Նոյեմբերի 10-ը Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրն է
(last modified Sun, 08 Nov 2020 21:04:41 GMT )
Նոյեմբեր 09, 2020 00:34 Asia/Tehran

2001 թվականին ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 10-ը հռչակել է «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օր»:Այս առիթով ներկայացնում ենք հատուկ հաղորդում։ Ընկերակցեք մեզ։

Հանուն խաղաղության և  զարգացման գիտության համաշխարհային օրը ամեն տարի նշվում է նոյեմբերի 10-ին և  նպատակ ունի աշխարհում բարձրացնել գիտության օգտակարության գիտակցությունը, ինչպես նաև միջազգային հանրությանը հիշեցնել հանուն խաղաղության եւ զարգացման գիտատեխնիկական ձեռքբերումների օգտագործման անհրաժեշտության մասին՝ ի բարօրություն մարդկային քաղաքակրթության։ Օրվա նպատակներից է նաև հանուն խաղաղության և զարգացման ազգային ու միջազգային պարտավորությունների թարմացումը և  գիտության պատասխանատու օգտագործումը՝ հանրության բարօրության, գիտության կարևորության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման և  գիտության ու հանրության միջև անջրպետը վերացնելու համար։

Այսօր շատ երկրներ ողջունել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նոյեմբերի 10-ը հանուն խաղաղության և զարգացման գիտության  համաշխարհային օր հռչակելու նախաձեռնությունը և այն գրանցել են իրենց պաշտոնական օրացույցում:

Գիտությունը համարվում է որևէ  առարկայի վերաբերյալ համահունչ և մեթոդական գիտելիքների ամբողջություն, կամ հիմնավորումների ամբողջություն, որոնք գիտնականները ներկայացրել են իրենց հետազոտությունների արդյունքում: Գիտությունը պետք է ծառայի կայուն զարգացմանն ու  խաղաղությանը: Կայուն զարգացումը գործընթաց է, որը չվերականգնվող ռեսուրսների պահպանմամբ ձևավորում է մարդու համար ցանկալի ապագա:

Կայուն զարգացման հասնելու դեպքում կստեղծվեն պայմաններ, որ ռեսուրսների օգտագործումը և կարիքների բավարարումը չեն խաթարի կյանքի համակարգի ամբողջականությունն ու կայունությունը և հնարավոր կդարձնեն ապագա սերունդների կյանքը այս մոլորակի վրա: Այսօր ժողովուրդներն օգտագործել են գիտությունն ու գիտական ​​կապիտալը՝ բնապահպանական նպատակներին հասնելու համար:

Գիտության զարգացումը չի կարող մոնոպոլիզացվել, որը պատկանում է բոլորին և ապահովում է խաղաղություն և կայուն զարգացում և ստեղծում է ավելի լավ աշխարհ ապագայի համար:

Քանի որ մեր մոլորակը բախվում է կլիմայական փոփոխության, կենսաբազմազանության կորստի և բնական աղետների մարտահրավերներին գիտելիքի զարգացումն առավել կարևոր է քան երբևէ: Հատկապես, որ այդ խնդիրները գլոբալ բնույթ ունեն և պահանջում են գլոբալ արձագանք, որը ներառում է աշխարհի բոլոր հասարակություններին: Այս համապարփակ մոտեցումը կարևոր նշանակություն ունի կայուն զարգացման ծրագրերի և նպատակների համար:

Փաստն այն է, որ գիտությունը մարդու համար արդյունավետ գործիք է, բայց աշխարհի շատ երկրներում գիտական ​​մտածողությունը դեռ հիմնավորված չէ: Աշխարհի երկրների շատ մարդիկ և պաշտոնյաներ գիտությունը համարում են շքեղ ապրանք և չնայած հարգում են այն, բայց չգիտեն դրա էությունը: Նրանք ուզում են գիտությունը,բայց նրանք հավատարիմ չեն դրան հասնելու պայմաններին և չեն փորձում հասարակության մեջ խթանել այս մտածողությունը և հասարակության և աշխարհի հետ իրենց հարաբերությունները չեն հիմնավորում գիտության և գիտական ​​մեթոդների վրա:

Նման մտածողության վառ օրինակն է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի պահվածքը: Նախագահության ժամանակաշրջանում նրա աշխատանքը ցույց է տալիս նրա անհավատությունը գիտության նկատմամբ: Նա փոխել է բնապահպանական և հանրային առողջության մասին օրենքները և թուլացրել գիտական ​​հաստատությունները: Նրա որոշ գործողությունների հետևանքով  վնասներրը, կարող են անվերջ շարունակվել: ԱՄՆ նախագահը և նրա շրջապատը կասեցրեցին ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու ԱՄՆ-ի ծրագրերը: Նրանք թուլացրեցին աղտոտման դեմ պայքարի մասին օրենքները և վերացրեցին գիտության դերը ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության կազմակերպությունում: Քաղաքական փորձագետներն ասում են, որ ԱՄՆ-ի բազմաթիվ պետական ​​կառույցներ , որ խեղաթյուրելով և փոփոխելով ապացույցները, իրենց քաղաքականությունը արդարացնելու համար գիտությունը կասկածի տակ են դրել:  Բուշի նախագահության օրոք շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության տնօրեն Քրիստին Թոդ Ուիթմանն ասել է.«Ես երբեք չեմ տեսել այդպիսի պատերազմ գիտության և շրջակա միջավայրի դեմ»:

Գիտության վրա Թրամփի հարձակումը սկսվեց նախքան նրա նախագահ ընտրվելը: 2016-ի իր նախընտրական քարոզարշավում նա գլոբալ տաքացումը որակեց, որպես կեղծիք և խոստացավ ԱՄՆ-ին դուրս բերել Փարիզի կլիմայական միջազգային պայմանագրից: Սպիտակ տուն մուտք գործելուց հինգ ամիս անց նա հայտարարեց, որ իր խոսքի տերն է:

Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսը Թվիթերում գրել է. «Մեր նախագահը չի հավատում գիտությանը, լինի դա կլիմայական փոփոխություն, թե կորոնավիրուսի համաճարակ, որն աներևակայելի վտանգավոր է»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոչ գիտական ​​գործողությունները, որոնք համընկնում էին կորոնավիրուսի բռնկման հետ, ավելի են սրել այս հիվանդությունը, որի հետևանքով երկրում   զոհվել է ավելի քան 200,000 մարդ:

Թոքաբան և ԱՄՆ-ում հանրային առողջապահության քաղաքականության փորձագետ Դոկտոր Ուեյն Գուպտան, նախագահի խոսքերը համարեց «Անտեղի առողջապահական հաղորդագրություններ»: ԱՄՆ կոնգրեսի նախագահ Նենսի Փելոսին քննադատելով  Դոնալդ Թրամփի կորոնաավիրուսային քաղաքականությունը՝ նրան մեղադրեց հակագիտության մեջ:

Փորձագետները կարծում են, որ եթե Թրամփը պատասխանատու մոտեցում ցուցաբերեր  կորոնավիրուսի վտանգին, նա կարող էր շատ կյանքեր փրկել: Մեղադրանքը հաստատել է նաև Սպիտակ տան կորոնավիրուսային  աշխատանքային խմբի անդամ Օլիվիա Տրոեն: 

Տրոեն ասել, որ նախագահը բազմիցս շեղել է կորոնավիրուսը զսպելու և կյանքեր փրկելու ջանքերը և փոխարենը կենտրոնացել է քաղաքական աշխատանքի վրա: Թրամփի գործողությունները տեղի են  ունեցել ճիշտ այն ժամանակ, երբ աշխարհը բախվում է Covid 19 համաճարակի հետ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատել է գիտությունը մերձեցնել հասարակությանը և  ամրապնդել միջազգային գիտական ​​համագործակցությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2020 թ.-ի Գիտության համաշխարհային օրվա կարգախոսն է ընտրվել «Գիտությունը հասարակության համար և հասարակության հետ»:

Գիտական ​​տեսանկյունից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանը COVID-19- ին ունի երեք կարևոր հիմքեր. Միջազգային գիտական ​​համագործակցության խթանում, ջրի հասանելիության ապահովում, հետազոտություն և շրջակա միջավայրի վերակառուցում:

Հանուն խաղաղության և զարգացման համաշխարհային գիտության օրվա կարևոր նպատակներից մեկը, հատկապես այս տարի կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում,  փորձ է կիսել գիտական ​​տեսակետները երկրների միջև, վերակառուցել հասարակությունները ՝ օգտագործելով գիտությունը և փորձել գիտական ​​մեթոդներով լուծել մարդու առջև ծառացած մարտահրավերները:

Մասնակցությունը գիտության յուրահատկություններից մեկն է և  մասնագիտությունը  օգնում է նոր գիտելիքների արտադրությանը: Գիտության մեջ առաջընթացը չպետք է մենաշնորհված լինի և պետք է դրանից օգտվեն բոլոր ժողովուրդները: Երկրների միջեւ խաղաղության և հաշտեցման հասնելը կախված է արդարությունից:

Չնայած որոշ գիտնականներ պետական ​​մարմիններում աշխատելու պատճառով տեխնոլոգիաները դարձրել են գերտերությունների գերին,  բայց գիտությունն է, որ կարող է աշխատել ազատորեն և համաշխարհային խաղաղության հաստատման նպատակով   կանգնել անարդարությունների և քաղաքական անհամատեղելիությունների դեմ:

Գիտությունը նման է անձրևի քանի որ այն ազդում է հասարակության յուրաքանչյուր մարդու վրա և կարող է աշխարհը դարձնել ավելի լավ տեղ ապրելու համար: