ԱՄՆ-ի ապարդյուն ջանքերը՝ հակաիրանական մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ բացահայտ թշնամական քաղաքականություն է որդեգրել՝ շարունակելով նախկին կառավարությունների գործընթացը:
Նա բացահայտորեն քայլեր է անում՝ Իրանում իշխանափոխության ուղղությամբ: Հրաժարվելով միջուկային համաձայնագրից և վերականգնելով հակաիրանական պատժամիջոցներն ու տնտեսական պատերազմ սկսելով Իրանի դեմ: ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը հիմնված է սպառնալիքի, ուժի կիրառման և պատժամիջոցների վրա: Դոնալդ Թրամփը 2017թ հաստատված ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթի շրջանակներում, փորձեր է արել տարածաշրջանային կոալիցիաներ ձևավորել Իրանի դեմ, որպեսզի Իրանը վերանայի Միջին Արևելքում իր քաղաքականությունը: Վաշինգտոնն Իրանի կողմից «ահաբեկչությանն աջակցությունը» կանխելու պատրվակով, փորձում է Միջին Արևելքում միլիտարիստական քաղաքականություն որդեգրել: Միացյալ Նահանգները նաև մայիսի 12-ին Ալ Ֆուջեյրա նավահանգստի մերձակայքում չորս նավթատարների հրկիզումը և հունիսի 12-ին Օմանի ծովում երկու այլ նավթատարների հրկիզումը, ներկայացնում է որպես Իրանի կողմից արված քայլ, փորձելով նոր դաշնակիցներ ավելացնել Իրանի դեմ:
Ամերիկացի պաշտոնյաներն, այդ թվում՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտարարել են, որ այս գործում մեղավոր է Իրանը: Այնուհետև, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի ժողովրդին ահաբեկիչ անվանելով, առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու, հայտարարեց, որ վերոնշյալ հարձակումերն իրականացվել են Իրանի կողմից:
Հունիսի 14-ին, Ֆաքս Նյուզին տված հարցազրուցյում, նա բացահայտ կերպով հայտարարեց, որ Օմանի նավթատարների հրկիզումը կազմակերպել է Իրանը:
Այս ամենի պատճառն այն է, որ ԱՄՆ-ն փորձում է այդպիոսով առավելագույն ճնշում գործադրել Իրանի դեմ և ձեռք բերել այս կապակցությամբ միջազգային աջակցություն:
Այդուհանդերձ, Թրամփի այս քաղաքականությունը պարտության է մատնվել և բացի Սաուդյան Արաբիայից, Էմիրություններից և Բրիտանիայից, այլ երկրները կոչ են արել մանրամասն հետաքննություն անցկացնել Օմանի ծովում վերջին դեպքերի կապակցությամբ:
Ի պատասխան ԱՄՆ-ի ջանքերի, որը փորձում է այս դեպքն արծարծել ԱԽ-ում, ԻԻՀ ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր թուիթերյան էջում գրել էր. «Այն, որ ԱՄՆ-ն անմիջապես և առանց փաստերի Իրանի դեմ մեղադրանք է ուղղում, ապացույցն է այն իրողության, որ «B» խումբը փորձում է հակաիրանական նոր սադրանք նյութել՝ Իրանի դեմ տնտեսական ահաբեկչության իրականացումն արդարացնելու նպատակով: «B» խումբը, որի կազմի մեջ մտնում են Բոլթոնը, Բենիամին Նեթանյահուն, Բին Սալմանը և Բին Զայեդը, ցանկանում է ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ:
Վաշինգտոնը նաև նպատակ ունի Իրանի դեմ ուղղված իր տնտեսական ճնշումներն արդարացնել և ստեղծել հիմքեր՝ Պարսից Ծոցում իր ռազմական ներկայության համար տարածաշրջանի իր դաշնակիցների վստահությունը շահելու և եվրոպական դաշնակիցներից ավելի մեծ աջակցություն ստանալու համար: Այդուհանդերձ, նույնիսկ ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերները չհավատացին, որ Օմանի ծովում նավթատարների վրա հարձակումն իրականացրել է Իրանը:
Ամերիկացի վերլուծաբան Թրուդի Ռոբինի ասելով. «Թրամփը շարունակում է բացահայտ կերպով քննադատել Իրանին և իր դաշնակիցներին հրավիրում է միավորվել Իրանի դեմ: Դա վկայում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը պարտության է մատնված»:
ԵՄ երկրների ԱԳ նախարարները, հունիսի 17-ին Լյուսքեմբուրգում կայացած նիստում ընդգծեցին, որ Օմանի ծովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ իրենց դիրքորոշումը չի համապատասխանում ԱՄՆ-ի դիրքորոշմանը և պահանջեցին այդ ուղղությամբ լուրջ հետաքննություն իրականացնել: Իսկ Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մաասն ընդգծեց, որ ԵՄ-ն չի կիսում Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքները: Մաասը և նրա եվրոպացի գործընկերները հայտարարեցին, որ ներկա դրությամբ, չեն ցանկանում ներկայացնել այս կապակցությամբ իրենց եզրահանգումները:
Դրանից մեկ օր անց, երբ Միացյալ Նահանգներն Իրանին մեղադրեց նավթատարերի հրկզիման մեջ, Չինաստանի նախագահ Սի Ծինփինգը հայտարարեց, որ ընդլայնելու է իր հարաբերություններն Իրանի հետ: «Սովեթ Չայնա» չինական օրաթերթը, հունիսի 17-ին գրեց. «Բացի մի քանի երկրներից, որոնք մշտապես հետևել են ԱՄՆ-ի քաղաքականութանը, այլ երկրները, այդ թվում նաև գերտերությունները, դեմ են հակաիրանական մեղադարնքներին»:
Հարց է ծագում, թե ի վերջո ի՞նչ նպատակ ունի ԱՄՆ-ն, չնայած այդ երկրի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ չեն ձգտում Իրանի դեմ պատերազմի:
Հունիսի 19-ին, Իրանի հարցով ԱՄՆ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարեց. «Մենք չենք ցանկանում ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, սակայն կպաշտպանենք մեր շահերը»: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի կապակցությամբ, դիվանագիտական ու տնտեսական ուղղություններով է տարվում:
Հունիսի 16-ին, Ֆաքս Նյուզին տված հարցազրույցում, Մայք Պոմպեոն Իրանին մեղադրել էր Օմանի ծովում տեղի ունեցած միջադեպի կազմակերպման մեջ: Նա նշել էր, որ լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ է կիրառելու Իրանի դեմ: Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ, սակայն շարունակելու է դիվանագիտական ու տնտսեական ոլորտներում ճնշում գորածդրել Թեհրանի վրա: Այս հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ Վաշինգտոնն Աբրահամ Լինկոլն ավիակիր նավը և մի քանի ռմբարկուներ է գործուղել Պարսից Ծոց: Միևնույն ժամանակ, ԱՄՆ կառավարությունը տնտեսական պատերազմ է վարում Իրանի ժողովրդի դեմ:
Պոմպեոն իհարկե շատ լավ գիտի, թե ինչպիսի ծանր հետևանքներ է ունենալու ԱՄՆ-ի և իր տարածաշրջանային դաշնակիցների համար Իրանի դեմ պատերազմը և ինչ բացասական ազդեցություն է այն թողնելու նավթի շուկայի վրա:
Դրանից բացի, ԱՄՆ-ն շատ լավ գիտի, թե ԻԻՀ ինչպիսի հզոր կամք ունի յուրաքանչյուր սպառնալիքի պատասխանելու համար: Բացի այդ, Ռուսաստանն ու Չինաստանն օրեցօր ավելի ու ավելի են հակառակվում Վաշինգտոնի քաղաքականություններին: Մյուս կողմից, ավելի է մեծանում նաև եվրոպացիների ու ԱՄՆ-ի միջև տարածությունը Իրանի հարցի կապակցությամբ: Եվոպացիները լավ գիտակցում են, թե ինչ վտանգավոր կարող են լինել տարածաշրջանում ԱՄՆ-ի քայլերի հետևանքները:
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, անդրադառնալով Արևմտյան Ասիայի տարածաշրջանի իրադարձություններին, հայտարարել է. «Ինչպես հայտարարել ենք նախապես, պահանջում ենք, որպեսզի կողմերը զսպվածություն ցուցաբերեն, քանի որ ինչպես ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը, տարածաշրջանը պատրաստ չէ կանգնել նոր ճգնաժամի առջև»: Իրանը բազմիցս կարևորել է Պարսից Ծոցի տարածաշրջանի ապահովության պահպանումը և այդ ուղղությամբ կարևոր քայլեր է արել:
Վերջերս, ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը հայտարարեց, որ Իրանը պատրաստ է տարածաշրջանային պայմանագիր կնքել՝ արտաքին ոտնձգությունների դեմ: Այդուհանդերձ, ԱՄՆ-ն փորձում է հասնել տարածաշրջանում իր նպատակներին: Իսկ դրա համար, Վաշինգտոնը տարածում է իրանաֆոբիա և տարածաշրջանի երկրներին վաճառում մեծ քանակությամբ սպառազինություն: Եվ չնայած ամերիկացի պաշտոնաները, հատկապես Թրամփը, հայտարարում են, որ պատրաստ են բանակցել Իրանի հետ, սակայն նրանց քաղաքականությունը հիմնված է միայն սպառնալիքի, ուժի գործադրման ու տնտեսական պատժամիջոցների վրա: Այդուհանդերձ, անցած չորս տարիների ընթացքում, Իրանը կանգնել է ԱՄՆ-ի այս քաղաքականությունների դեմ, չեզոքացնելով Վաշինգտոնի բոլոր սադրանքները: