Փետրվար 16, 2019 19:45 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Եվրապայում տիրող իսլամատյացության մթնոլորտի պայմաններում Իտալիայում իսլամական առաջին համալսարանի հիմնադրման մասին:

Չնայած Եվրոպայում իսլամաֆոբիայի տարածմանը, եվրոպական տարբեր երկրներում մուսուլմանները փորձում են տարբեր քայլերով ու մեթոդներով տարածել իսլամ կրոնի արդարատենչական, մարդակերտ ու ազատասիրական ուսուցումները: Իտալիայում իսլամություն ընդունած քրիոտոնյա Ջիամպիերո Փալադինին այդ երկրի Լեչե քաղաքում հիմնադրել է իսլամական առաջին համալսարանը: Փալադինին 58 տարեկան է և մեծացել է կաթոլիկ ընտանիքում, սակայն տարիների ընթացքում իրականացրած ուսումնասիրություններից հետո 2012թ. ընդունեց իսլամությունը: Նա 2015թ. երկար ժամանակից հետո կարողացավ հիմնադրել Իտալիայի իսլամագիտության առաջին համալսարանը: Իսլամի հետ ծանոթանալու ու այդ կրոնն ընդունելու մասին Փալադինին ասել է.«Եթե մեկը խորապես ճանաչի արևմտյան հասարակությունը և նրա գաղափարական դժվարությունները, ուրիշ ելքեր կփնտրի: Ես հասկացա, որ իտարբերություն քրիստոնեության, Իսլամ կրոնում կարող ենք առանց միջնորդի խոսել Աստծու հետ: Ես ընդունել եմ իսլամ կրոնը և «Խալեդ» անունն եմ ընտրել ինձ համար: Երբ ընդունեցի իսլամը իմացա, որ Աստծուն մոտենալու ճանապարհն է: Ես հարկադրաբար իսլամ կրոնը չեմ ընդունել ու մեկն ինձ չի ստիպել: Այն Աստծու կողմից տրված պարգև է իր ծառաներին»: Փալադինիից հարցրինք, որ դրանով հանդերձ որ վերջին մի քանի տարիների ընթացքում Իտալիայում աջակողմյան ծայրահեղականների իշխանության գալով ու այդ երկրում իսլամաֆոբիայի տարածումով հանդրեձ ինչպե՞ս է մտածել իսլամական համալսարան հիմնելում մասին, նա պատասխանեց.«Այս քայլի սկզբնական գաղափարը ձևավորվել է 2010թ., սակայն որոշ պատճառներով չիրագործվեց: 2014թ. վերջապես որոշեցի Լեչե քաղաքում հիմնադրել այս համալսարանը»: Լեչեն գտնվում է Իտալիայի հարավում և հայտնի է «Հարավային Ֆլորենցիա» անունով և ունի շուրջ 100 հազար բնակչություն: Իտալիայի իսլամական համալսարանը իր աշխատանքը սկսել է 2015թ.:

Իտալիայի առաջին իսլամական համալսարանը Լեչե քաղաքում

Համալսարանը հիմնադրելու հարցում ծագած դժվարությունների մասին Փալադինին ասել է.«Համալսարանի հիմնադրման համար թույտվություն ստանալուց բացի, բախվեցինք տեղացիների կողմից հակառակությունների: Այդ ժամանակներին Փարիզում ու Սիդնեյում տեղի էին ունեցել ահաբեկչական հարձակումներ: Մյուս կողմից Աֆրիկայից ու Միջին Արևելքից դեպի Իտալիա փախստականների հոսքը մտահոգել էր ժողովրդին: Ընդհանուր առմամբ իսլամական համալսարան հիմնադրելու համար միջավայրը պատրաստ չէր»: Շարունակելով իր խոսքերը իսլամական համալսարանի հիմնադիրն հավելել է.«Պետք է հաշվի առնեի նաև ժողովրդի մտահոգությունները: Համալսարանի հիմնադրման ծախսերի լրացման հարցում Կատարի և Քուվեյթի պես երկրների օգնությունները նույպես մտահոգություններ էին առաջացրել իսլամական ծայրահեղական գաղափարների տարածման կապակցությամբ: Սակայն իմ հայացքն այն էր, որ այդ պայմաններում իսլամական համալսարանի հիմնադրումը կարող է նպաստել իսլամ կրոնի ավելի լավ ընկալման ու այդ կրոնի նկատմամբ առակա նախապաշարումներին դիմակայելու հարցին: Կարծում եմ, որ դա ճիշտ քայլ էր՝ երկխոսության ու փոխըմբռնման միջավայր ստեղծելու առումով:

Իմ կարծիքով այս համալսարանը դիմակայում է կրոնական ատելությանը և որպես փիլիսոփայական կամուրջ իրար է կապում իսլամ ու քրիստոնեա աշխարհները: Այս համալսարանում դասավանդվող առարկաների մասին Փալադինին ասել է.«Այս համալսարանը 5 հազար ուսանող ընդունելու հնարավորություն ունի և իսլամական այդ թվում՝ Ղուրանի մեկնություն, արաբերեն, աստվածաբանություն և ֆիկհ դասերի դասավանդումից բացի մագիստրական մակարդակում ուսանողներ է ընդումում գյուղատնտեսական, բժշկագիտության և ավիատիեզերական ֆակուլտետների շրջանավարտներից: Այս համալսարանում նաև աշխատում են արվեստի, գիտությունների, գյուղատնտեսության ճյուղերը և իսլամական ու միջազգային տնտեսագիտության մագիստրական աստիճանները: Մեր համալսարանի դռները բաց են բոլորի համար և այն հատկացված չէ կրոնագետներ դաստիարակելու գործին: Մենք հարգում ենք Իտալիայի օրենքները, որպես օրինակ հիջաբ ունենալու հարցում ուսանողներն ազատ են: Ուսանողներ ընդունելու հարցում համալսարանը սահմանափակումներ չունի և անկախ կրոնից, քաղաքական հայացքնեից ու սեռից ցանկացած անձ կարող է գրանցվել այս համալսարանում:

Ջիամպիերո Փալադինի

Ցավոք Եվրոպայում բնակվող որոշ մուսուլմանների կողմից քրիստոնյաների ու մուսուլմանների հաշտության ու խաղաղ համակեցության և իսլամի իրական ուսուցումները ներկայացնելու համար տարվող ջանքերի հետ զուգահեռ Եվրոպայի քաղաքական ու անվտանգության կառույցները շարունակ փորձում են իսլամը ներկայացնել որպես ծայրահեղականություն տարածող կրոն: Բեռլինում Նոր տարվա գիշեր մի ավտոմեքենայի վարորոդ վրաերթի է ենթարկել անցորդներին, ինչի հետևանքով 4 հոգի վնասվածքներ է ստացել: Բեռլինի ոստիկանությունը հայտարարել է, որ նախնական հետաքննությունների համաձայն այս հարձակումը ռասիստական բնույթ է կրում և իրականացվել է փախստականների հետ հակադրվելու նպատակով: Հարձակվողը 50-ամյա անհատ է, ով նախ փորձել է վրաերթի ենթարկել մի անցորդի, սակայն երբ անցորդը դիմել է փախուստի նա որոշել է մեքենան վարել դեպի ավելի հեռվում հրավառությամբ ու ամանորյա տոնակատարությամբ զբաղված ամբոխի կողմը: Գերմանիայի ոստիկանության խոսքերով այս հարձակման ընթացքում 4 մարդ ծանր վիրավորվել է: Վիրավորների մեջ եղել են Սիրիայի և Աֆղանստանի քաղաքացիներ: Եթե հարձակվողը մուսուլման լիներ ու դեպքի զոհերն էլ ոչ մուսուլմաններ, անշուշտ դեպքի ահաբեկչական բնույթի մասին լրատվության մեծ ալիք կստեղծվեր: Սակայն այժմ լրատվամիջոցներն ու ոստիկանությունը հեշտությամբ անցնում են պատահածի կողքով և իսլամատյաց քաղաքական գործիչները ոչ մի դիրքորոշում չեն ընդունում: Արևմտյան լրատվամիջոցներն ու կառավարությունները անունով մուսուլմանների կողմից բռնության իրականացման դեպքում այդ հանցագործությունները անմիջապես վերագրում են իսլամի ուսուցումներին: Սակայն երբ մի քրիստոնյա, հրեա կամ իսլամից բացի ցանկացած կրոնի հետևորդ նման մի հանցագործություն է կատարում հանցագործի կրոնական պատկանելության մասին չի խոսվում և միայն բավարարվում են հանցագործությունը բռություն կոչելով: Արևմտյան պետությունների ու ԶԼՄ-ների լրատվական այս քաղաքականության նպատակն է իսլամը ներկայացնել որպես ծայրահեղականություն ու բռնություն տարածող կրոն: 

Այդ քաղաքականության բացահայտ նմուշներից մեկը իսլամատյացների կողմից Գերմանիայի մզկիթների պատերին գրվող անարգալից արտահայտությունների նկատմամբ հակազդեցությունն է:

Եթե այդ գրությունները եկեղեցիների կամ էլ հրեական ժողովարանների պատերին գրված լինեին Եվրոպայում հրեաատյացության և ծայրահեղականության տարածման մասին լրատվական մեծ ալիք կստեղծվեր: Սակայն արևմտյան երկրներն ու ԶԼՄ-ները հեշտությամբ անցնում են մզկիթների ու իսլամական այլ վայրերի դեմ իրականացվող հարձակումների կողքով: Վերջերս մի խումբ  գրոհայիններ հարձակվել են Գերմանիայի արևմտյան Դույսբուրգ քաղաքում կառուցվող մզկիթի վրա և վնասելով այդ սրբավայրի շենքը մզկիթի պատերին կարգախոսներ ու ռասիստական բնույթի խորհրդանշաններ են պատկերել: Այս թեմայով հրապարակած լուրի մեջ Անատոլի լրատվական գործակալությունը գրել է, որ հարձակվողները «Դավթի աստղը» պատկերել են «Թուրք-իսլամական հայեցակարգ» հավաքականությանը պատկանող «Մոլանա» մզկիթի պատերի վրա: Որոշ ժամանակ առաջ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել էր, որ միայն 2017թ. մուսուլմանների կամ մզկիթների դեմ հանցագործության առնվազն 950 դեպք է գրանցվել,որոնց ընթացքում 33 մարդ է վիրավորվել: Հիշյալ հանցագործություններից են համարվում՝ ֆիզիկական հարձակումները, սպառնալի նամակները, ատելության տարածումը և մզկիթների դռներին ու պատերին պատկերվող նշանները:

Պիտակ