Իսլամաֆոբիան արևմուտքում (58)
(last modified Sat, 15 Dec 2018 16:14:35 GMT )
Դեկտեմբեր 15, 2018 19:44 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Նիգերիայում շիաֆոբիային և այդ երկրում արբաինի օրերին շիաների սպանության խնդրին:

Իսլամաֆոբիան տարբեր կողմեր ունի: Երբեմն իսլամական դավանանքներից մեկի հետևորդները հատկապես շիաները հարձակման թիրախ են դառնում: Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո իսլամ կրոնի շիա դավանանքի հետևորդներն իրենց երկրներում ու աշխարհում բռնության ու անարդարության դեմ պայքարի դրոշակակիրներն են եղել: Արևմուտքցիներն էլ շիաների դեմ կեղծ մեղադրանքներ ներկայցնելով իսլամական ու ոչ իսլամական երկրներում շիաֆոբիա են տարծում:  ԱՄՆ-ի ստրատեգիական դաշնակից Սաուդյան Արաբիայի ու արևմտյան կառավարությունների կողմից հովանավորվող թաքֆիրական ահաբեկիչների ամենամեծ զոհերը շիա մուսուլմաններն են: Շիա փոքրամասնություններից մեկը, որ վերջին տարիների ընթացքում ամենից շատ բռնությունների են ենթարկվել ու ամեն տարի տարբեր պատրվակներով նրանցից շատերը նահատակվել են կամ կալանավորվել՝ Նիգերիայի շիաներն են: Նիգերիայի օրաթերթերից մեկին տված հարցազրույցում այդ երկրի IMN կոչվող իսլամական շարժման խոսնակ Շեյխ Մուսա Էբրահիմն ասել է.«Ազատատենչ կոչված Մոհամմեդու Բուհարիի կառավարության մեջ շիա լինելը հավասար է միշտ հալածանքի մեջ լինելու ու խոշտանգման ենթարկվելու հետ»: Նիգերիայի շիաները արդարատենչության ու բռնության դեմ պայքարի դրոշակակիր Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի օրը սգո արարողություններ անցկացնելիս հարձակման ու սպանության են ենթարկվում: Այդ սպանությունների մեծ մասը իրականացվում են անհիմն պատրվակներով: Այս տարվա Արբաինի օրերին նույնպես տասնյակ նիգերիացի շիա մուսուլմաններ են նահատակվել: Նիգերիայի ներկայիս կառավարության քաղաքականությունների մասին Նիգերիայի իսլամական շարժման խոսնակ Շեյխ Էբրահիմ Մուսան ասել է.«Նիգերիայի ներկայիս կառավաության մեջ շիաներն առավել քան երբևէ զրկված են իրենց կրոնական ազատություններից ու սա հակասում է այդ երկրի սահմանադրությանը: Նիգերիայի սահմանադրության մեջ հստակեցված է.«Ցանացած անձ կարող է իր համոզումների համաձայն պահպանել իր հավատը»: Անդրադառնալով Արբաինի օրերին Նիգերիայում տեղի ունեցած շիաների սպանդին Շեյխ Էբրահիմ Մուսան ասել է.«Նիգերիայի Ոստիակնությունն ու անվտանգության ուժերը ուղեկցելով դիմակավոր անձանց գրոհեցին շիաների վրա, որոնք այդ երկրի մայրաքաղաք Աբուջայի գլխավոր հրապարակում հավաքվել էին Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի՝ Արբաինի մեծարման համար և պահանջում էին ազատ արձակել իրենց առաջնորդ Շեյխ Էբրահիմ Զաքազաքիին:

Նիգերիայի բանակը հարձակվում է շիաների Արբաինի քայլերթին

«Նիգերիայի Իսլամական շարժման» առաջնորդ Շեյխ Էբրահիմ Զաքզաքին ձերբալալվել է 2015թ. Արբաինի արարողության անցկացման շրջանակներում: 2015թ. Արբաինի օրը շիաատյացների ու ոստիականության հարձակման ընթացքում զոհվեցին հարյուրավոր հոսեյնական սգավորներ այդ թվում Շեյխ Զաքզաքիի երեք զավակները: Այս տարի Արբաինի առիթվ կազմակերպված խաղաղ քայլարշավը կայացավ հոկտեմբերի 27-ից 30-ին Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայի շրջակայքում: Այս չորս օրերի ընթացքում Նիգերիայի զորայինները կրակելով քայլարշավի մասնակիցների վրա տասնյակ մարդու սպանեցին ու հարյուրավորների վիրավորեցին: Նիգարիայի շիաները այդ երկրում միայն բռնությունների չեն ենթարկվել: Նրանք անտեսվել են մարդկային իրավունքների պաշտպանության հավակնորդ արևմտյան պետությունների կողմից ասես Նիգերիայում շիա մուսուլմանների միլիոնավոր փոքրամասնություն գոյություն չունի: Միչ այժմ մարդու իրավունքների պաշտպան կառույցներ նունիսկ մեկ անգամ չեն բողոքել Նիգերիայի բանակի կողմից այդ երկրի շիա մուսուլմանների սպանության դեմ: Իրկանում այս լռությունը Նիգերիայի կառավարության կողմից իրականացվող հանցագործություններին ցուցաբերվող աջակցություն է համարվում: 190 մլն. բնակչությամբ Նիգերիան Աֆրիկայի ամենաբազմամարդ երկիրն է: Այդ երկրի բնակչության կեսը մուսուլմաններ են: Սակայն շիաները այդ երկրի մուսուլմանների մեջ փոքրամասնություն են: Նիգերիայում իսլամ կրոնի շիա ուղղությունը տարածվեց 1980-ականների սկզբին՝ բարեպաշտ ու իմաստուն կրոնական Շեյխ Էբրահիմ Յաղուբ Զաքզաքիի առաջնորդությամբ: Ներկայացնելով Մոհամմեդ մարգարեի գերդաստանի ուսուցումները հաջողեց մեծ թվով մուսուլմանների ու նույնիսկ որոշ քրիստոնյաների շիականության հետևորդ դարձնել: Նիգերիայում իսլամի շիա ուղղության տարածման տեմպերը հանգեցրին Աֆրիկայում ամենաբազմամարդ շիա փոքրամասնության ձևավորմանը: 1990-ական ու 2000թ. առաջին տասնամյակում իսլամի շիա ուղղությունը Աֆրիկայում հասավ իր գագաթնակետին և այդ ուղղությանը ողջունեցին Կանո, Կուչինա և Կադունա նահանգները և հարյուր հազարավոր քաղաքի ու գյուղի բնակիչներ ընդունեցին իսլամի շիա ուղղությունը:

Նիգերիայի բանակը հարձակվում է շիաների Արբաինի քայլերթի մասնակիցների վրա

Նիագերիայի շիաների մեծ հավաքանակությունը չնայած իրենց խաղաղատենչական գաղափարախոսությանն ու վարքագծին շարունակ լուրջ սահմանափակումների են ենթարկվում անվտանգության կառույցների կողմից և բազում սադրիչ քայլեր են նախագծվել նրանց դեմ: Նիգերիայի կառավարությունը 2010-ական թվականների սկզբից իր օրակարգում է դրել շիա մուսուլմանների սպանությունը և 2013 ու 2014 թթ. վայրագորեն հարձակվելով շիաների խաղաղ ցույցերի վրա սպանեց «նիգերիայի հյուսիսիայն շրջանի շիաների շարժման» տասնյակ անդամների: Շիաների դեմ այս քայլերը 2015թ. հասան իրենց գագաթնակետին և իվերջո հանգեցին Զարիա քաղաքում հազար շիաների սպանդին, «նիգերիայի հյուսիսիայն շրջանի շիաների շարժման» առաջնորդ Շեյխ Էբրահիմ Զաքզաքիի վիրավորելուն ու նրա երեք զավակների սպանությանը, շիաներին պատկանող կառույցների այդ թվում Զարիա քաղաքի շքեղ Հոսեյնիեի ոչնչացմանը: Չնայած որ երեք տարի է անցնում Շեյխ Զաքզաքիի կալանվորումից ու այդ երկրի գերագույն դատարանը Շեյխի ազատության վճիռ է կայացրել, սակայն Նիգերիայի կառավարությունը չի գործադրում դատարանի վճիռը և շիա մուսուլմանների նկատմամբ դեռևս շարունակվում են ոստիկանության կողմից գործադրվող բռնությունները: Նիգերիայի դաշնային կառավարությունների քաղաքական պաշտոնյաները նույպես թույլ չեն տալիս, որպեսզի շիաները այս երկրում կրոնական առիթներով արարողություններ անցկացնեն: Շեյխ Էբրահիմ Զաքզաքիի բարձր ժողովրդականությունը և շիա ուղղության տարածումը կառավարության ու անվտանգության ծառայությունների կողմից շիաների դեմ գործադրվող բռնությունների հիմնական պատճառներն են:  Սաուդյան Արաբիայում իշխող վահաբիականությունը նույնպես մեծ դերակատարություն ունի Նիգերիայում շիաֆոբիայի տարածման ու շիաների ճնշման գործում: Նիգերիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը վերջին տարիների ընթացքում բազմիցս ուղղակիորեն մտահոգություն է հայտնել այդ երկրում իսլամի շիականության տարածման կապացությամբ և Սաուդյան Արաբիայի դեսպանը հանդիպումներ է ունեցել Նիգերիայի պետական ու զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների հետ ու Նիգերիայում Շեյխ Զաքզաքիի բացառիկ ազդեցությունը ներկայացրել է որպես լուրջ վտանգ այդ երկրի ապագայի համար: Միևնույն ժամանակ Սիոնիստական ռեժիմն էլ մեծ ազդեցություն ունի Նիգերիայի շիաների սպանության մեջ: 2015թ. սկզբին Նիգերիայի բանակի գլխավոր շտաբի պետը նախքան Զարիայի շիաների զանգվածային սպանության իրագործումը մեկնել էր Իսրայել և կարևոր ու գաղտնի հանդիպում էր ունեցել Իսրայելի բանակի ու Մուսադի որոշ պաշտոնյաների հետ, որն առերևույթ ազդեցիկ էր եղել Զարիա քաղաքում  Շեյխի բնակարանի և իսլամական շարժման   կրթական ու մշակութային հաստատությունների վրա հարձակման սցենարի մշակման հարցում: