Ապրիլ 25, 2019 21:09 Asia/Tehran
  • Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսը դարձավ 32 տարեկան

Ապրիլի 23-ին Թեհրանում կայացավ Գրքի 32-րդ միջազգային ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի խորագիրն է՝ «Կարդալը կարողություն է»: Այն անցկացվելու է ապրիլի 24-ից մայիսի 4-ը՝ Իմամ Խոմեյնիի անվան համալիրում: Թեհրանի Գրքի միջազգային ցուցահանդեսն անցկացվում է ամեն տարի՝ ապրիլի վերջին: Այն Իրանի ամենախոշոր մշակութային նախաձեռնություններից է, որը մեկնարկել է 1987թ. և միլիոնավոր մարդկանց ուշադրությունը սևեռել է իր վրա:

Թերանի գրքի ցուցահանդեսը մեծ դերակատարություն է ունեցել այս տարիների ընթացքում Իրանում գրահրատարակության զարգացման գործում: Բացի դրանից, ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել է շուրջ 2400 իրանական հրատարակչություն, 300 հազար անուն գրքով, ինչպես նաև 800 արտասահմանյան հրատարակչություն՝ 137 հազար անուն գրքով: 150 հրատարակություն մասնակցել է ընդհանուր բաժնում, 395-ը՝ ներկայացնում են մանկապատանեկան, 300-ը՝ մասնագիտական և 100-ը՝ թվային ոլորտին  վերաբերող գրականություն: 

Թեհրանի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդեսի բացումը

 

Թեհրանի Գրքի միջազգային ցուցահանդեսն այս տարի նույնպես կազմակերպվել է հավուր պատշաճի, չնայած Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին:

Միջազգային բաժնում ցուցահանդեսին ներկայացել են 150 հրատարակություն՝ արաբական աշխարհից, 650 հարատարակություն՝ Լատինական Ամերիկայի երկրներից: Ցուցահանդեսն այս տարի հյուրընկալել է 30 երկրներից ժամանած հյուրերի, իսկ Չինաստանը ներկայացել է հատուկ հյուրի կարգավիճակով: 2017թ. Իրանի հրատարակությունները հատուկ հյուրի կագավիճակով մասնակցել էին Պեկինում անցկացված գրքի ցուցահանդեսին: Եվ երկու երկրի միջև ստորագրված համաձայնության հիմամբ, այս տարի Իրանի Գրքի միջազգային ցուցահանդեսում, Չինաստանը հանդես է եկել հատուկ հյուրի կարգավիճակով:

Չինաստանում իրանական հրատարակությունները ներկայացել էին «Մետաքսի ճանապարհի լուսավոր երազ» խորագրով: Չինաստանից Թեհրանի ցուցահանդեսին մասնակցել է 200 հոգանոց պատվիրակություն՝ 994 հրատարակիչներով: Չինական պատվիրակությունը մասնակցելու է 15 տարբեր միջոցառումների: Պատվիրակության նախագահ Լի Լինգն ասում է. «Մենք այս ցուցահանդեսին մասնակցել ենք այցելուներին Չինաստանի հետ ծանոթացնելու նպատակով և որպեսզի Իրանի ու Չինաստանի ժողովուրդները ծանոթանան միմյանց հրատարակության ոլորտներին ու երկրու երկրների գեղեցկություններին»: Չինացի հրատարակիչները զբաղեցնում են 600 քմ տարածք: Եվս 100 քմ տարածք տրամադրվել է 50 դիզայներների: Չինաստանը ցուցահանդեսին ներկայացրել է 15 հազար անուն գիրք, այդ թվում՝ չինարենի թարգամանված՝ իրանական դասական գրականությունը:

Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են հանդիպումներ՝ իրանցի ու չինացի գրողների, թարգմանիչների և հետազոտողների միջև: Բացի այդ, կազմակերպվելու է չինական գրքերի վաճառք, որը տևելու է մեկ շաբաթ:  

Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսում գործում է նաև «Գրքի համաշխարհային շուկա» բաժինը, որի նպատակն է ներկայացնել ներքին ու արտասահմանյան գրական գործակալություններին և խրախուսել նրանց գործունեությունը՝ հատուկ շրջանակներում: Այս բաժինը իրանական հրատարակություններին և գրողներին հրավիրում է ներկայացնել ստեղծագործություններ, որոնք կարող են միջազգային համբավ վայելել: Բաժինը հանդիպում է իրականացնում ներքին և արտասահմանյան հրատարակությունների, ինչպես նաև գրողների միջև, հատուկ ուշադրություն դարձնելով իրանական գրականությանը, որպեսզի արտասահմանցի ներդրողները ցանկություն ունենան ներդրում կատարել այս ոլորտում:

Այս տարի, ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են մոտավորապես 60 տարբեր միջոցառումներ, որոնց 20 տոկոսը կազմելու են գրքերի շնորհանդեսները և հեղինակների կողմից գրքերի մակագրումը: Անցկացվելու են աշխատարաններ, տեղի է ունենալու մտքերի փոխանակում տարբեր ոլորտների այդ թվում՝ մասնագիտական, կրոնական ու մանկական գականության շուրջ:

Չինաստանը ներկայացել է հատուկ հյուրի կարգավիճակով

 

Ապրիլի 26-ին, որն Իրանում հռչակված է որպես Դիմադրության օր, տեղի է ունենալու Պաղեստինի համաշխարհային պարգևի պաստառի շնորհանդեսը, որին մասնակցելու են Պաղեստինի ազատագրական շարժման ներկայացուցիչներն ինչպես նաև իրանցի ու արտասահմանցի հրատարակիչներ, ովքեր հրատարակել են Պաղեստինի դիմադրությանը վերաբերող գրքեր:  «Գրականության դերը իսլամական մշակույթի զարգացման գործում» խորագրով նիստը նույնպես կայանալու է ցուցահանդեսի շրջանակներում:

 

Հատկանշական է, որ մինչև երկու տարի առաջ, Իրանում հրատարակվել է մեկ միլիոն 230 հազար 510 անուն գիրք, ինչը ցույց է տալիս, որ գրքի հրատարակության ծավալներն անընդհատ աճ են գրանցել, սակայն մինչև 2012թ այդ ծավալը, թղթի գների աճի ու պատժամիջոցների պատճառով չէր աճում: Հարկ է  նշել, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին Դոնադ Թրամփի որոշումից հետո, թղթի գները նորից աճեցին և դա ազդեց հրատարակության վրա: Անցած 40 տարիների ընթացքում, մինչև 2017թ. Իրանում հրատարակվել է 1 միլիոն 231 հազար 510 անուն գիրք: Գրքի հրատարակության ամենամեծ ծավալը բաժին է ընկել 2017թ.: Բացի այդ, գանցվել է այն ոլորտների աճը, որոնց մասին գրքեր են հրատարակվել: Այս առումով, հեղափոխությունից հետո, երկրորդ տասնամյակում գրանցվել է գրքերի հրատարակության 272, իսկ երրորդ տասնամյակում՝ 319 տոկոս աճ: Չորրոդ տասնամյակի տվյալները երրորդ տասնմյակի հետ համեմատ կրկնակի են եղել: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ գրքերի ոլորտների տեսանկյունից, հեղափոխությունից հետո առաջին տասնամյակում գրանցվել է 35.025 անուն, երկրորդ  տասնամյակում՝ 95.364, երրորդ տասնամյակում՝ 375.261 և չորրորդ տասնամյակում 726.860 անուն գրքի հրատարակում: Այս տարիների ընթացքում հրատարակվել են փիլիսոփայական, կրոնական, սոցիոլոգիական, լեզվաբանական, բնական գիտությունների,  մաթեմատիկայի, արվեստի, գրականության, պատմության, մասնագիտական ոլորտներին վերաբերող գրքեր: Անցած 40 տարիների ընթացքում հրատարակված գրքերի  960.207 հատը, կամ՝ 78 տոկոսը կազմել են հեղինակային գրքերը, և 273.303 հատը՝ թարգանություն:

Վերջում հավելենք, որ Իրանի Գրքի տան ինֆորմացիոն բանկում գրանցված  1.230 510 անուն  գրքերից, հեղափոխությունից հետո 77 տոկոսը հրատարակվել է Թեհրան, 16 տոկոսը՝ Ղոմ, Սպահան և Խորասան, ևս 7 տոկոսն այլ նահանգներում:

 

Պիտակ