Իսլամաֆոբիան արևմուտքում (83)
Հարգելի բարեկամներ այս հաղորդման ընթացքում միասին խոսելու ենք Ֆրանսիայում մուսուլման կանանց նկատմամբ գործադրվող նոր սահմանափակումների, Կաննի միջազգային կինոփառատոնում իսլամատյացության թեման, որպես մրցանակ շնորհելու չափանիշներից մեկի և Դանիայում իսլամատյացության աճի մասին:
Ֆրանսիայի սենատը հակաիսլամական քայլով վավերացրել է մի օրենք, ինչի համաձայն աշակերտական ճամբարներում արգելվում է հիջաբ կրող կանանց ներկայությունը: Ըստ այս օրենքի, երեխաների մայրերը, որոնք կամավորաբար ուզում են ուղեկցել աշակերտներին, հիջաբ ունենալու դեպքում չեն կարող մասնակցել այդ ճամբարներին: Այս օրենքը վավերացվել է 186 թեր, 100 դեմ և 157 ձեռնպահ ձայերի արդյունքում: Այս օրենքն առաջարկող անձանց տեսակետից, աշակերտական ճամբարներին ուղեկցող անձինք պետք է պետական պաշտոնյաների նման հարգեն աշխարհիկության սկզբունքը: Լը-Մոնդ օրաթերթի նախկին լրագրող «Էդվի Փլանելը» արձագանքնելով սենատի վավերացրած օրինագծին ասել է.«Եթե հիջաբ կրող կանայք համարվում են երկրի քաղաքացի ուրեմն ինքնության պահպանումը իրենց իրավունքն է: Նրանք հենց այս ինքնությամբ են ներկայանում հասարակության մեջ և աշխարհիկության սկզբունքն այս պարագայում գործածություն չունի: Հետևաբար հիջաբ կրող կանայք կարող են և իրավունք ունեն միշտ հիջաբ կրել»: Ֆրանսիայի սենատի նոր օրինագիծը լրացնում է 2004թ. ուսման մասին օրենքը, որ դպրոցներում, քոլեջներում ու պետական ավագ դպրոցներում արգելում էր հիջաբը և իհարկե դրանց ավելացնելով աշակերտական ճամբարներում հիջաբի արգելումը: Հիջաբ կրող մուսուլման կանայք և արևմուտքում մուսուլման կանանց իրավունքների պաշտպանության աջակիցները արձագանքելով ռամազան բարեբաստիկ ամսվա ընթացքում հիջաբ կրող կանանց դեմ կիրառվող սահմանափակություններին, հիջաբի մասին տեղեկությունների ավելացման և իսլամաֆոբիայի դեմ պայքարի նպատակով մասնակցել են հիջաբ կրելու մարտահրավերին: «Հիջաբի համաշխարհային օր» կառույցի հիմնադիր Նազմե Խանը հիջաբ կրելու մարտահրավերի անցկացման երկրորդ տարվա մասին ասել է.«Այս տարի Բելառուսի, Բրազիլիայի, Կանադայի, Գերմանիայի, Մալայզիայի, Նոր Զելանդիայի, Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու ոչ մուսուլման այլ երկրների մի խումբ կանայք մասնակցել են հիջաբ կրելու մարտահրավերին»: Անատոլու գործակալությանը տված հարցազրույցում, ռամազան բարեբաստիկ ամսվա ընթացքում հիջաբ կրելու մասին Նազմե Խանն ասել է.«Այլ կրոնների հետևորդ կանանց հիջաբ կրելու հրավեր ուղղելը պատճառ կդառնա հիջաբը նկատվի որպես սովորական երևույթ: Հետևաբար դա կարող է տեղեկության պակասի բերումով վախի պատճառ դառնալ և դիտվել որպես սպառնալիք»: ԱՄՆ-ի Արկանզասում բնակվող Հիջաբի համաշխարհային օրվա դեսպան Աշլի Փիերսոնը այս կապակցությամբ հավելել է.«Հիջաբ կրելու և ծոմապահության 30-օրյա մարտահրավերին մասնակցելը ձեզ ուրիշի տեղում դնել է համարվում: Մտադիր էի սովորել, որ հիջաբն ուրիշների համար ինչ նշանակություն ունի և նրանք ինչեր են կրում»: Այս մարտահրավերին մասնակցող ուղղափառ քրիստոնյա «Սուբհան Վալաչն» ասել է.«Մեծ թվով կանայք բողոքում են, որ այս գործը զոռբայություն է, սակայն ես լիովին դեմ եմ այդ մոտեցմանը: Ես հիջաբը տեսնում եմ որպես ազատություն և հանգստություն»:
Հնդկաստանի մուսուլման կանանցից «Սանիա Ռոխսար Զահերեդդինը» այս կապակցությամբ ասել է.«Այն աշխարհում որտեղ տիրում է իսլամաֆոբիան, այս քարոզարշավը մեզ օգնում է ինքնավստահություն ունենալ»: Նազմե Խանը ծագումով բանգլադեշցի է և մանկությունից իվեր ապրում է Նյու Յորքում: «Հիջաբի համաշխարհային օրը» նա հռչակել է 2013թ.: Նազմե Խանը փետրվարի 1-ը գրանցել է որպես հիջաբի համաշխարհային օր և ամեն տարի 140 երկրներ մասնակցում են հիջաբի համաշխարհային օրվա հաստատության կազմակերպած շարժումներին: Այս հաստատությունը 2017թ. գրանցվել է որպես ոչ շահադիտական կազմակերպություն: Այս կառույցի նպատակն է ուսուցման ու իրազեկման ճանապարհով պայքարել կանանց նկատմամբ կիրառվող խտրականությունների դեմ: Ֆրանսիան միայն մուսուլման կանանց համար սահմանափակություններ առաջանդելու հարցում չէ ինչ առաջատար է: Օսկարից հետո որպես կինոյի կարևորագույն փառատոներից մեկը համարվող Կաննի միջազգային կինոփառատոնում իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը համարվում են մրցանակ տրամադրելու ինդեքսներից մեկը: Ավարտվել է Կաննի 2019թ. միջազգային կինոփառատոնը և հակառակ քաղաքականությունից զերծ արվեստի մասին հնչեցվող գեղեցիկ կարգախոսներին այս տարի նույնպես ականատես էինք, թե ինչպես են կրոնների դեմ թշնամական քաղաքականություններ գործադրվում: Դարդեն եղբայրերի նկարած «Ահմեդ Ջավան» ֆիլմը, որ լավագուն ռեժիսոր անվանակարգում վաստակեց ոսկյա արմավենի մրցանակը, խոսում է բելգիացի անչափահասի մասին, ով Ղուրանի այաների ծայրահեղական ընկալումից հետո որոշում է սպանել իր ուսուցչին: Հոլիվոդ ռիփորթեր կայքը այս ֆիլմի պատմության մասին գրել է.«Ահմեդը երիտասարդ տղա է, որ նրա բելգիացի մայրը փորձում է իր զավակներին ծանոթացնել իսլամական մշակույթին, սակայն ինքը անփորձ մուսուլման է և այս խնդիրը իր զավակի շեղման պատճառ է դառնում: Ահմեդը երիտասարդ հասակում վերածվում է բացարձրակ ծայրահեղական անձի և եվրոպական ոճով հագուստներ հագնելու համար իր քրոջը դիմում է գռեհիկ բառերով: Այս ֆիլմի ներկայացրած իրականությունը իսլամաֆոբիայի տարածումն ու մուսուլմաններին բռնատենչ անվանելն է: Կինոյի պրոդյուսեր Ղոլամ Ռեզա Մուսավին, ով ներկա է եղել Կաննի միջազգային կինոփառատոնում և իդեպ տեսել է «Ահմեդ Ջավան» ֆիլմը, իր թուիթերյան էջում ֆիլմի պատմության հարցում Դարդեն Եղբայրների մոտեցման մասին գրել է.«Դարդեն եղբայրների վերջին ֆիլմը՝ Ահմեդ Ջավանը, իսլամաֆոբիայի տարածմանն ուղղված ֆիլմ է: Մուսուլման անչափահասը, որ նամազ է կարդում և կանանց ձեռքով չի բարևում և ..... սպանում է իր ուսուցչին: Գուցե Դարդեն եղբայրների նպատակն է այս կրոնական հայացքը տարածել բոլոր կրոնների վրա, սակայն այն ինչ փոխանցվում է հանդիսատեսին, մուսուլմանների նկատմամբ վախն է: Այս ֆիլմի կուլիսների վերաբերյալ լավ զգացողություն չունեմ»:
Արևմտյան ԶԼՄ-ների ու ֆիլմերի կողմից հանրության մեջ մուսուլմանների նկատմամբ ստեղծվող վախն ու սարսափը պատճառ է դարձել, որ տարբեր երկրներում բնակվող մուսուլամնները միշտ վախենան հակաիսլամների ու ռասիստների հավանական հարձակումներից: Եվրոպայի մուսուլմանների մեջ Դանիայի մուսուլմանները կանգնած են հակաիսլամական համակարգված հոսանքի առջև: Ռամազան բարեբաստիկ ամսվա ընթացքում էլ մուսուլմանները անվնաս չեն մնացել իսլամատյացների հարձակումներից: Այս տարի Դանիայի Կոպենհագենում մուսուլմանների իֆտարի տարեկան արարողությունն անցկացվեց անվտանգության ուժերի ներկայությամբ և աջակողմյան ծայրահեղականները փորձեցին խափանել արարողությունը:
Այս իֆտարի արաողությունը ամեն տարի մուսուլման կամավորների կողմից անցկացվում է Դանիայի Կոպենհագենի քաղաքապետարանի հրապարակում:
Աջ ծարահեղականները իֆտարի ժամանակ հասան հրապարակ ու անարգալից կարգախոսներ հնչեցրին մուսուլմանների դեմ և անարգալից քայլով հրկիզեցին Ղուրանը: Նրանք նույնպես հյուրանոցի պատշգամբից մի դրոշակ էին կախել, որի վրա գրված էր «Եվրոպան մերն է» կարգախոսը: Այս ընթացքում Դանիայի մի խումբ երիտասարդներ, ովքեր դեղին բաճկոններ էին հագել, աջ ծայրահեղականներից պաշտպանում էին մուսուլմանների իֆտարի արարողությունը: Դանիայում բնակվում են շուրջ 320 հազատ մուսուլմաններ, որոնք կազմում են այդ երկրի բնակչության 5.5 տոկոսը: Այն օրվանից, երբ հիմնական կուսակցությունները որդեգրեցին հակաիսլամական քաղաքականություններ, այս երկրի մուսուլման հասարակությունը բախվում է բանավոր հարձակումների, նողկալի քայլերի և զրկանքների: Ազգային ինտեգրման և միասնության վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անցած տարվա ընթացքում ոչ արաբական երկրներից եկած ներգաղթյալների թիվը, որոնք նաև ճաշակել են ռասիստական խտրականությունները 48 տոկոս ավելացել է: Դա այն դեպքում է, երբ երկու տարի առաջ այս թիվը 43 տոկոս էր: 2017թ. Դանիայի ոստիակությունը գրանցել է կրոնական կամ ռասիստական հողի վրա իրականացված 365 հանցագործություն, մինչդեռ նախորդ տարվա ընթացքում գրանցվել էր 228-ը: Այս տվյլաները աճող ընթացք ունեն, սակայն չեն գրանցվել: Դանիայի ընտրություններում միգրացիան առանցքային խնդրի վերածվելով այս երկրի մուսուլմանները վախենում են իսլամի հետևորդների նկատմամբ առավել ճնշման ու խստության գործադրումից: Ծագումով աֆղանստանցի և Դանիայի բնակիչ 26-ամյա «Մանիլա Ղաֆուրին», ով 2001 թվականին ներգաղթել է այդ երկիր, ասում է.«Անցած տարիների ընթացքում ներգաղթյալների վիճակն ավելի է վատացել»: Այս քայլերը իրականացվում են այն ժամանակ, երբ Դանիայի հիմնական կուսակցությունները հակամիգրացիոն դիրքորոշումներ ունեն: Այնպես որ Դանիայի ժողովրդական կուսակցությունը մրցակցում է աջ ծայրահեղական երկու կուսակցությունների հետ, որոնք պնդում են,որ մուսուլմանները պետք է արտաքսվեն երկրից: Մարդու իրավունքների դանիական ինստիտուտը նախազգուշացնում է քաղաքական գործիչներին ռասիզմի և նողկալի հանցագործությունների հատկապես հակաիսլամական քայլերի դեմ պայքարի պլանավորման վերաբերյալ: