Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության շփոթվածությունը
(last modified Thu, 30 May 2019 05:10:35 GMT )
Մայիս 30, 2019 09:40 Asia/Tehran

Վերջին 40 տարիների ընթացքում, ԱՄՆ-ն մշտապես թշնամական դիրքորոշում է որդեգրել Իրանի նկատմամբ, փորձելով տարբեր ճանապարհներով թուլացնել Իրանին: Հետևելով նույն քաղաքականությանը, Դոնալդ Թրամփը փորձում է իրանաֆոբիա տարածելով, Իրանին մեկուսացնել աշխարհում և միջազգային շրջանակներում:

2018թ մայիսին, հայտարարելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, Թրամփը սահմանեց հակաիրանական նոր պատժամիջոցներ՝ նպատակ ունենալուվ թուլացնել Իրանի տնտեսությունը: Երկու փուլով խիստ պատժամիջոցներ սահմանելով Իրանի դեմ, Թրամփը նպատակ ունի կանխել իրանական նավթի վաճառքն, ինչպես նաև թույլ չտալով, որ Իրանն այլ երկրների հետ ֆինանսական ու տնտեսական առևտրային հարաբերություններ հաստատի, տապալել ԻԻՀ տնտեսությունը: Բացի այդ, Թրամփի կառավարությունը նաև հոգեբանական պատերազմ է սկսել Իրանի դեմ, որի նպատակն է  իրանաֆոբիայի միջոցով տարածաշրջանում  և աշխարհում մեկուսացնել Իրանին: Դոնալդ Թրամփը, միևնույն ժամանակ 2017թ. ազգային անվտանգության փաստաթղթի միջոցով փորձում է տարածաշրջանային կոալիցիա կազմել Իրանի դեմ:  

Փորձագետ Սեյեդ Ահմեդ  Հոսեյնիի ասելով. «Իրանը կարևոր առանցք է դարձել Վաշինգտոնի քաղաքականության համար, որն է՝ սպառնալիքների միջոցով անապահովության տարածումը»:

Իրանից Վաշինգտոնի պահանջները ներառված են 12 կետանոց փաստաթղթում, որը ներկայացրեց Մայք Պոմպեոն՝ 2018թ: Այս նախապայմաններին ենթարկվելը, իրականում կնշանակի Իրանի առանց այլևայլի հանձնվելն ԱՄՆ-ի պահանջներին , որոնցից են Իրանի միջուկային և հիթիռային ծրագրերի դադարեցումը, Իրանի տարածաշրջանային ազդեցության կանխումը և ընդհանրապես Իրանին ազգային ու տարածաշրջանային ուժից զրկելը: Միացյալ Նահանգներն ասում է , որ Իրանի կողմից այս կետերի իրագործման դեպքում, Վաշինգտոնը պատրաստ կլինի բանակցել Իրանի հետ:

Դա այն դեպքում, երբ վերջին շաբաթների ընթացքում, նոր պատժամիջոցներ սահմանելով Իրանի դեմ, ԱՄՆ-ն նաև Պարսից Ծոց է գործուղել Աբրահամ Լինքոլն ավիակիր նավը, ինչպես նաև մի շարք ռազմական ինքնաթիռներ ու Պատրիոտ տեսակի հրթիռային համակարգ:

ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն, այդ թվում՝ Թրամփը և նրա անվտանգության թիմի անդամներն, ինչպես նաև ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը և պետքարտուղար Մայք Պոմպեոն, տարբեր ժամանականերում տարբեր դիրքորոշումներ են կիրառել Իրանի նկատմամբ: Սա, փորձագետների կարծիքով, ցույց է տալիս ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն Իրանի նկատմամբ, որը կայուն չէ:

Մայիսի 9-ին Թրամփը հայտարարեց, որ պատարստ է բանակցել Իրանի հետ, նշելով, որ անգամ Շվեյցարիային հեռախոսահամար է տրամադրել, որպեսզի Շվեյցարիան այն փոխանցի Իրանի պաշտոնյաներին: Թրամփը հավելել է, որ սպասում է, իրանցի պաշտանյաները կապվեն իր հետ, որպեսզի բանակցություններ սկսվեն՝ արդար համաձայնություն ձեռք բերելու համար: Ամերիկացի պաշտոնյաներն այնպիսի պայմաններում են նման առաջարկ ներկայացնում, երբ անցած տարի, միակողմանի կերպով դուրս եկան ՀԳՀԾ-ից, որը մշակելու համար պահանջվել էին տարիներ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, վերջերս հայտարարեց, որ Թրամփը ցանկանում է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ՝ համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Նա հայտարարեց, որ իր երկիրը չի ցանկանում պատերազմել Իրանի հետ, այլ պարզապես փորձում է Թեհրանին ստիպել փոխել իր վարքագիծը: Մայիսի 19-ին կատարած թուիթերյան գրառման մեջ, Թրամփն Իրանին բացահայտորեն սպառնաց պատերազմով: ԱՄՆ նախագահը գրել էր. «Եթե Իրանն ընտրի պատերազմի ուղին, դա կնշանակի այդ երկրի վերջը»:  

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը պատկանում է այն խմբին, որը մշտապես սպառնում է Իրանին:

Պոլիտիկո կայքը հայտարարել է, որ Բոլթոնի ու Պոմպեոյի միջև սկսվել են Իրանի շուրջ վեճեր: Այս տարաձայնության հիմնական պատճառը Բոլթոնի միակողմանի ցանկությունն է՝ առավելագույն ճնշում գործադել Իրանի դեմ: Իսկ Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը և Մայք Պոմպեոն հայտարարել են, որ ԱՄՆ-ի կառավարության  նպատակն այս ճնշումները մեծացնելով, Իրանի հետ բանակցությունները  վերսկսելն է: Հուքը հավելել է. «Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ համապարփակ ռազմավարություն է կիրառել: Իսկ նպատակը Իրանին ճնշելն է, որպեսզի Թեհրանը ստիպված լինի փոխել իր գործելաոճը: Իսկ եթե Իրանն այս ուղղությամբ քայլեր անի, կարելի է բանակցել նրա հետ»:

Մինչ իր պաշտոնը ստանձնելը, Բոլթոնը պաշտոնաես հայտարարել էր, որ Իրանի ռեժիմը պետք է փոփոխության ենթարկվի: Պոլիտիկո կայքը գրել է, որ Պոմպեոն արտաքին քաղաքականության մեջ կիրառել է այն ուղին, որ ուզում է Թրամփը: Իսկ Բոլթոնը վարել է հակառակ քաղաքականություն: Բոլթոնը ղեկավարում է միլիտարիստների այն խումբը, որ  հայտնի է որպես B խումբ: Այս խումբը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի Թրամփի կառավարությանը ստիպի կոնֆլիկտի մեջ մտնել Իրանի հետ:

ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը հայտարարել է, որ Թրամփը ցանկանում է հավատարիմ մնալ իր նախընտրական խոստմանը, որն էր նոր պատերազմ չհրահրելը: Իսկ B խումբը . (Բոլթոնը, Բի   Նեթանյահուն, Բին Սալմանը և Բին Զայեդը) փորձում է ԱՄՆ-ին դուրս բերել Իրանի դեմ:

2017թ Ազգային անվտանգության ռազմավարության փատաթղթի շրջանակներում, ԱՄՆ-ն լայնածավալ աշխատանք է տանում՝ Իրանի դեմ կոալիցիա ստեղծելու և Միջին Արևելքում Թեհրանին ճնշելու նպատակով: Այս կոալիցիան ձևավորվել է Սաուդյան Արաբիայի ու Սիոնսիտական ռեժիմի մասնակցությամբ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն, իր հակաիրանական քաղաքականության շրջանակներում փորձում է տարածաշրջանային ռազմավարական կոալիցիա ձևավորել Իրանի դեմ, որն ըստ երևույթին տեղի է ունենում Միջին Արևելքի ռազմավարության միության՝ Արաբական ՆԱՏՕ-ի շրջանակներում: Բոլթոնի վերջին սպառնալիքները պետք է գնահատել այս ռազմավարության շրջանակներում: Նրա նպատակն է սարսափեցնել Իրանին: ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերներ Իսրայելն ու Արաբիան կողմ  են ԱՄՆ-Իրան պատերազմին: Սակայն Բոլթոնը մտածում է, որ Իրանի դեմ ուղղված ռազմական սպառնալիքը կզինաթափի Իրանին և թույլ չի տա քայլեր կատարել ազգային շահերի ու անվտանգության պահպանման ուղղությամբ:

Իրանը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների կողմից յուրաքանչյուր սպառնալիք, կարժանանա խիստ պատասխանի:  

Չնայած Թրամփը երբեմն Իրանի դեմ ուղղված սպառնալի հայտարարություններ է անում, սակայն չի թվում, որ նա ռազմական գործողությունների կդիմի:

Մայիսի 19-ին Fox News-ին տված հարցազրույցում, Թրամփը հայտարարեց. «Ես այն մարդը չեմ, որ պատերազմ սկսեմ: Ես չեմ ցանկանում Իրանի դեմ պատերազմ սկսել:  Սակայն մենք չենք ցանկանում, որ Իրանն ունենա միջուկային զենք: Եթե ես պատերազմ սկսեմ Իրանի դեմ, դա կլինի տնտեսական պատերազմ»:  

ԻԻՀ ԱԳՆ Զարիֆն այս կապակցությամբ ասել է. «Իրականությունն այն է, որ Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ պատերազմի: Սակայն այն մարդիկ, ովքեր շրջապատում են Թրամփին և ըստ իրենց կարծիքի ցանկանում են ԱՄՆ-ին ավելի հզոր ցույց տալ Իրանի դեմ, նպատակ ունեն ԱՄՆ-ին դրդել Իրանի դեմ պատերազմի: Նյու Յորք կատարած ուղևորության ժամանակ իմ կողմից ներկայացված B խումբը  համապատասխանում է իրականությանն ու բոլորը դա գիտեն: Պետք է ասեմ, որ այն ինչ կոչվում է ԱՄՆ-ի առաջնային քաղաքականություն, վերածվել է Նախ՝Իսրայել , կամ Նախ՝ տարածաշրջանի հետադեմ թագավորները քաղաքականութան: Նրանց շահերը պարտադրվել են ԱՄՆ-ի կառավարությանը՝ ֆինասնական ուժի միջոցով և նրանք փորձում են ավելի մեծացնել իրենց իշխանությունը»:    

Ներկայումս ԱՄՆ-ի կառավարությունը բաժանվել է երկու մասի՝ Իրանի հետ պատերազմելու և բանակցելու կողմնակիցների: Դա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն չի կարողանում կոնկրետ քաղաքականություն որդեգրել Իրանի նկատմամբ: ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը հայտարարել է, որ բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ի կառավարության մեջ չկա միասնություն: Նա իր թուիթերյան գրառման մեջ ասել է. «Երբ Թրամփը մի բան է ասում, իսկ B խումբը՝ մեկ այլ, բոլորը գիտեն, ինչ մտածել»: Այդուհանդերձ, Թրամփը դեռևս շարուանկում է զարմանալի հայտարարություներ անել: Օրինակ, նա ընդգծել է, որ իր կառավարության  մեջ Իրանի կապացությամբ ներդաշնակություն գոյություն չունի:

Մայիսի 17-ին Թրամփն իր Թուիթերում գրել է. «Իրանն առնվազն չգիտի ինչ մտածել և որն է լավը»: Նա միևնույն ժամանակ հայտարարել է, որ տարաձայնություններ չունի Բոլթոնի հետ և այդ մասին լուրերն անհիմն են: Նա ասել է. «Տարբեր տեսակետներ են արծարծվում: Սակայն ես եմ, որ որոշելու եմ վերջնականը»:

Նշվում է, որ Թրամփն ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ մերժել է Ասիայի արևմուտքում որևէ տեսակի բախում, նշելով, որ դա ԱՄՆ-ին որևէ օգուտ չի բերի:Թրամփի դաշնակիցներից հանրապետական ներկայացուցիչ Փիթեր Քինգը համոզված է, որ Իրանի կապակցությամբ գոյություն ունի մի նախագիծ, որն ըստ երևույթին, մոլորեցնում է: Նա ասում է . «Թրամփը խաղում է լավ ոստիկան-վատ ոստիկան խաղը և պետք է տեսնել թե արդյոք դա արդյունավետ է: Եթե Վաշինգտոնն իրականում ցանկանում է բանակցել Թեհրանի հետ, պետք է ճնշումների փոխարեն, հավասարը հավասարին, Իրանին առաջարկի բանակցելու վերաբերյալ իր առաջարկները: Սակայն Թրամփը մտածում է, որ այս բանակցությունը նշանակում է, որ դիմացինը բազմակողմանի ճնշումների հետևանքով է ստիպված եղել նստել բանակցության սեղանին»: Բնականաբար, նման մոտեցումն Իրանի նկատմամբ, ոչ մի արդյունքի չի հասնի: Աշխարհն  այժմ տեղյակ է, թե ԱՄՆ-ն ինչպիսի թշնամական քաղաքականություն է վարում ԻԻՀ-ի դեմ: Իսկ դրա պատճառն այն է, որ Իրանը դեմ է Թրամփի մաքսիմալիստական պահանջներին: Միևնույն ժամանակ, ոչ միայն Իրանի այլ նաև այլ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, պարտության է մատնվում, ինչպես եղավ Վենեսուելայի դեպքում:

The Washington Post օրաթերթն այս կապակցությամբ գրել է. «Թրամփն այնպիսի պայմաններում է իր նախագահության երկրորդ կեսն սկսել, երբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության շատ խնդիրներ դեռևս մնացել են անլուծելի: Թրամփի հեղինակությունը նվազել է և նվազել են նաև այն տարբերակները, որոնց միջև նա կարող է ընտրություն  կատարել»: