Հունվար 20, 2020 20:12 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Իտալիայում ու Գերմանիայում իսլամաֆոբիայի և մեքսիկացիների դեպի իսլամ հակվածության մասին:

Իտալիայում մուսուլմանների և այդ երկրի տարբեր քաղաքների ինչպես Հռոմի իսլամական անկախ կենտրոնների թվի ավելացման հետ միաժամանակ Իտալիայի ԶԼՄ-ներն անիրական պատկեր ներկայացնելուվ մուսուլմաններից, այդ երկրում ուժեղացնում են իսլամաֆոբիայի ալիքը: Իտալիայի մեծ քաղաքներում բնակվող մի խումբ մուսուլմաններ ոստիկանության կողմից աղոթատների ու անկախ իսլամական կենտրոնների փակման պատճառով ստիպված են հավաքական աղոթքը կազմակերպել պողոտաների մայթերում: Հռոմի աղոթարարներից մեկն ասել է.«Ես իտալացի մուսուլման եմ: Նկատի առնելով այն, որ մի քանի ամիս առաջ ոստիկանությունը Հռոմի թաղամասերում  փակել է մեր աղոթատներն ու մշակութային կենտրոնները ստիպված ենք հավաքական աղոթքն անցկացնել փողոցներում: Ցավոք մուսուլմանների դեմ հալածանքները դեռ շարունակվում են»: Իտալացի մուսուլմանները բողոքում են հակաիլսմական զգացմունքներից բխող ճնշումների խստացման դեմ: Մեկ այլ մուսուլման ասել է.«Մենք հավաքական աղոթքն անցկացնում ենք փողոցում, որպեսզի ժողովրդին ցույց տանք ոստիկանությունը փակել է մեր աղոթատեղին: Մենք պատասխանատուներին կոչ ենք անում թույլ տալ մեր իսլամական կենտրոններում կատարել կրոնական ծեսերը»:

Հռոմում բնակվող ավելի քան հարյուրավոր մուսուլմաններ բողոքելով Իտալիայի ներքին գործերի նախարարության կողմից մզկիթների ու իսլամական անկախ կենտրոնների փակման քայլի դեմ,  հավաքական աղոթք էին անցկացրել Հռոմում գտնվող պատմական «Կոլիզեում ամֆիթատրոնի» առջև: Չնայած որ Իտալիայում շուրջ 2 մլն. մուսուլման է բնակվում և իսլամ կրոնը Իտալիայի 2-րդ մեծ կրոնն է, սակայն այս կրոնը Իտալիայում պաշտոնական դիրք չի զբաղեցնում և ընդհանուր առմամբ այս երկրում գոյություն ունեն 4 պաշտոնական մզկիթներ: Իտալիայի հարևան Գերմանիայում, այդ երկրի կառավարությունը անտեսում է մուսուլմանների ու իսլամական կենտրոնների վրա իրականացվող հարձակումները: Գերմանիայի դաշնային կառավարության տվյալների համաձայն այս տարվա առաջին եռամսյակում իսլամաֆոբիական շարժառիթներով 132 հարձակում է իրականացվել, սակայն մեծամասամբ հանցագործները չեն ձերբակալվել: Այս պայմաններում բնական է, որ որոշ մուսուլմաններ ցանկություն չունեն հաղորդել հարձակումների մասին: Իհարկե ԶԼՄ-ների մոտեցումն էլ կարևոր դերակատարություն ունի այս հարցում: Որպես օրինակ անցած ամիսների ընթացքում մեծ թվով մզկիթներում խոզի գլուխ գցելը,  հրդեհելը և մզկիթի վրա հարձակվելը արձագանք չի գտել Գերմանիայի կաևոր լրատվամիջոցներում և միայն տեղական լրատվամիջոցները այն էլ սահմանափակ կերպով են անդրադարձել այդ խնդիրներին: Փաստորեն մուսուլմանների անունը շրջանառության մեջ է մտնում այն ժամանակ, երբ վերջիններիս կողմից որևէ հանցագործություն է կատարվում, իսկ երբ մուսուլմանները հայտնվում են զոհի կարգավիճակում, անուշադրության են մատնվում: Ավելի պարզ ասած մուսուլմանների կյանքն ու գույքը ոչ միայն հանցագործների, այլև պատասխանատուների համար էլ ոչ մի նշանակություն չունի:

Իսլամաֆոբիայի աճը Իտալիայում

Մզկիթների վրա իսլամաֆոբիական ու այլատյացության հարձակումները ոչ միայն Եվրոպայում, այլև ասիական, աֆրիկյան և ամերիկյան մի շարք երկրներում ընդլայնվում են: Շուրջ մեկ ամիս առաջ հրապարակվեց մի լուր Հրավային Աֆրիկայի ամենամեծ քաղաք Յոհանեսբուրգում երկու մզկիթի վրա իրականացված հարձակումների մասին: Այս երկու մզկիթները մեկ շաբվաթվա ընթացքում հարձակման ենթարկվեցին ծայրահեղական խմբերի կողմից, սակայն արձագանքները այնքան էլ մեծ չէին և Քրայստչերչ քաղաքի հարձակման նման չզբաղեցրին ԶԼՄ-ների առաջին էջերը: Մզկիթների վրա հարձակումները իսլամաֆոբիայի միայն մի բաժինն են համարվում, որոնք ընդլայնվում են ինչպես եվրոպական, այնպես էլ աֆրիկյան երկրներում: Մուսուլմանները տարբեր մեթոդներով փորձում են այդ սպառնալիքները վերածել հնարավորության: Մուսուլմաններն իրենց բոլոր ջանքերը իգործ են դնում որպեսզի մզկիթներին  ծանոթացնելու ծրագրեր իրականացնելով փոխեն իսլամ կրոնի ու մուսուլմանների մասին ոչ մուսուլմանների ենթադրությունները: Հարավային Աֆրիկայի մուսուլմանների ցանցն այս երկրի բնակիչներին հրավիրել է այցելել երկրում գտնվող 44 մզկիթներ: Մզկիթների բաց օրվա ծրագիրը ոչ միայն Հարավային Աֆրիկայում, այլև մեծ թվով եվրոպական ու ամերիկյան երկրներում էլ ընդլայնվում է: Այնպես որ ամեն օր նվազագույնը մեկ մզկիթի բաց օր ծրագրի ականատես ենք լինում՝ եվրոպական, աֆրիկյան, ասիական ու ամերիկյան քաղաքներից մեկում:

«Մզկիթի բաց օր»՝ մի հնարավորություն «Մզկիթի ֆոբիա» սպառնալիքը «Մզկիթի հետ բարեկամության» վերածելու համար

Մուսուլմանները հույս ունեն, որ այս ծրագրով կկարողանան նվազագույնի հասցնել ու աստիճանաբար արմատախիլ անել ոչ միայն մզկիթի ֆոբիան, այլև իսլամաֆոբիան ու այլատյացությունը: Իսլամաֆոբիայի ու իսլամատյացության դեմ պայքարում մուսուլմանները տարբեր մեթոդներով փորձում են ուրիշներին ծանոթացնելով իսլամի ուսուցումները չեզոքացնել մուսուլմանների դեմ տարարծված հակաքարոզչության հետևանքները: Մուսուլման ու ոչ մուսուլման կրոնագետների մասնակցությամբ համաժողովների անցկացումը իսլամաֆոբիային դիմակայելու մեթոդներից մեկն է: Ալ-Ազհար համալսարանը վերջերս հյուրընկալել է այս համաժողովներից մեկը: Եգիպտոսի Ալ-Ազհար համալսարանում մի խումբ կրոնագետների և շրջանավարտների ներկայությամբ իրականացվել է «Իսլամաֆոբիան ու քաղաքակրթությունների բախումը» խորագրով համաժողովը: Այս կոնֆերանսում իսլամական ու արաբական հետազոտությունների Ալ-Ազհար ինստիտուտի փիլիսոփայության դասախոս Շեյխ Մոհամմեդ Նաջդին շեշտել է.«Իսլամաֆոբիայի երևույթը, մի երևույթ կամ էլ արևմուտքի ստեղծածն է, որ խանգարում է իսլամին, սակայն իսլամը ոչ թե արյունահեղության, այլ համակեցության ու սիրո և այլոց հարգելու կրոն է: Ահաբեկչական խմբերն ու ծայրահեղականները արևմուտքում տարածել են իրենց իսլամը և սխալմամբ ենթադրում են, որ իսլամը կաղապարված չփոփոխվող մտքերի հավաքածու է»: Նաջդին շարունակեց.«Մշակույթների ու քաղաքակրթությունների երկխոսությունը չի նշանակում հրաժարվել սեփական մշակույթից ու համոզումներից: Այն նշանակում է արժևորել համակեցության և միմյանց հարգելու պես արժեքները, քանի որ տարբերությունը և տարաձայնությունը աստվածային ավանդույթ է, որ մարդուն ստեղծել է տարբեր մշակույթներով ու  ազգություններով»:

«Իսլամաֆոբիան և քաղաքակրթությունների բախումը» համաժողովը
Ալ-Ազհարում համալսարանում

Չնայած իսլամի դեմ առկա հակաքարոզչությանը և իսլամաֆոբիայի ու իսլամատյացության աճին, արևմտյան երկրներում ծավալուն մասշտաբով այդ թվում նաև Մեքսիկայի կարմրամորթներին էլ հասնում է իսլամի միաստվածության, խաղաղության ու համակեցության պատգամը: Մեքսիկայի 31 նահանգներից Չիապասում 1989թ. իվեր առնվազն 5500 տեղացիներ ընդունել են իսլամ կրոնը: Անցնող մեկ տասնամյակի ընթացքում Մեքսիկայի մուսուլմանների թիվը աճող ընթացք է ունեցել, քանի որ ավելի շատ մեքսիկացիներ  են ընդունում այս կրոնը և նրա խաղաղության ու համակեցության պատգամը: Լիբանանից, Սիրիայից ու նույնիսկ Իսպանիայից մուսուլման ներգաղթյալների մուտքը նպաստել է ողջ Մեքսիկայում իսլամի պատգամի տարածման խնդրին: Մուսուլմանների ամենաբացառիկ քաղաքային կենտրոններից մեկը հիմնադրվել է Չիապասի հարավային գյուղերից մեկում՝ տեղաբնիկ մայաների համայնքի կենտրոնական հատվածում: Մեծ թվով տեղացի մեքսիկացիներ այս գյուղում իսլամացել են և ճանաչվում են Տուտզիլ տեղական համայնք անվամբ: Ասվում է, որ «Տուտզիլ» բառը նշանակում է «Չղջիկակերպ ժողովուրդ»: Ավելի քիչ քան 300 հազար մարդ կազմող այս համայնքի անդամները Կենտրոնական Ամերիկայում Մայաների պատմական կայսրության մնացորդներն են: Այս վայրի մուսուլմանները իրենց ավանդական ապրելակերպը միահյուսել են իսլամական ավանդույթների հետ այդ թվում կանանց հիջաբն ու տղամարդկանց քուֆի գլխարկները:

Մեքսիկայի տեղաբնկիների շրջանում իսլամի տարածումը

Մուսուլմաններից մեկն ասում է.«Ուզում եմ խոսել իմ լեզվով, հագնել մեր ավանդական հագուստը և միաժամանակ հավատալ Ալլահին: Մեքսիկայում իսլամ կրոնը ավելի շատ ընդունվել է տեղացիների կողմից, քանի որ նրանք ընդգծում են Մեքսիկայի մշակույթի ու բարոյականության ամենագեղեցիկ կողմերը: Տեղացի մուսուլմաններից մեկն ասում է.«Ժողովուրդն առաջ մեզ վատ աչքով էր նայում և ենթադրում էր, որ մենք ահաբեկիչ ենք ու մեզանից վախենում էր, սակայն ժամանակի ընթացքում  ծանոթանալով մեր վարքագծին  վիճակը փոխվեց»:

Պիտակ