Գուտերեշն իր միջնորդությունն է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i237076-Գուտերեշն_իր_միջնորդությունն_է_առաջարկել_Իրանի_միջուկային_ծրագրի_հարցում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր միջնորդական ծառայություններն է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի բոլոր կողմերին՝ Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումից խուսափելու համար։
(last modified 2025-09-17T07:26:51+00:00 )
Սեպտեմբեր 17, 2025 10:56 Asia/Tehran
  • Գուտերեշն իր միջնորդությունն է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի հարցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր միջնորդական ծառայություններն է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի բոլոր կողմերին՝ Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումից խուսափելու համար։

 ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Անտոնիո Գուտերեշը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

Նրա համոզմամբ՝ դեռևս ժամանակ կա խուսափելու «Snapback» մեխանիզմի ակտիվացումից, որը կվերականգնի Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցները։

«Իրանին և մյուսներին ուղղված իմ կոչն է՝ օգտագործել դիվանագիտությունը և կառուցել վստահություն։ Ես կապի մեջ եմ երկու կողմերի հետ՝ առաջարկելով իմ միջնորդական ծառայությունները, բայց ամեն ինչ կախված է անհրաժեշտ վստահությունը վերականգնելու դիվանագիտական ​​ջանքերից», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։