ԱՄՆ դոլարի հեգեմոնիան (1․Դոլարի դիրքն ԱՄՆ նեոլիբերալ համակարգում)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i115933-ԱՄՆ_դոլարի_հեգեմոնիան_(1_Դոլարի_դիրքն_ԱՄՆ_նեոլիբերալ_համակարգում)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «ԱՄՆ դոլարի հեգեմոնիան» հաղորդաշարի առաջին համարով: Միացյալ Նահանգները օգտագործում է զանազան միջոցներ, ներառյալ դոլարը, որպես քաղաքական, անվտանգության և տնտեսական գործիք՝ երկրների դեմ՝ տարածաշրջանում և աշխարհում իր իմպերիալիստական քաղաքականության առաջմղման համար: Այս խնդրին արձագանքել են տարբեր երկրներ։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 20, 2020 16:10 Asia/Tehran

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «ԱՄՆ դոլարի հեգեմոնիան» հաղորդաշարի առաջին համարով: Միացյալ Նահանգները օգտագործում է զանազան միջոցներ, ներառյալ դոլարը, որպես քաղաքական, անվտանգության և տնտեսական գործիք՝ երկրների դեմ՝ տարածաշրջանում և աշխարհում իր իմպերիալիստական քաղաքականության առաջմղման համար: Այս խնդրին արձագանքել են տարբեր երկրներ։

Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա եղել է կայուն և միաձև  գործընթաց: Սառը պատերազմի հիմնական թեմաները կազմում էին Սովետական Միության և ԱՄՆ-ի մրցակցությունը, ռազմավարական զսպման և կանխարգելման քաղաքականության գաղափարները: Սակայն, սառը պատերազմից հետո, նոր փուլ է սկսվել միջազգային հարաբերություններում, որը ազդել է տարածաշրջանային և միջազգային մրցակցության և հակամարտութնների բնույթի վրա: Սառը պատերազմից հետո Միացյալ նահանգները փորձում էր միակողմանիության քաղաքականության հիման վրա դոլարի հեգեմոնիայի միջոցով  իր ցանկացած նոր համակարգը պարտադրել աշխարհին: Աշխարհի շատ երկրներ դեմ էին այս մոդելին: Նրանք ընդգծում էին համաշխարհային բազմաբևեռ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը

Քաղաքական  տեսաբան Ջեյմզ Ռոզենաոն ասել է, որ մեր դարաշրջանում ամբողջ աշխարհում ուժի աղբյուրները հեռացել են լեգիտիմության ավանդական չափանիշներից և շարժվում են դեպի գործառնական և արդյունավետ չափանիշների ուղղությամբ: Այլ խոսքով ուժի կենտրոնների տեղաշարժն ի հայտ է բերել աշխարհում քաոսի աղբյուր: Սառը պատերազմի մոխրի վրա նոր համակարգ է ձևավորվում: Սա  մի համակարգ է, որն աստիճանաբար աճում է եզրագծերում, այլ ոչ թե միանգամից  հայտնվում  կենտրոնում:

ԱՄՆ-ի միակողմանի համաշխարհային համակարգը 

Նման մոտեցման պայմաններում Միացյալ Նահանգների շահերը գերակայեցին միջազգային ասպարեզում, իսկ անտեսվեցին միջազգային համակարգի անկախ այլ պետությունների շահերը: Այսպիսով, ԱՄՆ-ն իրավունք է վերապահում  իր համար,որ եթե աշխարհի որևէ դերակատար ուժ անտեսում է Ամերիկայի պահանջները Վաշինգտոնը կարող է դիմել ուժի կիրառմանը: Սա մի խնդիր է, որը դիտվում է  հատկապես Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ արտաքին քաղաքականության մոտեցումներում, աշխարհի նկատմամբ, այնպես որ Միջազգային իրավունքի խախտումը դարձել է ԱՄՆ արտաքին քաղաքականության առանձնահատկությունը: Փորձագետները կարծում են, որ 1991 թ.-ին Իրաքի դեմ «Անապատի օպերացիայի և Քուվեյթի նավթահորերի ազատագրումից հետո, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը ավագը նախագծեց աշխարհի նոր աշխարհակարգի գաղափարը որը հիմնված էր տնտեսական և քաղաքական առանցքների վրա: Քաղաքական սյունը հիմնված էր ժողովրդավարության վրա, ըստ որի պետք է աշխարհի երկրներում իրականացվեր ԱՄՆ-ի մոդելի բարեփոխումներ: Տնտեսական հիմքը դրված  էր տնտեսական կայունացման մոդելի վրա, այսինքն երկրները պետք է տնտեսական բարեփոխումներ իրականացնեին այնպես որ միջազգային առևտրում ամրապնդվեր դոլարի գերակայությունը: 

Երկրները ձգտում են ազատվել դոլարի հեգեմոնիայից

Միջազգային համակարգը կառավարելու համար Ամերիկան հիմք ընդունեց այլ երկրներում միջամտության տարածումը:

1991 թվականին Իրաքի վրա հարձակումը, 2006 թ.-ին ԱՄՆ-ի միջամտությունները Սոմալիում, 2001 թ.-ին Աֆղանստանի գրավումը և 2003-ին Իրաքի գրավումը, համաշխարհային համակարգի ձևավորման հարցում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունների մի մասն են:

Ավագ Ջորջ Բուշն իր «Գործընկերություն և առաջնորդություն» ռազմավարության մեջ այսպես է բնութագրում ԱՄՆ-ի նպատակները. «Ահաբեկչական հարձակումներից պաշտպանել Միացյալ Նահանգները և նրա քաղաքացիներին, ամրապնդել, ընդլայնել և հարգել հավաքական պաշտպանության պայմանագրերը,կանխել ճգնաժամերը, նվազեցնել տարածաշրջանային անկայունությունը և սահմանափակել զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը»: Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի թե դեմոկրատական և թե հանրապետական կուսակցությունները համամիտ  են  միջամտության միջոցով աշխարհում Ամերիկայի ղեկավարությանը:

ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Բիլ Քլինթոնը ասել էր.«Մենք աշխարհի ամենամեծ տերությունն ենք և մեր շահերն ու պարտականությունները գլոբալ են»: Քլինթոնը կարևում  էր  ԱՄՆ ղեկավարությունն աշխարհում և մերժում էր ԱՄՆ-ի մեկուսացման քաղաքականության վերադարձը:

90-ականներին իր դաշնակիցների հետ ԱՄՆ-ի համագործակցության նպատակն էր մեղմացնել  ԱՄՆ միակողմանիության և նոր համաշխարհային համակարգ կյանքի կոչելու դեմ ուղղված  բացասական արձագանքները: Ամերիկայի նոր աշխարհակարգի առանձնահատկություններից մեկն այն էր, որ այն հիմնված էր հավաքական անվտանգության համակարգի վրա, որպես միջազգային պարտականությունների փոխանակման արդյունավետ գործիք: Իր պարտավորություններն ու  ծախսերը կրճատելու  համար, Միացյալ Նահանգները նաև փորձում էր միջազգային այլ  դերակատար ուժերին ներգրավել համաշխարհային խնդիրներում:

Քլինթոնը կարծում էր, որ ԱՄՆ-ի անվտանգությունը կարող է ապահովվել ռազմական ուժերի,  տնտեսական վերածննդի և Միացյալ Նահանգներից դուրս ժողովրդավարության տարածման միջոցով: Նա կարծում է, որ ազատ շուկայական տնտեսություններ ունեցող երկրները և ժողովրդավարական կառույցները ցանկություն ունեն իրենց ապահով զգալ, հետևաբար, նրանք պատրաստ են համագործակցել ԱՄՆ-ի հետ: Նման երկրները չեն սպառնում ԱՄՆ-ի շահերին, ներառյալ  դոլարի հեգեմոնիային և կահամագործակցեն ԱՄՆ-ի հետ՝ անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար:

 ԱՄՆ-ի միակողմանի միջամտությունն աշխարհում

Սառը պատերազմի ավարտից ի վեր, իր միակողմանի մոտեցման համաձայն ԱՄՆ-ը  բազմիցս խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը: ԱՄՆ-ի միջազգային մոտեցումը սահմանվում է, ոչ թե ՄԱԿ-ի կանոնադրության կամ միջազգային իրավունքի սկզբունքներով, այլ  միայն այդ երկրի շահերով: 1991 թ.-ին Իրաքի կողմից Քուվեյթը գրավելու ժամանակ, ԱՄՆ կոնգրեսը թույլ տվեց, նախագահ Ջորջ Բուշին,  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հովանու ներքո դիմակայել Սադդամին: ԱՄՆ-ն նույնպես Քուվեյթի նավթահորերին   և Իրաքին տիրապետելու  նախադրյալներ ստեղծելու   համար անմիջապես սկսեց գործողությունը: Սա այն դեպքում, երբ 1994 թ.-ի Ռուանդայի ճգնաժամի ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի համաձայն, ԱՄՆ-ից պահանջվում էր մոտ 2000 զորայիններ տեղակայել այդ երկրում՝ Հութուի և  Տուտսի ցեղերի միջև սպանություններն ու բռնությունները նվազեցնելու համար: Չնայած ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Բիլ Քլինթոնը սկզբում համաձայնվեց, սակայն ավելի ուշ եկավ այն եզրակացության, որ ռուանդացիները կարող են լուծել իրենց ներքին խնդիրները: Իրականում, ի տարբերություն Քուվեյթի և Պարսից ծոցի նավթառատ տարածաշրջանի, Ռուանդան չուներ ռազմավարական առավելություն Միացյալ Նահանգների համար: Հետևաբար հակառակ ՄԱԿ-ի պահանջներին, ԱՄՆ-ը հրաժարվեց զորքեր ուղարկել Ռուանդա, ինչը հանգեցրեց  ժողովրդի տեղահանման, բռնության և Ռուանդայում 750,000 մարդու սպանության:

Սառը պատերազմից հետո ԱՄՆ-ն իր քաղաքականությունը առաջ տանելու համար նաև օգտագործել է ՆԱՏՕ-ի նման տարածաշրջանային կազմակերպությունները: ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և նրա դերակատարումը 1992-95 թ.-ին Բոսնիայի պատերազմում կարելի է համարել որպես տարածաշրջանային կազմակերպությունների օգտագործումը Ամերիկայի կողմից նոր աշխարհակարգի նպատակների առաջմղան համար:

Սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ փորձում է  ստեղծել  համաշխարհային հեգեմոնիա, այսինքն ՝ ոչ մի ուժ չկարողանա սպառնալ ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական և գաղափարական գերակայությանը: Այսպիսով, իր գլոբալ գերակայությունը պահպանելու համար ռազմական համագործակցության, պատժամիջոցների և նույնիսկ ահաբեկչության կիրառման միջոցով Միացյալ Նահանգները  պետք է փորձի զսպել այլ երկրներին: Այս գործընթացում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսվեց աշխարհում դոլարի հեգեմոնիայի պահպանումն ու ամրապնդումը, որը հատուկ նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ԱՄՆ ռազմավարները հաստատեցին  այլ երկրներում ԱՄՆ-ի ազդեցության համար դոլարի վրա հիմնված դրամական հեգեմոնիայի ստեղծումը, քանի որ դոլարի հեգեմոնիան կարող էր թուլացնել երկրների անկախությունը և ուժեղացնել ԱՄՆ-ի  առավելագույն ազդեցությունն աշխարհում: