ԵՄ-ն հաջորդ շաբաթ կհրապարակի Իսրայելի դեմ պատժամիջոցները. Euractiv
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հաջորդ շաբաթ կհայտարարի Իսրայելի դեմ սահմանափակող միջոցառումների տարբերակների մասին՝ կապված Գազայի հատվածում նրա ռազմական գործողության հետ։
Այս մասին հաղորդում է Euractiv պորտալը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ քննարկվում են մի քանի սցենարներ, այդ թվում՝ Իսրայելի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի լրիվ կամ մասնակի կասեցում, պաշտոնյաների, զինվորականների և նորաբնակների նկատմամբ պատժամիջոցներ: ԵՄ-ն կարող է սահմանափակել Իսրայելի հետ առևտուրը, զենքի էմբարգո սահմանել կամ կասեցնել գիտատեխնիկական համագործակցությունը:
Euractriv-ը նշում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կասեցումը հնարավոր է միայն այս միջոցառմանը ազգային կառավարությունների միաձայն աջակցության դեպքում: Պորտալի զրուցակիցների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ Եվրամիությունը կսահմանափակվի կոնկրետ անձանց դեմ պատժամիջոցներով, ինչպես արդեն արել են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան և Նորվեգիան:
ԵՄ արտաքին գործերի նախարարները, ինչպես սպասվում է, հնարավոր միջոցառումները կքննարկեն հուլիսի 15-ին՝ նույն օրը, երբ Իսրայելը, ինչպես սպասվում է, զեկույց կներկայացնի Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի բարելավման վերաբերյալ։