Ուսուցիչների ջիհադական դերը՝ ԻԻՀ մեծարգո առաջնորդի դիտանկյունից
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i120072-Ուսուցիչների_ջիհադական_դերը_ԻԻՀ_մեծարգո_առաջնորդի_դիտանկյունից
Մայիսի 1-ը, իրանական օրդիբեհեշթ ամսի 12-ը՝ իրանցի մեծ գիտնական , կրոնագետ և գրող Մորթեզա Մոթահարիի նահատակության տարելիցի օրն է։ Այս օրն Իրանի իսլամական հանրապետության օրացույցում հռչակվել է,որպես «Ուսուցչի օր»:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 02, 2020 21:09 Asia/Tehran

Մայիսի 1-ը, իրանական օրդիբեհեշթ ամսի 12-ը՝ իրանցի մեծ գիտնական , կրոնագետ և գրող Մորթեզա Մոթահարիի նահատակության տարելիցի օրն է։ Այս օրն Իրանի իսլամական հանրապետության օրացույցում հռչակվել է,որպես «Ուսուցչի օր»:

Մայիսի 1-ին, Ուսուցչի օրվա կապակցությամբ հղած ուղերձում, շնորհավորելով Իրանի բոլոր դպրոցների, համալսարանների և կրոնագիտական կենտրոնների ուսուցիչներին ու դասախոսներին, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է «Ուսուցիչների վսեմ  առաքելությունն է ՝  իսլամական ու հեղափոխական արժեքների հիման վրա հայտնաբերել ու զարգացնել երեխաների ու պատանիների տաղանդները՝ կրոնական արդար և նպատակասլաց հասարակություն կերտելու նպատակով»:

Ընդգծելով, որ իսլամական համակարգի նպատակն է՝ ստեղծել արդար և նպատակասլաց կրոնական հասարակություն, մեծարգո առաջնորդը հստակեցրել է.«Իսլամական երկրում, երեխաները, պատանիներն  ու երիտասարդները սովորում  են  իրենց ներուժը և տաղանդը ծառայեցնել ազգային վեհ  արժեքներին, այսինքն  իսլամական և հեղափոխական արժեքների ծաղկմանը»:

Հեղափոխության առաջնորդը հավելել է .«Կենսական նշանակություն ունեցող կրթությունը և դրա իրականացման մեխանիզմը համարվում են մեծ ջիհադ, որի առաջնորդներն են  ուսուցիչները»:

Անկասկած երկրում գիտության առաջընթացի և զարգացման գործընթացում,ուսուցիչները  համարվում են տգիտության ու անգրագիտության դեմ պայքարի ճակատի ջիհադականներ,որոնք հասարակության և նրա երիտասարդ սերնդի համար մշակութային ինքնություն են կերտում: Երկրի ուսուցիչներն ու դասախոսները ,բոլոր բնագավառներում այս ռազմավարական նպատակի իրականացման համար հիմք են դնում նոր քաղաքակրթության և մարդկային կապիտալի: Ուսուցչի օրվա առիթով հեղափոխության առաջնորդի ուղերձը հիմնված է հենց այս հիմնական կետի վրա:

Թեև այսօր Իրանի իսլամական հանրապետությունը գիտություն ու գիտելիքների արտադրության բնագավառում համարվում է առաջատար երկրներից ,սակայն քանի որ գիտության  ընթացքը չի դադարում ,ուստի Իրանում գիտական փայլուն ապագան պայմանավորված է ՝այդ բնագավառում հարատև զարգացմամբ ու առաջընթացով: Իրանում գիտական հիմքերի ամրապնդման առումով,մեծարգո առաջնորդի շեշտադրումներն այս դիտանկյունից կարևոր են համարվում:

Հեղափոխության մեծարգո առաջնորդը վերջերս ճանաչողական  տեխնոլոգիաների և գիտության զարգացման շտաբի պատասխանատուների և հետազոտողների հետ հանդիպման ընթացքում ասել էր..«Յուրաքանչյուր ազգ,որը հետ կմնա  ժամանակակից տեխնոլոգիաներից ,նրա ապագան կլինի հետամնացություն,նվաստացում և կհանձնվի գերուժերի նկրտումներին: Ուստի երկրում գիտական առաջընթացը չպիտի դանդաղի կամ դադարի ,այլ  տեմպը պիտի շարունակվի ,պահպանվի և զարգանա ,երկար տարիներ մինչև գիտական գագաթների նվաճում»:

Գիտական բնագավառներում Իրանի գնահատելի և զարմանալի առաջընթացը և միջազգային բեմում գիտական մրցակցություններում փայլուն հաջողությունները ,ապացուցում են որ Իրանի իսլամական հանրապետությունը ,պատժամիջոցներով հանդերձ ,զարգացման ու առաջընթացի համար ունի անհրաժեշտ կարողություն և ընդունակություն։ Իրանն իսլամական համակարգի նպատակներին, իդեալներին և կողմնորոշումներին համահունչ երիտասարդ սերունդ դաստիարակելու համար օրինակների պակաս չունի :

Այս կապակցությամբ ,այաթոլլահ Խամենեին երիտասարդ էլիտայի 2000 ներկայացուցիչների   ու տաղանդավորների հետ հանդիպման ընթացքում ունեցած ելույթի ժամանակ ,ասել է․-«Իրանի գիտական բարձր մակարդակները ,գիտության ասոցացումը մարդասիրության  ճիշտ մշակույթի հետ, համարվում  է, այն նախադրյալը,որով մարդը կարող է օգտագործել   գիտության և գիտելիքների իրական շահերը :

Հեղափոխության մեծարգո առաջնորդը ,Ուսուցչի օրվա առիթով իր ուղերձի հիմնական բաժնում ընդգծել է.«Իսլամը մեզ շահեկան գիտության կոչ է անում, շահեկան գիտությունը մի կողմից իրանցի երիտասարդին օժտում է երկրի և իր ժողովրդի զարգացման ու վերելքի համար անհրաժեշտ հնարավորություններով և մյուս կողմից նրան պարգևում անհատականություն , ինքնավստահություն, հոգեկան ու բարոյական հեղինակություն ու լրջախոհություն»:

Այս կապակցությամբ ,նա ,գիտելիքահենք ընկերությունների ցուցահանդես կատարած  այցի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում ասել է.«Մենք պետք է առաջադիմենք այնպես, որ 50 տարի անց աշխարհում յուրաքանչյուր էլիտա և բոլոր նրանք ովքեր ցանկանում են գիտական  նորություններ սովորել ,ստիպված լինեն իմանալ պարսից լեզուն և այս նպատակի իրականացումը , միանշանակ հնարավոր է իրանցիների ջանքերի, տաղանդի և ուշիմության շրջանակներում»:

Աշխարհում գիտության արտադրության Իրանի մասնաբաժնի վերաբերյալ վիճակագրական ցուցանիշները ապացուցում են, որ Իրանցի  հետազոտողները  աշխարհում գիտության արտադրության 1.58 տոկոսը իրենց են հատկացրել : Իրանը գիտության արտադրության մեջ ամենաբարձր աճն է արձանագրել  և մի շարք գիտություններում,ներառյալ սիմուլյացիոն գիտության մեջ ցողունային բջիջների արտադրության ու բազմացման,   միջուկային գիտության,   և միջուկային գիտելիքների միջոցով   ճառագայթային զանազան դեղամիջոցների արտադրության,  նանոտեխնոլոգիայի միջոցով ապրանքների արտադրության,և  օդա-տիեզերական  հետազոտությունների զարգացած գիտությունների ոլորտներում,Իրանը  գտնվում  է աշխարհի նոր գիտություններ ունեցող երկրների շարքում: Այս ձեռքբերումները ցույց են տալիս, որ Իրանում մարդկային կապիտալը ,գիտելիքների արտադրության առումով արժանի տեղ է զբաղեցնում:Բայց դեռևս երկար ճանապարհ ունի կտրելու՝ գիտելիքահենք տնտեսության փուլին և տնտեսական ընդհանրություններում  ստեղծագործության ու նորարարության հասնելու համար:

Հեղափոխության երկրորդ քայլի ռազմավարական բանաձևում,իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից ևս շեշտը դրվել է գիտության ու գիտելիքների բնագավառներում զարգացման ու առաջընթացի անհրաժեշտության վրա։ 

Մեծարգո առաջնորդն ընդգծել է․-«Երիտասարդ էլիտան պետք է իր առջև նպատակ դնի՝ հասնել գիտելիքի և տեխնոլոգիաների սահմաններին և առաջ մղել  այդ սահմանները:Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը  բոլոր ոլորտներում գործնապես ապացուցել է,որ  եթե մի ժողովուրդ ցանկանում է ձեռք բերել իր արժանապատվությունը, ինքնությունը, անվտանգությունն ու շահերը, ապա հարկավոր է ՝ դիմացկանություն, անձնազոհություն և ինքնավստահություն: Այսօր այդ ինքնավստահությունը դրսևորվել է երկրի ապագա սերունդների գիտական դաստիարակների ջանքերի և տքնաջան աշխատանքի և պատասխանատվության շնորհիվ» :

Ուսուցչի օրվա մեծարման առիթով Հեղափոխության մեծարգո առաջնորդի ուղերձը հիշեցում է այս մեծ հեղափոխական շարժման կարևորության մասին: