Հունիս 27, 2021 11:41 Asia/Tehran

Այաթոլլահ Խամենեի .«Իսլամական համակարգում ,ժողովուրդն է որոշում ընդունողը: Ժողովուրդը իրապես վերահսկում է իր ճակատագիրն ու իր գործերը: Դա է իրականությունը»:

Իրանի Իսլամական Հանրապետության  ժողովուրդը 2021 թվականի հունիսի 18-ին ընտրեց իր 8-րդ  նախագահին, ընտրական երկարատև խանդավառությունից   հետո: Նախագահական թեկնածուներից յոթը,որոնցից երեքը  ընտրություններից առաջ ինքնաբացարկ  հայտարարեցին,երեք շաբաթյա քարոզչություն իրականացնելով Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո հեռուստատեսությամբ, վիրտուալ տարածքում և քաղաքներում ,փորձեցին ժողովրդին ներկայացնել երկրի կառավարման համար իրենց ծրագրերը: Անցյալ ուրբաթ  օրը այն պահն  էր, երբ  ժողովուրդը պետք է իր  վերջնական կարծիքը հայտներ նախագահի պաշտոնի թեկնածուների վերաբերյալ և ահավասիկ նրանք չորսամյա ժամանակաշրջանի համար ընտրեցին Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռեիսիին ՝ շուրջ 18 միլիոն ձայնով: Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով  ստեղծված  հատուկ պայմանների պատճառով ,ընտրատեղամասերում խստորեն պահպանվել էին հակահամաճարակային կանոնները, իսկ ընտրատեղամասերի ավելացման և ընտրության տևողությունը երկարաձգելու   հետ մեկտեղ, ջանքեր էին  գործադրվել, որպեսզի  այս հիվանդությունը հնարավորինս չսպառնար ժողովրդի առողջությանը:

Իրանի նախագահական ընտրությունները

Բայց Իրանում, նախագահական ընտրությունների այս շրջանը  զգալիորեն տարբերվում էր նախորդ ընտրություններից: Ընտրություններին նախորդող ամիսներին, Իրանի Իսլամական Հանրապետության ընդդիմադիր  կառավարությունները, խմբերը և անհատները կեղծ քարոզչություն էին իրականացնում պարսկալեզու տասնյակ հեռուստաալիքներում  և վիրտուալ տարածքում ,Իրանի ժողովրդին կոչ անելով չմասնակցել ընտրություններին: Իհարկե, այս ոչ սովորական արարքը, որը համարվում է միջամտություն երկրների ներքին գործերին, քիչ թե շատ գոյություն է ունեցել անցյալում ևս,  սակայն  այս անգամ Իրանի Իսլամական Հանրապետության ընդդիմադիր լրատվամիջոցները, համադրված  , պլանավորված  և քարոզչության տարբեր մեթոդներով, դեմ դուրս եկան Իրանի ազնիվ  ժողովրդի ընտրության իրավունքին:Նրանք մտադիր էին կտրուկ նվազեցնելով ընտրություններին ժողովրդի մասնակցությունը ,կասկածի տակ դնել համակարգի օրինականությունը և ենթահող ստեղծել  դրա տապալման համար: Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վերջին ընտրություններից առաջ իր ելույթում  թշնամու  քարոզչական ծավալուն  հարձակմանն անդրադառնալով ասել է.«Թերեւս աշխարհում հնարավոր չէ գտնել մի երկիր , որի ընտրությունները այսքան թշնամիների հարձակման թիրախը դառնան: Վերջին ընտրություններից ամիսներ առաջ,  ամերիկյան ,անգլիական և նրանց դրոշի ներքո գտնվող ԶԼՄ-ներում  աշխատող վարձկանները  չէին խնայում ոչ մի ջանք , որպեսզի միգուցե կարողանան հարցականի տակ տանել ընտրությունները ,թերարժևորել ժողովրդի ներկայությունը և ինչ որ ձևով  մեղադրանք ուղղել Իսլամական հանրապետության ընտրություններին»:Հեղափոխության առաջնորդը  ,  օտար լրատվամիջոցների միտումը և խաբեությունը ապացուցելու համար ընդգծեց հետևյալը .«Հետաքրքիր է,որ 21-րդ դարի կեսին կան երկրներ ,որոնք ղեկավարվում են ցեղախմբային ձևով,այսինքն ղեկավարվում են ցեղային համակարգով ,և ընդհանրապես այդ երկրները  ընտրության մասին անտեղյակ են.... նրանք թողարկում են շուրջօրյա հեռուստաալիք ,որպեսզի խոսեն մեր ընտրությունների դեմ և ասեն ,որ Իրանի ընտրությունները ժողովրդավարական  չեն: Դա ևս մեր ժամանակների հետաքրքիր հարցերից է »: 

Իրանի Իսլամական Հանրապետության ընդդիմադիր ԶԼՄ-ները փորձեցին նվազեցնել ժողովրդի մասնակցությունը ընտրություններին

Իհարկե, այն ինչը, Իրանի Իսլամական Հանրապետության ընդդիմադիր ԶԼՄ-ներին ավելի ագահ դարձրեց,որպեսզի ժողովրդին քաջալերեն բոյկոտել ընտրությունները ,նրանց դժգոհությունն ու գանգատներն  են  կապված՝ որոշ խնդիրների և դժվարությունների հետ, ինչպիսիք են ՝ապրանքների գների բարձրացումը , գործազրկությունը և գնողունակության նվազումը , ինչը պայմանավորված է արտաքին պատժամիջոցներով և պատասխանատուների որոշ անհեռատեսություններով:Բայց Այաթոլլահ Խամենեին այս պատրվակներով  ընտրություններին չմասնակցելը համարեց սխալ և ընդգծեց.«Ոմանք ասում են ՝ դե լավ , օրինակ՝ մենք մասնակցեցինք ընտրություններին, ի՞նչ օգուտ:Իմ կարծիքով նրանց բողոքները արդարացված են ,բայց ընդունած որոշումները ոչ: Այո, նրանց բողոքները  ճիշտ են ,պետք է ընթացք տրվեր այս բողոքներին և առաջիկա կառավարությունը ,անտարակույս իր հիմնական ծրագրերում պետք է այս խավերին վերահասությունը, դարձնի առաջնային ,սակայն խնդիրը հետևյալն է,որ ընտրություններին չմասնակցելը  և ընտրությունների հետ խռովելը ,չի կարգավորում դժվարությունները ,այդ խնդիրները կլուծվեն  հետևյալ կարգով ,որ ժողովուրդը  և բոլորս մասնակցենք  ընտրություններին  և քվեարկենք նրան ,ում համոզված ենք կկարողանա կարգավորել այս դժվարությունները»: Հենց այս հիմամբ  քվեարկելու պայմանները լրացնողների կեսը  մասնակցեց նախագահական 13-րդ ընտրություններին: Արևմտյան շատ երկրներում ընտրություններին մասնակցելու այս քանակը  ձեռք է բերվում բազմաթիվ քարոզչության և նախապատրաստական ​​աշխատանքների միջոցով:Իհարկե անհրաժեշտ է նշել, որ կորոնավիրուսի պանդեմիայից ի վեր ,միջին հաշվով 10 տոկոսով նվազել է աշխարհում ժողովրդի  մասնակցությունը տարբեր ընտրություններին, ինչը  նաև ազդել է Իրանի  վերջին ընտրություններում ժողովրդի  հարաբերական մասնակցության վրա: 

Իրանի նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռեիսի

Սեյեդ Էբրահիմ Ռեիսիի օգտին քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 62% -ի համար թերևս ամենակարևոր դրդապատճառներն են եղել նրա անաչառ լինելը,  կոռուպցիայի և խտրականության դեմ աներկբա և վճռակամ պայքարը, ժողովրդական և հեղափոխական լինելը:Նա ծնվել է 1339 (1960) թվականին  Մաշհադ սրբազան քաղաքում:Երբ 1979 թվականին հաղթանակեց Իրանի իսլամական հեղափոխությունը , նա իսլամական դասեր էր սովորում Ղոմի կրոնագիտական դպրոցում: Նա քսան տարեկան էր, երբ զբաղվեց  դատական հարցերով  և իր արժանավորության ու ճշտապահության շնորհիվ համակարգի պատասխանատուների,ինչպես՝ լուսահոգի Իմամ Խոմեյնիի և Այաթոլլահ Խամենեիի  ուշադրությանը արժանանացավ։ Նրան վստահվեց կարևոր պատասխանատվություններ: Ինչպես օրինակ Ռեիսին 10 տարի դատական իշխանության տեղակալն էր և ավելի քան երկու տարի է ինչ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից ընտրվել է ,որպես դատական իշխանության ղեկավար:Ընդհանրապես  այն ինչը պատճառ դարձավ ,որ 27 ամսյա կարճ ժամանակահատվածում ,նա ժողովրդի մոտ ճանաչվի, որպես կամքի տեր անհատ ՝ նրա պայքարն էր  տնտեսական կոռուպցիայի  դեմ և ներքին արդյունաբերության զարգացման առումով նրա ազդեցիկ դերը :Ռեիսին,  իսլամական գիտություններում ունի  իջթիհադի բարձր աստիճան և համալսարանական կրթության առումով ունի իրավագիտության հիմունքների և կրոնագիտության դոկտորականի  աստիճան: Անկասկած, ժողովուրդը  նրանից շատ բան է ակնկալում `լուծելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` գնաճը, գործազրկությունը, տնտեսական կոռուպցիան, խտրականությունը, ապրանքների մաքսանենգությունը, տնտեսական աճի տեմպի իջեցումը և հատկապես ազգային արտադրության խոչընդոտները:Ժողովրդաընտիր նախագահը , վերջին շաբաթներին իր  ծրագրերում, ելույթներում և հարցազրույցներում ընդգծելով    այս խնդիրների լուծման անհրաժեշտությունը, ներկայացրել է դրանց լուծման  ելքերը:

Հունիսի 18-ին կայացած Իրանի նախագահական ընտրություններն այնքան կարևոր և աղմկալի  էին ,որը հակակշռի տակ առավ նույն օրը կայացած մեկ այլ ընտրություն՝ Իսլամական քաղախորհուրդների ու գյուղխորհուրդների ընտրությունները :Այս ընտրություններում ժողովուրդը  իր քաղաքների և գյուղերի գործերի կառավարումը վստահում է  իր  ընտրած պաշտոնյաներին,որպեսզի  դրանց զարգացման ուղղությամբ ճիշտ քայլեր  իրականացնեն: Մի խոսքով հենց այնպես , որ նախագահը պատասխանատու է երկրի գործերը ղեկավարելու և առաջ մղելու  համար,Իսլամական քաղաքխորհուրդներն ու գյուղխորհուրդները  և նրանց ընտրած ,քաղաքապետներն ու համայնաքապետները ,պարտականություն ունեն լավագույնս ծառայելու իրենց քաղաքի ու գյուղի բնակչությանը։

Անցյալ ուրբաթ օրը նախագահի, Իսլամական քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների ,նաև իսլամական խորհրդարանի  եւ Առաջնորդության բանիմացների խորհրդի պատգամավորների ու ներկայացուցիչների ընտրությունն ապացուցեց Իսլամական հանրապետության համակարգում Իրանի ժողովրդի տեսակետի ու ձայնի դերն ու կարևորությունը : Այաթոլլահ Խամենեին այս սկզբունքը այսպես է ընդգծում.«Իսլամական համակարգում ,որոշում ընդունողը ժողովուրդն է: Ժողովուրդը  իսկապես վերահսկում է  իր ճակատագիրն ու գործերը :Սա է իրականությունը»:

 

Պիտակ