Առողջապահական զբոսաշրջություն(21)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի հերթական համարով:Այս հաղորդման ընթացքում միասին կայցելենք Թեհրանում տեղակայված ՝Նուր հիվանդանոցը,որը համարվում է Իրանում ակնաբուժական գերմասնագիտական հիվանդանոցներից մեկը: Ընկերակցեք մեզ:
Իրանն ակնաբուժության և այդ ոլորտում բժշկական ամենաարդիական սարքավորումներն օգտագործելու ոլորտում աշխարհի առաջատար երկրների հետ համաքայլ է ընթանում և հիմնադրել է ակնաբուժական բազմաթիվ մասնագիտական կենտրոններ:Թեհրանում ակնաբուժական ոլորտի մասնագիտական կենտրոններից է «Նուր »ակնաուժական համալիրը:
Նուր ակնաբուժական համալիրը հիմնադրվել է 1993 թվականին ,Իրանում ակնաբուժական գերմասնագիտական առաջին կլինիկայի շահագործման հետ միաժամանակ և գտնվում է Թեհրանի «Մոթահարի»պողոտայում: Կլինիկան համարվում է «Նուր »ակնաբուժական համալիրի գործունեության առաջին փուլը:2013-ին այս համալիրը ընդլայնվեց նորակառույց շենքերով և արդիական սարքավորումներով: Այսօր,այս համալիրն իր տարիների գործունեության ընթացքում,Թեհրանում ունեցած մասնաճյուղերից ու կլինիկաներից բացի, Քարաջում ևս մասնաճյուղեր ունի,որոնք են «Նուր ակնաբուժական գերմասնագիտական հիվանդանոցը»,«Մոթահարիի Նուր ակնաբուժական կլինիկա»-ն և «Նուր Ալբորզ ակնաբուժական հիվանդանոց»-ը:
Նուր ակնաբուժական համալիրը ,իր աշխատանքային առաջին իսկ օրվանից ,բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել ակնաբուժության ոլորտում: Այդ համալիրի կարևոր նվաճումներից են Իրանում ,(Refractive errors)-ի առաջին վիրահատությունը,էքսիմեր-լազերային վիրահատությունը ,Իրանում առաջին (femto lasik)վիրահատությունը,եղջերաթափության անթափանցիկության շտկման լազերային առաջին վիրահատությունը և այլն։

Նուր հիվանդանոցը, որն այսօր Նուր ակնաբուժության համալիրի հիմնական բաժինն է համարվում, Իրանում ակնաբուժության ոլորտի առաջին մասնավոր և գերմասնագիտացված հիվանդանոցն է, որը միայն մեկ շենքում, մատուցում է ակնաբուժության բոլոր ծառայությունները ՝ամենատարրականներից մինչև աշխարհում ակնաբուժության ամենաժամանակակից վիրահատությունները:Մի խոսքով հիվանդներն իրենց հիվանդության ախտորոշման և բուժման պրոցեսը ավարտելու համար,հիվանդանոցից դուրս գալու կարիքը չունեն և բոլոր ծառայությունները ստանում են նույն տեղում: Կենտրոնում հիվանդներին տրամադրում են ախտորոշման ու բուժման ամենաարդիական հնարավորությունները, և տեսողությանը նպաստող միջոցներ ներառյալ ոսպնյակներ, ակնոցներ և այլն:
Նուր մասնագիտական հիվանդանոցը օժտված է ՝լազերային վիրահատարաններով և ներակնային վիրահատարաններով:Վիրահատարանները հագեցած են աշխարհի ամենաարդիական սարքերով ,որտեղ իրականանում են հետևյալ վիրահատությունները՝(LASIK),(LASEK),(femto lasik),(UVX)վիրահատությունը և Կերատոկոնուսի վիրահատություն:Նաև կատարախտի, Վիտրեկտոմիայի և աչքի մասնագիտական այլ վիրահատությունները ևս այդ կենտրոնում են իրականանում:
Հիվանդանոցը ունի մասնագիտական 7 կլինիկաներ ևս ,իշարս(Keratoconus)-ի,( uveitis)-ի,(retina)-ի ,(lens)-ի,(Presbyopia)-ի ,օրթոպեդիկ, (Amblyopia)-ի և (Dry eye syndrome):Նուր հիվանդանոցի հիվանդներին մատուցվող բոլոր ծառայությունները նույն որակով մատուցվում են հիվանդանոցի այլ մասնաճյուղերին դիմողներին , ինչը ակնաբուժության այս համալիրի ակնհայտ կողմերից է:Այս բոլոր աշխատանքները պատճառ են դարձել ,որ Նուր հիվանդանոցը և դրա տարբեր մասնաճյուղերը հանրահայտ լինեն ոչ միայն Իրանում, այլև արտերկրում ևս: Լավագույն ակնաբույժների հետ համագործակցելը, բժշկական ամենաարդիական սարքավորումների օգտագործումը,և մատչելի գները պատճառ են դարձել ,որ աշխարհի զանազան երկրներից առողջապահության ոլորտի զբոսաշրջիկները իրենց աչքերի հետ կապված խնդիրների բուժման համար,դիմեն Նուր հիվանդանոցը:Շարունակելով հաղորդումը կանդրադառնանք Նուր հիվանդանոցի միջազգային բաժնին:
بیمارستان نور
Նուր հիվանդանոցը (IPD)-ի արտասահմանցի հիվանդներին ընդունելու բաժնի արտոնությունը ստացել է 2018-ին:Բաժինը գտնվում է Նուր հիվանդանոցի յոթերորդ հարկում,որտեղ ակնաբուժական ոլորտի բոլոր բուժծառայությունները տրամադրվում են օտարերկրյա հիվանդներին:Բաժնի մասնագետները,որոնք ծանոթ են անգլերէն լեզվին կատարում են հիվանդի ընդունման և դուրս գրման բոլոր աշխատանքները:
Հիվանդանոցն իր արտասահմանցի հիվանդների հանգստավետության համար ,նրանց կեցության հարցով նախատեսել է հյուրանոցային սուիթներ ,որոնք գտնվում են հիվանդանոցի մոտակայքում ,որպեսզի օրվա տարբեր ժամերին երբ հիվանդը կարիք զգա բուժման կամ բուժծառայության ,կարողանա ամենակարճ ժամանակում հասնել հիվանդանոց: Հյուրանոցային այդ սուիթներում ուղևորներին տրամադրվում են կենցաղային բոլոր հնարավորությունները: Հյուրերը կարող են կատարյալ հանգիստ և ապահով պայմաններում կեցություն հաստատել հյուրանոցային այդ սուիթներում : Ուղևորների համար հյուրանոցային այդ սուիթների գինը շատ մատչելի է: Արտասահմանցի հիվանդները նախքան բուժում ստանալը և հիվանդանոցում ընդունվելը կարող են վաթսափի 00989120994170 համարով ապահովել իրենց կեցությունը:Այդ սուիթները անկախ են միմյանցից ,որպեսզի հիվանդները և իրենց հարազատները,Թեհրանում կեցության ժամանակ հանգիստ զգան իրենց:
Նուր ակնաբուժական հիվանդանոցն իր հիվանդների և նրանց ընտանիքների հիվանդների հարմարավետության և բարեկեցության համար, նրանց տրամադրում է օդանավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ անվճար տրանսֆեր:Տրանսֆերը իրականացվում է հետևյալ կարգով ՝ հիվանդը և իր ուղեկիցները օդանավակայանից փոխադրվում են հյուրանոց,ապա Նուր հիվանդանոց և Իրանում բուժման կուրսերն անցկացնելուց հետո կրկին օդանավակայան:
Նուր հիվանդանոցը և դրա նեղ մասնագիտական բոլոր կլինիկաները ,դիմորդներ ունեն աշխարհի զանազան երկրներից: Ինչպես օրինակ՝Գերմանիայից,Ֆրանսիայից,Իտալիայից ,ԱՄՆ-ից,Հնդկաստանից,Օմանից և Իրանի հարևան երկրներից: Հիվանդանոցի հիվանդներից է Փերսիլա Շտայնը ,ով աչքի Femto-Lasik վիրահատման համար ճամփորդել է Իրան:
Շարունակելով հաղորդումը, այժմ միասին լսենք ֆրանսա-գերմանացի խառնածին զբոսաշրջուհի՝ Փերսիլա Շտայնին:
Ես 22 տարեկան խառնածին եմ կես ֆրանսացի և կես գերմանացի և ֆրանսիայում սովորում եմ տնտեսագիտություն: Այսօր պիտի ենթարկվեմ լազերային վիրահատության: Femto-Lasik վիրահատության, իմ կարճատեսությանև աստիգմատիզմի խնդիրները վերացնելու համար: Իմ ծնողների ընկերներից մեկն ինձ այստեղ ուղեկցեց,երբ մտադիր էի աչքերիս ստուգման համար Իրան գալ: Իհամեմատություն Եվրոպային ,ամենահետաքրքիրը հետևյալն է ,որ կարիք չկա նախապես հերթագրվել: Ինչպես օրինակ այն քաղաքում, ուր բնակվում եմ ,դուք աչքի ստուգման համար պարտավոր եք հերթագրվել և մեկ տարի սպասել:Նախ Ֆրանսիայում ու Գերմանիայում չկան հիվանդանոցներ Նուր ակնաբուժական կենտրոնի նման: Յուրաքանչյուր տարածքում կան բժիշկներ ,որոնք ունեն իրենց սեփական կաբինետները: Ուրեմն Իրանում գները շատ մատչելի են: Նմանօրինակ մի վիրահատության համար Եվրոպայում պարտավոր ենք վճարել 2000-ից 3000 Եվրո,մինչդեռ այստեղ մոտավորապես 800 եվրո: Իրանում օգտագործվող տեխնոլոգիան ,նման է Եվրոպայում օգտագործվող տեխնոլոգիային: Աչքերի ստուգման համար օգտագործվող լազերը նույն արդիական տեխնոլոգիան է և շատ լավ: Ծառայությունները իրապես շատ հաջող են :Դուք անմիջապես կարող եք ժամ ապահովել ,ստիպված չեք ամեն ինչի համար սպասել:Բոլորի վերաբերմունքը շատ սիրալիր է և խոսում են անգլերենով: Ուստի ամեն ինչ շատ լավ է,հիանալի ու թափանցիկ,վիրահատությանս մասին բժիշկը ամեն ինչ բացատրեց և պատասխանում է իմ յուրաքնչյուր հարցին: Սպասարկման հարցով ամեն ինչ գերազանց է:
Շատ ուրախ եմ ,որ արդեն հրաժեշտ եմ տալիս ակնոցին:Անհամբեր սպասում եմ վիրահատության:Ես նախապես խոսել եմ Իրանի բժշկության ,իմասնավորի այս հիվանդանոցի մասին և ասել ,որ այստեղ ամեն ինչ շատ հաջող է և մենք Եվրոպայում ,մի երկիր ուր նման գերազանց բժշկություն ունենա չենք նկատում: Ուրեմն երբ վերադառնամ իմ երկիր,իմ ընկերներին կհորդորեմ ,որ իրապես իրենք անձամբ տեսնեն ,որ Իրանում ամեն բան ինչքան դյուրին է :Ամեն ինչ Եվրոպայի նման է և նույնիսկ ավելի լավ:Ուստի վստահաբար այս հիվանդանոցի մասին կպատմեմ ընկերներիս,բարեկամներիս ու հարազատներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանք էլ դիմեն այս հիվանդանոց:Շատ լավ է. Շնորհակալություն:
***
Դուք լսեցիք կես ֆրանսացի կես գերմանացի զբոսաշրջիկ Փերսիլլա Շտայնի խոսքերը,ով Իրան էր ճամփորդել Femto Lasik լազերային վիրահատության համար:
Առավել տեղեկություններ ստանալու և արտասահմանցի հիվանդների ընդունման եղանակին ծանոթանալու համար կարող եք այցելել հիվանդանոցի կայքէջ հետևյալ հասցեով՝ www.noorvision.com : Ձեր հարցերի համար կարող եք զանգահարել (+9821) 82401645 հեռախոսահամարով:
Բարեկամներ ավարտեցինք Առողջապահական զբոսաշրջություն հաղորդաշարի հերթական թողարկումը:Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: