Նանոտեխնոլոգիայի զարգացման ընթացքն Իրանում
(last modified Mon, 21 Oct 2019 11:34:50 GMT )
Հոկտեմբեր 21, 2019 15:04 Asia/Tehran

ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում, հոկտեմբերի 10-13-ը տեղի ունեցավ ցուցահանդես՝ նվիրված նանոտեխնոլոգիայի ոլորտին։ Ցուցահանդեսի ընթացքում ներակայացվեցին իրանցի գիտնականների, հետազոտողների ու արդյունաբերողների ձեռքբերումները՝ նանոտեխնլոգիայի ոլորտում:

 

Նանո կամ նինո, հունարեն բառ է, որ նշանակում է կարճ: Սակայն գիտական առումով, նանոն չափման միավոր է, որը հավասար է մեկ հազարերորդ միլիմետրին: Նանոտեխնոլոգիայի ոլորտն այն ոլորտն է, որտեղ ատոմները համակցվում են իրար հետ, իսկ մոլեկուլները փոխազդում են իրար վրա: Այս գիտության ներուժը չի սահմանափակվում միայն ապրանքների չափերի փոքրացմամբ: Գիտնականներն այս տեխնոլոգիայի միջոցով փորձում են ստեծել սարքեր, որոնք ունենան մեծ հնարավորություններ: Նանոտխենոլոգիայի ոլորտի մասնագետները, փորձում են ազդել ատոմների վրա ու փոփոխելով դրանք, բարձրացնել արտադրվող ապրանքի որակը և ազդել դրանց գնի վրա: Մյուս կողմից, նանոտեխնոլոգիայի խնդիրն է նաև ճիշտ օգտագործել էներգիան և ծախսելով քիչ էներգիա, ստանալ բարձր որակի արտադրանք: Փորձագետների կարծիքով, այս տեխնոլոգիան կարող է լուծել մարդկության առջև ծառացած մեծ թվով հարցեր: Նանոտեխնոլոգիան նպատակ ունի ստեղծել ավելի թեթև ու ավելի բարձր որակի արտադրանք: Որպես օրինակ, նանոկոմպոզիտների օգտագործումը կարող է մեծապես ազդել օրինակ բենզինի ծախսի վրա, կամ լուսային դիոդների մեջ կիրառվող հաղորդիչ սարքերը կարող են արտադրվել նանոմետրի չափերով: Այդպիսով, էլեկտրանէինեգիայի համաշխարհային սպառումը հնարավոր կլինի կրճատել 10 տոկոսով:

 

Իսկ դա նշանակում, է կանխել 200 միլիոն տոննա ածխածնի տարածումը: Այսօր նանոտեխնոոգիայի ոլորտը համարվում է արդյունաբերական չորրորդ հեղափոխությունը: Այն լինելով նոր ոլորտ, օրեցօր զարգանում է: Այս ոլորտը կարող է նաև արտադրանքներին տալ բազմաբնույթ ֆունկցիաներ: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ այս տեխնոլոգիան կարող է օգտակար ու կարևոր լինել տնտեսության, առողջապահության, էներգիայի և մարդու կյանքի բարելավման ոլորտներում: Նանոտեխնոլոգիայի կիրառումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև բուժման, մաքուր և առողջ ջրի, մաքուր օդի, հանրային առողջապահության, բնակավայրի հարամարավետության ոլորտներում: Այս առանձնահատկությունների բերումով, ԻԻՀ խիստ կարևորում է նանոտեխնոլոգիայի զագացումն ու դրա կիրառումը հանրային մասշտաբով: Նանոտեխնոլոգիան Իրանում սկսեց զարգանալ շատ արագ: Հատկապես 2000 թվականից սկսած, այս ոլորտում գրանցվեցին մեծ առաջխաղացումներ: Իսկ ներկայումս, Իրանն այս ոլորտի արտադրության առումով գրավում է աշխարհում չորրորդ տեղը, կարողանալով այս տարիների ընթացքում դառնալ մրցունակ: Իրանում նանոտեխնոոգիայի ոլորտի ձեռքբերումներից են նանո-կենցաղային իրերի, նանո-ավտոմեքենայի, նանո-առողջապահական ու դիմահարդարման արտադրանքի, դեղորայք և շինարարական ապրանքների արտադրությունը, ինչպես նաև այդ տեխնոլոգիայի կիրառումը թեթև արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ: Իսկ ընդհանուր առմամբ, այս տեխնոլոգիայի կիրառման արդյունքում, ներկայումս Իրանում արտադրվում է 370 տեսակի ապրանք:

 

Իրանը նպատակ ունի 2016-2025թթ զարգացնել նանոտեխնոլոգիան այլ երկրներում: Հենց այդ պատճառով էլ, այս կապակցությամբ հաստատված փաստաթղթի համաձայն, ստեղծվում են համապատասխան ենթակառուցվածքներ և պատրաստվում են համապատասխան մասնագետները: Իրանը նպատակ ունի այս ոլորտը վերածել տնտեսության գերակա ոլորտի, զարգացնել նանոարդյունաբերությունը և ձեռք բերել նոր շուկաներ: Էներգիայի, առողջապահության, ջրի, էկոլոգիայի, շինարարության ոլորտները համարվում են նանոտեխնոլոգիայի գերակա ոլորտները: Քանի որ Իրանն ունի նավթի ու գազի խոշոր պաշարներ, էներգետիկայի ոլորտը նույնպես համարվում է նանոտեխնոլոգիայի առանցքյաին ոլորտներից: Իրանը կարողացել է նաև նանոտեխնոլոգիայի միջոցով բարձրացնել հասարակության կյանքի որակը: Այս կապակցությամբ, արտադրվել են հակաքաղցկեղային դեղորայք, ջրից նիտրատն ու արսենն առանձնացնող ինչպես նաև արդյունաբերական պոչամբարների զտման սարքեր: Իրանին նանոտեխնելոգիայի միջոցով հաջողվել է ջրից առանձնացնել աղը, արտադրել հակաինֆեկցիոն նյութեր ու հագուստ, օդային դիմակներ ու ֆիլտրեր, շինարակական պրոֆիլ և խողովակներ, այդ թվում՝ հատուկ ապակի, թեթև բետոն, մոզաիկ, կերամիկա, որոնք հակաբակտերիալ են և դրանց վրա բծեր չեն առաջանում, կենցաղային մաքրող նյութեր, մեքենայի պոլիմերային պահեստամասեր:

 

Իրանը կարևորում է նանոտեխնոլոգիայի արդյունաբերական զարգացումը և նանոտեխնոլոգիայի միջոցով արտադրված արտադրանքների արտահանումը և նպատակ ունի մինչև 2025թ մուտք գործել համաշխարհային շուկա: 2016թ տվյալների համաձայն, այս ոլորտի գիտահենք ընկերություններն իրականացրել են 700 միլիարդ դոլարի վաճառք, որից 35 միլիոն դոլարի արտադրանքն արտահանվել է աշխարհի ավելի քան 47 երկրներ, այդ թվում՝ Հարավային Կորեա, Ավստրալիա, Չինաստան, Մալայզիա, Ինդոնեզիա, Ռուսաստան, Թուրքիա, Բրիտանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Թուրքիա, Կանադա և այլն: Այդուհանդերձ, փորձագետները համոզված են, որ Իրանն այս ոլորտում ունի ավելի մեծ հնարավորություններ: Իրանում ներկայումս կարևորվում է նանոտեխնոլոգիայի ուսուցանումը հատկապես դպրոցական տարիքում: Եվ որպեսզի աշակերտներն ավելի մոտիկից շփվեն այս ոլորտի հետ և հնարավորություն ունենան ուսումնասիրություններ իրականացնել այս ոլորտում, ստեղծվել է աշակերտական ակումբ, որն Իրանի ողջ տարածքում, մոտ 1 միլիոն աշակերտի ծանոթացրել է նանոտեխնոլոգիայի հետ: Դպրոցներում նույնպես բացվել են նանոլաբորատորիաներ, որոնք մեծապես նպաստում են, որպեսզի աշակերտները հետաքրքրվեն այս ոլորտով:

Մյուս կողմից, վերջին 10 տարիների ընթացքում, Իրանի 23 համալսարաններում բացվել են նանո ֆիզիկայի, նանոքիմիայի, նանոբժշկության և այլ բաժիններ՝ որոնք տրամադրում են դոկտորական կոչում: Հենց այս ջանքերի շնորհիվ, նանոտեխնոլոգիայի ոլորտի գյուտերի 37 տոկոսը գրանցվել է Իրանում: Այս ամենի հետ միասին, երկրում հրատարակվել են բազաթիվ գրքեր: Անգլերենով հրատարակվել է 37, պարսկերենով՝ 126 գիրք: Միջազգային ամսագրերում նույնպես հրապարակվել են մեծ թվով հոդվածներ: Իրանը վերջին տարիների ընթացքում, կարողացել է 2000թ արձանագրած 56 հորիզոնականից, 2017թ հասնել չորրորդ հորիզոնականին: «Սթեյթ-նանո» կայքի հաղորդմամբ, 2017թ Իրանը 8791 հոդված է ներկայացրել նանո ոլորտում, որը կազմում է 2017թ այս ոլորտում հրապարակված հոդվածների 5.7 տոկոսը: Այդուհանդերձ, Իրանը, պարսիցծոցյան ու իսլամական երկրների շրջանում, առաջին տեղն է գրավում այս ոլորտում: Ամեն տարի, Իրանում կազմակերպվում են նանոտեխնոլոգիայի ոլորտի ցուցահանդեսներ: Այս տարի կայացավ 12-րդ ցուցահանդեսը, որին ներկա էին ներքին ու արտասահմանյան մեծ թվով ընկերություններ: Ցուցահանդեսի ընթացքում, իրանցի մասնագետները ներկայացրեցին իրենց ձեռքբերումները: Այն իրանական ընկերություններին հնարավորություն տվեց նոր համաձայնություններ ձեռք բերել արտահանման վերաբերյալ: