Հունիս 30, 2020 16:39 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Գերմանիայի Հանաու քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական դեպքի ու մուսուլմանների սպանության մասին:

Եվրոպայում հակաիսլամական ահաբեկչական ամենավերջին դեպքի ընթացքում Գերմանիայի Հեսեն նահանգի Հանաու քաղաքում զոհվել են 9 -ը և վիրավորվել 6 մուսուլմաններ : Այս դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին:

Գերմանիայում տեղի ունեցած այս ահաբեկչական  դեպքից մեկ օր անց Լոնդոնում գտնվող մի մզկիթում մի այլ ահաբեկչական դեպքի ընթացքում մի մզկիթում հարձակման էր ենթարկվել 70-ամյա մի մուսուլման: Այս ընթացքում Գերմանիայի մի քանի մզկիթների դեմ սպառնալիքներ հնչեցին Գերմանիայի ռասիստների կողմից: Էմիգրանտներն ու մուսուլմանները Եվրոպայում վերածվում են ահաբեկչական հարձակումների հիմնական թիրախի: Փետրվարի 19-ի գիշեր 43-ամյա հակաիսլամ Թոբիաս Արը հարձակվել է մուսուլմանների երկու սրճարանների վրա և սպանել է 9 մուսուլմանների ու վիրավորել 6 ուրիշների: Թոբիաս Արը համացանցում տարածել է մի մանիֆեստ, որի մեջ ակնհայտորեն երևում է նրա ռասիստական համոզումների մանրամասները և ռասայական մաքրագործման համար նրա պլանները: Գերմանիայի ոստիկանությունը Թոբիաս Արի դիակը գտավ նրա բնակարանում մոր դիակի կողքին: Երկուսն էլ սպանվել էին հրազենային կրակոցից: Այս ռասիստ ահաբեկիչը Հանաու քաղաքում իր ահաբեկչական գործողությունը կատարելուց մի ժամ առաջ ԱՄՆ-ի ժողովրդին ուղղված մի տեսագրություն էր տարածել համացանցում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում սա աջակողմյան ծայրահեղականի կողմից իրականացվող 3-րդ մեծ հարձակումն էր: Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերն ասել է.«Այս քայլի ռասիստական բնույթը իմ կարծիքով անհերքելի է և հնարավոր չէ այս քայլը վերագրել մի այլ թեմայի»: Զեեհոֆերը նշել է.«Գերմանիայի աջ ծայրահեղականության վտանգը սպառնում է ժողովրդավարությանը և սա Գերմանիայում անվտանգության դեմ  ուղղված ամենամեծ սպառնալիքն է: Զգայուն վայրերը, ինչպես մզկիթները ոստիկանության ծավալուն ներկայության ականատես են լինելու և ոստիկանությունը պետք է ավելի շատ ներկայություն ունենա երկաթուղային կայաններում, օդանավակայաններում ու սահմանային շրջաններում»: Մյուս կողմից Գերմանիայի կառավարության «էմիգրանտներին աշխատանքային շուկայում ներառելու» հարցերով պատասխանատու Անետ Վիդմեն-Մավցը կառավարությանը կոչ է արել ավելի շատ միջոցներ ձեռնարկել իսլամաֆոբիայի դեմ պայքարի համար: Նա ասել է, որ ուզում է համապատասխան նախարարների հետ զրուցել այն մասին, որ արդյոք համապատասխան քայլեր կատարվել են աջակողմյան ծայրահեղականների ու ատելությունից դրդված հանցագործությունների դեմ»:

Հանաու քաղաքի ահաբեկչական դեպքը

Արձագանքելով այս ահաբեկչական հարձակմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ասել է.«Գոյություն ունեն նշաններ, այն մասին, որ Հանաու քաղաքի ահաբեկչական հարձակման հարցով կասկածյալը աջակողմյան ռասիստ անհատ է եղել»: Նա հավելել է.«Ատելությունն ու ռասիզմը թույն է, որ գոյություն ունի մեր հասարակության մեջ և մեծ թվով հանցագործությունների շարժառիթն է: Գերմանիայի կառավարությունը իր ամբողջ ուժը գործի կդնի երկրում պառակտիչներին դիմակայելու համար»: Արձագանքելով Գերմանիայում իրականացված ահաբեկչական հարձակմանն ու մուսուլմանների սպանությանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դոժարիկն ասել է.«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր զորակցությունն է հայտնում Գերմանիայի ժողովրդին ու մի անգամ ևս կարևորում է ռասիզմին, ռասայական խտրականությանը, այլատյացությանը, հրեաատյացությանն ու իսլամաֆոբիային վերջ տալու անհրաժեշտությունը»:

Նախքան Հանաու քաղաքի ահաբեկչական հարձակումը, գերմանացի ռասիստ ահաբեկիչները մտադիր են եղել Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքի նման ահաբեկչական մեծ հարձակում իրականացնել: Այս գործողությունը նախքան իրականացումը բացահայտվեց: Գերմանիայի մուսուլմանների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար «Աբդոլսամադ Ալ-Յազիդին» աջակողմյան ծայրահեղականների կողմից նախագծված հակաիսլամական հարձակման պլանի բացահայտումը մտահոգիչ է համարել: Նա հավելել է.«Այս խնդիրը մուսուլմաններին անակնկալի չբերեց, քանի որ այն աջակողմ ծայրահեղական հոսանքի կողմից տարիներ շարունակ կատարվող ատելություն տարածող քարոզչության արդյունքն է»: Գերմանիայի մուսուլմանների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղարը ցավ է հայտնել Գերմանիայի պառլամենտում ֆաշիստ կուսակցությունների ներկայության ու նրանց կողմից ատելություն տարածող երկխոսությունների իրականացման կապակցությամբ: Ալ-Յազիդին Գերմանիայի կառավարությանը, լրատվամիջոցներին ու քաղաքացիական հասարակությանը կոչ է արել մուսուլմանների կողքին լինել ու ողջ երկրում ապահովել մզկիթների մշտական անվտանգությունը և մուսուլմանների խնդիրների համար նշանակել կառավարական պատասխանատու անձ:  

Գերմանիայում իսլամաֆոբիայի աճը

Համբուրգում Ալ-Նուր մզկիթի տնօրեն Դանիել Աբեդինը ասել է.«Ահաբեկչական այս խմբի մտադրության բացահայտումը դրական քայլ է և ցույց է տալիս, որ Գերմանիայի անվտանգության կառույցները զգոն են»: Գերմանիայի իսլամական ամեմամեծ կառույց համարվող մուսուլմանների համադրման խորհուրդը հանդես գալով մի հաղորդագրությամբ Գերմանիայի բոլոր պաշտոնատարներին ու քաղաքացիներին կոչ է արել միասնությամբ դիմակայել այս երկրում «Իսլամաֆոբիայի տարածմանը»: Գերմանիայի Հանաու քաղաքի ահաբեկչական դեպքից հետո Գերմանիայի կանցլերի ու Ֆրնասիայի նախագահի հետ ունեցած եռակողմ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը դատապարտել է Գերմանիայում մուսուլմանների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը, այն համարելով «այլատյացության, խտրականության ու իսլամի նկատմամբ թշնամական մոտեցումների» բերումով կատարված քայլ: Գերմանիայում քրդական համայնքի կոնֆեդերացիան հանդես գալով մի հաղորդագրությամբ քննադատել էր աջակողմյան ծայրահեղական ահաբեկչության տարածման նկատմամբ քաղաքական գործիչների թույլ հակազդեցությունը: Այս կառույցը իր հաղորդագրության մեջ գրել է.«Մենք խիստ զայրացած ենք, քանի որ երկրի քաղաքական պատասխանատուները աջակողմյան ծայրահեղական ահաբեկչական ցանցերին դիմակայելու հարցում անտեսել են մեր հորդորները»: Գերմանիայում փոքրամասնությունների ու էմիգրանտների մեծ թվով ներկայացուցիչ խմբեր մտահոգություն են հայտնել ծայրահեղական խմբերի կողմից էմիգրանտների ու մուսուլմանների դեմ իրականացվող բռնությունների ավելացման կապակցությամբ: Պառլամենտում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մանդատների ավելացումը մեծացրել է այս մտահոգությունները: Չնայած որ հիշյալ կուսակցության պաշտոնյաները հերքում են իրենց կապը այս ահաբեկչական հարձակումների հետ, սակայն Գերմանիայում բնակվող փոքրամասնություններն ու էմիգրանտները այս կուսակցության գաղափարները համարում են փոքրամասնությունների դեմ իրականացվող ահաբեկչական գործողությունների ու բռությունների ակունքը:

Իսլամաֆոբիայի աճը գերմանիայում

2015թ. երբ Միջերկրականի արևելյան ու հարավային շրջաններից դեպի Եվրոպա սկսվեց էմիգրանտների ներհոսքի մեծ ալիքը, արևմտյան ԶԼՄ-ները շարունակաբար զգուշացնում էին Եվրոպայում ահաբեկչության ու բռնությունների ավելացման կապակցությամբ: Սակայն անցնող 5 տարիների ընթացքում այս դեպքերը ցույց են տվել, որ էմիգրանտների նկատմամբ կիրառվող խիստ քաղաքականությունների կողքին տեղեկատվության մեթոդներն ու վախ առաջացնելու քայլերը եվրոպական երկրներում մեծացրել են բռնությունների ու ահաբեկչական քայլերի գործադրման հավանականությունը: Եվրոպական երկրներում ԶԼՄ-ների ու կառավարությունների կողմից մուսուլմանների մուտք գործելու շուրջ վախի ստեղծման պատճառով այս երկրներում ժողովուրդը այժմ ավելի շատ ողջունում է աջակողմյան ծայրահեղական ու իսլամատյաց ռասիստական խմբերին: Եվրոպայում աջակողմյան ծայրահեղական մեծ թվով խմբեր ծավալուն կերպով քննադատում են այլ երկրներից գաղթականների մուտքը և այդ երկրներից մուսուլմանների և մյուս ռասայական ու կրոնական փոքրամասնությունների ներկայության ավելացումը համարում են իրենց երկրների մշակույթի, ազգության ու անկախության ոչնչացման պատճառը: Չնայած որ այս քաղաքական կուսակցությունների մեծ մասի հարցում Եվրոպա մայրցամաքում մտահոգություններ են առաջացել նրանց ու նեոնացիստական, ֆաշիստական ու ռասիտական բռնատնեչ խմբերի միջև կապի ու վերջիններիս գաղափարների ու քարոզչությունների հետ նրանց համերաշխության կապակցությամբ: Անցած մեկ տարվա ընթացքում Գերմամիայում ծայրահեղական խմբերի կողմից գործադրվող բռնությունները 3.2 տոկոս ավելացել են կազմելով հազար 88 դեպք, ինչը մեծ մտահոգություններ է առաջացրել: Իսլամաբադում Պակիստանի ԱԳ նախարար «Շահ Մահմուդ Ղորեյշիի» հետ մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում մտահոգություն հայտնելով աշխարհում իսլամաֆոբիայի աճի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է.«Մենք ականատես ենք, որ էմիգրանտները երբեմն հարձակման են ենթարկվում պոպուլիստ քաղաքական գործիչների ու ծայարահեղական կրոնականների կողմից: Մեզ համար պարզից էլ պարզ է, որ պետք է հզորությամբ պայքարենք իսլամաֆոբիայի դեմ»: Շարունակելով իր խոսքերը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է.«Մենք լիովին հավատարիմ ենք ամբողջ աշխարհում պայքարելու պոպուլիզմի բոլոր ձևերի դեմ, որոնք ձգտում են շահագործել իսլամաֆոբիան և ատելության այլ ձևերը՝ քվեներ վաստակելու համար»:

Պիտակ