Իսլամաֆոբիան արևմուտքում (105)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Թրամփի կողմից գեներալ Սուլեյմանիի սպանության մասին տրված հրամանի մասին: Գեներալ Սուլեյմանիի պայքարը ու նրա իմաստնությունը առանցքային դեր են ունեցել աշխարհում իսլամի դիմագծերն աղավաղող ամենահիմնական խմբի դեմ պատերազմում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ահաբեկիչների դեմ պայքարող իրանցի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն արդարացնելու նպատակով, նրան համարել է մի ահաբեկիչ, ով պետք է սպանվեր: Սա այն դեպքում է երբ Գեներալ Ղասեմ Սուլեյմանին ահաբեկչության դեմ պայքարի հերոս է: Չնայած Թրամփի, ԱՄՆ-ում ու Եվրոպայում ծայրահեղական հոսանքների հայտարարության, գեներալ Սուլեյմանին Միջին Արևելքի մակարդակով առաջնորդում ու ղեկավարում էր այնպիսի շարժում, որի նպատակն էր դիմակայել թաքֆիրական ու ահաբեկչական հոսանքներին: Այդ հոսանքների նպատակը եղել է ու կա իսլամ կրոնի խաղաղասիրական ու արդարատենչական դիմագծի աղավաղումը: ԱՄՆ-ն ու եվրոպական պետություններ մասնավորապես Բրիտանիայի ու Ֆրանսիան ստեղծել ու սնուցել են ԻԼԻՊ-ի , Ալ-Նուսրայի ճակատի և տասնյակ այլ թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի: Խոշորացույցի տակ դնելով ԻԼԻՊ-ի և այլ թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի հանցագործությունները եվրոպական պետություններն ու ԱՄՆ-ն այս հանցագործությունները վերագրում են իսլամ կրոնին: Եվրոպայում, ԱՄՆ-ում ու արևմտյան այլ երկրներում ինչպես Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում իսլամաֆոբիայի ալիքի ահագնանալու պատճառներից մեկն էլ հենց արևմտյան քաղաքական, անվտանգության ու լրատվական կառույցների կողմից իսլամի դեմ հակաքարոզչական քաղաքականության գործադրումն է եղել: ԱՄՆ-ն, Բրիտանիան ու արևմտյան երկրների հավաքականությունը ձգտում են իսլամի ուսուցումները ծայրահեղական ներկայացնելով ինչ-որ կերպ արդարացնել իսլամական երկրներում իրենց ններկայությունը, տիրակալական ազդդեցությունը և այդ երկրների ներքին խնդիրներին իրենց միջամտությունը: Այս ընթացքում արևմտյան երկրներում աջակողմյան ծայրահեղական հոսանքների զարգացմամբ մուսուլմանների համար կյանքը դժվարացել է: 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախընտրական պայքարի ընթացքում Դոնալդ Թրամփը բացահայտորեն ասաց, որ ԻԼԻՊ-ը ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից: Իր ելույթների ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս Օբամայի կառավարությանը մեղադրել է սալաֆիական խմբերին աջակցելու մեջ, որոնք հետո հանդես եկան ԻԼԻՊ անվամբ: Թրամփը շեշտեց, որ ինքը ուզում է ասել, թե խարդախ Հիլարի Քլինթոնն էլ ԻԼԻՊ-ի հիմնադիրներից է: Բարաք Օբամայի կառավարության օրոք ԻԼԻՊ-ի ստեղծման հարցում ԱՄՆ-ի դերակատարության մասին նախքան Թրամփի կողմից արված հայտարարությունը Հիլարի Քլինթոնը իր հուշերի գրքում գրել է ԻԼԻՊ-ի ստեղծման հարցում ԱՄՆ-ի դերակատարության մասին:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարն իր գրքում գրել է.«Մենք սկսեցինք Իրաքի, Սիրիայի ու Լիբիայի պատերազմը և ամեն ինչ լավ էր ընթանում, սակայն հայկարծ հունիսի 30-ին տեղի ունեցավ Եգիպտոսի հեղափոխությունը և 72 ժավա ընթացքում ամեն ինչ փոխվեց»: Շարունակելով տիկին Քլինթոնը ասում է.«Ես այցելել էի 112 երկրներ և որոշ բարեկամների հետ համաձայնության էինք եկել, որ ԻԼԻՊ-ի ստեղծման մասին հայտարարությունից անմիջապես հետո, բոլորը պաշտոնապես ճանաչեն այդ խմբին, սակայն հանկարծ ամեն ինչ փլուզվեց: Համաձայնություն էր կայացել, որ 2013 թվականի հուլիսի 5-ին ԻԼԻՊ-ի ստեղծման մասին հայտարարվեր և մենք ու Եվրոպան սպասում էինք, որ հայտարարումից անմիջապես հետո պաշտոնապես ճանաչեինք այն: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը գրել է.«Մեր դիմաց առանց նախապես զգուշացվելու ամեն ինչ փլուզվեց»: Իհարկե ԻԼԻՊ-ի ստեղծման մեջ ԱՄՆ-ի դերակատարության մասին ապացույցներ շատ կան: Ամերիկացի հայտնի մտավորական ու լեզվաբան Նոամ Չամսկին մի հուշագրության մեջ գրել է.«ԻԼԻՊ-ի ստեղծումը և ծայրահեղականության տարածումը Իրաքյան փխրուն հասարակության գործերին ԱՄՆ-ի միջամտության արդյունքն է: Մի հասարակություն, որ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից տասնամյակներ տևած ծանր սահմանափակություններից հետո պահպանել էր իր միասնականությունը»: ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ռանդ Փավելը այդ երկրի սխալ քաղաքականությունները և Սիրիայի ճգնաժամում անհաշիվ միջամտությունները համարել է Միջին Արևելքում ահաբեկիչների համար հարմար ապաստան ստեղծվելու և անարխիան Իրաքի հյուսիսային շրջաններ հասնելու պատճառը: Նա ԻԼԻՊ-ի հզորացման պատճառներից մեկը համարում է Սիրիայում այս խմբի դաշնակիցների համար ամերիկյան զենքերի առաքումը և ասում է.«Սիրիայում ԻԼԻՊ-ը մեր դաշնակիցն էր: Մենք Դամասկոսի կառավարության հավատարիմ ուժերին հետ մղելու համար զինյալ խմբերին զենք տվեցինք ու Սիրայում ապահով վայր ստեղծեցինք նրանց համար: Իմ կարծիքով Սիրիայի ներքին հարցերին մեր միջամտությունը հանգեցրեց Իրաքի այժմյան վիճակին»: Պենտագոնի պաշտպանական հետախուզական գործակալության նախկին տնօրեն Մայքել Թի Ֆլինը նույնպես Ալ-Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի զարգացումը ԱՄՆ-ի կողմից սիրիացի խռովարարներին ցուցաբերված ուղղակի աջակցության արդյունքն էր: Այդ խռովարարներին գլխավորում էին Իրաքի Ալ-Ղաիդայի ահաբեկիչները: Նույնպես ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոդենի բացահայտումներում ասված է.«ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Իսրայելի հետախուզական կազմակերպությունները դերակատար են եղել ԻԼԻՊ-ի ստեղծման մեջ և Մեղվաբույն կոչվող մի գործողության ընթացքում նրանք ձևավորեցին ԻԼԻՊ-ը»: Բացահայտված փաստաթղթերի համաձայն նա համոզված է, որ ԻԼԻՊ-ը ձևավորվել է Իսրայելին աջակցելու համար և Մեղվաբույն կոչվող գործողության նպատակը իսլամական կարգախոսներով խբի ստեղծումն է, որն աշխարհի տարբեր վայրերից կգրավի ծայրահեղականներին: Այս նախագծի համաձայն նախատեսված էր, որ իսլամական խորհրդանշաններով նոր կրոն ձևավորվի, որն կունենա ծայրահեղական օրենքներ: Չնայած որ այս ահաբեկչական կազմակերպության արժեքների հիմքը իսլամն էր հայտարարվում, սակայն իրականում փորձվում էր իսլամի սկզբունքներին հակառակ ու գլխիվայր մեկնաբանություն ներկայացվեր կազմակերպության հետևորդներին: Այս ճանապարհով թե և՛ իրականացվում էր ԻԼԻՊ-ի հիմանդիրների քաղաքական նպատակները և կարող էին չեզոքացնել ԱՄՆ-ի ու որոշ եվրոպական պետությունների իմպերիալիստական քաղաքականությունների դեմ պայքարող արադարատենչ ու հեղափոխական իսլամը: Սրանք այն նպատակներն են, որ նաև հաստատում են ԻԼԻՊ-ի բուն էության ու հիմնական նպատակի մասին բացահայտված փաստաթղթերը: Նոր կրոնի հատկություններից մեկը այլակարծիք մարդկանց չհանդուրժելն ու դրանց ոչնչացումն է։
Թրամփը ԻԼԻՊ-ի ձևավորման փաստը օգտագործում էր նախագահական ընտրություններում դեմոկրատականների դեմ: Անցած երեք տարիների ընթացքում չնայած իր հայտարարություններին, ահաբեկչության դեմ պայքարում Թրամփը նույնպես շարունակեց՝ թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի հովանավորման հարցում Օբամայի կառավարության քաղաքականությունները: ԱՄՆ-ն Սիրիայում ու Իրաքում ներկա է միայն ԻԼԻՊ-ին աջակցելու համար: Աբուբաքր Ալ-Բաղդադիի սպանությունը նույնպես հանրության ուշադրությունը շեղելու համար արված ցուցադրական քայլ էր: Այդ քայլը իրականացվեց այն ժամանակ, երբ ԻԼԻՊՆ-ն արդեն պարտվել էր ու Աբուբաքր Ալ-Բաղդադիի ժամկետը սպառվել էր: Գեներալ Ղասեմ Սուլեյմանին տարածաշրջանում ԻԼԻՊ-ի պահպանման հարցում իրար խառնեց ԱՄՆ-ի հակաիսլամական նախագծերը: Գեներալ Սուլեյմանին էր, որ իր քաջությամբ ու իմաստուն հրամանատարությամբ կասեցրեց ԻԼԻՊ-ի մուտքը Իրաքի Արբիլ ու Բաղդադ քաղաքներ: Գեներալ Սուլեյմանին հետ քշեց ԻԼԻՊ-ին ու իվերջո Մոսուլ քաղաքում ոչնչացրեց նրանց: Այժմ Թրամփն արձակում է թաքֆիրական ու ահաբեկչական ԻԼԻՊ խմբի դեմ պայքարող հերոս գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հրամանը: Արդյոք Թրամփի այս հանցագործ արարքը բացի այն է, որ ԱՄՆ-ն անճարակության է մատվել գեներալ Սուլեյմանիի դիմաց, ով իմաստությամբ ու ճիշտ գործողություններով չեզոքացրել էր ԻԼԻՊ-ի աջակցության ու պահպանման հարցով ԱՄՆ-ի քաղաքակաությունները: Մինչ այդ գեներալ Սուլեյմանիի անունը մշտապես ասոցացվում էր ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հետ և այժմ նրա անունը նաև ասուցացվում է մի ուրիշ անվան «Դոնալդ Թրամփ» անվան դեմ: Մինչ երեկ, երբ խոսվում էր ԻԼԻՊ ահաբեկչական հոսանքի մասին վերակենդանանում էին գեներալ Սուլեյմանիի հետ կապված հիշողությունները և այսօր այն անունը, որ հայտնվում է գեներալ Սուլեյմանիի անվան դեմ դա Թրամփի անունն է: Քանի որ ըստ մի տրամաբանական կանոնի ցանկացած բան ճանաչվում է նրան հակառակ բանով: Սուլեյմանին դարձավ հավերժական առասպել, որ Իրաքում, Իրանում ու աշխարհի տարբեր անկյուններում միլիոնավոր մարդիկ սգում են նրա կորուստը ու նրա ճանապարհը շարունակելու համար ուխտակցում են միմյնաց հետ: Նա դարձավ այն առաջնորդն ու օրինակը, որ մուսուլման ու տառապյալ մարտիկները աշխարհի տարբեր անկյուններում հետևում են նրա օրինակին ու Սուլեյմանիի նահատակությունը զուգակցվելու է այդ սերնդի ծննդի հետ: Սուլեյմանին հավիտենական դարձավ ու հասավ նահատակության հաղթանակի, որպեսզի այնպես ինչպես, որ իր մղած պայքարը ԻԼԻՊ-ի կործանման պատճառ դարձավ, իր նահատակությունն էլ հավիտենական անեծք բերեց Թրամփի ու ԱՄՆ-ի պետայրերի վրա: Գեներալ Սուլեյմանիի սպանությունը բացահայտեց ԱՄՆ-ի ստախոս ու խարդախ նախագահի իրական դեմքը: Նա որ շարունակ իրեն Ամերիկայի փրկիչն է համարում գեներալ Սուլեյմանիի սպանության հրամանով վտանգեց ԱՄՆ-ի տիրակալական քաղաքականությունները առաջ տանող զինվորների կյանքը: Շարունակ փոխելով իր դիրքորոշումները Թրամփը չի կամենում ընդունել իր սխալ որոշումների պատասխանատվությունը և խաղադաշտը փոխելով ուզում է ցույց տալ, որ իր որոշումները ընդունվել են հեռատեսությամբ ու բանականությամբ: Արձագանքելով Իրաքում Այն Ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազայի վրա ԻՀՊԿ-ի հրթիռային հարձակումից հետո Թրամփի արտահայտություններին Կալիֆորնիայի նահանգային համալսարանի դասախոս Ասաադ Աբու Խալիլն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Մի քանի օր առաջ Թրամփի օգնական Փենսը և ուրիշներ Իրանին ԻԼԻՊ-ի ու Ալ-Ղաիդայի դաշնակիցներն էին համարում: Այսօր Թրամփն ասաց, որ Իրանն ատում է ԻԼԻՊ-ին և ԱՄՆ-ն ու Իրանը կարող են համագործակցել ընդդեմ ԻԼԻՊ-ի։ Աշխարհում ի՞նչ է կատարվում»: