Դեկտեմբեր 05, 2018 16:47 Asia/Tehran

2018 թվականի նոյեմբերի 22-ին մեկնարկել է Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի շրջագայությունը: Դա սաուդցի լրագրող Ջամալ Խաշողչիի սպանությունից հետո Բեն Սալմանի առաջին շրջագայությունն է: Աֆրիկյան երկրներում ու Արգենտինայում ժողովրդական բողոքներ են տեղի ունեցել այդ կապակցությամբ:

Մոհամմեդ Բեն Սալմանը, որ Խաշողչիի սպանությունից հետո հայտնվել է միջազգային հանրության ճնշումների ներքո, փորձեց շրջագայությամբ փարատել այդ ճնշումները, սակայն այդպես չեղավ:

Սաուդցի մեծամիտ գահաժառանգը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակցությամբ էր փորձում առաջ գնալ, աֆրիկյան մի քանի երկրներ ու Արգենտնինա այցելելով, հարցականի տակ դրեց Բեն Սալմանի քաղաքական օրինակությունը և ցույց տվեց, որ ոչ մի հեղինակություն չունի:

 

Նվաստացում Արգենտինայում

Արգենտինայի մայրաքաղաքում արված լուսանկարում կան Մեծ քսանի խմբի ղեկավարները: Այստեղ երևում է Բեն Սալմանի նվաստությունը: Ոչ մի ղեկավար չի պատրաստվում սեղմել Բեն Սալմանի ձեռքը և լուսանկարվել նրա կողքին: Նվաստացած գահաճառանգին ուրախացրեց միայն ճաշասեղանի մոտ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը:

 

Ամերիկյան «Ոուալ սթրիթ ժուռնալը» գրել է, որ դրա պատճառը սաուդցի լրագրողի սպանությունն էր: Հարցում անմեղ ձևանալու համար, Բեն Սալմանը լուսանկարվեց մի անկյունում կանգնած:

2018 թ.-ի նոյեմբերի 30-ի Մեծ քսանյակի գագաթնաժողովում սաուդցի գահաժառանգն անուշադրության մատնվեց, նույնիսկ ոչ մի երկրի ղեկավար նրա հետ երկկողմ հանդիպում չունեցավ: Նրան չհանդիպեց նույնիսկ Դոնադ Թրամփը, ով իր երկրի արտաքին քաղաքականությունը զոհեց հանուն սաուդցի գահաժառանգի: Արգենտինայում Բեն Սալմանի ներկայության ժամանակ, Միջազգային ներում կազմակերպությունն այդ երկրի դատախազությունից պահանջեց հետաքննություն անցկացնել Եմենում Բեն Սալմանի ոճրագործությունների և Խաշողչիի սպանության շուրջ:

«Ֆիգարո» ֆրանսական օրաթերթը գրել է, որ Բեն Սալմանը միջազգային հանրության համար լուրջ խնդիր է ներկայացնում: Բեն Սալմանի այցը Բուենոս Այրես արգենտինական լրատվամիջոցների մոտ խնդիրներ է հարուցել: Բեն Սալմանի թիկնապահները չեն կարողացել մտնել Արգենտինայում Արաբիայի դեսպանատուն: Բեն Սալմանը պարտավորված է եղել իջնել և ոտքով անցնել ճանապարհը:

 

Սկանդալային ներկայություն Աֆրիկայում

Արգենտինայից առաջ, Բեն Սալմանը եղել է Էմիրություններում, Բահրեյնում, ապա Եգիպտոսում ու Թունիսում:  Ամենասկզբում նա այցելեց Մավրիտանիա և Ալժիր: Գահին բազմել պատրաստվող սաուդցի գահաժառանգն աֆրիկյան շրջագայության ժամանակ, հանդիպեց ժողովրդական բողոքների , ինչը խոսում էր նրա հեղինակազրկման մասին: Այդ մասին է վկայում նաև աֆրիկյան երկրներում սպասվող Բեն Սալմանի մամուլի ասուլիսների չեղարկումը: Խաշողչիի սպանությունից հետո, Բեն Սալմանը փորձում է բարելավել իր հեղինակությունը, սակայն աֆրիկյան երկրներում հանդիպեց չընդունելության:

Արգենտինայից վերադառնալով, սաուդցի գահաժառանգը 2018 թ.-ի դեկտեմբերի 2-ին մեկօրյա այցով եղավ Մավրիտանիայում: Օրվա ավարտին, մեկնեց Ալժիր և այդ երկրի մայրաքաղաքում երկու օր մնալով , հանդուրժեց այդ երկրի պետայրերի ծանր ընդունելությունը: Այդ օրերին, ալժիրցի տասնյակ լրագրողներ ու ակտիվիստներ մի հաղորդագրություն տարածելով, ընդդիմացան սաուդցի գահաժառանգի այցելությանը : Բեն Սալմանը Ալժիրում երկու օր մնալուց հետո, առանց շոշափելի արդյունքերի, դեկտեմբերի 3-ին հեռացավ այդ երկրից : Ալժիրում Բեն Սալմանի մամուլի ասուլիսը ևս չեղյալ հայտարարվեց:

Ալժիրում սոցիալական կայքերի օգտատերերը բողոքեցին Բեն Սալմանի այցի դեմ : Նրանց ներկայացրած դիմումում նշված էր, որ սաուդցի գահաժառանգը փորձել է ներկայանալ բարեկարգողի դեմքով , սակայն դա կեղծ էր: Նրա կեղծիքի մասին են վկայում այդ երկրի ոճրագործությունները: 1800 հոգի ստորագրեցին  դիմումը:

Աֆրիկյան հյուսիսային երկրների բնակիչները բողոքել են Բեն Սալմանի այցի դեմ ՝ Եմենի պատերազմում Արաբիայի միջամտության, Ջամալ Խաշողչիի սպանության գործում Բեն Սալմանի դերակատարության և Արաբիայում քաղաքացիական ազատությունների արգելման պատճառով: Եգիպտոսի, Թունիսի, Մավրիտանայի և Ալժիրի քաղաքական գործիչներն ու ժողովուրդը հայտարարել են, որ Բեն Սալմանի այցն այդ երկրներ կատարվել է իր ոճրագործություններն, այդ թվում Ջամալ Խաշողչիի սպանության հարցը կոծկելու նպատակով:

Ծավալուն բողոքներ Թունիսում

Թունիսում ևս տեղի ունեցան Բեն Սալմանի այցի դեմ բողոքի ցույցեր: Թունիսի ժողովուրդը հավաքվելով մայրաքաղաքի «Ալ-Հաբիբ Բորղիբա» պողոտայում, իրենց բողոքն են հայտնել Բեն Սալմանի այցի դեմ: Աֆրիկյան երկրներ շրջագայության ընթացքում, սաուդցի գահաժառանգը 2018 թ.-ի նոյեմբերի 27-ին եղել է Թունիսում: «Ալ-Արաբիա Ալ-Ջադիդ» լրատվական կայքը հաղորդել է, որ Թունիսի ժողովրդի , կուսակցությունների ու կազմակերպությունների մասնակցությամբ լայնամասշտաբ ցույցեր են տեղի ունեցել : Ցուցարարները բարձրաձայնել են «Հեղափոխության երկիրն ապականվում է» , «Արաբիայի հետ հարաբերությունների նորմալացումը հանցագործություն է» և «Հայց ՝ Եմենը փրկելու համար» կարգախոսները : Թունիսում 50 փաստաբան մի խումբ լրագրողների ու բլոկերների պահանջով հայց էին մշակել ՝ սաուդցի գահաժառանգի այցն այդ երկիր բոյկոտելու համար: Բեն Սալմանի այցի դեմ բողոքել են ոչ միայն ժողովուրդն ու կուսակցությունները: Դպրոցական տարբեր օղակների ուսուցիչների միությունը ևս մի հաղորդագրությամբ, հայտարարել է, որ սաուդցի գահաժառանգն իր քայլերով Թունիսի հողը վարակում է պատերազմական ոճրագործության հարուցիչով: Հաղորդագրության մեջ ասված է, որ պատմությունը կարող է վկայել իմպերիալիստական ու սիոնիստական շրջանակների վարձկան ՝ Մոհամմեդ Բեն Սալմանի ոճրագրծությունների մասին, սակայն միջազգային հանրությունը լռում է:

Բեն Սալմանը վերադարձավ ձեռնունայն

Փորձագետները  համոզված են, որ սաուդցի գահաժառանգը որպես թագավոր քայլեր անելուց ավելին, Թուրքիայում Արաբիայի հյուպատոսարանում Ջամալ Խաշողչիի սպանության համար քննադատություններից հետո , դիվանագիտական քայլեր պետք է անի ՝ , որպեսզի կարողանալ շահել արաբական ու աֆրիկյան երկրների աջակցությունը: Սակայն նա չկարողացավ հաղթահարել այդ դժվարությունները: Նա հիմնականում փորձեց դեմ գնալ միջնադարյան քաղաքականություններին և ցանկացած քայլով վերացնել խոչընդոտները:

Ալժիրի Իսլամական ամենամեծ կուսակցություն «Խաղաղության հասարակություն շարժում» կուսակցության առաջնորդ ՝ Աբդոլռազզաղ Մաղրին համոզված է, որ Բեն Սալմանը Եմենում շատ երեխաների մահվան համար մեղավոր է : Նա պատասխանատու է նաև ԻԼԻՊ-ի մեթոնդերով ընդդիմադիրներին ու մտավորականների , նաև Ջամալ Խաշողչիի սպանության համար:

Արաբական ու աֆրիկյան երկրներ , վերջում Արգենտինա սաուդցի գահաժառանգի այցը համարվում էր սովորական պտույտ , որն ունենալով հսկայական ծախսեր, չուներ շոշափելի արդյունք: Շրջագայությունն առավել քան նախկինում ի ցույց դրեց մարդու իրավունքների դեմ Արաբիայի դիմագիծը, որպեսզի ապացուցի, որ միմիայն նավթային դոլարներով հնարավոր չէ երկրի կամ անհատի համար հեղինակություն ու արժեք գնել:

Պիտակ