Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(152)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i119933-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ(152)
Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված գիտական, տեխնիկական ու բժշկական ձեռքբերումներին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 28, 2020 23:27 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված գիտական, տեխնիկական ու բժշկական ձեռքբերումներին:

Խարազմի համալսարանի մի խումբ հետազոտողներ ստեղծել են մի սարք, որը կարող է հասկանալ, թե օրգանիզմում ինչ խնդիրներ կան և պարզել երեխայի առողջական վիճակը:  Հետազոտողները նշել են, որ այս սարքը կարող է շատ կարճ ժամանակում հայտնաբերել, թե մարդն առողջպահական ինչպիսի խնդիրներ ունի և մեծապես օգնել բժշկության ոլորտին: Համակարգն աշխատում է ուլտրակարմիր ճառագայթներով և ունի տեսախցիկ: Այս սարքի միջոցով, հնարավոր է հասկանալ անգամ, թե մարդու կմախքի հետ կապված ինչ խնդիրներ կան: Հետազոտողները նշել են, որ այս սարքի միջոցով կարելի է  հիվանդին առաջարկել համապատասխան մարզումներ: Սարքն ամբողջությամբ իրանական արտադրություն է: Այն կարելի է կիրառել ոչ միայն բուժհաստատություններում, այլ նաև դպրոցներում ու համալսարաններում: Սարքի նախագծողների խոսքերով, այն օժտված է սենսորներով և DLA ծրագրով, որը նույնպես կազմել են համալսարանի հետազոտողները:

Խարազմի համալսարանի մի խումբ հետազոտողներ ստեղծել են մի սարք, որը կարող է հասկանալ, թե օրգանիզմում ինչ խնդիրներ կան․

 

Ղազվինի համալսարանի շրջանավարտները, Ամիր Քաբիր համալսարանի և իրանական գիտելիքահենք ընկերության համագործակցությամբ, արտադրել են ռոբոտ, որը կարող է մաքրել  լողավազանները: Նախագծի հեղինակների խոսքերով, այդ ռոբոտը հատկապես օգտակար է գյուղատնտեսության ոլորտում: Ռոբոտը մաքրում է ջրավազանի մամռոտած պատերը: Պատերը մաքրելու համար, սովորաբար ջրավազանի ջուրը դատարկում են, ինչը ժամանակատար է: Սա հատկապես մեծ խնդիր է այն ընկերությունների համար, որոնք զբաղված են ձկնաբուծությամբ: Ուստի մասնագետները որոշել են ստեղծել ռոբոտ, որը կարող է  լուծել այս հարցը: Ռոբոտի աշխատանքը, որը կառուցվել է IOT տեխնոլոգիայով և աշխատում է ձեռքի հեռախոսի միջոցով ու ինտերնետին միանալով, հնարավոր է   վերահսկել: Այս ռոբոտը ջուրը մաքրելուց հետո, կարող է ցույց տալ թե ջրի վիճակն ինչպիսին է: Դրա միջոցով հնարավոր է հասկանալ նաև ջրի որակի մասին: Ռոբոտը կարող է տեղեկություն փոխանցել ջրավազանի ջրի որակի մասին: Որպես օրինակ, եթե ջրում  առկա չէ բավարար քանակությամբ թթվածին, ռոբոտն այդ մասին տեղեկացնում է, հատուկ լույսերով: Քանի որ ռոբոտը շարժական է, այն կարող է ցույց տալ նաև ջրի աղտոտվածության մակարդակը ջրավազանի տարբեր մասերում: Նախագծողների ասելով, ռոբոտը կարող է կրճատել ջրավազանը պահպանելու համար արվող հավելյալ ծախսերը: Այն կարող է աշխատել ինքնուրույն և հեռակավարամամբ:   

Իրանում արտադրել են ռոբոտ, որը կարող է մաքրել  լողավազանները

 

Ռոբոտի միջոցով հնարավոր է տեղեկանալ, թե ջրում ինչ վիճակ է տիրում, քանի որ այն ունի նաև ջրում աշխատող և լուսարձակով զինված տեսախցիկ: Ռոբոտը հասկանում է թե ջրավազանի որ մասում է կուտակվել աղբը, բացի այդ ձկները սթրես չեն տանում, երբ լողավազանը մաքրում է ռոբոտը:

Ռոբոտի միջոցով հնարավոր է տեղեկանալ, թե ջրում ինչ վիճակ է տիրում

 

Վերջերս RIKEN կենտրոնի և Kiv համալսարանի  կողմից անցկացվել է հետազոտություն՝ 110 տարին բոլորած անձանց շրջանում: Պարզվել է որ նրանց իմունային համակարգի մեջ կա բջիջ, որը չկա մյուսների մոտ: Շատ քիչ մարդիկ են բոլորում 110 տարին, ուստի գիտնականներին հետաքրքրում է երկարակյացության գաղտնիքը: Այս հետազոտության արդյունքում պարզվել է, որ իմունային համակարգի այդ բջիջը 110 տարի ապրած անձանց մոտ ավելի շատ է, քան մյուսների: Ավելացնենք, որ ամբողջ աշխարհում 110 տարին բոլորած մարդկանց թիվը չի գերազանցում հազարը:  

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս անձինք երբեք չեն ունեցել քաղցկեղ կամ որևէ վարակիչ հիվանդություն: Պետք է ասել, որ նրանց օրգանիզմում ապրող հատուկ բջիջներն արտադրում են հակամարմին, որը պայքարում է հարուցիչների դեմ: 110 տարին բոլորած անձանց ու երիտասարդների օրգանիզմներից վերցված բջիջների համեմատության արդյունքում պարզվել է, որ դրանց միջև տարբերությունը շատ մեծ չէ:

Իմունային համակարգի  բջիջը 110 տարի ապրած անձանց մոտ ավելի շատ է

 

Եվրոպական տիեզերական կազմակերպության հետազոտողներն առաջին անգամ գրանցել են մի  ձայն, որն առաջանում է մագնիսական դաշտում: Ձայնն առաջանում է այն ժամանակ, երբ մագնիսական դաշտը հանդիպում է արևից եկող մագնիսական փոթորկի մասնիկների հետ: Երկիր մոլորակը մշտապես ներշնչել է երաժիշտներին, իսկ հիմա պարզվում է, որ մոլորակն ինքն ունի երաժշտություն: Խոսելով այն մասին, թե ինչպես են գրանցել երաժշտությունը, մասնագետները նշում են, որ այդ նպատակով, սկզբում վերլուծության են ենթարկվել մագնիսական ալիքները, ինչից հետո, դրանց հաճախականությունը փոխվել է ու ստացված ձայնը գրանցվել: Արդյունքում ստացվել է երաժշտություն: Այս երաժշտության մասին հայտնի դարձավ այն ժամանակ, երբ մասնագետները չորս տիեզերագնացների ուղարկեցին մագնիսական դաշտի նախացնցման տարածք: Այս մագնիսական դաշտը նայում է արևին և արևային փոթորիկներին հանդիպող առաջին տարածքն է: Իսկ երբ մագնիսական ալիքները վերածվում են ձայնի, դառնում են երաժշտություն: Երբ երկրի վրա սկսվում է արևային փոթորիկ, արդյունքում առաջանում է  բարձր ձայն, որի ձայնագրելն ավելի բարդ է:  Ֆինլանդիայի Հելսինկիի ավագ գիտաշխատողը, որ մասնակցում է նախագծին, նշում է, որ փոթորիկը փոխում է մագնիսական դաշտի նախացնցումային տարածքի ձայնը: