Իսլամաֆոբիան արևմուտքում (86)
Չնայած իսլամաֆոբիայի ու իսլամատյացության տարածմանը ,դեպի իսլամ հակվածությունը մեծացել է։Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք այդ մասին։
Այն դեպքում երբ աջակողմյան ծայրահեղականները ԵՄ-ի ողջ տարածքում իրենց ազդեցությունն են տարածում, Բրիտանիայում այս հոսանքի ազդեցությամբ ավելացել է իսլամաֆոբիան: Աջակողմյան ծայրահեղական գաղափարներ սնուցող միջազգային զարգացումներին զուգահեռ այս երևույթը հանգել է իսլամաֆոբիայի հետևանքով գործադրվող հանցագործությունների ավելացման: Բրիտանիայում հակառասիստական ու հակածայրահեղական «Hope not Hate» կոչվող կազմակերպությունը մի հաղորդմամբ հայտարարել է, որ Բրիտանիայի հասարակությունը աննախադեպ կերպով բաժանվել է մի քանի մասի: Մինչև մի քանի տարի առաջ աջակողմյան ծայրահեղականների ու ռասիստների գործունեությունը մտահոգում էր մտավորականներին ու եվրոպական հասարակությանը և եվրոպական որոշ երկրների ընտրություններում նրանց արձանագրած հաղթանակները գնահատվում էին որպես քաղաքական երկրաշարժ: Սակայն այս տաբուն այժմ կոտրված է և որոշ երկրներում աջակողմյան ծայրահեղականները իշխանության են հասել և եվրոպական որոշ երկրներում էլ նրանք մեծ ուժ են ներկայացնում: Եվրոպական երկրներում աջակողմյան ծայրահեղական կուսակցությունների իշխանության և ուժի հասնելու հետ միաժամանակ իսլամական վայրերի ու մուսուլմանների դեմ հարձակումները նույնպես ավելացել են: Բրիտանիայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն 2017-2018 թթ. ընթացքում ատելությունից դրդված հանցագործությունները նախորդ տարվա համեմատությամբ ավելի քան 17 տոկոս ավելացել են: Սա այն դեպքում է, երբ դրա 76 տոկոսը սերում են ռասիստական ատելության արմատներից: Բրիտանիայի ներքին գործերի նախարարության տվյալները ցույց են տալիս, որ 2016թ. ապրիլ ամսից մինչև 2017թ. մարտը 6093 մարդ զեկույց է ներկայացրել կառավարության Փրոնթ ծրագրին: այս ժամանակահատվածում գրանցված զեկույցների մեկ երրորդը աջակողմյան ծայրահեղականներից մտահոգության պատճառով է եղել: Մի հաղորդմամբ «Hope not Hate» հետազոտական ինստիտուտը հայտարարել է.«Տնտեսական լճացումը հեշտությամբ կարող է վերածվել ուրիշների նկատմամբ զայրույթի: Ներգաղթը հիմնական պատճառներից է, որ բրիտանացիները քվեարկել են Բրեքզիտի օգտին: Մտահոգությունների նվազեցմամբ և հանրային ծառայությունների համար ավելի նվազ գումար հատկացնելուն զուգահեռ տնտեսական վիճակի վատթարացմամբ հանդերձ կարող են աճել միգրացիայի վերաբերյալ բրտիանացիների մտահոգությունները»: Այս ինստիտուտը մտահոգություն հայտնելով իսլամաֆոբիական զգացմունքները հակամիգրացիոն զգացմունքներով փոխարինվելու կապակցությամբ հավելել է.«Երիտասարդ հասարակության մեջ օրըստօրե ավելանում է աջակողմյան ծայրահեղական հակումները և նրանք ավելի ծայրահեղական են դառնում: Նոր սերունդը այն համոզման է, որ պետք է շահագործել հասարակության մեջ առկա քաղաքական զայրույթն ու դժգոհությունը: Աջակողմյան ծայրահեղականների դիսկուրսում գերակշռող դարձվածքներն են՝ «դավաճանություն» ու «դավաճաններ»-ը
Աջակողմյան ծայրահեղական խմբերի իսլամաֆոբիական մոտեցումները բացասաբար են ազդել մուսուլմանների նկատմամբ բրիտանացիների հայացքների վրա: Քննարկումները ցույց են տալիս, որ այս խմբերի կողմից ահաբեկչական քայլերը մուսուլմանների հետ կապելու համար տարվող ջանքերի պատճառով Բրիտանիայի մուսուլմանների նկատմամբ գործադրվող բռնություններն ու ճնշումներն ավելացել են: Բրեքզիտի հարցում Բրիտանիայի կառավարության գործունեությունը և այս խնդրի կարգավորման հարցում կառավարության անկարողությունը խորացրել են ծայրահեղական ու իսլամաֆոբիական մոտեցումները: Իհարկե արևմտյան երկրներում այդ թվում Բրիտանիայում իսլամատյացության և իսլամաֆոբիայի աճի հետ զուգահեռ առկա տվյալները վկայում են, որ իսլամի արդարատենչ ուսուցումները տարածելու համար մուսուլմանների մարդասիրական քայլերի հետևանքով ավելացել է դեպի իսլամ և մուսուլմանների մարդկային ու բարոյական արժեքներ հակվածությունը: Տեղաբնիկները և Ֆեյսբուքի օգտատերերը Ռամազան բարեբաստիկ ամսվա ընթացքում Նյուքասլի պողոտաները մաքրելու համար շնորհակալություն են հայտնել մուսուլմաններին: Թաղի բնակիչներից մեկը Ֆեյսբուքում գրել է.«Ձեր գործը հիանալի էր և պատճառ դարձավ մեր դեմքին ժպիտ հայտնվի»: Մյուս օգտատերերն էլ իսլամական հասարակության կամավորների խմբին շնորհակալություն են հայտնել: Մի այլ օգտատեր գրել է.«Եթե մեկը պողոտան մաքրելու հարցում չնչին դերակատարություն ունենա, մենք բոլորս ապրելու համար ավելի մաքուր միջավայր ենք ունենալու»: Այս տարի Ռամազան բարեբաստիկ ամսվա ընթացքում մուսուլման կամավորները 40 քսակ աղբ են հավաքել Նյուքասլի միայն մի մայրուղուց: 40-ամյա Քամրանը, ով ապրում է պողոտայի մոտ, ասել է.«Ընկերներով որոշեցինք անել այդ գործը և հասանք այն եզրակացության, որ պետք է դուրս գալ բնակարանից ու մասնակցություն ունենալ գործին: Մենք այս տեղի վիճակին ծանոթ էինք, որ օրըստօրե ավելի էր վատանում»: Նա խոստովանեց, որ վախեցել էր այս գործից, բայց վերջում հավելեց.«Գործը սկսելու համար պետք է դրական մտայնություն ունենալ»: Այն կրոնը, որ քաղաքի ու բնակարանի մաքրությունը համարում է հավատի մի մասը ինչպես կարող է բռնության ու ծայրահեղականության տարածողը լինել: Բոլոր իսլամատյացների ջանքերը կենտրոնացած են այս սխալ ենթադրության վրա, որ իսլամը ներկայացնում են որպես մարդկային արժեքներին դեմ և բռնություն ու ծայրահեղականություն տարածող կրոն: Եվրոպայում և աշխարհի այլ վայրերում մուսուլմանները ջանքեր են գործադրում մարդասիրական ու արդարատենչական քայլերով աշխարհին ու իրենց շրջապատում ապրողներին ծանոթացնել իսլամի իրական ուսուցումները: Այս քայլերը դրական ազդեցություն ունեն ոմանց հայացքները փոխելու հարցում: Այնպես որ նույնիսկ որոշ ծայրահեղական իսլամատյացները հարել են իսլամ կրոնին:
Որոշ ժամանակ առաջ հրապարակվեց մի լուր Նիդերլանդներում ծայրահեղ իսլամատյաց քաղաքական գործչի իսլամ կրոնն ընդունելու մասին, որ իր վրա էր սևեռել լրատվամիջոցների ուշադրությունը: Նիդերլանդներում «Ազատություն» աջակողմյան ծայրահեղական կուսակցության նախկին անդամ «Յուրամ Ֆան Քլավերնը» 2019թ. փետրվարի 4-ին հայտարարեց, որ իսլամ կրոնի դեմ մի գիրք գրելիս ծանոթացել էր այս կրոնի դրական մոտեցումներին և իվերջո այնպես էր տարվել այս կրոնով, որ վերջապես ընդունել էր այս կրոնը ու փոխել էր իր գրքի թեման: Ֆան Քլավերնը Նիդերլանդների առաջին ծայրահեղական դիվանագետը չէ, ով ընդունել է աստվածային վերջին կրոնը: Ազատության կուսակցության մյուս անդամ Ֆան Դորենը 2012թ. ապրիլ ամսին ընդունել է իսլամ կրոնը և դրանից քիչ անց կատարել է հաջջի ուխտագնացությունը: Նա իր մուսուլման դառնալու մասին բացատրում է, որ Ազատության կուսակցության առաջնորդ Գարեթ Վիլդերսի պատրաստած «Խռովություն» ֆիլմի նկատմամբ մուսուլմանների բացասական արձագանքները պատճառ են դարձել իր մեջ հետաքրքրություն առաջանա իսլամ կրոնը ուսումնասիրելու վերաբերյալ: Այն բանից հետո, որ նա ընդունել է իսլամ կրոնը նա զղջացել է «Խռովություն» ֆիլմի պատրաստման մեջ դերակատարություն ունենալու համար և ասել է, որ իրեն պատասխանատու է համարում ուղղել այդ սխալը: Ֆան Դորենը մինչև 2011թ. դեկտեմբեր ամիսը Վիլդերսի աջակողմյան կուսակցության անդամ է եղել և այդ կուսակցությունից դուրս գալուց հետո մինչև 2014թ. մայիս ամիս որպես «Հաագա» քաղաքի քաղխորհրդի անդամ շարունակել է իր գործունեությունը: Նա այժմ «Դաավաթ» (հրավեր) եվրոպական հիմնադրամի ղեկավարն ու Եվրոեպայում կանադական «Դաավաթ» ֆորումի կապերի դեսպանն է: 2014թ. հետևելով իր հոր Ֆան Դորենի օրինակին «Ալեքսանդր Ամին Դո Վերիսը» ընդունել է իսլամ կրոնը: Գերմանացի դիվանագետ Արթուր Վագները «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմ կուսակցության նախկին անդմաներից է, ով ընդունել է իսլամ կրոնը: Վագները 2015թ. միացել էր «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմ կուսակցությանը: Նա հենց այդ ժամանակ Բրանդենբուրգի խորհրդարանական կրոնական ու հասարակական հանձնաժողովի անդամ էր: 2018թ. հունվարին Վագները հայտարարեց, որ բողոքելով Գերմանիայի եկեղեցու կողմից համասեռականների ամուսնության ընդունման դեմ հետևել է իսլամ կրոնի ուսուցումներին ու երկար ուսումնասիրելուց հետո ընդունել է իսլամ կրոնը: 49-ամյա այս գերմանացի դիվանագետը ընտրել է Ահմեդ անունը և իսլամ կրոննը ընդունելուց որոշ ժամանակ անց հրաժարվել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամակցությունից: Վագները Հանովերի կիրառական գիտությունների համալսարանի բիզնես ինֆորմատիկա ճյուղի շրջանավարտ է: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը Գերմանիայի ծայրահեղական կուսակցություններից է, որ իր կայքի ծանոթացման բաժնում հստակ կերպով հայտարարել է, որ «Հակաիսլամ ու հակամիգրացիոն» կուսակցություն է: Կուսակցության ղեկավար «Անդրեաս Կալբիցը» իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Իսլամը Գերմանիային չի պատկանում»: Այդ մասին մանրամասները հաջորդիվ: