Ապրիլ 02, 2020 18:35 Asia/Tehran

Նոր տիպի կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին և անցած երեք ամիսների ընթացքում համաշխարհային քաղաքականության ոլորտում այն շահարկվել է քաղաքական գործիչների կողմից։Այսօր կխոսենք այդ մասին։

Կորոնավիրուսը և ԱՄՆ-ի հակաչինական կողմնորոշման շարունակումը

Կորոնավիրուսը,պաշտոնական անունով «Կովիդ-19-ը», 2019 թվականի դեկտեմբերին , հայտնաբերվել   է Չինաստանի արևելքում գտնվող Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, և այդ ժամանակվանից տարածվել է մոտ 200 երկրներում:Քանի որ Կորոնավիրուսը բռնկվեց Չինաստանում ,դա պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ն այն շահարկի Չինաստանի դեմ:Ամերիկացի պաշտոնատարները ,հատկապես նախագահ Դոնալդ Թրամփը  և պետքարտուղար Մայկ Պոմպեոն «կովիդ-19»-ի փոխարեն այն բացարձակապես անվանել են «չինական վիրուս»,որպեսզի կարողանան Պեկինի դեմ անցյալի ճնշումներն ու տարաձայնությունները շարունակել և հոգեբանական պատերազմ ստեղծել Չինաստանի դեմ: Թրամփի կառավարության այդ մոտեցումը ,չինացիների հակազդեցությանը հանգեցրեց: Չինաստանի արտգործնախարար Գոնգ Շուանգը  մամուլի ասուլիսի ընթացքում , ԱՄՆ-ին կոչ արեց, «կովիդ19»-ի դեմ պայքարի շրջանակում մեղադրանքներ չհնչեցնել  այլ երկրների հասցեին և այդ համաճարակին քաղաքական երանգ չտալ: Նա ընդգծելով ,որ Վաշինգտոնը ցանկանում է կորոնավիրուսի դեմ պայքարում իր գործնական  թերությունները վերագրել ուրիշներին ասել է.«ԱՄՆ-ն այդ քայլերով  իր ժամանակն է վատնում: Վաշինգտոնը պիտի դադարեցնի այս կամ այն երկրի հասցեին մեղադրանքներ   հնչեցնելը: Ամերիկացիներն այն պայմաններում են հայտարարում ,որ կորոնավիրուսը չինական ակունք ունի, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  նույնիսկ այդ վիրուսը անվանում է 2019-ի կորոնավիրուս և հրաժարվում է այն անվանել չինական վիրուս:

Կորոնավիրուսը և ԱՄՆ-ի հակաիրանական կողմնորոշման շարունակումը

Անկասկած կորոնավիրուսի դեմ պայքարը և այդ հիվանդության շղթայի խզումը պահանջում է ունենալ ֆինանսական ռեսուրսներ ,նաև մի երկրի հասանելիությունը այլ երկրների առողջապահական ու բուժման հնարավորություններին:Երբ Կորոնավիրուսը տարածվեց Չինաստանում, Իրանի Իսլ.Հանրապետությունը, այն եզակի երկրներից էր, որն այդ երկիր ուղարկեց բժշկական պարագաներ, ներառյալ դիմակներ և ձեռնոցներ, որոնք անհրաժեշտ էին Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար,այս քայլը փոխհատուցվեց նաև Չինաստանի կողմից ,երբ Իրանում տարածվեց  կորոնավիրուսը  և չինացիներն Իրան ուղարկեցին բժշկական պարագաներ ,այդ թվում`դիմակներ:Կորոնավիրուսի համաճարակից հետո ,Իրանի Իսլ.Հանրապետության կարևորագույն պահանջներից էր ,որ ԱՄՆ-ի կառավարությունը չեղարկի  Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները,որպեսզի Իրանի  Իսլամական հանրապետությունը կարողանա այլ երկրներում իր արգելափակված   ֆինանսական ռեսուրսներից օգտվելով ապահովել իր քաղաքացիների կարիքները և ինչու չէ նաև  այլ երկրներից ապահովել իրեն անհրաժեշտ դեղորաքը և  բժշկական սարքավորումները։

Չինաստանի և Ռուսաստանի նման երկրներ ևս հստակ պահանջ դրեցին չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները: Արաբական երկրներում 62 կենտրոններ,կոալիցիաներ,մարդու իրավանց կազմակերպություններ ու հավաքանկանություններ ՄԱԿ-ին հղած հաղորդագրությամբ պահանջեցին ,որ ոչ միայն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել ,այլ նաև Իրանի ժողովրդի համար ապահովել  բժշկական սարքեր: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ևս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հղած նամակում ընդգծել է.«Այս համաշխարհային  կազմակերպությանը  և անդամ պետություններին կոչ եմ անում  անտարբեր չլինել իմ երկրի դեմ սահմանված ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցների նկատմամբ և  պահանջել ,որ չեղարկվեն պատժամիջոցները: Կորոնավիրուսը տարածված է Իրանում և աշխարհի շատ երկրներում։ Վիրուսը սահման չի ճանաչում։ Անհրաժեշտ է  պայքարել ոչ թե մարդկանց, այլ վիրուսի դեմ»:

Այնուամենայնիվ ԱՄՆ-ի կառավարությունը ոչ միայն չհամաձայնվեց այս պահանջին ,այլ իր հոգեբանական պատերազմը շարունակելով, Իրանի Իսլամական հանրապետության պաշտոնատարներին մեղադրեց իրենց ֆինանսական ռեսուրսները ժողովրդին չհատկացնելու մեջ: Միաժամանակ Թրամփը ոչ միայն չարձագանքեց Իրանի արտգործնախարարի կոչին , այլ ևս  մեկ տարով երկարաձգեց Իրանի նկատմամբ հայտարարված «արտակարգ դրություն» ռեժիմի գործունեության նախագիծը ,որը ստորագրվել էր 1995 թ․մարտի 15-ին ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Բիլ Քլինտոնի կողմից։ Նա այդ քայլով  կրկին ապացուցեց ,որ ԱՄՆ-ի պատժամիջոցները բացահայտորեն թիրախավորել  են Իրանի ժողովրդին:

Կորոնավիրուսը և զանգվածային լրատվամիջոցների ազատության մասին հայտարարությունների սին լինելու ապացույցները

Համաշխարհային քաղաքականության մեջ Կորոնավիրուսի ամենագեշ  ասպեկտներից մեկը ՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ լրատվամիջոցների ցուցաբերած խտրականությունն էր: Իրանում,Կորոնավիրուսի բռնկմամբ,  ընդիմադիր լրատվամիջոցները նույնպես անգործ չմնացին և սկսեցին  իրենց  հակաիրանական ծավալուն քարոզչությունը:Թշնամի և ընդիմադիր լրատվամիջոցները առիթը բաց չթողեցին  Իրանի ժողովրդին և քաղաքական համակարգին հարվածելու համար և սկսեցին կիրառել մի շարք ռազմավարություններ՝ փորձելով իշխանության գործունեությունն «անարդյունավետ ներկայացնել» և  անհիմն մեղադրանքներ հնչեցնել  պատասխանատուների հասցեին, հայտարարելով որ նրանք  սուտ են ասում և անտարբեր են  ժողովրդի ճակատագրի հանդեպ: Երբ Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվեց կորոնավիրուսով, հակաքարոզչություններն ավելի սրվեցին: Սակայն երբ,Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվեց կորոնավիրուսով ,միայն այդ մասին լուրը հաղորդեցին և անտեսեցին  այն փաստը ,որ նա նկատի չառնելով առողջապահական նորմերը, այցելել է կորոնավիրուսով վարակվածներին ,իսկ երբ ,Բրիտանիայի առողջապահության նախարարը հաղորդեց ,որ վարկվել է կորոնավիրուսով ,որևէ լուր չհրապարակեցին այն մասին թե՝ անարդյունավետ է աշխատում Բրիտանիայի առողջապահական համակարգը: Զանգվածային լրատվամիջոցները որևէ պատկեր չհրապարակեցին ժողովրդի այն երկար շարքերից ,որ կազմվել էին արևմտյան երկրներում,ներառյալ ԱՄՆ-ում ,առողջապահական պարագաների պակասի պատճառով: Կորոնավիրուսը փաստեց ,որ անհիմն են   զանգվածային լրատվամիջոցների ազատության, անկախության և անկողմնակալության մասին հայտարարությունները,քանի որ զանգվածային լրատվամիջոցներից շատերը  կախված  են իրենց կառավարություններից:

Կորոնավիրուսը և ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև առաջացած ճեղքվածքի խորացումը

Համաշխարհային քաղաքականության մեջ Կորոնավիրուսի քաղաքական ասպեկտներից մեկը ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առաջացած ճեղքվածքի խորացումն  է:ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ,ով սկզբում ոչ դիվանագիտական վերաբերմունք դրսևորելով փորձեց ապացուցել ,որ չի վախենում կորոնավիրուսից և այդ վիրուսն ԱՄՆ չի մտնելու,Այդ երկրում կորոնավիրուսի համաճարակի տարածումից  հետո  հայտարարեց,որ արգելվում է Եվրոպայից դեպի ԱՄՆ, ուղևորների մուտքը: Թրամփը եվրոպացի ուղևորներին համարեց ԱՄՆ-ում կորոնավիրուսի բռնկման պատճառը։ Նա շեշտելով ,որ Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ պայքարի առումով խիստ միջոցներ չի ձերնարկել ասաց.«Մինչև 30 օր, արգելվում է Եվրոպայից, բացառությամբ Բրիտանիայից,դեպի ԱՄՆ, բոլոր ուղևորների մուտքը»: Թրամփի այդ հրամանը  վկայում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առաջացած խոր ճեղքվածքի  և այն փաստի մասին, որ  Բրիտանիային բացառելով  ԱՄՆ-ի նախագահը հետևում  է Եվրամիության և Բրիտանիայի  միջև  գոյացած ճեղքվածքի խորացմանը։ Մյուս հանգամանքը հետևյալն է,որ Թրամփն այն պայմաններում է Եվրամիությանը մեղադրում Կորոնավիրուսի  դեմ խիստ միջոցներ չձեռնարկելու մեջ,երբ այսօր ԱՄՆ-ն աշխարհում կորոնավիրուսի վարակվածների թվի առումով ռեկորդակիր է: Այդ հանգամանքից բացի,Թրամփը ,որպես  գործարար փորձեց  կաշառել գերմանական մի ընկերությանը ,որն աշխատում է կորոնավիրուսի պատվաստանյութի վրա և համոզել,որպեսզի  իր հետազոտությունները տեղափոխի ԱՄՆ, սա ևս մեկ սկանդալ էր ԱՄՆ-ի նախագահի համար:

Հաջորդ թողարկման ընթացքում կներկայացնենք կորոնավիրուսը քաղաքական շահարկման  առարկա դարձնելու այլ օրինակներ համաշխարհային համակարգում, հատկապես արևմտյան Ասիայի տարածաշրջանում:Մնացեք առողջ։

Պիտակ