Պաղեստինը՝ բոլոր կրոնների սրբավայր (2)
(last modified Fri, 10 Apr 2020 15:06:13 GMT )
Ապրիլ 10, 2020 19:36 Asia/Tehran

Մովսես մարգարեն, դիմելով իր ժողովրդին, հայտարարեց․ «Ես Ձեզ համար բերել եմ Թորայի Սուրբ գիրքը, որը պարունակում է Աստծո պատվիրանները։ Դուք պարտավոր եք կատարել այդ պատվիրանները։ Ուրեմն ընդունենք ու կատարեք դրանք»։ Սակայն իսրայելցիները հայտարարեցին, որ Մովսես մարգարեն ծանր պարտավորություններ է սահմանել իրենց համար, և չհնազանդվեցին նրան։

Հարգելի բարեկամներ, եթե հիշում եք, նախորդ թողարկման ընթացքում խոսեցինք Պաղեստինի մ.թ.ա պատմության մասին ու ասացինք, որ Պաղեստինի իսկական բնակիչները հրեաներ չեն եղել, այլ հիմնականում Քանանի արաբներ, որոնք այդ տարածքներում ապրում էին մյուս ազգերի կողքին։ Հետագայում, երբ Պալեստ ցեղը միացավ նրանց, այդ վայրը կոչվեց Պաղեստին։ Պալեստներն ընդունեցին քանանացիների ծեսերը և պաշտեցին նրանց կուռքերին։ Նրանք ուժեղ և  մարտնչող մարդիկ էին և երբ թշնամիները հարձակվում էին Պաղեստինի վրա, արիաբար պաշտպանում էին այդ երկիրը, ու հենց այդ պատճառով էլ այն անվանվեց Պաղեստին։ Աբրահամ մարգարեն Պաղեստին գալով տարածեց  միաստվածային կրոնը։ Մեքքայում Քաաբայի տաճարը կառուցելուց հետո, հայր Աբրահամը Երուսաղեմում Աստծո երկրպագության համար տաճար կառուցեց, որը հետագայում վերակառուցվեց Դավիթ մարգարեի կողմից: Այդ սրբավայրը, որն անվանվեց ալ-Աղսա մզկիթ, դարձավ մուսուլմանների առաջին ղիբլան (Ղիբլան սահմանում է, թե դեպի որ ուղղությունը պետք է աղոթեն մուսուլմանները)։  Այսպիսով, Քաաբան դարձավ  մուսուլմանների առաջին  և Ալ-Աղսա մզկիթը երկրորդ սրբավայրը։

Ալ-Աղսա մզկիթ

 

Իսրայելի ժողովուրդը սերում է Հակոբից ու նրա որդիներից։  Նրանք Մովսես մարգարեի ժամանակ դարձան նրա հետևորդները և նրա հետ միասին Եգիպտոսից ճանապարհվեցին դեպի Պաղեստին։ Իհարկե ճանապարհին շատ դեպքեր տեղի ունեցան։ Այս մասին պատմում են Ղուրանի բազմաթիվ այաներ։  Մովսես մարգարեն շատ հրաշքներ գործեց որպեսզի Իսրայելի ժողովուրդը հավատա միակն Աստծուն։Ղուրանի  Բաղարա սուրահի 50-րդ այան խոսում է Իսրայելի ժողովրդին ցուցաբերված աստվածային բարիքների մասին։Այս այան ասում է.«Ով Իսրայելի ժողովուրդ, հիշեցեք երբ այն ժամանակ գետը բացեցի ձեր առջև ու փրկեցի ձեզ, իսկ փարավոններին խորտակեցի դրա մեջ և դուք դրա ականատեսը եղաք»: Այս այան խոսում է փարավոնի լծից Իսրայելի ժողովրդի փրկության մասին, ինչը աստվածային հրաշքներից մեկն է: Մովսես մարգարեն Աստծո կողմից պարտականություն ստացավ իր ժողովրդին Եգիպտոսից գաղթեցնել: Սակայն երբ նա հասավ Նեղոս գետ, նկատեց, որ փարավոնը զորքով հետևում է իր ժողովրդին: Սարսափը տիրեց Իսրայելի ժողովրդին; Սակայն Աստծո հրամանով  Մովսեսն իր ցուպը խփեց գետին, ջուրը ճեղքվեց և տարբեր ճանապարհներ բացվեցին, որպեսզի Իսրայելի ժողովուրդը կարողանա անցնել Նեղոս գետի միջով: Իսկ երբ փարավոնի զորքը հասավ Նեղոսի մեջտեղ, ջրերը իրար միացան և բոլորը խեղդվեցին:

Իսրայելի ժողովուրդն ականատես եղավ Աստծո հրաշքի միջոցով իր փրկությանը և թե ինչպես խորտակվեցին թշնամիները ու հասկացավ, որ այս դեպքը Աստծո կողմից ուղարկված ամենամեծ բարիքն էր:

***

Մովսես մարգարեի մյուս հրաշքը տեղի ունեցավ Նեղոսի գետն անցնելուց հետո: Ըստ Ղուրանի՝ երբ Իսրայելի ժողովուրդն անցավ գետը և հասավ Սինայի անապատ, խիստ ծարավեց ու  տրտնջաց ու Մովսես մարգարեից ջուր խնդրեց։ Մովսես մարգարեն Աստծո կամքով  ևս մեկ հրաշք գործեց։ Բաղարա սուրահի 60-րդ այայում ասված է․-«Հիշեք, երբ Մովսեսն իր ցեղի համար ջուր խնդրեց և ասացինք. «Ցուպդ հարվածիր քարին ու հանկարծ 12 աղբյուրից ջուր ժայթքեց։  Իսրայելի 12 ցեղերից յուրաքանչյուրը ճանաչեց  իր հատուկ աղբյուրը»:

Այս լուսավոր այան ցույց է տալիս, որ Մովսեսը Աստծուց ջուր խնդրեց: Աստված իրականացրեց Մովսեսի աղոթքները և հրաշքով նրան ջուր տվեց: Աստված պատվիրեց, որ հենց այն ցուպը, որով Մովսեսը հարվածել էր նեղոս գետի ջրին, հարվածի քարին, որպեսզի ջուրը հոսի և Իսրայելի ժողովուրդը իմանա, որ Մովսեսի Աստվածն ամենազոր է:

Իսրայելի ժողովուրդը կազմված էր 12 ցեղից: Եվ Աստծո կամքով, այդ քարից 12 աղբյուր ժայթքեց, որպեսզի յուրաքանչյուր ցեղ ունենա իր ջուրը և ջրի պակաս չունենա:

Իսրայելի ժողովուրդը Մովսեսին ասաց,-«Ով Մովսես դու մեզ կսպանես այս անապատում։ Մեզ շեն քաղաքից բերել ես անապատ, որտեղ ոչ ծառ կար, ո՛չ ստվեր, ո՛չ ջուր և ոչ էլ սնունդ։ Այդ ժամանակ ևս մեկ հրաշք տեղի ունեցավ։ Կեսօրին մի ամպ  բարձրացավ  հորիզոնից և կանգնեց նրանց գլխավերևում ՝ ստվեր գցելով մարդկանց վրա, որպեսզի արևի շոգը չխանգարի նրանց և համեղ ուտեստներ ուղարկվեց նրանց»:։

Բաղարա սուրահի 57-րդ այայում Աստված ասում է․-«Ով Իսրայելի ժողովուրդ, մենք ամպը ձեզ համար հովանի դարձրեցինք և ձեզ համար «Ման» ու «Սալունի» (երկու տեսակ ճաշեր)  ուղարկեցինք: Կերեք այն մաքուր բարիքները, որոնք տվել ենք ձեզ որպես հանապազորյա հաց (սակայն դուք երախտամոռ գտնվեցիք):  «Ով հավատացյալներ իմացեք  նրանք մեր դեմ չարություն չարեցին: Նրանց չարությունն ուղղված էր հենց իրենց»:

Բացի դրանից, չոր ու կիզիչ անապատում, Աստված ամպը նրանց հովանի դարձրեց և երկու ճաշ, ուղարկեց, որոնցից մեկը նման էր մեղրի և պատրաստվում էր ծառերի խեժից ու կրում էր «Ման» անունը, իսկ մյուսը՝ ճաշ էր՝ մի տեսակ թռչնի մսից, որը Ղուրանում նշված է որպես «Սալունի»: Սակայն այս բոլոր բարիքներից  ու հրաշքներից հետո, նրանք հրաժարվեցին պաշտել Աստծուն ու սկսեցին պաշտել հորթին։

***

Աստված Մովսեսին խոստացել էր նրան ուղարկել Թորան։  Մովսեսը պարտավոր եղավ Թորայի գրությունները ստանալու  համար 30 օրով լքել իր ժողովրդին և Սինա լեռը բարձրանալ ու աղոթել: Մովսեսը՝ Աստծո ճշմարիտ արարածն  Ահարոնին հանձնարարեց կառավարել ժողովրդի գործերը և ինքն  աստվածախոսության գնաց Սինա լեռ։ Նախատեսված էր, որ նա Սինա լեռան վրա 30 օր ծոմ պահի, սակայն Աստծո կողմից ժողովրդի փորձության համար, 30 օրը դարձավ 40 օր։

Սակայն հենց այդ ժամանակ, Իսրայելի ժողովրդի համար մեծ փորձություն առաջացավ: Սամերի անունով մի խաբեբա, ոսկուց մի հորթի արձան  պատրաստեց, որից կովի ձայն էր լսվում: Դա շատ զարմացրեց ժողովրդին:

Սամերին մարդկանց  հրավիրեց պաշտել ոսկե արձանին և մարդկանց մեծամասնությունը հետևեց նրան: Այս գործով, մարդիկ անարդար եղան նախ՝ իրենք իրենց նկատմամբ, քանի որ Աստծո փոխարեն պաշտեցին հորթին և Մովսես մարգարեի նկատմամբ, որը իր ժողովրդին փարավոնի զորքից փրկելու համար, մեծ դժվարությունների հանդիպեց: 

Սինա լեռան վրա 40 օր անց Աստծո խոսքը հասավ Մովսեսին և քարե տախտակների վրա գրվեցին  տասը պատվիրանները։ Երբ Մովսեսը վերադարձավ Սինա լեռից, իր ժողովրդին տեսնելով շատ զայրացավ, այրեց հորթը և մոխիրը նետեց ծովը, իսկ Սամերին էլ իր արժանի պատիժը ստացավ։

Այդ դեպքից հետո Մովսես մարգարեն իր ժողովրդին ասաց․ «Ես Ձեզ համար բերել եմ Թորայի  Սուրբ գիրքը, որը պարունակում է  Աստծո պատվիրանները։ Դուք պարտավոր եք կատարել  այդ պատվիրանները։ Ուրեմն ընդունեք ու կատարեք դրանք»։ Սակայն իսրայելցիները հայտարարեցին, որ Մովսես մարգարեն ծանր պարտավորություններ է սահմանել իրենց համար, և  չհնազանդվեցին նրան»։ Աստված հրեշտակներին ասաց, որ Սինա  լեռը բարձրացնեն նրանց գլխավերևում։ Այդ մասին Բաղարա սուրահի 63-րդ այայում ասված է․-«Հիշեք այն ժամանակ, երբ ձեզ հետ պայման կապեցինք և Սինայի լեռը ձեր գլխավերևում  դրեցինք: Այնուհետև ասացինք. «Այն, ինչ Թորայի մատյաններոմ ձեզ ենք տվել, ամուր պահեք և միշտ հիշեք ու իրագործեք այն, ինչ գրված է այդ մատյաններում և գուցե դրանով առաքինի դառնաք»:

Երբ Թորան հանձնվեց Մովսեսին, Աստված Իսրայելի ժողովրդի հետ պայման կապեց, որ իրագործեն դրա պայմանները և ծուլությունից հրաժարվեն, որպեսզի առաքինի դառնան: Աստված Իսրայելի ժողովրդին ևս մի հրաշք ներկայացրեց, որպեսզի նրանք հաստատակամ մնան իրենց պայմանի հետ: Դա Սինա  լեռը բարձրացնելն էր նրանց գլխավերևում, որպեսզի Իսրայելի ժողովուրդը տեսնի Աստծո զորությունը  և սարսափի աստվածային պատվիրաններին հակառակվելուց:

Մովսես մարգարեն հայտարարեց․--«Եթե Աստծո պատվիրանները իրագորեք և ապաշխարեք Հորթին պաշտելու և մյուս արարքների համար,այս պատիժը կվերանա,հակառակ դեպքում դուք կոչնչանանք»: Այդ ցեղն անհնազանդ էր։ Աստված ամեն ինչ արեց որպեսզի նրանք հնազանդվեն Մովսես մարգարեին։ Նրանք երբ լեռը տեսան իրենց գլխավերևում վախեցան ու ապաշխարեցին,որպեսզի փրկվեն տանջանքից»։

***

Մովսես մարգարեի անեծքը պատճառ դարձավ, որ Իսրայելի ժողովուրդը 40 տարի թափառի Պաղեստինի մոտակա անապատներում։ Մովսես մարգարեն Աստծո հրամանով Պաղեստին մեկնելու համար իր ժողովրդին հրամայեց հրաժարվել կռապաշտությունից և սրբավայր Պաղեստինում պաշտել միակն Աստծուն։ Սակայն ժողովուրդը պատերազմի վախից չհնազանդվեց Մովսեսի հրամանին։ Այդ մարդկանցից ընդամենը երկու հոգի՝ Յուշա Բին Նոնը  և  Կալիբ Իբն Յեղոնան հավատացին Աստծուն և հիշեցնելով աստվածային խոստումներն ու աջակցությունները, Իսրայելի ժողովրդին հորդորեցին նվաճել ավետյալ երկիրը, սակայն  մյուս ցեղերի ղեկավարներն իրենց խոսքերով և թշնամուն անպարտելի բնութագրելով, Իսրայելի ժողովրդին սարսափի մատնեցին։ Նրանք խոսեցին իրենց երեխաների ու կանանց գերեվարվելու մասին: Վերջում Իսրայելի ժողովուրդն ամենայն հանդգնությամբ խոսքն ուղղելով Մովսեսին ասաց․-«Երբեք պատերազմի չենք գնալու։ Դու և քո Աստված գնացեք նրանց դեմ պատերազմելու»։

Մովսես մարգարեն, որ հոգնել էր իր ցեղի վերաբերմունքից ու աստվածային պատվիրաններին նրա չհնազանդվելուց, անիծեց իր ցեղին։ Աստծո հրամանով  Իսրայելի ժողովուրդը 40 տարի թափառեց անապատներում և  զրկվեց Երուսաղեմ մտնելու իրավունքից։

Թորայում  այս պատմության մասին ասված է․-«Իսրայելի ողջ ժողովուրդը բողոքում էր Մովսեսի ու Ահարոնի դեմ և նրան ասում․-«Երանի մենք Եգիպտոսում կամ անապատում մեռնեինք։ Աստված ինչո՞ւ է մեզ բերել այս երկիր»,-այսպիսով նրանք երախտամոռ գտնվեցին ու չհնազանվեցին աստվածային հրահանգին»։