Լիբանանի և Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի կարևորագույն զարգացումները 2020 թվականին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i130537-Լիբանանի_և_Պարսից_Ծոցի_համագործակցության_խորհրդի_կարևորագույն_զարգացումները_2020_թվականին
Լիբանանն ու Պարսից Ծոցի համագործակցության խորհուրդը 2020 թվականին կարևոր զարգացումների ականատեսն են եղել, որոնց անդրադարձել ենք այս հաղորդման ընթացքում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 03, 2021 14:00 Asia/Tehran

Լիբանանն ու Պարսից Ծոցի համագործակցության խորհուրդը 2020 թվականին կարևոր զարգացումների ականատեսն են եղել, որոնց անդրադարձել ենք այս հաղորդման ընթացքում:

Լիբանանը 2020 թ. կարևոր քաղաքական ու անվտանգային զարգացումների ականատեսն է եղել: 2019 թվականը Լիբանանի համար փաստորեն ավարտվել էր վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականով և 2020 թվականն էլ այն դեպքում էր ավարտվում, երբ Սաադ Հարիրիին հանձնարարված էր ձևավորել նոր կառավարություն։ Հարիրիին  դեռևս չի հաջողվել իրականացնել այդ առաքելությունը:

Սաադ Հարիրիի հրաժարականից հետո պառլամենտի 2019թ. դեկտեմբերի 19-ի նիստին Հեսան Դիաբը վաստակելով 128 ձայներիից 69-ը ստանձնեց կառավարություն ձևավորելու պատասխանատվությունը: Հեսան Դիաբը շուրջ երկու ամիս անց հաջողեց ձևավորել Լիբանանի նոր կառավարությունը: Լիբանանի պառլամենտը փետրվարի 10-ին 63 կողմ, 20 դեմ ու մեկ ձեռնպահ ձայներով վստահության քվե տվեց Հեսան Դիաբի առաջարկած կառավարությանը: Պառլամենտի նիստին ներկա էին 128 պատգամավորներից 84-ը: Սաադ Հարիրի գլխավորությամբ Ալ-Մոսթաղբալ հոսանքը, Սամիր Ջաաջաաի գլխավորությամբ «Լիբանանյան ուժեր» կուսակցությունն ու Վալիդ Ջոնբելաթի գլխավորությամբ Առաջադեմ սոցիալիստ կուսակցությունը Հեսան Դիաբի ընդդիմադիրներից էին, որոնք ներկա չէին պառլամենտի նիստին: Հենց այս խնդիրը ցույց տվեց, որ Հեսան Դիաբի կառավարությունը չնայած տարբեր այդ թվում տնտեսական ոլորտի մարտահրավերներին նույնպես պետք է առճակատվեր ընդդիմադիր խմբերի ու նրանց դաշնակիցների խափանարարությունների մարտահրավերներին:

Այս մարտահրավերը տարբեր կտրվածքներում դրսևորվեց ժողովրդական ցույցերի ու նույնպես կառավարության գործունեությունը խոչընդոտելու տեսքով: Այս խնդիրը հատկապես դրսևորվեց արտարժույթի թանկացման ու Լիբանանի ազգային արժույթի արժեզրկման տեսքով և Հեսան Դիաբը՝ կառավարության վրա ճնշում բանեցնելու նպատակով խափանարարության ու արտարժույթի թանկացման մեջ պաշտոնապես մեղադրեց արտաքին դերակատարներին ու Լիբանանի կենտրոնական բանկի տնօրեն Ռիազ Սոլամեին, ով նաև մոտ է մարտի 14-ի հոսանքին: Լիբանանի Հեզբոլլահ կուսակցության գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը բազմիցս իր ելույթների մեջ նշել է, որ Լիբանանում արտարժույթի թանկացման ու այս երկրի ազգային արժույթի արժեզրկման հիմնական դերակատարը ԱՄՆ-ն է: Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է.«ԱՄՆ-ի կառավարությունը արգելում է դոլարի մուտքը Լիբանան և Կենտրոնական բանկն էլ այն պատրվակով, որ դոլարները Լիբանանից հավաքվել ու Սիրիա են ուղարկվել թանկացնում է դոլարը»:

Լիբանանում քաղաքական ճնշումները ուղեկցվեցին Բեյրութի նավահնագստում օգոստոսի 4-ի պայթյունով, ինչի հետևանքով սպանվեց շուրջ 200 և վիրավորվեց ավելի քան 7 հազար մարդ: Այս պայթյունից հետո Լիբանանը հերթական անգամ հակակառավարական ցույցերի ականատեսն էր: Հեսան Դիաբը 2020թ. օգոստոսին վայր դրեց վարչապետի իր լիազորությունները: Դիաբի հրաժարականից հետո Լիբանանի նախագահ Միշել Աունը Մոստաֆա Ադիբին գործուղեց ձևավորել նոր կառավարություն, սակայն Ադիբը ներքին ու արտաքին խափանարարությունների հետևանքով չկարողացավ իրականացնել այդ առաքելությունը, որպեսզի Սաադ Հարիրին վերջին 4 տարվա ընթացքում 4-րդ անգամ հանձնարարվի ձևավորել Լիբանանի կառավարությունը: Հարիրին 2016 և 2018 թթ. նույնպես ձևավորել էր Լիբանանի կառավարությունը:

Կարևոր կետն այն է, որ պառլմենտի 128 պատգամավորներից միայն 65 էին վստահության քվե տվել Սաադ Հարիրիին, մինչդեռ Մոստաֆա Ադիբը 90 կողմ ձայներով էր վստահության քվե ստացել պառլամենտից: Այլ կերպ ասած Սաադ Հարիրին հաջողեց վստահության քվե ստանալ նվազագույն ձայներով: Ձայների այս քանակը ցույց էր տալիս, որ Հարիրին նոր կառավարություն ձևավորելու համար բազում դժվարությունների առաջ է կանգնելու: Այս հիմունքներով էլ Հարիրին մինչև 2020թ. ավարտը չի հաջողել ձևավորել Լիբանանի կառավարությունը: Հարիրին շեշտը դնում էր ոչ քաղաքական կառավարության ձևավորման վրա ու նույնպես ջանքեր էր գործադրում կառավարությունում նվազեցնել այլ խմբակցությունների հատկապես Հեզբոլլահի ու նրա դաշնակիցների ազդեցությունը: Սա էր հիմնական պատճառներից մեկը, որ մինչև 2020թ. ավարտը չձևավորվեց Լիբանանի կառավարությունը և 2019 նման տարին ավարտվեց ժամանակավոր կառավարության գործունեությամբ:

Պարսից Ծոցի համագործակցության խորհուրդը նույնպես 2020թ. ներարաբական լարվածությունների շարունակման ականատեսն է եղել: 2017թ. հունիսին մեկնարկեցին Կատարի ու արաբական չորս երկրներ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի ու Եգիպտոսի միջև լարվածությունները: Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներից են: Չնայած այս խորհրդում Քուվեյթի կողմից իրականացվող միջնորդական ջանքերին, խորհրդում առկա լարվածությունները 2020թ. չավարտվեցին:

2020թ. մարտի 24-ին Կատարի կառավարությունը մասնակցեց կորոնավիրուսի պանդեմիայի ֆինանսական ու տնտեսական ազդեցությունների քննարկման նիստին, որ կայացել էր տեսակոնֆերանսի ձևաչափով և որին մասնակցում էին Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի ֆինանսների նախարարները, սակայն Կատարի մասնակցությունը ազդեցություն չունեցավ լարվածությունների մեղմացման վրա: Ավելի վաղ Դոհան ներկա էր եղել Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի 2019թ. դեկտեմբերի նիստին: 2020թ. մարտի 24-ի նիստին մասնակցում էին Կատարի վարչապետն ու նաև այս երկրի ֆինանսների նախարարը: 2017թ. հունիս ամսից իվեր Կատարի էմիրը գործնականապես չի մասնակցել խորհրդի ղեկավարների մակարդակով նիստերին:

Մյուս կետն այն է, որ այս նիստից միայն երկու ամիս անց ՄԱԿ-ում Կատարի մշտական ներկայացուցիչ «Օլիա Ահմադ Բին Սեյֆ Ալե Սանին» պատրաստակամություն հայտնեց երկխոսություններ իրականացնել ներկազմակերպական լարվածություններին վերջ տալու համար: Երկխոսություններ առանց նախապայմանի, սակայն հարգելով Կատարի ինքնիշխանությունը և չմիջամտելով երկրի ներքին հարցերին: «Օլիա Ահմադ Բին Սեյֆ Ալե Սանին» 2020թ. մայիսին այս կապակցությամբ նշեց.«2017թ. մայիսի 23-ին Կատարի լրատվական գործակալությունը կիբերային հարձակման ենթարկվեց և ստեղծվեց չորս երկրների հետ լարվածությունների ենթահողը, համագործակցության խորհրդի երկրների միջև միասնությունն ու միաբանությունը իմաստազրկվեց և այս կառույցը մասնատվեց »:

Լարվածությունների շարունակման նշաններից մեկն էլ այն էր, որ Արդարադատության միջազգային դատարանը կայացրեց  Դոհան բազմակողմանի շրջափակման ենթարկելու Կատարի ներկայացրած հայցի վերաբերյալ իր դատավճիռը: Արաբական այս չորս երկրները 2017թ. հունիսին խզելով Դոհայի հետ իրենց հարաբերությունները Կատարի վրա ճնշումն գործադրելու նպատակով բազմակողմանի այդ թվում օդային շրջափակման ենթարկեցին այս երկրին: Արձագանքելով այս քայլին հենց 2017թ. Կատարը արաբական 4 երկրների դեմ երկու հայց ներկայացրեց Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն: Սակայն Կատարին պաշարող չորս երկրները հայտարարեցին, որ այս կազմակերպությունը իրավասություն չունի վերահասու լինել այս գործին և 2018թ. գործի քննությունը հանձնեցին Արդարադատության միջազգային դատարանին: դատարանը 15 դեմ ու մեկ կողմ ձայներով 2020թ. հունիսին մերժեց այս երկրների կողմից Կատարի հայցը մերժելու վերաբերյալ ներկայացված դիմումը: Կատարի գործով ԱՄԴ-ի վճիռը հերթական պարտությունն էր Ալե Սաուդի և նրա դաշնակիցների համար: Այն բանից հետո, երբ Հաագայի դատարանը մերժեց Կատարը պաշարող երկրների դիմումը Նիդերլանդներում ԱՄԷ-ի դեսպան Աբդոլլահ Ալ-Աթիբեն հայտարարեց, որ Կատարի հետ տարաձայնությունները չեն կարգավորվելու, քանի դեռ Դոհան չի հարգում 13 պայմանները:

2020թ. դեկտեմբերին տարածվեցին լուրեր Կատարի ու արաբական չորս երկրներ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի ու Բահրեյնի միջև լարվածությունների մասին: Վերջերս հղում անելով դիվանագիտական բարձրաստիճան աղբյուրի Քուվեյթի Ալ-Ռայ օրաթերթը գրեց, որ նախատեսվում է Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի հաջորդ նիստում հաշտություն կայանա Կատարի ու արաբական չորս երկրների միջև:

Այնուամենայնիվ, թվում է, որ հիշյալ չորս երկրների միջև Կատարի հետ հաշտվելու հարցով դեռ համաձայնություն չկա: Նախ ԱՄԷ-ն չողջունեց Սաուդյան Արաբիայի ու Կատարի համաձայնությունը, քանի որ այս համաձայնությունը կայացել էր առանց Աբուդաբիի տեղեկության ու մասնակցության: Այս ուղղությամբ Մոհամմեդ Բին Զայեդի խորհրդական «Աբդոլխալեղ Աբդուլլահը» արձագանքելով Սաուդյան Արաբիայի ու Կատարի հարաբերությունների բարելավման մասին լուրերին իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր.«Պարսից Ծոցի հաշտության գնացքը, առանց ԱՄԷ-ի նախապես տեղեկացման ու նրա համաձայնության նույնիսկ մեկ սանտիմետր տեղից չի շարժվելու»:

ԱՄԷ-ից հետո Բահրեյնը նույնպես արձագանքեց Դոհայի ու Ռիադի միջև կայացած համաձայնությանը: Դեկտեմբերի 16-ին հանդես գալով մի հայտարարությամբ Բահրեյնի պառլամենտը դեմ հանդես եկավ Կատարի ու նրան պաշարող երկրների հաշտության խնդրին: Բահրեյնը ձկնորսության ու ձկնորսների իրավունքների հարցով տարաձայնություններ ունի Կատարի հետ: Բահրեյնի ներքին գործերի նախարար «Ռաշեդ Բին Աբդուլլահ Ալե Խալիֆան» այս կապակցությամբ Կատարին մեղադրեց էքսպանսիոնիստական նպատակներով իր սահմանների գործը հրահրելու մեջ և Բահրեյնի պառլամենտը նույնպես շեշտեց, որ նախքան այս խնդիրների կարգավորումը չպետք է հաշտվել Դոհայի հետ:

Թվում է թե լարվածությունները մեղմացնելու համար Դոհայի ու Ռիադի համաձայնության հայտարարությունը կատարվեց ԱՄՆ-ի ճնշումներով, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականն ու փեսան Ջարեդ Քուշները այցելեց տարածաշրջան ու լարվածություններին վերջ տալու համար բանակցեց Սաուդյան Արաբիայի ու Կատարի պաշտոնատարների հետ: Լարվածությունները մեղմացնելու կամ վերջ տալու համար համաձայնության հայտարարությունն այն դեպքում է, երբ Կատարի կառավարությունը չի ընդունել ու չի գործադրել 2017թ. Սաուդյան Արաբիայի կողմից ներկայացված 13 պայմաններից ոչ մեկը: