Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը (2)
(last modified Sun, 04 Jul 2021 10:03:01 GMT )
Հուլիս 04, 2021 14:33 Asia/Tehran

Հանուն բարեգութ և ողորմած Աստծու: Ողջույն ձեզ, հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք Դիմադրությանը զուգահեռ ազգային հանրաքվե անցկացնելու մասին Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայացրած նախագծին: Ընկերակցեք մեզ։

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, 2000 թվականի հոկտեմբերի 20-ին առաջին անգամ խոսեց Պաղեստինի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նախագծի մասին: Մեծարգո առաջնորդի ելույթում կան մի քանի ռազմավարական նշանակություն ունեցող նախադասություններ, որոնք ներկայացնում են Իրանի իսլամական հանրապետության տեսակետները: 

ԻԻՀ գերագույն առաջնորդն ասել է.«Իսլամական  ումմայի երիտասարդները Պաղեստինում բարձրացրել են ջիհադի դրոշը և իրենց կյանքի գնով պայքարում  և պաշտպանում են իրենց արժանապատվությունը, ինքնությունն ու գոյությունը: Ես պաղեստինցի եղբայրներին ու  քույրերին ասում եմ՝ շարունակեք ձեր ջիհադը։ Պաղեստինյան հարցը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով հետապնդելուն  զուգահեռ կարևորվում է նաև Դիմադրությունը: Պաղեստինի բռնահարված ժողովրդի փրկության ելքը՝ ջիհադն ու խիզախ դիմադրությունն է օկուպանտների դեմ:  Պաղեստին պետություն կարող է ձևավորվել՝  բոլոր պաղեստինցների իրենց հայրենիք վերադառնալու, թշնամու լեզվով խոսելու և    զինյալ ուժն ու իշխանությունը պահպանելու արդյունքում: Հորդանան գետի արևմտյան ափի  զինվելն անհրաժեշտություն է: Յուրաքանչյուր գործողության նախագիծ  պետք է հիմնված լինի «ամբողջ Պաղեստինը՝ բոլոր պաղեստինցիների համար» սկզբունքի վրա: Բոլոր միջազգային պայմանագրերը պաշտոնապես ճանաչել են  այն մարդկանց խիզախ դիմադրությունը, որոնց տներն ու երկիրը օկուպացված են»

---

Պաղեստինյան հիմնահարցի ճանապարհային քարտեզը՝ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի տեսանկյունից

Իր ելույթի մեկ այլ հատվածում, ընդգծելով Սրբազան Ղոդսի (Երուսաղեմ) ազատագրման համար ժողովրդի և երիտասարդության ներկայության անհրաժեշտությունը, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.«Եթե Պաղեստինի հարցի  ճակատագիրը մի քանի քաղաքական գործչի ձեռքում լինի և ժողովուրդը  ոչ մի դեր չունենա այդ հարցում, ճակատագիրը կլինի այնպեիսին, ինչպես տեսաք: Նվաստացում նվաստացման հետևից, նահանջ, նահաջի հետևից, ընթացք տալ թշնամուն, խրամատները մեկը մյուսի հետևից լքել հօգուտ ճնշող, ագրեսոր,  ու հանդուգն թշնամու: Արաբական երկրների ղեկավարները Քեմփ Դեյվիդի պայմանագրի նկատմամբ  լռություն պահպանելով,  թերարժևորեցին պաղեստինյան հիմնահարցը մուսուլմանական հասարակությունների մոտ, ինչը դավաճանություն էր պաղեստինյան հարցի նկատմամբ: Պաղեստինը ազատագրելու համար անհրաժեշտ է արաբական երկրներում կենտրոնանալ մեկ թշնամու վրա և խուսափել մուսուլմանական հասարակություններում լարվածություն ու պատերազմ հրահրելուց, իսկ Պաղեստինը փրկելու համար  մուսուլմանական  պետությունները պետք է իրական օգնություն ցուցաբերեն առաջնագծում գտնվող  երկրներին: Անցյալում  որոշ կառավարություններ նույնիսկ թիկունքից հարվածել են առաջնագծում գտնվող երկրներին: Դրա վառ օրինակը Փահլավիների օրոք  Իրանի կառավարությունն էր»:

Անդրադառնալով իսլամական աշխարհում պառակտումներ  առաջացնելու հարցում Սիոնիստական օկուպանտ և  ծավալապաշտական ռեժիմի դերին և այդ  ​​ռեժիմի հետ բանակցությունն  ապարդյուն լինելուն, Այաթոլլահ Խամենեին ասում է.«Իսրայելի ռեժիմը աշխարհի քաղաքական ու տնտեսական գերտերությունների կողմից  ստեղծվել է, որպեսզի  իսլամական աշխարհում միասնություն ու արժանապատվություն չտիրեն: Որպեսզի   հանկարծ մուսուլմանները չմիավորվեն  ու վտանգ ներկայացնեն իրեմց համար: Միամիտ են նրանք, ովքեր կարծում են, որ կարելի է բանակցել այդ ռեժիմի հետ: Սիոնիստական ռեժիմի հետ ցանկացած բանակցություն նշանակում է ևս մեկ ճանապարհ  բացել նրա առջև՝ շարժվելու համար: Երեկ նրան օգնեցին բանակցությունների հարցում, այսօր ռեժիմը հանդես եկավ Ալ-Աղսա մզկիթին տիրանալու պահանջով: Սպառնալն ու ապա հուսադրելը  արևմտյան-եբրայական կողմի զենքն է: Եվ անհրաժեշտ է պայքարել Իսլամական երկրներում թշնամու քաղաքական ու մշակութային վարձկանների կողմից Ղոդսի իդեալի նկատմամբ դավաճանության դեմ:  Հույսեր փայփայել  Իսրայելի հետ բանակցություններ վարելու հետ և մոռացության մատնել Ջիհադը և Դիմադրությունը  և քայլել խաբեբա, ստախոս և օկուպանտ ռեժիմի հետ համընթաց, աններելի սխալ է, և հետաձգում է Պաղեստինի ժողովրդի հաղթանակը, ինչից  միայն կարող է տուժել բռնահարված ժողովուրդը»: 

---

Պաղեստինյան հիմնախնդիրը լուծելու համար Իրանի Իսլամական Հանրապետության  նախագիծն առաջին  անգամ ներկայացվել է 2000 թվականի հոկտեմբերի 20-ին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից և ՄԱԿ-ում  գրանցվել է 2019 թ. ձմռանը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին համոզված  է, որ  Պաղեստինն օկուպացրած Սիոնիստական ​​ռեժիմը ռասիստական ​​ռեժիմ է: Միթե կարելի՞ է  ​​ռասիստական ​​ռեժիմից  արդարություն ակնկալել: Նրանք  մի ժողովրդի վտարել են  իրենց հայրենիքից, իսկ նրանք, ովքեր մնացել  են, դատապարտվում են այնտեղ բերված օտարերկրացիների կողմից։ Միթե հնարավո՞ր է լռեցնել այս ժողովրդին։  Կայսերապաշտ կառույցները բողոքում են իսլամական Իրանի դեմ, ասելով, որ նրանք դեմ են խաղաղ գործընթացին: Իհարկե, մենք դեմ ենք նման քաղաքականությանը:

Միամտություն կլինի կարծել, թե կարելի է մի ժողովրդի ջնջել պատմությունից և փոխարենը ստեղծել կեղծ  ժողովուրդ: Պաղեստինի ժողովուրդն ունի մշակույթ, պատմություն, և քաղաքակրթություն: Հարցի համար միայն մեկ լուծում կա։   Նրանց, ովքեր Միջին Արևելքի հիմնախնդիրը համարում են աշխարհի  ճգնաժամային խնդիրը, ասում եմ՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամը զսպելու կամ վերացնելու միակ ճանապարհը ճգնաժամի արմատները չորացնելն է: Ո՞րն է ճգնաժամի արմատը: Իհարկե տարածաշրջանին պարտադրված Սիոնիստական ​​ռեժիմն է: Պաղեստինցի փախստականները պետք է Լիբանանից և այլ երկրներից Պաղեստին վերադառնան: Պաղեստինի իսկական բնակիչները, ներառյալ մուսուլմանները, քրիստոնյաները, հրեաները պետք է հանրաքվե անցկացնեն և որոշում կայացնեն, թե ո՞ր վարչակարգը ղեկավարի իրենց երկիրը: 

Այաթոլլահ Խամենեին  ընդգծում է. «Այսօր Պաղեստինի մուսուլման ժողովուրդը ասպարեզ է եկել իսլամի անունով և իսլամի կարգախոսով: Թշնամին անմիջապես հասկացավ, թե ինչ է կատարվում: Երբ մեկ տասնամյակ առաջ Պաղեստինում սկսվեց ինթիֆադան, թշնամիներն անմիջապես վտանգ զգացին: Նրանք համոզվեցին որ պետք է ոչնչացնեն սա: Քանի որ  իսլամի անունով էր հանդես եկել: Ես հարկ եմ համարում արաբական երկրների ղեկավարներին հիշեցնել այն ​​մեծ պատասխանատվության մասին, որ նրանք այսօր կրում են: Այսօր մուսուլմանական ումման ակնկալիք ունի  արաբ առաջնորդներից: Արաբ առաջնորդները ճիշտ որոշումներով կարող են հավերժական պատիվ ձեռք բերել իրենց համար: Իհարկե, Պաղեստինի հարցը հնարավոր չէ լուծել այս համաժողովներով, բայց դրանք կարող են աշխարհին ներկայացնել Պաղեստինի ժողովրդի պահանջները: Պաղեստինի ժողովրդի ամենահրատապ պահանջն այն է, որ պաղեստինցիների կոտորածի հեղինակները դատվեն և պատժվեն իսլամական կամ արաբական դատարանում: Սրբազան Ղոդսը պետք է ամբողջովին մաքրվի սիոնիստներից: Թույլ տվեք Պաղեստինի ժողովուրդն ազատորեն որոշի իր ապագան և ճակատագիրը: Այդ պայմանագրերը ոչ մի ազդեցություն չեն ունենում և ոչ մի օգուտ չեն բերում: Դրանք միայն կարող են ամոթ խարան լինել նրանց համար, ովքեր ստորագրել են այդ պայմանագրերը:

---

Տարբեր տարիներին Պաղեստինի մասին Իսլամական Հեղափոխության  մեծարգո առաջնորդի  ելույթների քանակը 

 

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը անհրաժեշտ է համարում համատեղել զինված դիմադրությունը և ՄԱԿ-ում հիմնահարցի իրավական հետապնդումը, այսինքն՝ հանրաքվեի անցկացումը: Ըստ այդմ, նա համոզված է, որ Իսրայելի գոյությունը պայմանավորված է Պաղեստինի ինքնության և գոյության աստիճանական ոչնչացմամբ, որի ելքը վճռական և զինված դիմադրությունն է այդ ռեժիմի դեմ։ Նա իսրայելական ռեժիմի դեմ դիմադրությունը շարունակելու անհրաժեշտության մասին ասում է․- «Սիոնիստական ​​ռեժիմի դեմ պայքարելու համար  պաղեստինցիները պետք է ուժի դիրքից հանդես գան։ Նրանք պետք է ուժեղ լինեն։ Թող ոչ ոք չմտածի, որ  եթե չլինեին Գազայի հրթիռները, Սիոնիստական ​​ռեժիմը կնահանջեր: Հորդանան գետի Արևմտյան ափը, պետք է Գազայի նման զինված լինի: Քանի որ պետք է ուժեղ լինել։ 

ԱՄՆ-ը պետք է ուշադրություն դարձնի հանրաքվեի վերաբերյալ Իրանի առաջարկին և համարձակ որոշում կայացնելով իրեն փրկի ներկայիս իրավիճակից: Պաղեստինի ժողովրդին սատարելու հարցում իսլամական  պետությունների անկեղծության փաստն այդ ռեժիմի հետ բացահայտ և քողարկված քաղաքա-տնտեսական հարաբերությունների խզումն է: Այն պետությունները, որոնք հյուրընկալում են սիոնիստների ​​դեսպանատները կամ տնտեսական գրասենյակները, չեն կարող հավակնել թե պաշտպանում են Պաղեստինը, նրանց կողմից ոչ մի հակասիոնիստական ​​կարգախոս լուրջ չի ընկալվի:

Այաթոլլահ Խամենեին  Պաղեստինի ժողովրդին աջակցելը համարում է  կրոնական և մարդասիրական պարտականություն, այն վեր դասելով քաղաքական իրադարձություններից: Ըստ այդմ, Պաղեստինի ժողովրդին լիովին աջակցելով, Իրանը հենց սկզբից շեշտում էր զիջումների գնալու սխալ լինելը, քանի որ բազմիցս միջազգային հանրությանը նախազգուշացրել էր դրա վնասակար հետևանքների և մեծ կորուստների կապակցությամբ։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը համոզված է, որ զիջումների գնալու գործընթացին տրված հնարավորությունը կործանարար ազդեցություն ունեցավ Պաղեստինի ժողովրդի դիմադրության և պայքարի վրա, բայց դրա միակ օգուտը փաստորեն այդ  սխալ ուղու ապացուցումն էր: Իրանը դեմ է Միջին Արևելքի «խաղաղության երկխոսություն» կոչվածին, քանի որ այն համարում է անարդար, նվաստացուցիչ և  անտրամաբանական։