Կյանքն Արևմուտքում․Հայացք ներսից (13)
(last modified Mon, 09 Mar 2020 21:25:33 GMT )
Մարտ 10, 2020 00:55 Asia/Tehran

Աշխարհի շատ երկրներում կան քաղաքներ, որտեղ տարածված է մի բացասական երևույթ՝ անօթևանության խնդիրը: Այս երևույթը հատկապես մեծ տարածում ունի արևմտյան երկրներում: Այն չի վերաբերում կոնկրետ որևէ դասակարգի:

«ԱՄՆ-ում, երբ եղանակը տաքանում է, շատ մարդիկ մահանում են: Բնականաբար իրենց տներում մարդիկ շոգից չեն մահանում: Իսկ շատերն էլ մահանում են ցրտից: Սա անօթևանների ամենամեծ խնդիրն է: Սակայն այս մասին տվյալները ճշգրիտ չեն և անգամ որոշ դեպքերում այդ մասին չի խոսվում: Միացյալ Նահանգները հարուստ երկիր է: Իսկ դա նշանակում է, որ այս երկրում կան գագաթներ, որոնց կողքին կան դժբախտության ու անօթևանության ձորեր»:

 

Հաղորդումը սկսեցինք ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենիի ելույթի մի հատվածով, որն անդրադարձել էր տարբեր երկրներում, հատկապես՝ ԱՄՆ-ում, անօթևանության խնդրին:

Աշխարհի շատ երկրներում  կան քաղաքներ, որտեղ տարածված է մի բացասական երևույթ՝ անօթևանության  խնդիրը: Այս երևույթը հատկապես մեծ տարածում ունի արևմտյան երկրներում: Այն չի վերաբերում կոնկրետ որևէ դասակարգի: Տղամարդիկ, կանայք, կիրթ կամ անգրագետ, առողջ կամ վատառողջ մարդիկ, նույնիսկ նրանք ովքեր ունեն վտանգավոր հիվանդություններ, բարձր, միջին ու ցածր խավի մարդիկ: Այս բոլորը կարող են դառնալ անօթևան: Իսկ անօթևան դառնալու պատճառ կարող է դառնալ թմրանյութերից կամ ալկոհոլից կախվածությունը, հոգեկան հիվանդությունը, ընտանեկան խնդիրները,  հիվանդություններն ու թերսնումը: Զարգացած երկրներում անօթևանության հիմնական պատճառներն աղքատությունն ու զրկանքն են: Հասարակական վերջին զեկույցների համաձայն, եվրոպական երկրներում անօթևանության խնդիրը գնալով աճում է, իսկ անօթևանների շարքերը համալրում են գործազուրկները:

Վերջին տարիներին Եվրոպայում գրանցվել է անօթևանութան մակարդակի 150 տոկոսանոց աճ: Որոշ զեկույցների համաձայն, Եվրոպայում այսօր միայն թմրամոլներն ու ալկոհոլից կախվածություն ունեցողները չեն, որ անօթևան են դառնում, այլ նաև գործազուրկները՝ մարդիկ ովքեր ունեցել են աշխատանք և բնակարան, սակայն տնտեսական խնդիրների պատճառով, դարձել են անօթևան: Նրանցից շատերը փողոցում են հայտնվել իրենց անչափահաս երեխաների հետ:

 

2019թ․ մարտին, Բրյուսելում գտնվող Ազգային կազմակերպությունների եվրոպական ֆեդերացիան հրապարակեց մի զեկույց, որում ասվում է, որ բնակարանային անապահովությունը Եվրոպա մայրցամաքի ամենակարևոր մարտահրավերներից է: Իսկ Եվրոնյուզ հեռուստաընկերությունը, հիմնվելով այս զեկույցի վրա, հայտարարել է, որ աղքատությունն ու անօթևանությունը Եվրոպայում գնալով աճում են՝ բնակարանների գների աճի հետևանքով:  

Բրիտանիայի Մանչեստր քաղաքի կենտրոնում կա մի անցում, որտեղ մարդիկ ապրում են առնետների կողքին: Indipendent օրաթերթը գրում է, որ եթե Վիկտորիայի ժամանակաշրջանի սոցիալական հարցերով դիտորդները կենդանի լինեին, հաստատ սարսափահար կլինեին, այդ տեսարանից: Այս գետնանցումը գտնվում է շքեղ շենքերի ու խանութների կողքին: Այս քարանձավանման անցումը, որը գտնվում է Իռոլ գետի ուղղությամբ, լի է կերակուրների տուփերով, դատարկ շշերով, հնամաշ քնապարկերով և այլն:

Այժմ Բրիտանիայի փողոցներում ապրում է 320 հազար անօթևան: Լոնդոնում կա 9 հազար անօթևան և 2013-2019թթ․ ընթացքում, անօթևանների թիվն այս քաղաքում, 165 տոկոս աճ է արձանագրել: Բրիտանիայում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ 2017թ․ մոտավորապես 600 անօթևան մահացել է փողոցներում: Այս տվյալների համաձայն, անօթևանների մահացության դեպքերն աճել են 24 տոկոսով: Սակայն բարեգործական կազմակերպությունները հայտարարում են, որ այս տվյալներն իրականում ավելի մեծ են:

Անօթևանները Լոնդոնի փողոցներում

 

Վերջերս Բրիտանիայի կառավարությունը հայտարարեց, որ 2018թ արկղերի մեջ քնողների թիվը 2 տոկոսով նվազել է, սակայն  կառավարության  քննադատները դա չեն ընդունում:  Գարդիան օրաթերթի համաձայն,  այս արդյունքը ձեռք է բերվել նոր հաշվարկների պատճառով, և անհիմն է: Ճշգրիտ հաշվարկներն անհրաժեշտ են, որպեսզի կառավարությունը կարողանա ճիշտ քայլեր անել անօթևանության խնդրի դեմ պայքարում: Ֆրանսիան նույնպես առընչվել է այս խնդրին: Այդ երկրի վիճակագրական տվյալների համաձայն, Ֆրանսիայում ներկա դրությամբ կա  12 հազար անօթևան: Այս մարդիկ չունեն հնարավորություն՝ իրենց անհրաժեշտ կարիքները հոգալու համար և գտնվում  են աղքատության շեմից ցածր մակարդակի վրա: Նրանք ապրում են իրենց հայրենակիցների աջակցությամբ: Տվյալները ցույց են տալիս, որ Ֆրանսիայում միջին հաշվով օրական մեկ մարդ մահանում է փողոցի արկղերում քնելու հետևանքով: Ֆրանսիայի առողջապահության ազգային ինստիտուտը 2018թ հայտարարեց, որ 560 անօթան մահացել է փողոցում: Ընդդիմադիրները սակայն հայտարարեցին , որ իրական թիվը հայտարարվածից բարձր է 6 անգամ: 2019թ․  Ֆրանսիայում տեղի ունեցավ մարդահամար, ինչը ցույց տվեց, որ փողոցներում ապրում են բազմաթիվ անօթևաններ և նրանց թիվը գնալով աճում է: Կյանքը Փարիզում շատ թանկ է, ինչը պատճառ է դառնում, որ մարդիկ անգամ մի  փոքրիկ տուն չունենան: Իսկ Փարիզի արվարձանները վերածվել են անօթևանների թաղամասերի:

Այս հարցերով մասնագետ Լուիս Խավիերն ասում է. «Վերջին տարիներին անօթևանների թիվն աճել է գործազրկության պատճառով: Գործազուրկները հնարավորություն  չունեն հոգալ իրենց կարիքները»:

Իսկ ֆրանսիայի տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը հայտարարել է, որ Փարիզում ավելի քան 450 հազար մարդ ապրում է աղքատության շեմից ցածր մակարդակում:

Անօթևանները Փարիզում


«Դուք չեք կարող աշխատանք գտնել, քանի որ անօթևան եք: Իսկ քանի որ անօթևան եք, չեք կարող աշխատանք գտնել»:

Սա այն պարզ բանաձևն է, որ գործում է ԱՄՆ-ում՝ անօթևանների վերաբերյալ: Անցած տարի ԱՄՆ-ում կար ավելի քան կես միլիոն անօթևան: Սա վկայում է, որ այդ զարգացած երկրում ապրում են ամենամեծ թվով անօթևանները:

Ամերիկյան Family Promice կազմակերպությունը հայտարարել է, որ այդ երկրում չկա էժան բնակարան և մյուս կողմից մեծանում են գործազրկության ու աղքատության ծավալները: Եվ այս երեք ատճառներով, մարդիկ Միացյալ Նահանգներում անօթևան  են դառնում: 2018թ․ ԱՄՆ-ում անօթևան է դարձել 2.5 միլիոն երեխա: Այս երկրում, ամեն տարի անօթևան է դառնում յուրաքանաչյուր 30 երեխայից մեկը: 2014-2015թթ ԱՄՆ-ում անօթևան է դարձել ավելի քան մեկ միլիոն աշակերտ: Իսկ անօթևան երեխաների 51 տոկոսը չի բոլորել 5 տարեկանը: Դրանից բացի, բազմաթիվ ընտանիքներ ապրում են մեքենաների մեջ, ճամբարներում, հանրակացարաններում: Նրանց կյանքը թաքնված է մեր աչքերից: