Ողջույն քեզ դիմադրություն,ողջույն քեզ ձիթապտղի երկիր(Նվիրված Ղոդսի օրվան)
Ողջույն սրբազան Ղոդսին,ողջույն Երուսաղեմին և Ալ-Աղսա մզկիթին ,որը Աստվածային մարգարեների ելակետն է:
Ողջույն Պաղեստինին,վշտի ու իրավազրկվածության երկրին, ողջույն սրբազան Ղոդսին, Երուսաղեմին և Ալ- Աղսա մզկիթին ,որը Աստվածային մարգարեների ելակետն է: Ողջույն դիմադրությանը,տոկոնությանն ու խիզախությանը: Ողջույն վշտահար մայրերի արցունքին ու երկինք բարձրացած երիտասարդներին:Ողջույն քաջարի երիտասարդներին ,որոնք մինչև ատամները զինված սիոնիստ զինվորների դիմաց ,քարի կտորներով դիմակայում են ,ապացուցելու համար ,որ Պաղեստինի երիտասարդները դիմակայուն են , ինչպես բարձրաբերձ նոճիներ և պաշտպանում են իրենց անօտարելի իրավունքը: Ահավասիկ ավելի քան յոթ տասնամյակ է ինչ Պաղեստինը գերված է ամենադաժան մարդկանց ճիրաներում և ամենասարսափելի պայմաններում է գտնվում:Պաղեստինի բազմաթիվ վերքերը կապաքինվեն , պաղեստինյան դիմադրության նկատմամբ համաշխարհային և իմասնավորի ՝ մուսուլմանական երկրների հովանավորությամբ,ուշագրավ դիմադրություն ,որը տարիներ է ինչ ամեն օր կրկնվում է Ձիթապտղի երկրում: Այսօր սիոնիստական ռեժիմը ,որը անցյալի համեմատությամբ ավելի նողկալի պայմաններում է ,մոտենում է վերջնական անկման ,և դա Աստծու խոստումն է ,թե՝ Դիմադրությունը հաղթանակից բացի այլ արդյունք չի ունենալու և իրավազրկվածները հաղթելու են մեծապետականներին: Մենք ուզում ենք լավություն անել աշխարհի իրավազրկվածներին և նրանց երկրում նշանակել առաջնորդներ ու ժառանգներ։ (Ղեսաս սուրահի 5-րդ այա):
Այսօր Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրն է: Լուսահոգի Իմամ Խոմեյնին 1358 թվականի մորդադ ամսի 16-ին Իրանի ու աշխարհի մուսուլմաններին հղած ուղերձում ,Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը հռչակեց Ղոդսի օր և աշխարհի մուսուլմաններին ու իսլամական պետություններին կոչ ուղղեց, միավորվել ընդդեմ Իսրայելի կառավարության և նրա հովանավորների :Նա այն պայմաններում այս օրը հռչակեց Ղոդսի համաշխարհային հովանավորման օր ,երբ Եգիպտոսի նախագահ Էնվեր Սադաթը , Քեմփ Դեյվիդ դաշնագիրը ստորագրելով և Իսրայելի հետ խաղաղություն հաստատելով ,թիկունքից հարվածում էր պաղեստինցիներին և արաբական երկրները Իսրայելի հետ բարեկամություն հաստատելով ,Պաղեստինին միայնակ թողնում իր իրավազրկված պայմաններում: Իմամը ,Ղոդսի օրը հռչակելով մտադիր էր ,որ բոլոր ազատատենչ կառավարություններն ու ժողովուրդները ,բացահայտ ձևով հովանավորեն Պաղեստինի իրավազրկված ու ճնշված ժողովրդին և դիմակայեն Իսրայելի ոճրագործություններին : Այդ իսկ պատճառով Ղոդսի օրը , ազատատենչ ժողովուրդների միասնականության դրսևորման օրն է,ընդդեմ՝ համաշխարհային սիոնիզմի:
Իր պատմական ուղերձում ,Իմամ Խոմեյնին ընդգծել է.«Ես կոչ եմ ուղղում աշխարհի համայն մուսուլմաններին ,որ Ռամազան ամսի վերջին ուրբաթ օրը ,որը «Ղադր»-ի օրերից է և կարող է նաև ճակատագրական օր հանդիսանալ Պաղեստինի ժողովրդի համար ,ընտրեն որպես Ղոդսի օր և մի շարք միջոցառումների ընթացքում հայտարարեն մուսուլմանների միջազգային միասնականությունը մուսուլման ժողովրդի օրինավոր իրավունքների նկատմամբ»:
Իրանի Իսլամական հեղափոխությունը ,իր հաղթանակի առաջին իսկ օրվանից ,հովանավորեց աշխարհի տառապյալներին ու իրավազրկվածներին ,որը համարում է ոչ թե մարդկային պարտավորություն ,այլև իր կրոնական պարտավորությունը: Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին էր,որ իմամ Խոմեյնին ,Պաղեստինի հարցը ներկայացրեց ,որպես Իսլամ աշխարհի առաջնակարգ հարց և անգամներ սիոնիստական ռեժիմին ներկայացրեց ,որպես քաղցկեղային ուռուցք ,որը պետք է ոչնչանա ,քանզի համատարած վտանգ է ներկայացնում:
Մի խոսքով իմամ Խոմեյնին իր պարտքն էր համարում ,որ բազմիցս հիշեցներ՝ արաբական ու իսլամական երկրների նկատմամբ Իսրայելի ծավալապաշտական քաղաքականության լրջությունը և բոլորին ,իմասնավորի՝ արաբական երկրների պատասխանատուներին սթափենցներ,որ սիոնիստական ռեժիմի գերագույն նպատակը ,Նեղոսից Եփրատ քաղաքականությունն և Իսլամի ու իսլամական երկրների ոչնչացումն է:Այաթ.Խամենեին ևս Իսլամական հեղափոխության հիմնական առաջնահրթություններից է համարում Պաղեստինի գաղափարախոսության հովանավորելը և անգամներ իր ելույթների ընթացքում Իսրայելին բնութագրել է քաղցկեղային ուռուցք : Իսլամական Հանրապետության ղեկավարների կողմից այս անվանման պատճառը կապված է համաշխարհային սիոնիզմի բնույթի հետ:Ինչպես քաղցկեղային ուռուցքն աստիճանաբար տարածվում է ամբողջ մարմնում և շարունակում է գործել մինչ զոհի մահը, այս ռեժիմը ևս նման ծրագրով է ընթանում: Պաղեստինում ,այս ռեժիմը նախ ձեռք բերեց տարածքի 5% -ը և դանդաղ ու խորամանկորեն ընթացավ ՝ օգտվելով այս երկրի բռնագրավման հարցում Բրիտանիայի և ԱՄՆ-ի աջակցությունը,անգամ ներկայումս, այն չի հանգստանա մինչև ամբողջությամբ չգրավի Պաղեստինը: Տների ավերումը, պաղեստինցիներին իրենց հայրենիքից վտարելը,քաղաքատիպ ավանների լայնամասշտաբ կառուցումը, խիզախ և անձնվեր պաղեստինցի երիտասարդների սպանությունն ու բանտարկումը, պաղեստինցիների դեմ ցեղասպանությունը, տնտեսական խիստ պատժամիջոցները , հատկապես Գազայում, և համատարած անապահովությունը ,սիոնիստների նողակալի ու գեշ վարքագծերից են ,որպեսզի ծնկի բերեն նրանց ,սակայն Ձիթենու երկրում շարունակվում է պաղեստինցիների դիմադրությունը :
Պաղեստինն ունի վերիվայրումներով լի եւ ուշադրության արժանի պատմություն և Ղոդսը պատմականորեն համարվում է Իսլամ աշխարհի հնագույն քաղաքներից :Նրա վաղեմիությունը ավելի քան 45 դար է և այն սուրբ է համարվում , Աբրահամական երեք կրոններ՝Իսլամի,քրիստոնեության և հրեականության համար ,քանզի այս կրոնների մարգարեների իհայտ գալու և մուսուլմանների սկզբնական սրբավայրն է : Մուսուլմանների առաջին սրբավայր «Ալ-Աղսա»մզկիթը գտնվում է Երուսաղեմում և Պաղեստինում ,որտեղ եղել են շատ մարգարեներ և այնտեղից երկինք է համբարձվել մեծն մարգարե Մուհամմադ Մոստաֆան:
Մուսուլմանների առաջին սրբավայր Ղոդսը ,այն պայմաններում է մեկ այլ Ռամազան ամիս թիկունքում թողնում ,երբ դեռ ոճրագործ Իսրայելի կողմից բռնագրավված է: Չնայած այս տարվա Ղոդսի օրվա քայլարշավը, կորոնավիրուսի սահմանափակությունների պատճառով ,անցյալ տարիների պես շքեղ ու բազմամարդ չէ,սակայն Պաղեստինին առնչվող հարցերը նույնությամբ կարևոր լուրեր են համարվում:Արաբական երկրների ղեկավարների անողոք վերաբերմունքը և սիոնիստ մանկասպան ռեժիմի հետ հարաբերությունները բնականոն դարձնելը ,Իսլամ աշխարհի վերջին տառապանքներից են:
Այժմ արաբ ղեկավարները ,հակառակ սուրբ Իսլամի ուսուցմներին և սուրբ Ղուրանի պատվիրաններին ,չեն հովանավորում իրավազրկվածներին ու չեն կանգնում բռնության դիմաց: Նրանք բացարձակապես սիոնիստներին են հնազանդվում և համաձայնվել են ոչնչացնել Պաղեստինի գաղափարախոսությունը և այս երկիրը վերացնել պատմության,աշխարհագրության ու մարդկային հուշերի էջերից :Աղետալի հանգամանքը հետևյալն է,որ արաբական երկրները անցյալ տարի համաձայնվել են Թրամփի պահանջին և նվազագույնի իջեցրել պաղեստինցիներին ֆինանսական օգնությունները: Նրանք նման չարամիտ վերաբերմունքով մտադիր են ,որ պաղեստինցիներին սովահար դարձնելով ոչնչացնեն :Պաղեստինի եկամուտների նախարար Շոքրի Բաշարեն անցյալ տարի հայտարարել է,որ Պաղեստինին ուղղված արաբական երկրների օգնությունը նվազել է 81.6 տոկոսով : «Ալ-Ալամ» լրատվական գործակալության համաձայն, .« Արաբական երկրները 2020թվականի Հունվարից -օգոստոս ամիսներին Պաղեստինին օգնել են ընդամենը 38 միլիոն 100 հազար դոլարով ,մինչդեռ 2019-ի նույն կ ժամանակահատվածում օգնությունը կազմել է 198 միլիոն 330 հազար դոլար: Սաուդյան Արաբիան ևս 2020 թվականի առաջին ութ ամիսներին միայն 30 միլիոն 800 հազար դոլարի օգնություն է հատկացրել Պաղեստինին,մինչդեռ այդ քանակը 2019-ի նույն ժամանակահատվածում 130 միլիոն դոլար էր»:
Այսօր Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների ու Բահրեյնի բոլոր թագավորներն ու գահաժառանգները ,մեղսակից են Պաղեստինի ժողովրդին առանց սնունդ պահելու ոճրագործությանը:
Մյուս կողմից, ՄԱԿ-ը, Անվտանգության խորհուրդը և երեխաների պաշտպանության միջազգային կազմակերպությունները մինչ այժմ որևէ դեր չեն դրսևորել պաղեստինցիների տառապանքները մեղմելու գործում:Ոչ պաղեստինցի տղամարդկանց և կանանց տեղահանությունը իրենց երկրից, ոչ էլ պաղեստինցի, եմենցի և մուսուլման երեխաների սպանությունը, կարծես, որևէ հաստատության մարդկային և իրավական պարտականությունների մաս չեն կազմում, և այդ առումով նրանք բավարարված են մահացու լռությամբ:Պաղեստինի բռնագրավման ավելի քան յոթանասուն տարիների ընթացքում միայն մի քանի պարագաներում , Անվտանգության խորհրդի կամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակագրեր և բանաձևեր են ընդունվել Իսրայելի օկուպանտ ռեժիմի գործունեության դեմ,որոնք փաստորեն մնացել են ապարդյուն և սիոնիստները ԱՄՆ-ի ու համաշխարհային ուժերի հովանավորությամբ միշտ էլ խուսափել են իրագործել այդ պարտավորությունները: Իդեպ, ԱՄՆ-ը բազմիցս վետոյի է ենթարկել Պաղեստինի ժողովրդի նկատմամբ սիոնիստների վերաբերմունքի գծով առաջարկված բանաձևերի նախօրինակը:
Սակայն Այաթոլլահ Խամենեին,Պաղեստինի հարցի կարգավորման միակ ելքը համարում է դիմադրությունը հենց այնպես ,որ սուրբ Ղուրանը իր ճշմարիտ խոստումներում ,հաղթանակը արդարության ճանապարհին դիմադրության արդյունքն է համարել: Հեղափոխության առաջնորդը համոզված է,որ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո և դիմադրության ճակատի կյանքի կոչվելով ու պայքարողների օգտին ուժի հավասարությունը փոխվելով ,Պաղեստինի համար մղվող պայքարում նոր էջ է բացվել: Նա խոսքը ուղղելով Պաղեստինի պայքարունակ ժողովրդին ասում է.«Ամենահիմնական խորհուրդը հետևյալն է ՝շարունակել պայքարը ,ընդարձակել ջիհադը համայն պաղեստինյան տարածքում ,որով անտարակույս սիոնիզմի վիրուսը երկար չի գոյատևելու և երիտասարդների հավատքով,անձնազոհությամբ ու խիզախությամբ ,այն արմատախիլ է լինելու ու վերանալու է այս տարածաշրջանից»: