ԱՄՆ դոլարի հեգեմոնիան (10)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i121138-ԱՄՆ_դոլարի_հեգեմոնիան_(10)
Հանուն բարեգութ միակն Արարչի: Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք ԱՄՆ Դոլարի հեգեմոնիան հաղորդաշարի վերջին թողարկումը, որի ընթացքում կքննարկենք յուանը, ռուբլին, եվրոն և այլ ազգային արժույթները դոլարին փոխարինելու խնդիրը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 30, 2020 14:59 Asia/Tehran

Հանուն բարեգութ միակն Արարչի: Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք ԱՄՆ Դոլարի հեգեմոնիան հաղորդաշարի վերջին թողարկումը, որի ընթացքում կքննարկենք յուանը, ռուբլին, եվրոն և այլ ազգային արժույթները դոլարին փոխարինելու խնդիրը:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի կողմից դոլարը որպես միջոց օգտագործելու քայլի դեմ աշխարհը տարբեր հակազդեցություններ է ցույց տվել: Այս արձագանքները երբեմն Վաշինգտոնի կողմից արժութային պատերազմներին ուղղված պատասխան են եղել: Որոշ պարագաներում հակազդեցություններն ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական վարքագծի դեմ որոշ երկրների պարտության արդյունքն են եղել: Այդուհանդերձ Դոլարից բացի այլ արժույթներով առևտրի իրականացումը և դոլարը մի կողմ դնելու համար որոշ երկրների վճռականությունը այդ արժույթի պատրադրյալ տիրապետությունից ազատվելու համար կարևոր քայլերից են համարվում: 2014թ. Ռուսաստանի ու Չինաստանի միջև էնէերգիայի փոխանակման և ազգային արժույթի հիմամբ կնաքված մեծ պայմանագիրը, ԱՄՆ-ի ազդեցության տակ գտնվող ֆինանսական կառույցների փոխարեն BRIX-ի զարգացման բանկի նման կառույցների հիմնադրումը և ոչ արժութային արժեքավոր պաշարների այդ թվում ոսկու պաշարների մեծացումը դոլարի հեգեմոնիային դիմակայելու համար մյուս քայլերից են համարվում:

Աշխարհի արժութային պատերազմները

Իրանը այն երկրներից է, որ փորձում է կոտրել ԱՄՆ դոլարի հեգեմոնիան: Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության մեկնարկից հետո, Վաշինգտոնը փորձեց նախ Իրանին մեկուսացնել Միջազգային վճարային բանկային համակարգից: Այնպես որ Իրանի համար դժվարացրեց նավթի վաճառքից գոյացած արժույթի ստանալը: Իրանի ֆինանսական շուկայում արժույթի  պակասելը պատճառ է դարձել ավելանա դրա փոխարժեքը: Արտաքին հարթակում նույնպես Իրանի նավթի մեծ թվով գնորդներ ինչպես Հնդկաստանը ԱՄՆ-ի կողմից ճնշման ենթարկվեցին՝ այնպես որ Իրանից նավթ գնելը նախկինի պես հնարավոր չէր: Այս ճնշումը պատճառ դարձավ Իրանը հակվի դեպի այլ արժույթներ՝ իր նավթային արտադրանքները վաճառելու համար: Հնդկաստանին ու Չինաստանին նավթ վաճառելու դիմաց յուան ու ռուփի ստանալը այդ քայլերից մեկն էր: Դոլարի հեգեմոնիային դիմակայելու հարցում որպես պատմական նմուշ կարող ենք անդրադառնալ Մուամար Կադաֆիի օրոք  Լիբիայի կողմից Դոլարը ոսկով կիրառված քայլերին:

Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆին Լիբիայի նավթային եկամուտները դոլարի փոխարեն վերածեց ոսկու և դա այն խնդիրն էր, որ խստորեն անհանգստացրեց Վաշինգտոնին: Քանի որ Կադաֆիի կողմից Լիբիայի կենտրոնական բանկում դոլարի կուտակումից խուսափելը մարտահրավեր էր նետում ԱՄՆ-ի գլոբալ ֆինանսական քաղաքականությանը: Ընդհանոր առմամբ համաշխարհային շուկաներում դոլարից բացի այլ արժույթներով նավթի վաճառքի ցանկացած գործարք սպառնալիք  է ԱՄՆ դոլարի հեգեմոնիայի համար: ՕՊԵԿ-ում Սաուդցիները ԱՄՆ-ի շահերի շրջանակում պնդում են,որ ԱՄՆ դոլարով իրականանա նավթի վաճառքը: Սաուդցիների այս պնդումների արդյունքում ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը կարող է թղթադրամ տպել ու նավթ գնել:

Դոլարի հեգեմոնիայի վրա հիմնված Թրամփի ֆինանսական քաղաքականությունները

Ջի Փի Մորգան ինստիտուտում արժույթի շուկայի բաժնի ավագ տնօրեն Դանիել Հուին առևտրական փոխանակումների ոլորտում դոլարի արժեքի բարձրացման մասին ասում է.«Մեր տրամադրության տակ գտնվող նշանների համաձայն հասել ենք այն եզրակացության, որ 2018թ. գործնականում դոլարի հզորացմամբ հանդերձ՝ ըստ առկա ներուժի և ծավալուն աջակցությունների դոլարի իշխանության շրջանը շատ կարճ է լինելու»: Այլ արժույթների օգտագործման հարցում Իրանի ու Սիրիայի վարքագիծը և էներգակիրներ վաճառող այլ երկրներում ինչպես Իրաքում ու Վենեսուելայում դրա տարածման հնարավորությունն այլ երկրներում դոլարի հեգեմոնիայի առավել նվազեցման համար ենթահող կստեղծի: Դրանից բացի Չինաստանի ու Ռուսաստանի պես երկրների համագործակցությունը լավագույն միջոցն է ԱՄՆ-ի կողմից նրանց դեմ ու նույնիսկ այլ երկրների դեմ սահմանված պատժամիջոցներին դիմակայելու համար:

2018թ. ի վեր Իրանի մեծարգո առաջնորդի հորդորներով համատեղ ջանքեր են իրականացվում Իրան-ՌԴ առևտրական փոխանակումներից ԱՄՆ-ի դոլարը հանելու համար: Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նպաստավոր է համարել Իրանի ու ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեզոքացնելու ուղղությամբ տարվող համատեղ ջանքերը, ասելով.«Առանց նկատի առնելով երկրների հարաբերությունների թուլացման համար տարվող հակաքարոզչությունները,  տարբեր այդ թվում տնտեսական երկկողմ ու բազմակող գործարքներում ԱՄՆ-ի դոլարի կիրառումը կրճատելով և դրա փոխարեն ազգային արժույթներ կիրառելով կարող ենք չեզոքացնել ԱՄՆ-ի պատժամիջոցներն ու մեկուսացնել այդ երկրին»: Ուկրաինայի ճգնաժամի ու  Ղրիմի թերակղզին ՌԴ-ին կցվելու գագաթնակետին, որին զուգահեռ արևմտյան երկրները Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանեցին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը արծարծեց այս երկրի նավթային արտադրանքների արտահանման համար ռուսական արժույթի՝ ռումբլու կիրառման հարցը:

Նավթային գործարքներում այլ դոլարի փոխարեն այլ արժույթների կիրառումը

2019թ. հոկտեմբերին ՌԴ-ի կողմից ռուբլիով առևտրական փոխանակումները հետապնդվեցին ու գործադրվեցին ավելի մեծ մասշտաբով: Այնպես որ նույն տարում «Ռոսնեֆտ» ընկերության տնօրեն Իգոր Սեչինը հայտարարեց, որ արտասահմանյան հաճախորդների հետ այս ընկերության բոլոր գործարքները դոլարից բացի այլ արժույթներով են իրականանալու: Նավթային գործարքներից դոլարը մի կողմ դնելու գաղափարը միայն ԱՄՆ-ի մրցակից երկրների ինչպես ՌԴ-ի, Չինաստանի կամ Իրանի կողմից չի արծարծվել: ԱՄՆ-ի դաշնակից երկրներ ինչպես Ճապոնիան ու Ֆրանսիան նույնպես առաջ են քաշել այս հարցը: Այս երկրների պաշտոնյաները արծարծել են Ճապոնիայի իենի, չինական յուանի, եվրոպական եվրոյի ու նույնիսկ ոսկու օգտագործումը: ԱՄՆ-ի իմպերիալիստական քայլերը պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ի դոլարի հեգեմոնիային դիմակայելու համար  աշխարհի շատ երկրներ հետաքրքրվեն գլոբալ տնտեսության մեջ այլ ակտիվ արժույթների կիրառմամբ:

Աշխարհը ԱՄՆ-ի դոլարի հեգեմոնիայից և իր շահերը առաջ տանելու համար այդ երկրի կողմից հրահրվող պատերազմներից ազատելու համար ֆինանսական ու դրամական համակարգերի ստեղծումը աշխարհից չի վերացնելու ԱՄՆ-ի հիվանդությունը՝ ԱՄՆ-ի իմպերիալիզմը, սակայն նվազագույն օգուտը կլինի այն, որ աշխարհում կստեղծվի տնտեսությունը հանրային դարձնելու միջավայր՝ գլոբալ ազատ տնտեսության շարունակման նկատմամբ հույս առաջացնելու ուղղությամբ: 2015թ. փետրվարին, արձագանքելով ՌԴ-ն գլոբալ տնտեսությունից մեկուսացնելու հարցով արևմուտքցիների կողմից հնչեցվող սպառնալիքներին, Մոսկվան հայտարարեց Swift-ի փոխարինող  իր համակարգի ստեղծման մասին.«ՌԴ-ն նույնպես բացահայտեց ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության կողմից վերահսկվող Swift-ով փոխանակումների իրավիճակը»: Այս քայլերը կատարվում են հարավային ու արևելյան երկրների կողմից ԱՄՆ-ի դոլարի հեգեմոնիան չեզոքացնելու նպատակով : Հաշվի առնելով այն փաստը, որ այլ երկրների տնտեսությունների հետ մրցելու համար ԱՄՆ-ի հզորությունը արագությամբ նվազում է, աշխարհի տնտեսության վրա իշխող ԱՄՆ դոլարի հեգեմոնիան մշտապես պահպանելը հնարավոր չին լինի: Ուստի ներկա պայմանների վտանգներին դիմակայելու և աշխարհի ֆինանսական սիստեմը բարեփոխելու համար անհրաժեշտ է բոլոր երկրների համագործակցությունը:

ԱՄՆ-ի բանկերը նախազգուշացրել են առևտրական գործարքներում դոլարի արժեքի անկման կապակցությամբ

Իվերջո այսօրվա աշխարհում Դոլարի հեգեմոնիայի հարցը լուծելու համար լավագույն ելքը բոլոր երկրների համագործակցությունն է՝ հզոր արժույթների հիմքի վրա նոր ֆինանսական համակարգ ստեղծելու համար: Հակառակ դեպքում աշխարհի ներկա ֆինանսական համակարգից բազմարժութային համակարգի անցումը կուղեկցվի տնտեսական ու քաղաքական ճգնաժամերով, որոնք վտանգելու են միջազգային հանրության խաղաղությունն ու անվտանգությունը: Պետք է խոստովանել, որ առևտրային փոխանակումների դոլարազերծումը որպես ազդեցիկ միջոց արժանացել է շատերի ուշադրությանը: ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված երկրների համար արտաքին առևտրի ապահովման լավագույն ելքը տարբեր արժույթներ ներառող արժութային զամբյուղի օգտագործումն է: Այս պարագայում եվրոյի, յուանի, ռուբլու, ռուփիի և այլ արժույթների օգտագործումը գտնվում է երկրների արտաքին առևտրի առաջնահերթությունների ցուցակում և այս ընթացքի շարունակումը նշանակում է ԱՄՆ-ի դոլարի հեգեմոնիայի ավարտը:

Հարգելի ունկնդիրներ ավարտվեց «ԱՄՆ-ի դոլարի հեգեմոնիան» հաղորդաշարի վերջին թողարկումը: Հուսով ենք արծարծված թեմաները օգտակար են հանդիսացել ձեզ: Կարող եք այս հաղորդաշարի վերաբերյալ ձեր կարծիքները հայտնել՝ զանգահարելով մեզ կամ գրել մեր էլեկտրոնային փոստարկղին: Աստված Ձեզ պահապան: