Իմամ Խոմեյնի՝ սիրված ղեկավար(1. Հատուկ հաղորդում այգաբացի տասնօրյակի առիթով)
Շուտով Իրանում նշվելու է իսլամական հեղափոխության 42-րդ տարեդարձը: Իսլամական հեղափոխություն ասելիս, առաջին հերթին հիշվում է իմամ Խոմեյնիի անունը: Ուստի իսլամական հեղափոխության 42-րդ տարելիցին նվիրված հաղորդաշարի առաջին թողարկման ընթացքում կխոսենք իմամ Խոմեյնու մասին:
1979թ փետրվարին, տեղի ունեցավ Իրանի իսլամական հեղափոխությունը: Երկար տարիների աքսորից հետո, իրանական 1357 թ․ բահման ամսվա 12-ին (1979թ փետրվարին) իմամ Խոմեյնին վերադարձավ Իրան: ժողովուրդը մեծ շուքով դիմավորեց նրան: Հազարավոր քաղաքացիներ գնացին Թեհրանի միջազգային օդանավակայարան, որպեսզի իրենց սիրելի առաջնորդին դիմավորեն մեծ սիրով ու ոգևորությամբ: Երբ իմամ Խոմեյնու ինքնաթիռը վայրէջք կատարեց, մարդիկ անհամբեր սպասում էին տեսնելու նրա աստվածային, հզոր և սիրելի դեմքը:
Իմամ խոմեյնին օդանավակայանից ուղիղ գնաց նահատակների Բեհեշթ Զահրա գերեզմանատուն: Ամբողջ ճանապարհին, մարդիկ փողոցի երկու կողմերում ծաղիկներ էին դրել:
Երբ Boeing- 747 ինքնաթիռը վայրէջք կատարեց, իմամ Խոմեյնին դուրս եկավ ինքնաթիռից և շարունակեց իր առաքելությունը բռնատերերին ոչնչացնելու և իսլամական հանրապետության լույսը տարածելու ճանապարհին: Իմամ Խոմեյնին ժամանեց Իրան և ամենուր հնչեցին հաղթանակլի երգեր: Բոլորը բարի գալուստ էին մաղթում իմամին:
***
Իրանի հոգևոր ժողովուրդն իմամ Խոմեյնու հակաբռնատիրական պայքարը արդար պայքար էր համարում և հետևում նրան, որպեսզի, ինչպես իմամ Հոսեյնը պայքարեց իսլամական ու կրոնական արժեքները վերականգնելու ուղղությամբ, իրենք էլ իրենց քայլը կատարեն: Եվ ժողովուրդն իմամ Խոմեյնու ղեկավարությամբ, դուրս եկավ շահի բռնատիրության դեմ: Իսլամական հեղափոխությունն արևի ճառագայթների նման տարածվեց ամբողջ Իրանում և մարդկանց մեջ հույս արթնացրեց, առ այն, որ կարող են վերջ տալ բռնատիրությանն ու անբարոյական մթնոլորտին, ինչպես նաև գերտերություններից կախվածությանը: Իմամ Խոմեյնին ոչ միայն ինքն էր մեծ բարեփոխիչ, այլ մարդկանց սրտերում արթնացրեց բարեփոխության ցանկությունը: Արդյունքում, երկրում հաստատվեց իսլամական համակարգ՝ «Ազատություն, անկախություն, իսլամական հանրապետություն» կոչով, որի սկզբունքն էր ժողովրդի մասնակցությունը կառավարման գործին:
Իրանցի մեծ մտավորական նահատակ Մորթեզա Ավինին իմամ Խոմեյնուն այսպես է բնութագրում. «Իմամ Խոմեյնին նոր մարգարե չէր: Նա հուշող էր: Նա մարդկանց հիշեցրեց, որ իրենց էությամբ պայման են կքնել Աստծու հետ, սկսած այն ժամանակից երբ Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից, մինչև Աբրահամը, Իսմայիլը և Մուհամմադը, ոչնչացրեցին խավարամտությունը և դրեցին նոր ժամանակաշրջանի սկիզբ: Իմամն ինչպես իր նախապապերը, հայտնվեց բարոյական արժեքները վերականգնելու նպատակով: Ինչպես որ Ղուրանում է ասվում այդ մասին. «Բոլոր մուսուլմանները պետք է իմանան, որ իշխանությունը և քաղաքականությունը բարոյական արժեքներից ու մարդկային առաքինություններից առանձին չեն և իսլամական հասարակությունը միայն այս երկուսի միասնությամբ է կարող իրականացվել»: Աստված այս կապակցությամբ մուսուլմաններին ասում է. «Անշուշտ Ձեզ համար մարգարեի կյանքը կարող է բարի օրինակ ծառայել» Դաշնակիցներ սուրահ, 21-րդ այա:
Աստծու մարգարեն իսլամի ամենավեհ խոհրդանիշն է: Նրանից հետո Ալին տարածեց թե իսլամական պետության մեջ ինչպիսին պետք է լինեն սոցիալական հասարակությունը և մարդկային արժանապատվությունը: Շարունակելով նրանց ճանապարհն իմամ Խոմեյնին որոշեց երկրում տարածել իսլամական արժեքները: Նրա խոսքերով, հասարակությունը, որն առաջնորդվում է բարոյական ու իսլամական արժեքներով, պետք է ճանաչի կրոնը, իմանա թե որոնք են բարոյական արժեքներն ու բարեպաշտությունը: Իմամ Խոմեյնին գիտեր այդ բոլորը: Նա պատանի տարիքում առաջ գնաց, սովորեց ու բարոյական արժեքների պահպանության օրինակ ծառայեց: Երբ իմամը դեռ երիտասարդ էր, նրան ճանաչում էին երկու առանձնահատկությամբ: Նա միշտ գիշերն արթնանում և նամազ էր անում, և երբեք չէր բամբասում ու բամբասանք չէր լսում: Իմամ Խոմեյնին միշտ անկեղծ էր իր գործերում ու քայլերում, ինչի համար սիրվեց Իրանի ժողովրդի կողմից:
***
Ազնվությունը բազմիցս կարևորվում է Ղուրանում և համարվում է հավատքի ու բարեպաշտության նշան: Իմամ Ալիի ասելով, ճշմարտախոսությունը հավատքի ամենակարևոր սկզբունքն է: Երբ Աստված մեկին սիրում է, նրա սրտում արմատավորում է ճշմարտությունը: Իմամն իր հասարակական, քաղաքական ու անձնական կյանքում հավատարիմ էր այն ամենին, ինչի մասին խոսում էր: Նա շատ հասարակ էր ապրում և մյուս իշխանավորներին նույնպես հորդորում այդպես ապրել: Իրանի ժողովուրդը, տեսնելով իմամ Խոմեյնու խոսքի ու գործի անզվությունն ավելի մեծ վստահությամբ էր լցվում նրա բռնած ճանապարհի ու նրա անձի նկատմամբ: Հենց այդ պատճառով էլ ժողովուրդը մինչև վերջին կաթիլ արյունը պատրաստ էր պաշտպանել նրան: Իմամ Խոմեյնու նկատմամբ սերը սեր էր բարության նկատմամբ: Սեր, որը փոխադարձ էր: Իմամ Խոմեյնին սիրում էր մարդկանց և ասում, որ ինքը եկել է ծառայելու նրանց:
Իմամ Խոմեյնին իր խոսքերում ու գործերում կարևորում էր կարիքավոր խավին և պաշտոնյաներին զգուշացնում ծառայել այդ մարդկանց: Նա ասում էր. «Մեր բոլորի պարտականությունն է ծառայել մարդկանց, կիսել նրանց վիշտն ու ուրախությունը: Եվ չեմ կարծում, որ ավելի վեհ ու գեղեցիկ խոսք լինի, քան կարիքավորներին ծառայելը»:
Իմամն ապրում էր շատ պարզ: Դա նրա համար սկզբունք էր և նա համարում էր, որ իշխանությունները պետք է այդպես ապրեն: Նա իրեն երբեք չառանձնացրեց ժողովրդից:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ասելով. «Իմամ Խոմենին ուներ երեք սկզբունք, որոնք ավելի էին հզորացնում ու ամրացնում նրա գործը՝ հավատքն Աստծու նկատմամբ, հավատքը մարդկանց նկատմամբ և հավատքն ինքն իր նկատմամբ: Այս երեք հավատքներն իմամի որոշումների ու գործողությունների մեջ կարելի էր տեսնել բառիս բուն իմաստով»:
***
Իմամ Խոմեյնին մեծ քաղաքագետ էր, ուներ խարիզմա և մեծ փիլսոփա էր: Նա միևնույն ժամանակ դեմ էր բռնատիրությանը և ցանկանում էր որ իր երկիրն անկախ լիներ: Իմամը շատ լավ էր ճանաչում իր երկիրը, ապրում էր ծրագրված ու շատ բարեկիրթ էր: Իմամն առանձնանում էր հատկապես իր բծախնդրությամբ ու կարգապահությամբ: Ասում են, որ նա այն քաղաքագետներից էր, որ բոլոր հարցերում կարևորում էր կարգ ու կանոնը: Նա ուներ աշխատանքային ամենօրյա ծրագիր, որն այնքան խիստ էր, որ մերձավորներն ըստ իմամի աշխատանքի, կարող էին հասկանալ, թե օրվա որ ժամն է: Իմամը մշտապես նույն ժամին էր ճաշում, նույն ժամին հանգստանում և նույն ժամին արթնանում: Եթե հանդիպում էր ունենում, ներկայանում էր ճիշտ ժամանակին:
Նրա դուստր Զահրա Մոստաֆավին ասում է. «Իմամն այնքան ճշտապահ էր, որ եթե ճաշից 5 րոպե ուշանում էր, բոլորը մտահոգվում էին: Մենք բոլորս ակամայից գնում էինք նրա սենյակ և տեսնում, որ որդին ինչ որ հարց է տվել իմամին, ինչի պատճառով նա ուշացել է»:
Այս հաղորդումն ավարտենք Այաթոլլահ Խամենեիի խոսքերով, ով եղել է իմամ Խոմեյնու աշակերտը և հետևորդը: Նա ասում է. «Պատճառը, որ իմամը մի բառով կարող էր ազդել ամբողջ հասարակության վրա, նրա բարոյականությունն էր, ջերմությունը, անքակտելի կապն Աստծու հետ, կեսգիշերային արցունքները: Այս պողպատե տղամարդը, կանգուն մնաց այնպիսի սարսափելի սպառնալիքների առջև, որ կարող էին տակնուվրա անել մի ողջ ժողովրդի: Այն տղամարդը, որի համար գերտերությունների հզորությունը ոչինչ էր: Այն տղամարդը, որ ուներ աստվածային մեծ վեհություն, հատկապես աղոթքի ժամանակ, կարող էր արցունք թափել»:
Մեկ այլ տեղ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իմամ Խոմեյնու մասին ասում է. «Իմամը մշտապես Աստծու հետ հաղորդակցվելու շնորհիվ էր արժանանում աստվածային շնորհներին: Եկեք մենք էլ ապավինենք Աստծուն և ազնվությամբ, ջանասիրությամբ ու մեծ կամքով շարունակենք նրա ճանապարհը»: