Իսլամաֆոբիան արևմուտքում(104)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք իսլամաֆոբիայի վերաբերյալ Բրիտանիայի անկախ մամուլի ստանդարտների կազմակերպության տնօրենի քննադատություններին և նիդերլանդացի հայտնի իսլամատյաց Գիրտ Վիլդերսի նոր նախագծին:
Բրիտանիայի անկախ մամուլի ստանդարտների կազմակերպության տնօրենն ասել է.«Անցած հինգ տարիների ընթացքում իսլամի ու մուսուլմանների պատկերը ամենաբարդ խնդիրն է եղել, որի հետ առճակատվել է բրիտանական մամուլը»: Այս կազմակերպությանը նախագահության 5 տարիների ավարտին Ալեն Մոզեզն ասել է.«Ենթադրում եմ, որ այնպես ինչպես մամուլում գրվում ու խոսվում է մուսուլմանների մասին կաթոլիկների ու հրեաների վերաբերյալ այդպես չի խոսվում»: Այս արտահայտությունները կատարվում են մուսուլմանների վերաբերյալ լուրերը գրելու հետ կապված լրագրողների համար ուղեցույցի հրատարակելու՝ անկախ մամուլի ստանդարտների կազմակերպության ծրագրից երկու ամիս անց: Սրանից առաջ էլ այս կազմկերպությունը լրագրողների համար հրատարակել էր ուղեկցույց փոքրամասնությունների և սեռական հանցանքների զոհերի մասին լուրեր հրապարակելու հետ կապված: Վերջին տարիների ընթացքում բրիտանական մամուլում ու ԶԼՄ-ներում ակնառու աճ են ունեցել իսլամաֆոբիական և մուսուլմանների հասարակության նկատմամբ դիրքորոշված լուրերը: Մուսուլմանները մոտավորապես Բրիտանիայի բնակչության հինգ տոկոսն են կազմում: Իսլամաֆոբիան հիմնավորվում է Բրիտանիայի քաղաքական ու լրատվական կառույցներում: Իսլամաֆոբիան նաև տարածվել է Բրիտանիայի մշակութային, հասարակական ու տնտեսական կառույցներում: 2019թ. դեկտեմբերի 12-ին Բրիտանիայի ընտրություններում Բորիս Ջոնսոնի ղեկավարած պահպանողական կուսակցության կրկին հաղթանակից հետո այս երկրի մուսուլմանները մտահոգություն են հայտնում իսլամաֆոբիայի տարածման կապակցությամբ: Բրիտանիայի իսլամական խորհրդի կողմից գործադրվող ճնշումները պատճառ դարձան Բորիս Ջոնսոնը պահպանողական կուսակցության անդամներից մեկին հանձնարարի իսլամաֆոբիայի խնդրի քննարկումը: Սակայն Բրիտանիայի վարչապետի այս քայլը իսլամաֆոբիային դիմակայելու հարցում լուրջ քայլ չէ և միայն ուղղված է պահպանողական կուսակցության մեջ իսլամաֆոբիայի տարածման հարցով իսլամական խորհրդի ճնշումները մեղմելուն: Բրիտանիայի տեղական աղբյուրների հաղորդմամբ, վերջին շաբաթների ընթացքում «Նախ Բրիտանիան» աջակողմյան ծայրահեղական խմբի ավելի քան 5 հազար անդամներ միացել են Բորիս Ջոնսոնի կուսակցությանը: Այս խմբի ղեկավարները հայտարարել են, որ պահպանողականներին հովանավորենլ են Բորիս Ջոնսոնի կողմից այսպես կոչված «Ծայրահեղական իսլամի» դեմ որդեգրած դրիքորոշման համար: «Նախ Բրիտանիան» խմբի ղեկավարները Փոլ Գոլդինգը և Ջեյդա Ֆրանսենը անցյալ տարի մուսուլման փոքրամասնության դեմ ատելությունից դրդված հանցագործությունների պատճառով կալանավորվել էին: Հղում անելով այս խմբի խոսնակ Աշլի Սիմփսոնին բրիտանական ԶԼՄ-ները ինչպես Գարդիանը գրել էին.«Մենք հովանավորում ենք այնպիսի կուսակցության, որը կամենում է ամուր դիրքորոշում որդեգրել «Ծայրահեղական իսլամի» դեմ և թվում է թե պահպանողականները ցականում են կատարել այդ քայլը»:
Ցավոք, եվրոպական պետությունները չնայած ծայրահեղականության ու խտրականությանը դեմ պայքարելու վերաբերյալ իրենց պնդումներին, երբ խոսքը իսլամի ու մուսուլմանների մասին է նրանք անցնում են ծայրահեղականների ու իսլամատյացների կողմը: Իսլամատյացների հետ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի համընթաց լինելը, միայն մի նմուշ է այդ կարգի քայլերից: Եվրոպական պետությունների այս մոտեցման բերումով Եվրոպայի ցանկացած անկյունում իսլամատյացները առիթը հարմար համարելով խստացրել են հակաիսլամական քայլերը՝ մուսուլմանների ու իսլամական վայրերի դեմ հարձակումները: Նրանց վերջին քայլը նիդերլանդացի հայտնի իսլամատյաց Գիրտ Վիլդերսի նախագիծն է: Թվիթերյան մի գրառմամբ Գիրտ վիլդերսը ժողովրդին կոչ էր արել իրենց ծաղրանկարները ուղարկել: Ուշագրավ կետն այն է, որ միայն մի քանի ժամ այս գրության հրապարակումից հետո առանց պատճառները բացատրելու այն հանվել է թվիթերից: 2017թ. Գիրտ Վիլդերսը կոչ էր արել արգելել մուսուլմանների մուտքը Նիդերլանդներ, փակել բոլոր մզկիթները և արգելել Ղուրանի տպագրումը: Արձագանքելով մուսուլմանների դեմ ատելության տարածման այս քայլերին Թվիթեր սոցիալական ցանցը անցած մայիս ամսին արգելափակել էր Վիլդերսի անձնական միկրոբլոգը: Արձագանքելով նիդերլանդացի պատգամավորի այս կոչին Եգիպտոսում իսլամաֆոբիայի հարցերի դիտարկման կենտրոնը հանդես գալով մի հաղորդագրությամբ դատապարտել էր այդ կոչը և շեշտել էր, որ կրոններին ու սրբություններին հարգելը ոչ միայն չի խախտում խոսքի ու համոզումների ազատության իրավունքը, այլև այն ժողովուրդների իրավունքներից է համարվում և կազմակերպությունները պարտականություն ունեն կանխել սրբապղծությունները: Ալ-Ազհարի իսլամաֆոբիայի դիտորդը այս հաղորդագրության մեջ հայտարարել է.«Այս քայլը արվում է Նիդերլանդների ու աշխարհի բոլոր մուսուլմաններին դրդելու համար և կհանգեցնի անհանդարտությունների ու բախումների: Նույնպես ատելության զգացումների առաջացումը ծայրահեղական խմբերի ու ահաբեկչական հոսանքների օգտին է լինելու»: Շեշտելով որ կրոնական սրբությունները հարգելը խոսքի ու համոզումների ազատության խախտում չի նշանակում իսլամաֆոբիայի դիտորդը ասել է.«Սրբություններին ու կրոնական խորհրդանշաններին տածած հարգանքը ժողովուրդների կարևորագույն իրավունքներից է համարվում և աշխարհի պետությունների ու կազմակերպությունների պարտքն է կանխարգելել միտումնավոր սրբապղծություններն ու կրոնների նկատմամբ գործադրվող ագրեսիան»: Այս հաղորդագրության մեջ ասված է, որ Գիրտ Վիլդերսը մի աջակողմյան ծայրահեղական է, որ ձգտում է տարածել ատելությունն ու խտրականությունը և պառլամենտական աթոռները ձեռք բերելու համար դիմում է այս կարգի անընդունելի քայլերի: Գիրտ Վիլդերսը շարունակ իսլամին ու մուսուլմաներին է համարում Նիդերլանդների դժվարությունների ու տնտեսական, սոցիալական ու քաղաքական խնդիրների պատճառը և փորձում է մուսուլմանների դեմ խտրականության վրա հիմնված ծրագրեր ներկայացնել: Իսլամաֆոբիայի հարցերով զբաղվող դիտորդը Նիդերլանդների տեղական մարմիններին ու միջազգային կառույցներին կոչ է արել իմաստությամբ ու բազմակողմանի ջանքերով ձևակերպել օրենքներ ու կանոներ, որպեսզի վերականգնվեն երկխոսության, հանդուրժողականության, համակեցության ու մարդկային քաղաքակիրթ կյանքի արժեքները: Այս դիտորդը Նիդերլանդների պառլամենտին հրավիրել է կանխարգելել մուսուլմաններին ու նրանց սրբությունները անարգող մրցությունների անցկացումը և կանգնել բռնատենչներին ու ծայրահեղականներին սնուցող աջ ծայրահեղական հոսանքների դեմ:
Չնայած իսլամը գլխիվայր ու ծայրահեղական ներկայացնելու համար իսլամատյացների կողմից տարվող ջանքերին դեպի իսլամ հակվածությունը շարունա մեծանում է: Հենան Սանդերքոքը և Ջոն Սմիթը Ուելսի բնակիչներ են: Նրանք ծնվել են քրիստոնյա ընտանիքում և կյանքի որոշ ժամանակահատվածում որոշել են իսլամանալ: Հենանը 51 տարեկան է և իր զավակներին մեծացրել է իսլամական համոզումներով: Հենանը 1990-ական թվականներին ուսումն ավարտելուց հետո աշխատանք գտնելու համար գնացել է Ուելսի Քարդիֆ քաղաքը: Նա ասում է.«Այն ժամանակ ես 20 տարեկան էի և փնտրտուքի մեջ: Ուզում էի հասկանալ կյանքի իմաստը: Գնացի բուդայական մի վայր, որն ինձ չօգնեց»: Քարդիֆ բազմամշակույթ քաղաքում Հենանը նիստ ու կաց էր անում մուսուլմանների հետ և այնտեղ նա ծանոթացավ իսլամ կրոնի հետ: Նա ասում է.«Սիրեցի իսլամ կրոնը: Նրանց կրոնն իրենց համար շատ կարևոր էր: Նրանք իրենց հավատքում ամուր էին և բաց գրկով ընդունեցին ինձ: Ես անմիջապես հանգստություն զգացի ու գտա հոգեկան անդորր: Իսլամը ամեն ինչ բացատրում է ինձ: Ես բազմազան հասարակության անդամ եմ դարձել»: Մի քանի տարի հետո Հենանը ծանոթանում է 35-ամյա Ջոն Սմիթի հետ, ով ուսումնասիրում էր իսլամ կրոնը: Ջոնը ասում է.«Սեպտեմբերի 11-ը պատճառ դարձավ, որ ես իսլամ ընդունեմ: Հանդիպեցի Հարավային Ուելսի համալսարանի մուսուլման ուսանողներից մեկին և նրանից հարցրի, որ ինչո՞ւ են մուսուլմանները կատարում այդ քայլերը:Պատճառն ինչ է: Նա ինձ ասաց, որ այս հարձակումներն իրականացնողները միայն իսլամական անուններ ունեն ու իսլամի ուսուցումները չեն գործադրում: Նա ինձ մի Ղուրան տվեց»:
Մուսուլմանների Սուրբ Գիրքը կարդալուց հետո Սմիթը մասնակցեց մի մուսուլման հոգևորականի բանախոսություններին և ընդունեց իսլամ կրոնը: Իսլամ կրոնը երկնային ու հոգևոր կրոն է և չնայած հակաիսլամական ու իսլամի ուսուցումները խեղաթյուրելու համար կատարվող բոլոր քայլերին, այս կրոնը բացում է իր ճանապարհը ճշմարտության ու կյանքի փիլիսոփայության որոնողների սրտերի առաջ: