Հաղորդում նվիրված՝ Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվան
Նոյեմբերի 29-ը Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրն է:Այս կապակցությամբ ներկայացնում ենք հատուկ հաղորդում: Ընկերակցեք մեզ:
1948 թվականի մայիսին, Պաղեստինի օկուպացումը և անօրինական սիոնիստական ռեժիմի ստեղծումը ,Արևմտյան Ասիայում հիմքը դրեց պատերազմի և անապահովության: Այս ոճրագործ ռեժիմի զինվորները սպանել ,վիրավորել ու գերել են տասնյակ հազարավոր իրավազրկված պաղեստինցիների, և տեղահան արել միլիոնավոր երեխաների՝ տղամարդկանց ու կանանց։ Այդ իսկ պատճառով 1977 թվականի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս օրը հռչակեց «Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օր»,որպեսզի երկրների ուշադրությունը հրավիրի այս իրավազրկված ժողովրդի խնդիրների վրա:
Անշուշտ, այս բանաձեւը, ինչպես եւ այս կազմակերպության մյուս բանաձեւերը, որոնք վերաբերում են Պաղեստինի ժողովրդին, միայն խոսքի մակարդակում հովանավորություն էր եւ չնվազեցրեց նրանց վիշտն ու տառապանքը: Թերևս նոյեմբերի 29-ը Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության օր հռչակելը մասամբ նրանց սիրաշահելու ձև է 1947 թվականին թիվ 181 դաժան բանաձևի դիմաց , որը հաստատվել էր նույն օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:Այդ բանաձևի հիմամբ ,Պաղեստինի տարածքի 57 տոկոսը հանձնվեց այն հրեաներին ,որոնցից շատերը այլ երկրներից էին եկել: Թիվ 181 բանաձևը պատճառ հանդիսացավ, որ մոտավորապես 6 ամիս անց, իր գոյության մասին հայտարարի սիոնիստական ռեժիմը: Իհարկե այս օկուպանտ ռեժիմը պատերազմով ու գերիշխանությամբ, օկուպացրել է Պաղեստինի շուրջ 85 տոկոսը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու Գլխավոր Ասամբլիան ,մինչ այժմ բանաձեւեր են ընդունել սիոնիստական ռեժիմի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման և բռնություններն ու ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտության մասին, սակայն այս ռեժիմի իշխանությունները ուշադրություն չեն դարձնում այդ բանաձեւերին:Համենայն դեպս Անվտանգության խորհուրդը, որը երկրների դեմ պատժամիջոցներ է կիրառում կամ ռազմական հարձակման ենթարկում՝ իր բանաձևերը չիրագործելու պատճառով, սիոնիստների նկատմամբ, գործնական որևէ քայլի չի գնացել:
Իհարկե պաղեստինցիները միայն ՄԱԿ-ի անուշադրության չեն ենթարկվում, այլ դժբախտաբար իսլամական շատ կառավարություններ, ի շարս արաբական իշխանությունները ,ոչ միայն չեն հովանավորում նրանց ,այլև սիոնիստների հետ բարեկամական հարաբերություններ են հաստատել: Եգիպտոսը, արաբական առաջին երկիրն էր ,որը 1978 թվականին խաղաղության ու բարեկամական հարաբերություն հաստատելու պայմանագիր կնքեց սիոնիստական ռեժիմի հետ և Հորդանանը ևս 1994 թվականին հետևեց այդ կառավարությանը:
Իհարկե արաբական մի շարք երկրներ ևս թեև իրենց ներկայացնում են Պաղեստինի ժողովրդի հովանավորը ,անցյալից գաղտնի հարաբերություն են ունեցել այդ ռեժիմի հետ: Սակայն 2020 թվականին ,Արաբական միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Մարոկոն, և Սուդանը այդ դաշինքը բացահայտեցին«Աբրահամի դաշինք»անունով և ըստ դիտորդների ,Սաուդյան Արաբիան և արաբական մի քանի իշխանություններ ևս կմիանան այս դավաճանական դաշինքին: Մյուս կողմից մի շարք կառավարություններ,իշարս՝ Թուրքիան և Ադրբեջանի հանրապետությունը ևս երկար ժամանակ է ինչ՝քաղաքական, առևտրական և նույնիսկ ռազմական ու անվտանգության ծավալուն հարաբերություններ են հաստատել Իսրայելի ոճրագործ ռեժիմի հետ: Այսպիսով նրանք այս ռեժիմին հզորացնում են քաղաքա-տնտեսական առումով և իրականում հաստատում են սիոնիստների վայրագությունները պաղեստինցիների դեմ: Իհարկե նման կառավարությունների դիմաց, որոնք իրենց աչքը փակել են պաղեստինցիների իրավազրկվածության ,կոտորածի,տարագրության ու նրանց տարածքների օկուպացման վրա, կան արաբական ու ոչ արաբական երկրներ, որոնք չեն մոռացել նրանց և հովանավորում են Պաղեստինի ժողովրդի իրավունքները՝ իրենց հայրենիքը վերադառնալու և սիոնիստների ոճրագործություններին վերջ տալու համար:
Պաղեստինի ժողովրդի հովանավորների թվում, Իրանի Իսլամական հանրապետությունը նրանց նկատմամբ համակողմանի, արդար և գործնական հովանավորություն դրսևորելով , նրանց համար վերածվել է հույսի վստահելի հենարանի և առիթ հանդիսացել սիոնիստների զայրույթի: 1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակից իվեր,Իրանը անօրինական ու ապօրինի է համարել Իսրայելի կառավարության գոյությունը և այլ կառավարություններից պահանջել է գործնական հովանավորություն դրսևորեն Պաղեստինի ժողովրդի իղձերի նկատմամբ: Հենց այս ուղղությամբ Իրանի Իսլամական հանրապետության հիմնադիր՝ լուսահոգի Իմամ Խոմեյնին ,Ռամազան ամսի վերջին ուրբաթ օրը հռչակել է «Ղոդսի օր» և բոլոր մուսլումաններից ուզել է ,որ ամեն տարի այդ օրը երթ կազմակերպեն Պաղեստինի ժողովրդի հետ, որպես համերաշխության օր:
Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամենեին ևս Պաղեստինի հարցի կարգավորման համար ժողովրդավարական ու արդարացի ելք է ներկայացրել ,ըստ որի ,նախ պաղեստինցի տարագրյալները պետք է վերադառնան իրենց հայրենիքը ,ապա Պաղեստինի իրական բնակիչները ,լինեն նրանք՝ մուսուլման, հրյա ,թե՝ քրիստոնյա ,մի հանրաքվեով ,ճշտեն իրենց ապագա քաղաքական համակարգը: Իհարկե սիոնիստական ռեժիմը ,որը իրեն համարում է ժողովրդավար ,երբևէ չի ընդունել այս տրամաբանական նախագիծը ,որը հիմնված է լինելու ժողովրդի քվեի վրա: Ընդհանուր առմամբ սիոնիստական օկուպանտ ռեժիմը իր գոյության տարիներին ապացուցել է ,որ չի ընդունում որևե դաշինք կամ պայմանագիր,միթե այն որ մի կողմից կատարելապես նկատի առնված լինի իր անորինական շահերը և մյուս կողմից պաղեստինցիների համար ամենաչնչին արտոնությունը նկատի առած չլինի:Նույնիսկ 1993և 1995 թվականներին Պաղեստինի ազատագրական կազմակերպության և Իսրայելի միջև կնքված Օսլոյի խաղաղության պայմանագրում,որի մեջ ,պաղեստինցիների համար ամենաչնչին արտոնությունը նկատի չառնվեց ,մինչդեռ այդ ռեժիմը շատ լիազորություններ ստացավ,դարձյալ նա պատրաստ չեղավ պաղեստինցիների նկատմամբ իր ամենաչնչին պարտավորությունները իրականացնել:
Այժմ Պաղեստինի ժողովուրդը ,սիոնիստական ռեժիմի հիմնադրումից 74 տարի անց ,լավապես ըմբռնել է այս իրականությունը ,որ իր կորցրած իրավունքը իրականացնելու համար չի կարող հույսեր կապել արաբական ու ոչ արաբական հաշտվողական կառավարությունների կամ միջազգային շրջանակների հետ: Նաև նրանց փորձառությունը ապացուցել է ,որ սիոնիստ օկուպանտները ,պատրաստ չեն բանակցության միջոցով ,նկատի առնեն նրանց ամենաչնչին մարդկային իրավունքները: Այնուամենայնիվ նրանք հասկացել են ,որ իրենց անժխտելի իրավունքների վերականգնման համար ՝անհրաժեշտ է ժողովրդական դիմադրությունը սիոնիստ բռնապետ օկուպանտների դիմաց: Պաղեստինի «Ինթիֆադան»հենց այս հայեցակարգով սկսվեց և ժողովուրդը դատարկաձեռն և հավատքով ու կամքով դիմակայեց օկուպանտներին: Սակայն Ինթիֆադայի կողքին ,Դիմադրության ռազմական թևը ևս աճ է արձանագրել անցյալ տարիների ընթացքում և Պաղեստինի դիմադրության ուժերը Գազայի հատվածում ,անգամներ իրենց ուժը ապացուցել են սիոնիստներին և նրանց պարտադրել մեծ թվով սպանվածներ ու վնասներ: Սիոնիստական ռեժիմի դեմ նրանց ամենակարևոր դիմադրությունը իրականացավ 2021 թվականի մայիս ամսին «Ղոդսի սուր» անվամբ պատերազմի ժամանակ ,որի ընթացքում պաղեստինցիները սիոնիստների ռազմական ոճրագործությանը իպատասխան հարյուրավոր հրթիռներ օգտագործեցին: Սակայն կարևոր իրադարձությունը ,որ ավելի քան մեկ տարի է ինչ տեղի է ունեցել Պաղեստինի ժողովրդի դիմադրության ընթացքում,օկուպացված Պաղեստինի արևելքում գտնվող Հորդանան գետի արևմտյան ափի ժողովրդի միանալն էր սիոնիստական զինվորականների դեմ զինյալ պայքարին: Այսպիսով պաղեստինցի մուջահեդները չեն հանդուրժում ժողովրդի կոտորածը, բնակարանների ավերումը և նրանց գերևվարումը և ցավոտ պատասխաններ տալիս զինվորականների ու սիոնիստ ավանաբնակների հարձակումներին և սիոնիստական ռեժիմի համար անվտանգության առումով նոր խնդիր ստեղծում: Այժմ այս ծավալապաշտ ռեժիմը ,որը մի ժամանակ մտադիր էր Եգիպտոսում գտնվող Նեղոս գետից մինչև Իրաքում գտնվող Եփրատը բռնագրավեր ,օկուպացված Պաղեստինում ,հյուսիսից շրջափակվել է Լիբանանի Հեզբոլլահի դիմադրության ուժերի,իսկ հարավում ու արևմուտքում Պաղեստինի դիմադրության կողմից: Նաև լուրեր են հրապարակվել սիոնիստների դեմ օկուպացված Պաղեստինում բնակվող պաղեստինցիների ռազմական տեղաշարժերի մասին,որը նրանց համար համարվում է վտանգավոր :Ընդհանուր առմամբ ,թեև Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի ոճրագործություններն ու օկուպացիան ,ի մասնավորի նրանց կողմից քաղաքավանների կառուցումը դեռևս շարունակվում է ,սակայն ռազմամոլ այս ռեժիմին դիմադրելու համար պաղեստինցիների բարձր հոգեկանն ու դրդապատճառը ,խոսում է մոտ ապագայում նրանց հաղթանակի մասին: