Տնտեսական բարգավաճում`տեղական արտադրությանն աջակցելով
Տեղական արտադրությանն աջակցելը և տեղական ու ներքին արտադրանքների գնումը այն գործընթացն է, որը յուրաքանչյուր երկրի քաղաքացիները կարող են անել ներքին տնտեսությունը խթանելու համար: Այս քայլն այսօր կոչվում է «Դիմադրողական տնտեսություն»:
Մի երկրի տնտեսությունը խթանելու համար ոչ միայն կառավարությունները պետք է մշակեն շահավետ տնտեսական ծրագրեր, այլև յուրաքանչյուր երկրի քաղաքացիներ պատասխանատվություն ունեն իրենց երկրի տնտեսության համար: Միգուցե ճշմարտությունից հեռու չէ ասել, որ երկրի տնտեսության նկատմամբ քաղաքացիները ոչ պակաս պարտականություն ունեն, քան կառավարությունները:
Ներքին արտադրությանը աջակցելը և տեղական արտադրանքներ գնելը` մի միջոց է, որը յուրաքանչյուր երկրի քաղաքացիները կարող են ձեռնարկել ներքին տնտեսությունը խթանելու համար: Այս քայլն այժմ կոչվում է «Դիմադրողական տնտեսություն»:
Ներքին արտադրությունը պաշտպանելը տնտեսական ճգնաժամերից դուրս գալու ամենավստահելի ճանապարհն է:
Տարբեր երկրների, հատկապես զարգացած երկրների տնտեսական պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլորն էլ, ինչ-որ պահի իրենց տնտեսական կյանքի ընթացքում, ներմուծման կառավարման միջոցով պաշտպանել են տեղական ապրանքները և նրանք իրականացրել են դիմադրողական տնտեսությունը:
Իրականում, որոշ ժամանակ քաղաքացիները և կառավարությունները, դիմելով ներքին ապրանքների սպառմանը, հնարավորություն են տվել տեղական արտադրողներին մրցակցել արտասահմանյան նմանատիպ ապրանքների հետ: Սա նաև բարելավել է նրանց ներքին ապրանքների որակը այնքանով, որքանով նրանք այժմ արտահանում են իրենց արտադրած ապրանքները:
Հարավային Կորեան այն երկրներից է, որը վերջին կես դարում չուներ տնտեսական բարգավաճում, բայց իրականացնելով ներքին կարողությունների վրա հիմնված տնտեսական ծրագրեր հասել է իր ներկայիս դիրքին:
2014 թվականին Հարավային Կորեայի ՀՆԱ-ն հասավ 1450 միլիարդ դոլարի և աշխարհում հայտնվեց 13-րդ տեղում:
Հարավային Կորեան վերջին տասնամյակների ընթացքում, որպես ամենաարագ զարգացող երկրներից մեկը Արևելյան Ասիայում, տնտեսական փորձագետների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Այս երկիրը տնտեսության զարգացման ոլորտում կարող է հաջող մոդել հանդիսանալ այլ երկրների համար:
Հարավային Կորեան, որ 50-60 տարի առաջ Մոզամբիկից ու Բոլիվիայից միգուցե ավելի աղքատ էր, այժմ աշխարհի առաջատար երկրներից մեկն է: Այս հսկայական առաջադիմությունը կապված է Կորեայի ժողովրդի կողմից տեղական արտադրությանը ցուցաբերվող աջակցության հետ: Կորեացիները մեծ զգայունություն և կողմնակալություն են ցուցաբերում հայրենի արտադրած ապրանքների նկատմամբ, և նրանք չեն ցանկանում գնել արտասահմանյան նման ապրանքներ: Չնայած, որ Toyota, Mercedes-Benz, BMW և այլ նման մեքենաները ավելի բարձր որակ ունեն, քան կորեական մեքենաները:
Չնայած կորեացիների մեծ մասը նյութապես ի վիճակի են այդ առաջադեմ ապրանքանիշերը գնելու համար, սակայն օգտագործում են իրենց ներքին արտադրած մեքենաները, ինչպիսիք են Hyundai- ը և Kia Motors- ը: Հետաքրքիր է իմանալ, որ աշխարհի շատ երկրներում Mercedes-Benz- ը , օգտագործվում է որպես արարողակարգային ավտոմեքենա, սակայն Հարավային Կորեայում օգտագործում են ներքին արտադրանքի ավտոմեքնաներ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն պետություններից մեկը, որն իր կառավարության և ժողովրդի ջանքերով էական առաջընթաց է գրանցել, ճապոնիան է: Այն, թե ինչպես Ճապոնիան կարողացավ մի քանի տասնամյակի ընթացքում դառնալ միջազգային տնտեսական տերություն, համաշխարհային տնտեսագետների հետաքրքրության առարկան է:
Շատ գիտնականներ Ճապոնիայի հաջողությունները վերագրում են որակյալ կրթության համակարգի և մարդկային ռեսուրսների վրա ներդրում անելու ջանքերին: Քրտնաջան աշխատանքը և նվիրվածությունն այն կազմակերպություններին, որոնցում աշխատում են մարդիկ, Ճապոնիայի աճի և զարգացման հանդեպ նվիրվածության զգացումը, նվիրաբերումը և ձախողումները շտկելու պատրաստակամությունը և թույլ տված սխալների ընդունելը, և թիմային աշխատանքը այն հիանալի վարքերից են, որ ճապոնացիները սովորում են մանկուց:
Ճապոնացիները մանկուց սովորում են առաջնահերթություն տալ ազգային շահերին, և քաղաքացիները պետք է աշխատեն իրենց ազգային շահերի համար:
Սա 19-րդ դարի ճապոնացի գործարար, բանկիր և փիլիսոփա Շիբոսավա Այչիի (1840-1931 թթ.)սահմանած կանոնն է :
Պատերազմից հետո ճապոնացիները օրական ավելի քան 14 ժամ աշխատում էին իրենց երկիրը զարգացնելու և բարգավաճելու համար: Ճապոնիացիների միջին աշխատանքային ժամն ավելի երկար է, քան բոլոր այլ երկրներինը:
Ճապոնիայի քաղաքացիների դրական հատկություններից մեկն այն է, որ նրանք հասարակ կյանք են վարում և կարևորում են իրենց ներքին արտադրանքի օգտագործումը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո կարճ ժամանակում տնտեսական հզորություն ձեռք բերած մեկ այլ երկիր՝ Գերմանիան էր : Այս վիթխարի զարգացումը հայտնի է՝ որպես Գերմանիայի տնտեսության հրաշք:
Երկրորդ աշխարհամարտից հետո գերմանացիները, իրենց տնտեսական և քաղաքական զարգացման համար կենտրոնացել էին ազգային արտադրության խթանման վրա, որպես դիմադրողական տնտեսության հիմնասյուներից մեկը: Դիմադրողական տնտեսության գերակայությունը ազգային արտադրությունն է, իսկ ազգային արտադրությանը խթանում է կառավարությունը՝ աշխատուժի և ներքին կապիտալի աջակցությությամբ: Գերմանիայի հասարակության համար աշխատանքի մշակույթը արժեք է դարձել, այնպես որ, յուրաքանչյուր գերմանացի իր գործի համար ունի պատասխանատվության մեծ զգացում: Գերմանիայի կառավարության վճռականությունը և գերմանացի ժողովրդի աշխատանքը հանգել է նրան, որ գերմանական արտադրությունն որակի տեսակետից այժմ գերազանցում է և այդ երկիրը Եվրոպայի և եվրագոտու ամենամեծ և հզոր տնտեսությունն է:
Ներմուծման վերահսկելը, աշխատողների և բանվորների վերապատրաստումը և , գիտելիքի վրա հիմնված և էներգիայով լի արդյունաբերությունների կարևորումը, գերմանացիների կողմից փողի խնայելն ու պահելը, ինչպես նաև ճիշտ սպառման օրինաչափությունը Գերմանիայի հաջող տնտեսության գաղտնիքներից են: Ամենակարևորը`գերմանացիները հրաժարվում են օգտագործել արտասահմանյան ավելի էժան և երբեմն էլ որակյալ ապրանքներ` իրենց հայրենական արտադրողներին օգնելու համար:
Ներքին արտադրանքը և դրան աջակցելը բազմաշերտ հանելուկ է: Այն երկրները, որոնք այս առումով բազմաթիվ ճանապարհներ են փորձել, առաջնահերթությունը տվել են տնտեսական աճին և ձեռնամուխ են եղել աշխատանքի մշակույթի զարգացմանը:
Բոլոր առաջադեմ տնտեսությունները, որոշ ժամանակահատվածում կրճատել են ներմուծումը և նրանց ուշադրությունը կենտրոնացել է տեղական արտադրության վրա:
Ամերիկան, որն աշխարհի առաջադեմ տնտեսությունն է, երկար ժամանակ գտնվում էր լիակատար մեկուսացման մեջ, և հրաժարվում էր արտասահմանյան ապրանքները ներմուծել երկիր: Իհարկե Ճապոնիան և Հարավային Կորեան, հետևել են նույն ճանապարհին: Այս ժամանակահատվածում աճում է ներքին արտադրությունը և ժողովուրդը օգտագործում են ներքին արտադրված ապրանքները: Այս ժամանակահատվածը հնարավորություն է տալիս տեղական գործարաններին մրցակցել միմյանց հետ՝ ավելի լավ և որակյալ ապրանքներ արտադրելու համար: Կառավարության աջակցությունը արտադրողներին, արտաքին ապրանքների ներմուծման կանխելը, ժողովրդին ստիպում են գնել ներքին արտադրված ապրանքներ: Արտադրողները նաև ձգտում են ապահովել ավելի լավ և որակյալ ապրանքներ:
Քաղաքացիների դերը տեղական արտադրության օգտագործման մեջ մի խնդիր է, որի համար պետք զարգացնել այդ մշակույթը:
Իրանցի տնտեսագետ և Իմամ Սադեղ համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչ Դոկտոր Մեհդի Սադեղի Շահեդանին, ասում է.«Մենք ամբողջ աշխարհում տեսնում ենք, որ սպառողները պարտադիր չեն սպառել ազգային ապրանքներ, սակայն այս կապակցությամբ տեղի է ունենում անհրաժեշտ մշակութայնացում»:
Այսինքն ՝ երկրի մշակութային համակարգը գործում է այնպես, ինչպես օրինակ, ճապոնացիներն ու կորեացիները այլ երկրի ապրանքները սպառելու փոխարեն օգտագործում են իրենց սեփական ապրանքները: Եվ դա կախված է նրանից, թե երկրի մշակութային համակարգը ինչպես կարող է ազդել սպառողների մտքի վրա»:
Դոկտ. Շահեդանին տնտեսական զարգացման գաղտնիքը գտնում է նրանում, որ առևտրի պատմության ընթացքում ներքին արտադրության հովանավորումը հարստացնում է երկրներին: