BRICS-ի կազմում կստեղծվի տիեզերական խորհուրդ
BRICS-ի անդամ երկրների տիեզերական գործակալությունների ղեկավարներն աջակցել են կազմակերպության շրջանակում Տիեզերական խորհրդի ստեղծմանը։
Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռոսկոսմոսի»-ի գործադիր տնօրեն Դմիտրի Բականովը Բրազիլիայի մայրաքաղաքում տիեզերական գործակալությունների ղեկավարների հանդիպման ժամանակ առաջարկել է ստեղծել Տիեզերական խորհուրդ BRICS-ի շրջանակում, որը պետք է համակարգի աշխատանքն ընթացիկ համատեղ նախագծերի և նոր նախաձեռնությունների առնչությամբ։
Ելույթ ունենալով լիագումար նիստում՝ Բականովը պարզաբանել է, որ BRICS-ի տիեզերական խորհուրդը կարող է դառնալ կազմակերպության հիմնական խորհրդատվական մարմինը տիեզերքի հետախուզման և խաղաղ նպատակներով օգտագործման հարցերում։
Այն կքննարկի նախագծեր և նախաձեռնություններ, միջազգային խնդիրներ, ինչպիսիք են տիեզերական գործունեության երկարաժամկետ կայունությունն ու անվտանգությունը, տիեզերական երթևեկության կառավարումը, արբանյակային նավիգացիան, տիեզերական աղբի նվազեցումը և տիեզերական ռեսուրսների զարգացումը:
armenpress.am