Կենսաբանական զենքեր տարածելու ԱՄՆ-ի փորձը` համաշխարհային սպառնալիք (2)
(last modified Wed, 29 Apr 2020 09:42:40 GMT )
Ապրիլ 29, 2020 14:12 Asia/Tehran

Թեև ԱՄՆ-ն անդամակցում է կենսաբանական զենքի չօգտագործման կոնվենցիային,որն ընդունվել է 1972 թվականին և սկսել է գործել 1975 թվականից,փաստորեն համարվում է նման անմարդկային զենքերի տարբեր տեսակների զարգացման առաջատարներից մեկը:

Մինչև 2019-ի օգոստոս ամիսը, կենսաբանական զենքի չօգտագործման կոնվենցիային միացան 183 երկրներ: Հետաքրքիրն այն է,որ Վաշինգտոնը ամբաստանյալի դիրքում չհայտնվելու համար ,առաջ անցնելով իրեն ներկայացնում է ,որպես կոնվենցիայի պաշտպան կողմ: ԱՄՆ-ի Ժամանակի  պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2011 -ի դեկտեմբերի 5-ին, Շվեյցարիայում կայացած  կենսաբանական զենքերի կոնվենցիայի վերանայման կոնֆերանսի ժամանակ ասել է.« ԱՄՆ-ը  հույսով է,որ  կենսաբանական զենքերի վերահսկման համար միջազգային ջանքերի հարցում ավելի մեծ բծախնդրություն կցուցաբերվի»: Կենսաբանական զենքերի տարածման հարցով Միացյալ նահանգների հայտնած մտահոգության նպատակն է շեղել հասարակական կարծիքը և քողարկել իր աշխատանքները:

ԱՄՆ-ի  կառավարությունը, երկրում տասնյակ մեծ կենսաբանական լաբորատորիաներ ունենալուց բացի ,վերջին տարիներին հատուկ ուշադրության է արժանացրել  արտերկրում կենսաբանական զենքերի լաբորատորիաների ընդլայնումը:Հաշվի առնելով կենսաբանական տարրերի օգտագործման անհրաժեշտությունը և այս ոլորտում Վաշինգտոնի ծավալուն ծրագիրը ,ըստ որոշ տվյալների ,համայն աշխարհում այս լաբորատորիաների թիվն ավելի քան 200 է:Վաշինգտոնը ,ԱՄՆ-ում կենսաբանական աղետները կանխելու համար , որոնք արդեն բազմիցս տեղի են ունեցել, լաբորատորիաները հեռացրել է ԱՄՆ-ի տարածքից :  ԱՄՆ-ի  վիրուս արտադրող կենսաբանական ռազմական լաբորատորիաները «4-րդ աստիճանի լաբորատորիաներ» են և ունեն անվտանգության ամենաբարձր մակարդակը:Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրոշևի ասում է.« Պենտագոնը,  համայն աշխարհում կառուցում է կենսաբանական լաբորատորիաներ: Այս լաբորատորիաները ստեղծվել են կենսաբանական զենք արտադրելու համար, որը  ծայր աստիճան մտահոգիչ է»:

Ընդհանուր առմամբ, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում,ԱՄՆ-ը, աշխարհի տարբեր մասերում կենսաբանական լաբորատորիաների հսկա  ցանց  է ստեղծել Եվրոպայից մինչև Աֆրիկա և Հարավարևելյան Ասիա: ԱՄՆ-ը ,հետխորհրդային ժամանակաշրջանում ստեղծել է  լաբորատորիաներ Ուկրաինայում, Վրաստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում և Ղազախստանում:  Իրանի ոչ ռազմական պաշտպանության  կազմակերպության նախագահ Ղոլամռեզա Ջալալին ՝ 2020 թվականի մարտին հստակեցրել է,որ Իրանի,Ռուսաստանի և Չինաստանի շրջակայքում ,ԱՄՆ-ի առանցքայնությամբ կենսաբանական համագործակցության ծրագրի շրջագծում, առկա են ԱՄՆ-ի« 4-րդ մակարդակի» 25 լաբորատորիաներ, որոնք իրականացնում են միջազգային կարույցների վերահսկողությունից դուրս գտնվող գաղտնի աշխատանքներ : Այս լաբորատորիաները կարողանում են վերափոխելով  վիրուսները , դրանք վերածել կենսաբանական զենքի:

Ըստ հաղորդումների, Ղազախստանում՝Չինաստանի սահմանների մոտակայքում, Ղրղզզստանում ,  Լաոսում, Վիետնամում, Թայվանում, Հարավային Կորեայում, Ֆիլիպիններում, Թաիլանդում և Մալայզիայում,նույնիսկ Աֆղանստանում և Պակիստանում,գործում են ԱՄՆ-ի կենսաբանական 25 լաբորատորիաներ: ԱՄՆ-ը հատուկ  ուշադրություն է դարձնում նման լաբորատորիաների  կառուցմանը ,ԱՊՀ-ի անդամ երկրներում և Ռուսաստանի մոտակա  երկրներում:Հիշյալ  կենտրոններում կատարված հետազոտությունները վաղուց է ինչ անցել են բժշկական սահմանները և կատարելապես դարձել են  ռազմական բնույթի :Պենտագոնի տնօրինությամբ նման լաբորատորիաներ ստեղծելը Ռուսաստանի սահմանների մոտ ,տարածաշրջանի կենսաբանական անվտանգությունը խախտելուց բացի ,Վաշինգտոնի համար ունի բազմաթիվ առավելություններ:

Նախ ՝ Միացյալ նահանգները հնարավորություն կունենա իր կենսաբանական հետազոտություններն անցկացնել ԱՄՆ-ի սահմաններից դուրս ՝ առանց վտանգելու  իր քաղաքացիներին:Երկրորդ, ԱՄՆ-ը նման քայլով  խախտում է միջազգային պայմանագրերը և չի հարգում  1972 թվականի ընդունված «Կենսաբանական զենքի պատրաստումն   ու օգտագործումը արգելելու մասին»  կոնվենցիան :ԱՄՆ-ը շարունակաբար անտեսում է Ռուսաստանի նկատի առած մեխանիզմը ՝կենսաբանական զենքերի արտադրությունը արգելելու հարցով  և հրաժարվում ստորագրել այն: Կոնվենցիան մշակել է Մոսկվան,  2001 թվականին,որը  արգելում է  երկրի սահմաններից դուրս կենսաբանական զենքերի գծով աշխատանքները: Երրորդ՝ ցանկացած տարածքում, որտեղ ստեղծվում են այդպիսի լաբորատորիաներ, հավանական է  ոչնչանան միկրոօրգանիզմները և կենսոլորտի համար օգտակար բակտերիաները  նաև անփոխարինելի վնաս պատճառվի տարածքի կենդանիներին ու   էկոլոգիային: Մի խոսքով՝ ԱՄՆ-ը կարող է իր կենսաբանական փորձերը իրականացնել արգելված տարածքներում :

Նկատի առնելով վերջին տարիներին Կովկասում և Կենտրոնական Ասիայում վարակիչ և ինֆեկցիոն  հիվանդությունների տարածումը,շատ փորձագետներ համոզված են ,որ տարածաշրջանի երկրներում, ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների ստեղծումը ՝ անհայտ ծագմամբ այս վարակիչ և ինֆեկցիոն հիվանդությունների պատճառն են: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այս մասին ամենավերջին հայտարարության մեջ նշել է.«Կենսաբանական զենքերի պատրաստման բնագավառում մի հատուկ խմբի աշխատանքներին առնչվող գործերը քննարկելուց հետո պարզվել է,որ ԱՄՆ-ը մարդկանց սպանելու և տարատեսակ հիվանդություններ տարածելու  համար կենսաբանական տարրեր ստեղծելու նպատակով  Վրաստանում հիմնադրել է կենսաբանական զենքի արտադրության լաբորատորիաներ: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը  մի քանի փորձանմուշներ է հավաքել Ռուսաստանի քաղաքացիներից, որոնք կօգտագործվեն Ռուսաստանի սահմանների մոտ կենսաբանական զենք պատրաստելու համար:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշ ժամանակ առաջ ասել  է,որ ԱՊՀ երկրներում և ի մասնավորի Ռուսաստանի մոտակայքում ,կենսաբանական տարրերի նպատակային փաթեթների մշակումը ,հավանաբար կապված է նոր կենսաբանական զենքերի պատրաստման հետ ,որը կարող է ավերիչ ազդեցություններ ունենալ Ռուսաստանի և այդ երկրների բնակչության համար: Ռուսաստանի պաշտոնատարների խոսքերով՝ հիմնական մտահոգությունը հետևյալն է,որ այդ լաբորատորիաներում փորձարկման են ենթարկվում շատ մարդիկ:

Նախկին Խորհրդային միության հանրապետություններում քիմիական և կենսաբանական զենքերի հարցով ՄԱԿ-ի հանձնաժողովի նախկին անդամ Իգոր Նիկոլինը համոզված է,որ ԱՊՀ երկրները պիտի դիմադրեն ԱՄՆ-ի բիոլոգիական սպառնալիքներին : Նիկոլինը ասել է.«Առկա է այս դժվարությունը ,որը և վերջին տարիներին համարյա տարածվել է նախկին Խորհրդային միության բոլոր հանրապետություններում ,ուր կառուցվել են ամերիկյան լաբորատորիաներ և անմիջապես տարածվել են զանազան հիվանդություններ: Նրա խոսքով,Կենտրոնական Ասիայի համայնքներում ավելի և ավելի է տարածվել բազմաթիվ վտանգավոր հիվանդություններ ,որոնց նոր յուրահատկություններից են՝ հակաբիոտիկներին չհակազդող հիվանդությունները:

Ուրեմն ,ԱՄՆ-ը շարունակելով կենսաբանական լաբորատորիաների աշխատանքը ,պատրաստելով կենսաբանական զենքերի հաջորդ սերունդը և դրանց դիմակայող դեղերը ,պատճառ է դառնում այդ երկրները կապված մնան արևմուտքին և այդ նոր հիվանդություններին դիմակայող դեղերը արտադրող դեղագործական ընկերություններին: Ռուսաստանի առողջապահության նախարարության զեկույցի համաձայն ,ԱՄՆ-ի կենսաբանական փորձերը ,ուղղակի և անուղղակի ձևով շուրջ 55 միլիարդ դոլար վնաս են պատճառել Ռուսաստանի զանազան բաժիններին: Զեկույցի մեջ նշվել է,որ ԱՄՆ-ը 30 լաբորատորիաներում ռուս քաղաքացիներից փորձանմուշներ է հավաքել ,որպեսզի դրանք օգտագործի Ռուսաստանի սահմանների մոտակայքում կենսաբանական զենք պատրաստելու համար: 2013-ին առողջապահության փորձագետները զեկուցեցին Ռուսաստանի հարավում ոչ սովորական հիվանդությունների մասին ,որոնցից կարելի է նշել «մանկական մենանգիտը» Ռոստովի տարածքում և  «աֆրիկյան խոզերի ժանտախտ»-ը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը ուշադրությամբ է հետևում ԱՄՆ-ի կենսաբանական ներկայության ընդլայնմանը   ԱՄՆ-ի սահմաններից դուրս և ի մասնավորի Խորհրդային միության հանրապետություններում :Մոսկվան, ԱՄՆ-ի քայլը Վրաստանում կենսաբանական զենքերի լաբորատորիաներ կառուցելու առումով  համարում է միջազգային բոլոր կոնվենցիաները խախտող և սպառնալիք՝ Մոսկվայի ու Պեկինի համար: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան  ընթացիկ ապրիլ ամսին շեշտել է,որ այլ երկրներում ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաները ,այդ թվում Վրաստանում և Ռուսաստանի սահմանների մոտակայքում,  կարող են աշխարհում տարածել վտանգավոր հիվանդածին տարրեր: Նա հստակեցրել է.«Չի կարելի հերքել այս հավանականությունը ,որ ամերիկացիները ,երրորդ  երկրներում նման  լաբորատորիաներում պատրաստում են վտանգավոր հիվանդածին տարրեր ,ինչպես օրինակ ռազմական նպատակների համար»: Զախարովան ավելացրել է.«Վրացական-ամերիկյան հանրային առողջապահական կենտրոն Ռիչարդ Լոգարը աշխատում է Վրաստանում և Թիֆլիսի մոտակայքում ,որը պաշտոնապես ներգրավված  է ինֆեկցիոն հիվանդությունների տարածման համար ԱՄՆ-ի բանակի  գլոբալ հսկողության համակարգի կառուցվածքում :Զախարովայի խոսքերով,ստացված տեղեկությունների համաձայն, վերջերս կենտրոնում են եղել Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնատարներ և քաջալերել Վրաստանի պաշտոնատարներին հետազոտությունները ընդլայնելու համար: Ռուս պաշտոնատարը շեշտել է.«Մենք չենք կարող անտեսել այն իրողությունը ,որ ամերիկացիներին պատկանող վտանգավոր կենսաբանական կենտրոններ աշխատեն Ռուսաստանի սահմանների մոտակայքում»:

Միացյալ Նահանգները, ամեն կերպ, կենտրոնացրել է իր կենսաբանական աշխատանքները՝ նպատակ ունենալով ներթափանցել նախկին Խորհրդային միության հանրապետություններ,որպեսզի այս երկրներին առավելագույնս հեռացնի  իր ավանդական մրցակիցներ`Չինաստանից և Ռուսաստանից, միևնույն ժամանակ ավելացնելով նրանց դեմ կենսաբանական սպառնալիքների դաշտը:Դա  խիստ մտահոգել է Ռուսաստանին :Տարիներ է ինչ ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկում աշխարհի զանազան վայրերում ծավալուն կերպով խախտելու կենսաբանական անվտանգությանը առնչվող գործընթացները,որը վտանգավոր է  ոչ միայն ամերիկացիների, այլ նաև մյուս երկրների ժողովուրդների համար: Սակայն անհասկանալին հետևյալն է,որ Վաշինգտոնի այդ քայլը մնում է անպատիժ և միջազգային հանրությունը լռություն Է պահպանում է Միացյալ նահանգների նման քայլերի նկատմամբ և Պենտագոնի կենսաբանները շարունակում են զարգացնել և իրականացնել կասկածելի գործողություններ, որոնք արվում են այդ երկրի քաղաքացիներից թաքուն: