Հունիս 19, 2019 20:36 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կտրուկ պատասխանը Ճապոնիայի վարչապետի առաջարկին, ով Իրանի գերապատիվ առաջնորդին փոխանցեց ԱՄՆ նախագահի ուղերձը, ցույց տվեց, որ ԻԻՀ շարունակում է մնալ հզոր և ԱՄՆ-ն չի կարող իրականացնել իր նպատակները:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսի 13-ին Թեհրանում հանդիպեց ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ:

Շիզնո Աբեի պատմական այցն Իրան, մեծ արձագանք գտավ համաշխարհային ԶԼՄ-ներում: Այցի ընթացքում,  Իրան-Ճապոնիա հարաբերոթյունների քննարկումից ավելի շատ, ուշադրության կենտրոնում էր Ճապոնիայի վարչապետի կողմից ԱՄՆ նախագահի ուղերձի փոխանցումը ԻԻՀ մեծարգո առաջնորդին: Հատկանշական է, որ Աբեի այցի ժամանակ, Օմանի ծովում հրդեհ բռնկվեց երկու նավթային տանկերների վրա: Դրանից հետո վերսկսվեցին հակաիրանական հայտարարություններն ու մեղադրանքները: Դա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները փորձում են պահպանել տարածաշրջանի լարվածությունը: Այդ հայտարարություններից հետո, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին հայտարարեց. «ԻԻՀ համոզված է, որ Օմանի ծովի դեպքը սրում է տարածաշարջանային և արտատարածաշրջանային լարվածությունը և խափանում դրանց մեղմացմանն ուղղված ջանքերը»:

Դոնալդ Թրամփի առաջարկին ԻԻՀ առաջոնրդի պատասխանը ցույց տվեց, որ Իրանը շարունակում է վերահսկել տարածաշրջանային ու համաշխարհային իրադարձությունները և չի պատրաստվում ենթարկվել ԱՄՆ-ի սադրանքներին:

Սինձո Աբեի և նրան ընկերակցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ մեծարգո առաջնորդն ասաց. «ԻԻՀ չի վստահում ԱՄՆ-ին և չի պատրաստվում կրկնել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների դառը փորձը: Ոչ մի ազատամիտ ու  խելացի ժողովուրդ, չի ընդունի բանակցությունները ճնշման պայմաններում»:

Անդրադառնալով Ճապոնիայի վարչապետի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ն չի ցանկանում Իրանում իշխանափոխություն իրականացնել, Նորին Վսեմություն առաջնորդը նշել է. «Ամերիկացիների հետ մեր խնդիրն իշխանափոխությունը չէ: Նրանք չեն կարող նման բան անել, եթե անգամ ցանկություն ունենան: Նախորդ 40 տարիների ընթացքում ԱՄՆ-ի նախագահները նույնպես նման փորձեր են արել, սակայն չեն հաջողել»:

Այաթոլլահ Խամենեին, ի պատասխան Ճապոնիայի վարչապետի այն խոսքին, թե ԱՄՆ-ն ցանկանում է բանակցել Իրանի հետ, ասել է. «Մենք չենք հավատում այդ խոսքերին: Որովհետև երբեք չեն կարող անկեղծ բանակցություններ տեղի ունենալ այնպիսի անձնավորության հետ, ինչպիսին է Թրամփը: Եվ ընդհանրապես, ամերիկացի պաշտոնյաների շրջանում անկեղծությունը բացակայում է»:

Իրանի առաջնորդը ցույց տվեց, որ Իրանն անկախ ու հզոր երկիր է տնտեսական, քաղաքական ու պաշտպանական ոլորտներում  և ի տարբերություն արևմտյան Ասիայի շատ երկրների, չի ենթարկվի որևէ արտաքին ազդեցության:

Անկախությունը, դիմադրությունը, ինքնավստահությունն Իրանի իսլամական հանրապետության հիմքն է, ինչը նրան դարձրել է տարածաշրջանային ու համաշխարհային իրադարձություններում ազդեցիկ երկրի: Իսկ ԱՄՆ-ի ու նրանից կախված որոշ ռեժիմների թշնամությունն Իրանի դեմ, պետք է գնահատել այս շրջանակներում:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանը վերածվել է կարևոր երկրի արևմտյան Ասիայում, անկախանալով ԱՄՆ-ից: Եվ դա Թեհրանի դեմ Վաշինգտոնի թշնամության իսկական պատճառն է:

Անցած 40 տարիների ընթացքում, ԱՄՆ-ի տարբեր կառավարությունները փորձել են իշխանափոխություն իրականացնել Իրանում: Ներկայիս կառավարությունը նույնպես հետապնդում է նույն նպատակը: Իսկ այն, որ Թրամփն ասում է, թե Իրանում իշխանափոխության չի ձգտում, սովորական սուտ է, քանի որ եթե կարողանար, նա կդիմեր նման քայլի:

Այժմ Իրանի դեմ ԱՄՆ-ի անկարողությունն ու պարտությունը զայրացրել են Վաշինգտոնին: ԱՄՆ նախագահն  անընդհատ կիրառելով տարբեր դիրքորոշումներ, ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ցույց տվեց, որ անկարող է պայքարել Իրանի դեմ: Առավելագույն ճնշումն Իրանի դեմ, կազմում է Դոնալդ Թրամփի քաղաքականության հիմքը: Սակայն միևնույն ժամանակ, այդ ճնշումներին զուգահեռ, երբ Թրամփը տեսավ, որ Իրանի ժողովուրդը դիմադրում է ճնշումներին, առաջարկեց բանակցել Իրանի հետ: Եվ հենց այս հիման վրա, Իրանի մեծարգո առաջնորդը հայտարարեց, որ միջուկային համաձայնագրի բանակցությունների դառը փորձը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն անկեղծ չէ բանակցություններում: 2018թ այս երկիրը հրաժարվեց մի համաձայնագրից, որն Իրանի և 5+1 խմբի երկարատև բանակցությունների արդյունքն էր: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման չկատարեց ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները, իսկ Դոնալդ Թրամփը լքեց այն: Այս ամենն ապացուցում է, որ ամերիկացի պաշտոնյաներից չի կարելի սպասել անկեղծություն: ԻԻՀ եկել է այն եզրակացության, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելն անօգուտ է:  

ԻԻՀ մեծարգո առաջնորդի ասելով. «Եթե որևէ երկրի ղեկավար կարող է հրաժարվել միջազգային համաձայնագրից, ինչպե՞ս կարող է որևէ խելամիտ անձն բանակցել նման պաշտոնյայի հետ: ԱՄՆ-ն խոսելով բանակցություններից, միևնույն ժամանակ Իրանի ժողովրդի նպատկամբ կիրառում է պատժամիջոցներ: Սակայն նույնիսկ այս դեպքում չի կարող Իրանին բերել բանակցության սեղանի մոտ»: Ամեն դեպքում, 40 տարվա փորձը ցույց է տալիս., որ կամքերի պատերազմում հաղթողը լինելու է Իրանի ժողովրուրդը:

Լոնդոնում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը, CNN  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշելով, որ ԱՄՆ-ն չի կարող Իրանին ստիպել նստել բանակցության սեղանին, նշել է. «Այն, ինչ անում է ներկայումս Վաշինգտոնը, տնտեսական ահաբեկչություն է»:

Միացյալ Նահանգները, տարբեր քայլերով, այդ թվում՝ պատժամիջոցներով, առավելագույն  ճնշմամբ ու սպառնալիքներով, փորձում է Իրանին գցել իր թակարդը: Սակայն Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ մեծարգո առաջնորդի հայտարարոիթյունները ցույց տվեցին, որ Իրանը չի ենթարկվելու ԱՄՆ-ի սադրանքներին:

ԻԻՀ հավատարիմ է  ՄԱԿ-ի կոնվենցիային և անում է ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում և Պարսից Ծոցում լարվածությունը նվազի: Նման պայմաններում, հակաիրանական հայտարարություները չեն կարող ԱՄՆ-ին օգնել հասնել իր նատակներին:

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության քաղաքական ակտիվիստ Մարկ Դանքիֆի ասելով. «Այն, որ Իրանը դերակատար է եղել Օմանի ծովում նավթային տանկերի դեմ հարձակման մեջ, ԱՄՆ-ի կառավարության պատմական ստերից է՝ պատերազմ հրահրելու նպատակով: Նրանք Իրանին մեղադրելու համար, կարող են հեշտությամբ խեղաթյուրել իրականությունը»:

Washington Post օրաթերթը գրել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստերն այլևս ազդեցիկ չեն, քանի որ նա կորցրել է իր հեղինակությունը: ԱՄՆ-ի հակաիրանական ռազմավարության անարդյունավետությունը դրսևորվեց նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի՝ Ղրղզստան ու Տաջիկստան կատարած վերջին այցելությունների ժամանակ: ՌԴ և Չինաստանի նախագահներն անտեսելով Թրամփի վերջին հայտարարությունները, ջերմորեն դիմավորեցին ԻԻՀ նախագահին: Ղրղզստանի և Տաջիստանի նիստերում, երկրների ղեկավարները կարևորեցին համաշխարհային բազմաբևեռ համակարգի պահպանումը, այդպիսով մերժելով ԱՄՆ-ի միաբևեռ քաղաքականությունը»:

 

 

 

 

Պիտակ