անապահովության մեջ”: Նա հավելում է. “Իսլամ աշխարհում ահաբեկչության ցավը երկու տարբերություն ունի արևմուտքում նույն ցավից: Առաջինն այն է, որ իսլամ աշխարհում ահաբեկչությունն ավելի մեծ չափսերով ու ավելի մեծ ժամանակահատվածում է  զոհեր խլում և բռնություն ու սարսափ տարածում: Երկրորդ հերթին, իսլամ աշխարհում բռնությունները տարբեր ձևերով աջակցություն են ստանում գերտերությունների կողմից”: ԻԻՀ առաջնորդի նամակի երրորդ մասում ներկայացվում է  արևմտյան երկրների երկակի քաղաքականությունը` իսլամական զարթոնքի շարժման վերաբերյալ: Երբ արևմտյան երկրները ժողովրդավարության և մարդու իրավունքների կոչեր են անում, հեղափոխության առաջնորդն արևմտյան երիտասարդներին զգուշացնում է, որ քաղաքական ամենահետամնաց վարչակարգերը մշտապես եղել են արևմտյան երկրների դաշնակիցները: Իսկ տարածաշրջանում ամենաժողովրդավարական սկզբունքների հիման վրա ամենազարգացած մտքերն անխղճորեն բռնության են ենթարկվել ու ճնշվել: Իսկ դա վկայում է, որ արևմտյան երկրների քաղաքականությունները երկստանդարտ են: Խաշողջիի մահը կոծկելու ԱՄՆ նախագահի ջանքերը վկայում են, որ ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների մարդասիրական հայտարարություններում կա լուրջ հակասություն:

 

Այաթոլլահ Խամենեին իր նամակի վերջում երիտասարդներին կոչ է անում ճիշտ ճանաչողություն ունենալ  իսլամից և դառը փորձից օգուտ քաղելով, փորձել արժանապատիվ և ճշմարիտ երկխոսություն սկսել իսլամ աշխարհի հետ: Դատապարտելով արևմտյան երկրներում մուսուլմանների նկատմամբ սխալ օրենքների կիրառումը, նա նշել է, որ արևմտյան երկրները, և այն ժամանակ, երբ հյուր են եղել և այն ժամանակ, երբ հյուրընկալել են մուսուլմաններին, նրանցից բացի բարություն այլ բան չեն տեսել: Այլ խոսքով, հակառակ այն փորձերի, որոնց նպատակն է  իսլամի վերաբերյալ բացասական պատկեր ներկայացնել գրականության և մեդիա դաշտում, Արևմուտքն է, որ իսլամ աշխարհում հիմք է դրել բռնության, ահաբեկչության ու պատերազմի: Սակայն խեղաթյուրելով իրականությունը, փորձում է  իսլամի վերաբերյալ սխալ կարծիք ստեղծել և փաստել, որ բռնությունը կազմում է իսլամի էությունը: Ուստի մնում է միայն մեկ ճանապարհ, որն է արևմտյան երկրների քաղաքականության փոփոխությունը համաշխարհային խնդիրների և թնջուկների վերաբերյալ: Անկասկած, քանի դեռ արևմտյան երկրների և ԱՄՆ-ի քաղաքականությունը “բարի ահաբեկչությանն” աջակցելն է, (լինի դա Սիոնիստական կեղծ ռեժիմը, թե ԻԼԻՊ ահաբեկչական խումբը), աշխարհում իրավիճակը շարունակելու է մնալ այսպիսին: