Մարտ 26, 2019 02:45 Asia/Tehran

1991թ ԽՍՀՄ փլուզումից հետո, դրա ցնցումները շատ արագ տարածվեցին Արևելյան Եվրոպայում, որի հետևանքով տապալվեցին նաև այս տարածաշրջանի մի շարք պետություններ:

Հարավսլավիան, որ երկար ժամանակ գտնվում էր մարշալ Ջոզեֆ Տիտոյի իշխանության տակ, ձևավորվեց երկրորդ աշխարհամարտից հետո՝ Արևմտյան Բալկանների մի քանի շրջաններից: Սակայն սոցիալիզմի փլուզումից հետո, Հարավսլավիան փլուզվեց և Արևմտյան Բալկաններում ի հայտ եկան նոր պետություններ: Հարավսլավիայի փլուզման գործընթացը սկսվեց այնպիսի պատերազմներով, ինչպես 1992-1995թթ՝ Բոսնիայի և 1998-99թթ՝ Կոսովայի պատերազմները: Պատերազմներ, որոնք լի էին մարդկային ողբերգությամբ: Սլովենիան, Խորվաթիան և Մակեդոնիան, 1991թ պաշտոնապես հռչակեցին իրենց անկախությունը, իսկ Բոսնիա-Հերցեգովինան՝ 1992թ:  Սերբիայի և Մոնտենեգրոյի կառավարությունների կողմից, որպես նախկին Հարավսլավիայի ժառանգներ  այս անկախությունը չընդունվեց, ինչի հետևանքով տեղի ունեցավ Բալկանների  արյունալի պատերազմը:

Մոնտենգերոն 2006թ պաշտոնապես առանձնացավ Սերբիայից: Իսկ Կոսովոյի ինքնավար մարզը 2008թ փետրվարին միակողմանիորեն հայտարարեց Սերբիայից իր անկախությունը: Սակայն մինչև 2018թ ավարտը, միայն 117 երկիր ճանաչեց Կոսովոյի անկախությունը: Եվ ներկայումս, Կոսովոն, որպես անկախ երկիր, ներկայացված չէ միջազգային ասպարեզում:

Արևմտյան Բալկանները Բալկանների աշխարհագրական երեք տարածաշրջաններից է : Այն բաղկացած է Սերբիայից, Մոնտենեգրոյից, Խորվաթիայից, Մակեդոնիայից, Բոսնիա Հերցեգովինայից, Ալբանիայից, Սլովենիայից ու Կոսովոյից, որոնք ընդհանուր առմամբ զբաղեցնում են 264 հազար քկմ տարածություն: Այս տարածքում բնակվում է 27 միլիոն մարդ: Արևմտյան Բալկաններն այժմ հայտնվել են բազմաթիվ տնտեսական, քաղաքական ու ռազմական խնդիրների առաջ: Թույլ տնտեսությունը պատճառ է դարձել, որ այս տարածաշրջանի երկրները չկարողանան տարածվել դեպի ԵՄ: Միևնույն ժամանակ, այս տարածաշրջանը վերածվել է ՌԴ-Արևմուտք մրցակցության ասպարեզի: Մի կողմից արևմտյան երկրները ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակներում ամեն ինչ անում են այս երկրներին ներքաշելու արևմտյան բլոկի մեջ, իսկ մյուս կողմից, Ռուսաստանը ոչ մի ջանք չի խնայում, որպեսզի թույլ չտա, որ այս տարածաշրջանը միանա ՆԱՏՕ-ին: Նկատի առնելով Մոսկվայի ու Վաշինգտոնի այս հակամարտությունը, Արևմտյան Բալկանների վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը կայանում է նրանում, որ աջակցություն ցուցաբերվի այս տարածաշրջանի երկրներին՝ նրանց տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ:

ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի ասելով. «Քանի որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Բալկանների կապակցությամբ հայտնի չէ, և մյուս կողմից չկան փաստեր Ռուսաստանի հետ համագործակցությունների ընդլայնման կապակցությամբ, այս ճգնաժամային տարածաշրջանի ապագան, ըստ երևույթին, պետք է գնահատել ԵՄ շահերի շրջանակներում: Այս կապակցությամբ, ԵՄ-ն կիրառել է որոշակի գործընթաց, որպեսզի  Արևմտյան Բալկանները միանան միությանը: Փորձ է արվում թեկնածու երկրների օրենքները համապատասխանեցնել ԵՄ-ին անդամակցության համար անհրաժեշտ պայմաններին»: Չնայած ԵՄ-ն խոստացել է որ Արևմտյան Բալկանների երկրները կմիանան միությանը և փորձում է այդ ուղղությամբ առաջնորդել այդ երկրներին, սակայն Մոնտենեգրոյի, Սերբիայի, Մակեդոնիայի, Բոսնիա Հերցեգովինայի, Ալբանիայի և Կոսովոյի անկախության ընդունման ձգձգումը, պատճառ է դարձել, որ այդ երկրների կառավարություններն ու ժողովուրդները հույս չունենան, որ կմիանան ԵՄ-ին: Դա որոշակի քաղաքական ու հասարակական անկայունության պատճառ է դարձել այդ երկրներում և հնարավոր է անգամ, որ հակամարտություններ ու զինված բախումներ տեղի ունենան: Ինչպես այն գործընթացը, որ տեղի ունեցավ Բալկաններում 1990թ, երբ Հարավսլավիան բաժանվեց մի քանի երկրների:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի ասելով. «Եթե բալկանյան երկրները կտրեն ԵՄ-ին միանալու իրենց հույսը, հնարավոր է, որ այդ տարածաշրջանում նոր պատերազմ բռնկվի»:

Իսկ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, չնայած նախապայման չի համարվում ԵՄ-ին միանալու համար, սակայն Բրյուսելի քաղաքկանության շրջանակներում, խրախուսվում է: ԵՄ-ն այս կապակցությամբ տարբեր  պատրվակներով, այդ թվում՝ անվտանգության պահպանման անհրաժեշտությամբ, Բալկանների երկրներին խրախուսում է միանալ ՆԱՏՕ-ին: Այստեղ կարևոր է նաև ԱՄՆ-ի դերը, որն անում է  ամեն ինչ, որպեսզի դաշինքին անդամակցող երկրների թիվն ավելանա: ԱՄՆ-ն աջակցում է նաև Արևմտյան Բալկանների երկրների անդամակցությանը ԵՄ-ին:

Ըստ երևույթին, Ուկրաինայի իրադարձությունները և Արևելյան Եվրոպայում անվտանգության հավասարակշռությունների փոփոխությունը, պատճառ են դարձել, որ ամերիկացի պաշտոնյաներն առավել քան երբևէ, առավել մեծ ուշադրություն դարձնեն  բալկանյան երկրների, ինչպես օրինակ Սերբիայի անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Իսկ Ռուսաստանը բացասական է  արձագանքել այդ հանգամանքին: Ռուս փորձագետ Սերգեյ Ռեկտայի ասելով. «Փաստերը վկայում են, որ ՆԱՏՕ-ն ոչ մի ջանք չի գործադրում Ռուսաստանի հետ լարվածությունը մեղմելու ուղղությամբ: Ամերիկացիները ցանկանում են Եվրոպայում մեկուսացնել Ռուսաստանին: Եվ այդ իսկ պատճառով, եթե կարողանան, կարագացնեն Ռուսաստանի ավանդական դաշնակիցների, ինչպես՝ Սերբաիյի անդամակցությունը ԵՄ-ին: Եվ սա հաղթանակ կհամարվի Մոսկվայի նկատմամբ»:  

Ռուսաստանն արդեն երկար ժամանակ քննադատում է  ՆԱՏՕ-ի ընդարձակումը: Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ն վերջերս սկսել է հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության գործըթացը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր թուիթերյան էջում հայտարարել է ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի միանալու պրոտոկոլի ստորագրման մասին, որին ներկա է եղել նաև այդ երկրի ԱԳՆ նախարար Նիկոլայ Դիմիտրովը: Որպեսզի Մակեդոնիան դառնա ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ, բոլոր անդամ երկրները պետք է դա հաստատեն, որից հետո պաշտոնական գործընթացը կավարտվի: Այս ընթացքում, Մակեդոնիան, որպես դիտորդ երկիր, մասնակցում է ՆԱՏՕ-ի նիստերին: Իսկ Մակեդոնիայի և Հունաստանի միջև հաստատված Փերսիա համաձայնագիրը Հունաստանի խորհրդարանում հաստատվելուց հետո,  կլուծվի 27 տարի տևած՝ ԵՄ և ՆԱՏՕ Մակեդոնիայի մուտքի հարցը: Դրանից հետո, ՆԱՏՕ-ն կավարտի Մոնտենեգրոյի անդամակցության գործընթացը, ինչը նույնպես քննադատության է արժանացել Մոսկվայի կողմից: Մոնտենեգրոն 2017թ դիմեց  ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, հույս ունենալով, որ 2024թ Սերբիայի հետ միաժամանակ, կանդամակցի ԵՄ-ին: Այդուհանդերձ, ՆԱՏՕ-ն փորձում է  նոր երկրների ներգրավել դաշինքի մեջ: Արևմտյան երկրները հայտարարում են, որ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունը Արևմտյան Բալկաններին կշնորհի կայունություն և անվտանգություն, պատերազմներից ու փլուզումներից հետո, որոնք սկսվել էին 1990 թվականին: Սլովենիան 2004թ մարտին, Խորվաթիան և Ալբանիան՝ 2009թ ապրիլին և Մոնտենեգրոն՝ 2017թ հունիսին, միացան ՆԱՏՕ-ին: Հաջորդ թեկնածուները Հյուսիսային Մակեդոնիան և Բոսնիա Հերցեոգովինան են: Բոսնիա և Հերցեգովինան նպատակ ունի որոշակի քայլեր կատարել այս ուղղությամբ, սակայն այդ երկրում բնակվող սերբերը, որոնք Ռուսաստանին համարում են իրենց դաշնակիցը, խանգարում են այդ ջանքերի արդյունավորմանը: Միևնույն ժամանակ, որոշ բալկանյան երկրներ, փորձում են հնարավորինս շուտ իրենց վրա սևեռել Արևմուտքի ուշադրությունը: Եվ հենց այդ պատճառով ականատես եղանք, թե ինչպես Մոնտենեգրոն և Մակեդոնիան, Բրիտանիայիում նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո, վտարեցին ռուս դիվանագետներին:

ՆԱՏՕ-ի պաշտոնյաների տեսակետից, յուրաքանչյուր երկրի անդամակցությունն այդ դաշինքին, ավելի է մեծացնում դրա տարածքը: Հենց այդ պատճառով էլ նրանց կարծիքով, Մոնտենեգրոյի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, պատճառ կդառնա, որ դաշինքը տարածվի դեպի Բալկաններ: Իսկ Ռուսաստանում համոզված են, որ Մոնտենեգրոյի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հակասում է այդ երկրի ժողովրդի կամքին:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն 2018թ մայիսին Բոսնիա-Հերցեգովինայի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի տարածվելը Արևմտյան Բալկաններում, խաթարում է  այդ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Նա հավելեց, որ Մոնտենեգրոյի միացումը ՆԱՏՕ-ին, հակառակ էր այդ երկրի ժողովրդի առնվազն կեսի ցանկությանը: Մատվիենկոն քննադատեց նաև ՆԱՏՕ-ին միանալու՝ հյուսիսային Մոնտենեգրոյի ջանքերը: Ռուսաստանի տեսակետից, ՆԱՏՕ-ի ջանքերը միայն ու միայն նպատակ ունեն տարածվել դեպի արևելք: Հենց այս հիման վրա էլ ՆԱՏՕ-ի ու Ռուստաստանի միջև լարվածությունն ավելի սրվեց, երբ դաշինիքին միացավ Մոնտենեգրոն: Մոսկվան բազմցիս քննադատել է ՆԱՏՕ-ի ընդլայնումը, հայտարարելով, որ համապատասխան քայլեր է ձեռնարկելու՝ դրան ընդդիմանալու  համար: Ռուսների կարծիքով, ՆԱՏՕ-ն նման քայլերով փորձում է  ավելի սրել լարվածությունն Արևելյան Եվրոպայում:

Սերբիան Արևմտյան Բալկանների կարևոր երկրներից է և համարվում է նախկին Հարավսլավիայի իսկական ժառանգներից: Եվ չնայած այս երկիրը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, սակայն միևնույն ժամանակ դեմ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Դա առաջին հերթին բխում  է Ռուսաստանի հետ տնտեսական, քաղաքական ու մշակութային սերտ կապերից: Սերբիան փորձում է իր արտաքին քաղաքականության մեջ պահպանել Արևելք-Արևմուտք հավասարակշռությունը: Եվ հենց այդ պատճառով էլ այս երկիրը քննադատորեն է վերաբերվում իր նկատմամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը:

Սերբիայի ԱԳՆ Իվեկա Դաչիչն ի պատասխան Ռուսաստանի հետ կապերը նվազեցնելու Վաշինգտոնի պահանջին, հայտարարել է, որ այդ երկրին հետաքրքրում է  այն գործընթացը որն առավել մեծ շահ կապահովի իր համար: Ավանդական հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ, Սերբիան ոչ մի դեպքում պատրաստ չեղավ մասնակցել հակառուսական պատժամիջոցներին և ռազմական ու սպառազինական ոլորտներում նվազեցնել իր հարաբերություննեը Մոսկվայի հետ:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը  հայտարաել է, որ իր երկիրը ռազմականորեն անկողմնակալ երկիր է: Նա նշել է, որ այդ երկիրը Բալկանների արևմուտքում միակ երկիրն է, որ նման դիրքորոշում ունի: Պետք է ասել, որ չնայած Ռուսաստանի ու Սերբիայի միջև գոյություն ունեն քաղաքական, տնտեսական, ռազմական, պաշտպանական, կրոնական ու պատմական սերտ կապեր, և երկու երկրներն էր սլովենական են և ուղղափառ քրիստոնյա, սակայն ըստ երևույթին, Սերբիայի իշխանությունները եկել են այն եզրակացության, որ պետք է միանալ ԵՄ-ին, առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու:  

 

 

Պիտակ